Ժարգոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժարգոնային (ծածկալեզվային) բառերը հիմնականում խոսակցական բնույթ ունեն և հասկանալի են այն խավերի ու խմբերի համար, որոնք գաղտնիության կամ այլ նպատակով ստեղծել ու գործածում են դրանք:

Սովորաբար ժարգոնային բառերը վերաբերվում են գողերին կամ հասարակության մեջ առկա այլ խմբերի , չնայած ժարգոնային բառապաշարից կարող են օգտվել միայն քրեական հանցագործները, բանտարկյալները, երբեմն նաև առանձին մասնագիտությունների տեր մարդիկ ՝ վարորդ, զինվորականներ, նավաստիներ, առևտրականներ, չարչիներ, նույնիսկ երիտասարդության որոշ խավեր ՝ դպրոցականներ, ուսանողներ և այլն: Օրինակ ՝ գողական գնալ, քսիվ, մենթ, խոխմա, շախի կայնել, գրեֆ, ռամ, շմոն: Իսկ ուսանողների խոսակցական լեզվում հաճախ են լսվում ՝ դուխով, մանթրաշ(մանթո), քաշվել, շուխուռ, քցել, քյոլել, կայֆ, թույն: ժարգոնային բառերի մի մասը գրական լեզվում գործածվում են, բայց ոչ հիմնականում իրենց բուն, այլ ուրիշ իմաստներով:

Օրինակ ՝

  • քաշվել – փորձանքի մեջ ընկնել
  • գլխին քաշել – մեկ շնչով խմել
  • թույն – աննախադեպ
  • մուկ տշել – անգործության մատնվել :

Մյուսները անցել են այլ լեզուներից որպես օտարաբանություններ: Օրինակ ՝ փսիխ, խոխմա, կայֆ, վալնավատ, ուբեդիտ, կանկռետնի, սաղ, սալամաթ, մերսի, օքեյ:

Աշակերտների, դպրոցականների շրջապատում ընդունված է բառերի կրճատ ձևերի գործածությունը: Օրինակ ՝ անգլ չկա, մաթեմ, աշխարհից ուշացել եմ:

Իսկ փոքրիկների լեզվում ՝ տիտիկ անել, չոփ-չոփ անել, կակա, քխ, հաֆո:

Ժարգոնային, ծածկալեզվային բառերի տարատեսակն է՝ գռեհկաբանությունը կամ հասարակաբանությունը, որոնց մեջ հիմնականում մտնում են արհամարական, անարգական, հայհոյական բառերը: Օրինակ՝ դանդալոշ, ռեխ, զխտվել, շնթռել, լակել, խժռել, ռնդել:

Որքան էլ գռեհկաբանություննրը ոճական որոշակի նպատակադրում ունենան, այնուամենայնիվ նրանց գործածություն շատ քիչ դեպքերում կարող է գեղագիտական առումով արդարացում ունենալ, խոսքը վերաբերվում է այն դեպքերին ,երբ դրանք ունեն անխափանողական գործառույթ, այն խիստ բացառիկ դեպքերի , երբ նկարագրում են՝ բանտը, գաղութը, կալանավայրը և նման միջավայրերը ու այդտեղ գործող մարդկանց, նրանց մտածողությունը, հաղորդակցությունը: Իսկ մնացած դեպքերում դրանք բացասաբար են անդրադառնում ոչ միայն գեղարվեստական երկի, նրա լեզվական մշակույթի վրա այլև նրանց երբեմնի գործածությունը խրախուսելի չէ և դատիրակչական և առավել ևս գեղագիտական նկատառումներով:

[[Կատեգորիա:Եզրաբանություն