Jump to content

Քրիս Քուփեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քրիս Կուպերից)
Քրիս Քուփեր
անգլ.՝ Chris Cooper
Ծնվել էհուլիսի 9, 1951(1951-07-09)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[2]
ԿրթությունՄիսուրիի համալսարան, Southwest Early College Campus? և Southwest High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Մարիանե Լեոնե Կուպեր
Պարգևներ և մրցանակներ

Քրիստոֆեր Ուոլթոն Քուփեր (անգլ.՝ Christopher Walton Cooper) հուլիսի 9, 1951(1951-07-09)[1], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, նկարահանվել է հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում, ներառյալ՝ «Գեղեցկություն ամերիկյան ձևով», «Փոքրիկ տիկնայք», «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ», «Հիշի՛ր ինձ» և այլն։ 2002 թվականին «Հարմարեցում» ֆիլմում կատարած իր դերի համար Քուփերն արժանացել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակների՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանկարգում։

Քրիսը ծնվել է 1951 թվականի հուլիսի 9-ին Կանզաս Սիթիում, Միսուրի նահանգ[3][4]։ Չարլի Քուփերի և Մերի Ուոլթոնի որդին է[5]։ Ունի ավագ եղբայր՝ Չուկ Քուփերը (ծնվել է 1948 թվականին)։ Նրա հայրը և՛ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի բժիշկ էր, և՛ անասնապահ։ Իսկ մայրը ՝ տնային տնտեսուհի էր[6][7][8]։ Ծնողները Տեխասից են[6]։ Նա մեծացել է Կանզաս Սիթիի արվարձաններում, իսկ ամառային օրերն անց է կացրել իր ընտանիքին պատկանող ագարակում՝ Լիվենվորթ քաղաքից (Կանզաս նահանգ) 15 մղոն արևմուտք[6][8][9]։ Մինչ «Սաունթվեսթ ավագ դպրոց» հաճախելը Քրիսը աշխատել է տեղի թատրոնում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է խանութում։ Քրիսը խուսափել է բանակ զորակոչվելուց և Վիետնամի պատերազմին մասնակցելուց։ Ավագ դպրոցից հետո Քրիսը ընդունվել է Միսսուրիի համալսարան և սովորել է թատերական արվեստ։

Միսսուրիի համալսարանն ավարտելուց հետո 1976 թվականին Քրիսը տեղափոխվել է Նյու Յորք։ Նյու Յորքում բնակվելիս Քրիսը ստիպված էր իր սենյակը կիսել չորս այլ ուսանողների հետ։ Բացի այդ Քրիսը ստիպված էր աշխատել ավտովարորդ և շինարար։ Նյու Յորքում նա սովորել է Ստելլա Ադլերի և Հուին Հանդմանի հետ։ «Մեթուոն» ֆիլմը Քրիսի առաջին ֆիլմն էր, որտեղ նա երբևէ նկարահանվել է։

2000 թվականին նկարահանվել է «Հայրենասերը» ֆիլմում։ Ֆիլմն ամերիակայի անկախության մասին է և նկարահանված է իրական փաստերի հիման վրա։ Ֆիլմուն նա նկարահանվել է գնդապետ Հարրի Բյորվեյի դերում։ 2003 թվականին նկարահանվել է «Հարմարեցում» (Adaptation) ֆիլմում կատարած իր դերի համար Քրիսը նոմինացվել է «Բրիտանական կինոարտադրության մրցանակաբաշխույունը» և արժանացել է Օսկարի և Ոսկե Գլոբուս մրցանակներին երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ 2003 թվականին նկարահանվել է «Ֆավորիտը» ֆիլմում և նոմինավել է «ՍԱԳ» կամ «Գիլդիա» մրցանակաբաշխությանը։ 2004 թվականին նկարահանվել է «Սիլվեր սիթի» ֆիլմում՝ ԱՄՆ 43-րդ նախագահ՝ Ջորջ Ու. Բուշի դերում։ 2005 թվականին նկարահանվել է «Ջարհիդ» և «Սիրիանա» հայտնի ֆիլմերում։ 2010 թվականին Սանդենսի կինոփառանոնում Քրիսը ծանոթացել դերասան Բեն Աֆլեքի հետ և նրա հետ միասին նկարահանվել է «Տղամարդկանց շրջապատում» ֆիլմում։ 8.1 միլիոնանոց բյուջեյով ֆիլմն ունեցել է 15 միլինոի շահույթ։

2010 թվականին «Անհավանական Սարդ-մարդը 2» ֆիլմում մարմնավորել է Նորման Օզբորնին։ Ֆիլմը նույնպես ունեցել է մեծ հաջողություններ։ 2019 թվականին նկարահանվել է օսկարակիր «Փոքրիկ կանայք» ֆիլմում՝ Սիրշա Ռոնանի, Էմմա Ուոթսոնի, Տիմոտի Շալամեի, Լորա Դերնի և Մերիլ Սթրիփի հետ[10]։ Նկարահանվել է նաև Օսկարի նոմինացված «Հիանալի օր հարևանությունում» ֆիլմում՝ Թոմ Հենքսի հետ[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիսը իր ապագա կնոջը՝ Մարիաննա Լեոն Քուփերին հանդիպել է 1979 թվականին Նյու Յորքում՝ դերասանական դասընթացների ընթացքում։ Նրանք ամուսնացել են 1983 թվականին։ Նրանց որդին՝ Ջեսսի Քուփերը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերին[12]։

2005 թվականին հունվարի երեքին Ջեսսին մահացել է էպիլեպսիայից։ Նրա անունով բացվել է հիմնադրամ՝ «Ջեսսի Քուփեր հիմնադրամ»[13]։ 2003 թվականին Քրիսը ընտանիքի հետ տեղափոխվել է ապրելու Մասաչուսեթս նահանգի Քինգսթոն քաղաք։ Նա լավ հարաբերություններ ունի Ոսկե գլոբուսի դափնեկիր, դերասան, սցենարիստ Ջոն Սայլսի հետ՝ սկսած 1985 թվականից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #129601810 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Mary Ann Walton Cooper 1925 - 2015 Obituary». Muehlebach Funeral Care. Արխիվացված է օրիգինալից 2018-10-05-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Chris Cooper Biography (1951-)». Film Reference. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Chris Cooper». Hollywood.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  6. 6,0 6,1 6,2 Ryan, James (1996 թ․ հունիսի 30). «Mr. 'Last-Minute' Gets a Plum Role». The New York Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  7. Dutka, Elaine (2003 թ․ հունվարի 3). «For this role, Cooper was willing to adapt (Part 2 of 2)». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2018-01-24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  8. 8,0 8,1 Longsdorf, Amy (2003 թ․ հուլիսի 26). «Like Seabiscuit, Oscar winner Chris Cooper beats the odds». The Morning Call. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  9. Ivry, Bob (1999 թ․ մարտի 10). «Chris Cooper's New Role». Lakeland Ledger. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. N'Duka, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 28). «Oscar Winner Chris Cooper Boards Greta Gerwig's 'Little Women' Adaptation». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  11. Kroll, Justin (2018 թ․ օգոստոսի 21). «Chris Cooper Joins Tom Hanks in Mr. Rogers Film 'You Are My Friend' (Exclusive)». Variety. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. «Son of actor Chris Cooper dead at 17 in Kingston». The Boston Globe. 2005 թ․ հունվարի 5. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «Jesse Lanier Cooper memorial». Variety. 2005 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Քուփեր» հոդվածին։