Ջունո Թեմփլ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 21, 1989 (34 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բիդեյլզ դպրոց և King's College? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ջուլիեն Թեմփլ |
Համատեղ ապրող(ներ) | Մայքլ Անգարնո |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջունո Վայոլետ Թեմփլ(անգլ.՝ Juno Temple, հուլիսի 21, 1989, Լոնդոն, Միացյալ Թագավորություն, բրիտանացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Ճեղքվածքներ», «Եվս մեկը Բոլեյնի սերնդից», «Քավություն» ֆիլմերում դերակատարություն ունենալով։ 2013 թվականին Ջունոն ստացել է BAFTA մրցանակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջունո Վայոլետ Թեմփլը ծնվել է 1989 թվականի հուլիսի 21-ին Լոնդոնում` պրոդյուսեր Ամանդա Պիրի և ռեժիսոր Ջուլիանո Թեմփլի ընտանիքում։ Աղջկան անվանել են Ջունո Թեմփլ վայրի անունով, որը գտնվում է Մեծ կիրճում, որտեղ ժայռերից մեկը ևս ունի Ջունո Թեմփլ անվանումը։ Այդ ժայռը ծնողները տեսել են, երբ Ջունոյի մայրը հղի էր։
Ջունոն ունի երկու փոքր եղբայր` Լեոն և Ֆելիքսը։ Դստեր ծնվելուց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա, որտեղ Ջունոն անց է կացրել իր կյանքի առաջին 4 տարիները։ Հետագայում ընտանիքը վերադարձել է Անգլիա` այնտեղ մշտական ապրելու նպատակով։ Աղջիկը մեծացել է Սոմերսեթ կոմսությունում և Թաունքոնում ավարտել է թագավորական քոլեջը։ 2009 թվականին Ջունոն տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի կարիերան շարունակի Հոլիվուդում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջունոն իր դերասանական կարիերան սկսել է 1988 թվականին` «Վիգո» ֆիլմում նկարահանվելով, որի ռեժիսորը իր հայրն էր։ Հետագայում, այն տեսարաններում, որտեղ ներկա էր Ջունոն, չի ցուցադրվել[1]։ Դրան հաջորդել է իր փոքրիկ դերը «Դևերի կացարանը» ֆանտաստիկ ֆիլմում, որը 2000 թվականին նույնպես նկարահանել էր իր հայրը։ Այդ ֆիլմից հետո Ջունոյի կարիերայում վեցամյա ընդմիջում է նկատվում, և միայն 2006 թվականին ցուցադրվեց հաջորդ ֆիլմը` «Սկանդալային օրագիր»-ը, Քեյթ Բլանշետի և Ջուդի Դենչի մասնակցությամբ (գլխավոր դերերում)։ Ֆիլմը քննադատների կողմից բարձր գնահատականի է արժանացել[2], արժանացել է «Օսկար» մրցանակի 4-րդ և «Ոսկե գլոբուս» մրցանակի 3-րդ կատեգորիայի անվանակարգումների[3]։ Ջունոն նորից հանդես է եկել երկրորդ պլանի` Պոլլի Հարթ կերպարի դերում։ 2007 թվականին ցուցադրվում է «Համադասարանցիները» կատակերգությունը և Ջո Ռայթի «Քավությունը» զինվորական դրաման, որտեղ Թեմփլը կատարել է Լոլի Քուինսի դերը։ Այդ կինոնկարի համար նա իր շիկահեր մազերը շիկակարմիր էր դարձրել։ 2008 թվականին կրկին դուրս է գալիս 2 ֆիլմ, Ջունոյի մասնակցությամբ, որտեղ նա երկրորդական դերեր է տարել. «Վայրիները» կատակերգությունը` Էմմա Ռոբերտսի մասնակցությամբ և «Եվս մեկը Բոլեյնի սերնդից» բրիտանական պատմական դրաման։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Мини-биография Джуно Темпл на IMDb» (անգլերեն)։ imdb.com։ Արխիվացված օրիգինալից 2013-05-24-ին։ Վերցված է 2017-10-02
- ↑ «"Скандальный дневник" на Rotten Tomatoes» (անգլերեն)։ rottentomatoes.com
- ↑ «Awards for "Notes on a scandal"» (անգլերեն)։ imdb.com։ Արխիվացված օրիգինալից 2013-05-24-ին։ Վերցված է 2017-10-02
|