Քրիս Քուփեր
![]() անգլ.՝ Chris Cooper | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 9, 1951[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ |
Կրթություն | Միսուրիի համալսարան, Southwest Early College Campus? և Southwest High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Մարիանե Լեոնե Կուպեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Քրիստոֆեր Ուոլթոն Քուփեր (անգլ.՝ Christopher Walton Cooper) հուլիսի 9, 1951[1], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, նկարահանվել է հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում, ներառյալ՝ «Գեղեցկություն ամերիկյան ձևով», «Փոքրիկ տիկնայք», «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ», «Հիշի՛ր ինձ» և այլն։ 2002 թվականին «Հարմարեցում» ֆիլմում կատարած իր դերի համար Քուփերն արժանացել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակների՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանկարգում։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիսը ծնվել է 1951 թվականի հուլիսի 9-ին Կանզաս Սիթիում, Միսուրի նահանգ[2][3]։ Չարլի Քուփերի և Մերի Ուոլթոնի որդին է[4]։ Ունի ավագ եղբայր՝ Չուկ Քուփերը (ծնվել է 1948 թվականին)։ Նրա հայրը և՛ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի բժիշկ էր, և՛ անասնապահ։ Իսկ մայրը ՝ տնային տնտեսուհի էր[5][6][7]։ Ծնողները Տեխասից են[5]։ Նա մեծացել է Կանզաս Սիթիի արվարձաններում, իսկ ամառային օրերն անց է կացրել իր ընտանիքին պատկանող ագարակում՝ Լիվենվորթ քաղաքից (Կանզաս նահանգ) 15 մղոն արևմուտք[5][7][8]։ Մինչ «Սաունթվեսթ ավագ դպրոց» հաճախելը Քրիսը աշխատել է տեղի թատրոնում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է խանութում։ Քրիսը խուսափել է բանակ զորակոչվելուց և Վիետնամի պատերազմին մասնակցելուց։ Ավագ դպրոցից հետո Քրիսը ընդունվել է Միսսուրիի համալսարան և սովորել է թատերական արվեստ։
Միսսուրիի համալսարանն ավարտելուց հետո 1976 թվականին Քրիսը տեղափոխվել է Նյու Յորք։ Նյու Յորքում բնակվելիս Քրիսը ստիպված էր իր սենյակը կիսել չորս այլ ուսանողների հետ։ Բացի այդ Քրիսը ստիպված էր աշխատել ավտովարորդ և շինարար։ Նյու Յորքում նա սովորել է Ստելլա Ադլերի և Հուին Հանդմանի հետ։ «Մեթուոն» ֆիլմը Քրիսի առաջին ֆիլմն էր, որտեղ նա երբևէ նկարահանվել է։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին նկարահանվել է «Հայրենասերը» ֆիլմում։ Ֆիլմն ամերիակայի անկախության մասին է և նկարահանված է իրական փաստերի հիման վրա։ Ֆիլմուն նա նկարահանվել է գնդապետ Հարրի Բյորվեյի դերում։ 2003 թվականին նկարահանվել է «Հարմարեցում» (Adaptation) ֆիլմում կատարած իր դերի համար Քրիսը նոմինացվել է «Բրիտանական կինոարտադրության մրցանակաբաշխույունը» և արժանացել է Օսկարի և Ոսկե Գլոբուս մրցանակներին երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ 2003 թվականին նկարահանվել է «Ֆավորիտը» ֆիլմում և նոմինավել է «ՍԱԳ» կամ «Գիլդիա» մրցանակաբաշխությանը։ 2004 թվականին նկարահանվել է «Սիլվեր սիթի» ֆիլմում՝ ԱՄՆ 43-րդ նախագահ՝ Ջորջ Ու. Բուշի դերում։ 2005 թվականին նկարահանվել է «Ջարհիդ» և «Սիրիանա» հայտնի ֆիլմերում։ 2010 թվականին Սանդենսի կինոփառանոնում Քրիսը ծանոթացել դերասան Բեն Աֆլեքի հետ և նրա հետ միասին նկարահանվել է «Տղամարդկանց շրջապատում» ֆիլմում։ 8.1 միլիոնանոց բյուջեյով ֆիլմն ունեցել է 15 միլինոի շահույթ։
2010 թվականին «Անհավանական Սարդ-մարդը 2» ֆիլմում մարմնավորել է Նորման Օզբորնին։ Ֆիլմը նույնպես ունեցել է մեծ հաջողություններ։ 2019 թվականին նկարահանվել է օսկարակիր «Փոքրիկ կանայք» ֆիլմում՝ Սիրշա Ռոնանի, Էմմա Ուոթսոնի, Տիմոտի Շալամեի, Լորա Դերնի և Մերիլ Սթրիփի հետ[9]։ Նկարահանվել է նաև Օսկարի նոմինացված «Հիանալի օր հարևանությունում» ֆիլմում՝ Թոմ Հենքսի հետ[10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիսը իր ապագա կնոջը՝ Մարիաննա Լեոն Քուփերին հանդիպել է 1979 թվականին Նյու Յորքում՝ դերասանական դասընթացների ընթացքում։ Նրանք ամուսնացել են 1983 թվականին։ Նրանց որդին՝ Ջեսսի Քուփերը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերին[11]։
2005 թվականին հունվարի երեքին Ջեսսին մահացել է էպիլեպսիայից։ Նրա անունով բացվել է հիմնադրամ՝ «Ջեսսի Քուփեր հիմնադրամ»[12]։ 2003 թվականին Քրիսը ընտանիքի հետ տեղափոխվել է ապրելու Մասաչուսեթս նահանգի Քինգսթոն քաղաք։ Նա լավ հարաբերություններ ունի Ոսկե գլոբուսի դափնեկիր, դերասան, սցենարիստ Ջոն Սայլսի հետ՝ սկսած 1985 թվականից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ «Mary Ann Walton Cooper 1925 - 2015 Obituary»։ Muehlebach Funeral Care։ Վերցված է August 21, 2016
- ↑ «Chris Cooper Biography (1951-)»։ Film Reference։ Վերցված է August 16, 2016
- ↑ «Chris Cooper»։ Hollywood.com։ Վերցված է August 16, 2016
- ↑ 5,0 5,1 5,2 Ryan James (June 30, 1996)։ «Mr. 'Last-Minute' Gets a Plum Role»։ The New York Times։ Վերցված է August 16, 2016
- ↑ Dutka Elaine (January 3, 2003)։ «For this role, Cooper was willing to adapt (Part 2 of 2)»։ Chicago Tribune։ Վերցված է August 16, 2016
- ↑ 7,0 7,1 Longsdorf Amy (July 26, 2003)։ «Like Seabiscuit, Oscar winner Chris Cooper beats the odds»։ The Morning Call։ Արխիվացված է օրիգինալից October 12, 2016-ին։ Վերցված է August 16, 2016
- ↑ Ivry Bob (March 10, 1999)։ «Chris Cooper's New Role»։ Lakeland Ledger։ Վերցված է September 5, 2016
- ↑ N'Duka Amanda (September 28, 2018)։ «Oscar Winner Chris Cooper Boards Greta Gerwig’s ‘Little Women’ Adaptation»։ Deadline Hollywood։ Վերցված է October 1, 2018
- ↑ Kroll Justin (August 21, 2018)։ «Chris Cooper Joins Tom Hanks in Mr. Rogers Film 'You Are My Friend' (Exclusive)»։ Variety։ Վերցված է September 6, 2018
- ↑ «Son of actor Chris Cooper dead at 17 in Kingston»։ The Boston Globe։ January 5, 2005։ Վերցված է August 16, 2016
- ↑ Jesse Lanier Cooper memorial։ Variety։ January 5, 2005։ Արխիվացված է օրիգինալից August 18, 2016-ին։ Վերցված է July 24, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Քրիս Քուփեր Վիքիպահեստում |
---|
|
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Միսսուրիի համալսարանի շրջանավարտներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Օսկարակիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ