Միսսուրիի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսսուրիի համալսարան
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, հողադրամաշնորհային համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Հիմնադրված է1839
Ընդհանուր անձնակազմ13 303 մարդ
ԱնդամակցությունԱմերիկյան համալսարանների ասոցացիա[1][2][3], ORCID[4][5], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[6], Հարավ - արևելյան կոնֆերենցիա, Կրթության ամերիկյան խորհուրդ[7], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[8], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[9], Հետազոտական գրադարանների կենտրոն[10] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[11]
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՔոլամբիա
Հասցե105 Jesse Hall, Columbia, MO, 65211[12]
Կայքmissouri.edu(անգլ.)
Միսսուրիի համալսարան (ԱՄՆ)##
Միսսուրիի համալսարան (ԱՄՆ)
Միսսուրիի համալսարան, ԱՄՆ
 University of Missouri Վիքիպահեստում

Միսսուրիի համալսարան (Միսսուրիի համալսարան՝ Կոլումբիա), ԱՄՆ-ի Պետական հետազոտական համալսարան Միսսուրի նահանգի Կոլումբիա քաղաքում։ Հիմնվել է 1839 թվականին Միսիսիպի գետի արևմտյան ափին և դարձել առաջին պետական համալսարանը։ Միսսուրիի համալսարանը ամենամեծն է իր նահանգում։ Այնտեղ 270 մասնագիտություններով սովորում են ավելի քան 30000 ուսանողներ ԱՄՆ-ի բոլոր նահանգներից և մոտավոր 100 երկրներից։ Աշխարհում կա այդ համալսարանի ավելի քան 270000 շրջանավարտ, որոնց կեսը ապրում է Միսսուրիում[13]։

Համալսարանը համարվում է Միսսուրիի համալսարանական համակարգի մի մասը, որը համախմբում է Կոլումբիայում, Ռոլլում, Կանզաս Սիթիում և Սենտ Լուիսում տեղակայված չորս ուսումնարան։

Ամերիկյան համալսարանների ամերիկյան ասոցացիային պատկանող 34 պետական համալսարաններից մեկը Միսսուրիում է։ 2004 թվականին, ըստ News & World Report(անգլ.) ամսագրի վարկանիշի, համալսարանը 97-րդ տեղն է զբաղեցրել, այն մնացել էր անցյալ տարվա նույն տեղում։ Համալսարանի ուսումնարանը գտնվում է քաղաքի կենտորնից 5 րոպե հեռավորության վրա և ավելի շատ նման է բուսաբանական այգու։ Համալսարանի պատմական մասը՝ Ֆրենսիս Քուարդը, պաշտոնապես ճանաչվել է պատմական նշանակություն ունեցող շրջան[14]։

Այստեղ, 1908 թվականին հիմնադրվեց աշխարհում առաջին ժուռնալիստիկայի դպրոցը։ Այն հիմնադրվեց լրագրող Ուիլիամ Վալտերի կողմից։ Այժմ այն կոչվում է լրագության ֆակուլտետ։ Համալսարանում կա միջուկային ռեակտոր[15], որն ինստիտուտներում գործող աշխարհի ամենահզոր ռեակտորն է։

Միսսուրիի համալսարանը Ամերիկայի վեց պետական համալսարաններից մեկն է, որտեղ բժշկական, անասնաբուժական, ինժեներական, գյուղատնտեսական և իրաբանական ֆակուլտետները գտնվում են նույն համալսարանում։ Համալսարանի առողջապահական համակարգը ներառում է 4 հիվանդանոց, որոնք գտնվում են պետության կենտրոնական մասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.aau.edu/about/default.aspx?id=16710
  2. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  3. https://www.aau.edu/who-we-are/our-members
  4. https://orcid.org/members/001G000001CAka2IAD-university-of-missouri
  5. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  6. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  7. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  8. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  9. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  10. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  11. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  12. IPEDS — 1992.
  13. «MU Facts». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  14. «National Register of Historic Places».
  15. «MURR».