Թոմաս Հեյդեն Թոմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Թոմաս Հեյդեն Չարչ
Thomas Haden Church at the 2009 Tribeca Film Festival.jpg
Ծնվել է հունիսի 17, 1960({{padleft:1960|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:17|2|0}})[1] (58 տարեկան)
Ծննդավայր Էլ Պասո, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Հյուսիսային Տեխասի համալսարան և Harlingen High School
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն Դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր
Ակտիվ շրջան 1980 թ.-ից ցայսօր
Ժանրեր Դրամա, թրիլլեր, կոմեդիա
Պարգևներ և մրցանակներ Broadcast Film Critics Association Award for Best Supporting Actor, Screen Actors Guild Award for Outstanding Performance by a Cast in a Motion Picture, Los Angeles Film Critics Association Award for Best Supporting Actor, Independent Spirit Award for Best Supporting Male, National Society of Film Critics Award for Best Supporting Actor, Broadcast Film Critics Association Award for Best Cast, Primetime Emmy Award for Outstanding Supporting Actor in a Miniseries or a Movie, Screen Actors Guild Award for Outstanding Performance by a Cast in a Motion Picture և Broadcast Film Critics Association Award for Best Cast

Թոմաս Հեյդեն Չարչ (անգլ.՝ Thomas Haden Church, ծնունդով՝ Թոմաս Ռիչարդ ՄաքՄիլեն (անգլ.՝ Thomas Richard McMillen, 17 հունիսի, 1960, Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի հունիսի 17֊ին Էլ Պասոյում՝ բժշկական սպայի ընտանիքում․ վեց երեխաներից երրորդն է[2]։ Ծննդյան անունը Թոմաս Ռիչարդ ՄաքՄիլեն է։ Սկզբում իր համար ընտրել էր Կեսադա ազգանունը, որը հետագայում փոխվեց և դարձավ Հեյդեն Չարչ։ Թոմասը մեծացել է Լոնդոնում, ավարտել է Հարլինգենի միջնակարգ դպրոցը՝ 1979 թվականին, որից հետո ընդունվել է Հյուսիսային Տեխասի համալսարան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյդեն Չարչը իր աշխատանքային գործունեությունը սկսել է ռադիոյում, արել է ձայնային թարգմանություններ[3]։ Ֆիլմերում շատ փոքր դերերից հետո տեղափոխվել է Կալիֆորնիա, որտեղ որոշել է շարունակել դերասանական կարիերան։ 1990֊1995֊ական թվականներին կատարել է հիմար մեխանիկ Լոուել Մևերայի դերը «Թևեր» հեռուստաալիքում։ Դրանից հետո աշխատել է հեռուստատեսությունում, խաղացել է գլխավոր դեր «Նեդ և Ստեյսի» սերիալում՝ Դեբրա Մեսսինգի հետ միասին։ Երկրորդական դերեր խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Տապանաքարը», «Ջորջը Ջունգլիից», «Անսովոր»։ Հեյդենը ֆիլմերում հիմնականում ներկայացնում է չարագործի կամ ինչ֊որ ուրախ կերպար։ Այդպիսի կինոնկարներից հայտնի է «Անտառային ցանկապատ»֊ը։ Ոչ մեծ դերերից հետո 2003 թվականին հանդես է գալիս որպես ռեժիսոր, իսկ հետո, որոշ ժամանակ դադարեցնելով աշխատանքը, վերադառնում է Տեխաս։ 2003 թվականին Ալեքսանդր Պեյնը նրանը ընտրում է որպես Ջեքի դերակատար՝ «Եզերքին» ֆիլմում։ Ֆիլմի նախընտրական լսումների ժամանակ Թոմին ասել էին, որպեսզի կարդա սցենարից ինչ֊որ հատված։ Դրանից հետո Թոմն ասել է՝ «Դա ինձ համար լիովին պարզ էր։ Ես կարդացի այն հատվածը, որտեղ Ջեկը տխուր էր։ Այն ունի բնածին խոցլիություն»։ Բայց ավելի ուշ պարզվել էր, որը Թոմը եղել է միակ դերասանը, ում ազատել են նախընտրական լսումներից։ «Եզերքին» ֆիլմի շնորհիվ Հեյդեն Չարչը ստացել է ստացել է ճանաչում քննադատների և կոլեգաների մոտ, արժանացել է բազում մրցանակների և պարգևների, այդ թվում նաև «Անկախ հոգի» մրցանակը և «Օսկար», «Ոսկե գլոբուս» անվանակարգերը։ 2006 թվականին նկարահանվել է «Ընդհատված ճանապարհորդություն» ֆիլմում Ռոբերտ Դյուվալի հետ միասին, որի համար արժանացել է «Էմմի» մրցանակին և «Ոսկե գլոբուս» անվանակարգին։ 2005 թվականին հրավիրվել է կինոարվեստը և գիտությունների ակադեմիա։ 2013 թվականին համաձայնվել է նկարահանվել «Ամպերն իրական են» ֆիլմում՝ Ջեյ Օլսոնի դերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Հեյդեն Չարչն ապրում է իր ագարակում՝ Բանդերայի շրջանում՝ Տեխասում[4], որը գնել է 1998 թվականին[3]։ Ապրում է իր կնոջ՝ Միայի և դստեր՝ Կոդիի հետ[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Հեռուստատսություն, տեսախաղեր Նշումներ Դերը
1980 «Թափառող հրեշտակներ» Gypsy Angels Հարևան
1989 «Ջամփ֊ստրիթ 21» 21 Jump Street Տոնի
1989 «Բարև» Cheers Գորդի Բրաուն
1990֊1995 «Թևեր» Wings Լոուել Մեվեր
1993 «Տապանաքար» Tombstone Բիլլի Կլենտոն
1995֊1997 «Նեդը և Ստեյսին» Ned and Stacey Նեդ Դորսի
1997 «Ջորջը ջունգլիից» George of the Jungle Լայլ վան դե Գրուտ
1998 «Կատարյալ մարդասպան» Mr. Murder Դրյու Օսլետ կրտսեր
1998 «Սյուզանի ծրագիրը» Susan's Plan Բժիշկ Քրիս Ստիլման
2002 «Պիտակը» The Badge Դեվիդ Հարդվիք
2003 «Ջորջը ջունգլիից 2» George of the Jungle 2 Լայլ վան դե Գրուտ
2004 «Երիտասար տիտանները» Teen Titans Մարդասպան Մոտիլյոկ
2004 «Անգլո֊իսպանական» Spanglish Մայկ
2006 «Ընդհատված ճանապարհորդություն» Broken Trail Թոմ Հարթ
2011 «Մարդասպան Ջո» Killer Joe Անսել
2011 «Մենք գնել ենք կենդանաբանական այգի» We Bought a Zoo Դունկան Մի
2012 «Ջոն Քարտերը Մարսից» John Carter of Mars Թել Հեջուս
2014 «Երկինքն իրական է» Heaven Is for Real Թել Ջեյ Օլսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #140632298 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Thomas Haden Church Profile»։ E! Online։ 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-09-30-ին։ Վերցված է 2007-05-31 
  3. 3,0 3,1 Ed Pilkington (2008-05-16)։ «Naked ambition»։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-21-ին։ Վերցված է 2008-05-17 
  4. «Thomas Haden Church» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-04-08-ին։ Վերցված է 2010-06-26 
  5. «Elle’s June issue: Thomas Haden Church»։ The Bosh։ 2007-05-07։ Վերցված է 2007-05-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]