Հետարտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հետարտադրություն (ժարգ. փոստ փրադաքշն, անգլ.՝ post- - հետո, անգլ.՝ production - արտադրություն), կինոնկարի էպիզոդների նկարահանումից հետո տեսանյութի մշակման ժամանակաշրջանը, համակարգչային օբյեկտների նախապատրաստումը և ստեղծումը, խմբագրումը, մոնտաժը, ձայնավորումը և կինոնյութի մշակումը։

Հետարտադրության փուլերն են՝

  • նկարահանված նյութի երևակում և քիմիական մշակում,
  • պատկերի համաժամանակյա փոխակերպումը թվային նիշքերի,
  • կինոնկարի թվային ֆորմատով համակարգիչ բեռնումը, հետագա գունային մշակման և մոնտաժի համար,
  • նկարահանված նյութի փոփոխելը ըստ ռեժիսորի հանձնարարությունների, նաև կինոնյութի համակցումը համակարգչային կայուն և շարժական պատկերների հետ,
  • պատրաստի կինոնյութի համաժամանակյա ձայնավորում, ֆոնային ձայների և աղմուկների ավելացում,
  • կինոնկարի վերջնական մոնտաժ (թվային ֆորմատով),
  • տելեսայն (անգլ.՝ telecine), պատրաստի կինոնկարի գույների ուղղում,
  • պատրաստի կինոնկարի համաժամանակյա տեղափոխում կինոժապավենի վրա։