Նյու Յորք, ես քեզ սիրում եմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորք, ես քեզ սիրում եմ
անգլ.՝ New York, I Love You
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, դրամա[1][2][3] և ֆիլմ անթոլոգիա
Թվական2009 և հունվարի 28, 2010[4]
Լեզուֆրանսերեն և անգլերեն
ՌեժիսորԻվան Ատտալ[2][5], Միրա Նաիր[6][7][5], Նատալի Փորտման, Բրեթ Ռաթներ[5], Ֆատիհ Ակին[8][6][2][…], Շեխար Կապուր Հարամի[5], Shunji Iwai?[5], Ցզյան Վեն[5], Joshua Marston?[5], Ալեն Հյուզ[5] և Ալբերտ Հյուզ
ՊրոդյուսերEmmanuel Benbihy? և Մայքլ Բերանոյա
Սցենարի հեղինակՆատալի Փորտման, Shunji Iwai?[9], Ջեֆ Նաթանսոն[9], Alexandra Cassavetes?[9], Էնթոնի Մինգելլա[9], Ֆատիհ Ակին[9], Joshua Marston?[9], James C. Strouse?[9] և Իվան Ատտալ[9]
ԴերակատարներԷնդի Գարսիա[6][10][7][…], Անտոն Ելչին[10], Բլեյք Լայվլի[10], Բրեդլի Քուփեր[8][10][3][…], Բյորտ Յանգ[10], Carlos Acosta?[10], Քրիս Քուփեր[10], Քրիստինա Ռիչի[10][5], Քլորիս Լիչմեն[10], Դրեա դե Մաթեո[10], Իթան Հոուք[10][5], Հեյդեն Քրիստենսեն[6][10][7], Իրֆան Խան[10], Ջասինդա Բերրեթ[10], Ջեյմս Քաան[10][5], Ջոն Հըրթ[10], Ջուլի Քրիստի[10], Ջասթին Բարթա[10], Մեգի Քյու[10], Նատալի Փորտման[8][6][10][…], Օլիվիա Թիռլբի[10], Օրլանդո Բլում[10][5], Ռեյչել Բիլսոն[6][10][7][…], Ռոբին Ռայթ[10], Շայա Լաբաֆ[8][10][3], Շու Ցի[10], Էլի Ուոլլակ[9], Էվա Ամուրի[9], Saul Williams?[9], Uğur Yücel?[9], Թեյլոր Ջիր[9] և Jillian Bach?
ՕպերատորՊավել Էդելման, Բենուա Դեբի և Դեքլան Քուին
ԵրաժշտությունTonino Antoine Baliardo? և Նիկոլաս Բրիթել
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունGrosvenor Park Productions
Տևողություն103 րոպե
Բյուջե14 700 000 $
Շահույթ8 093 074 $
Պաշտոնական կայքէջ

«Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» (անգլ.՝ New York, I Love You), կինոալմանախ, «Փարիզ, ես քեզ սիրում եմ» ֆիլմի շարունակությունը։ Վերջին ֆիլմի գաղափարը կինոյի աշխարհում ընդունվել է մեծ խանդավառությամբ. տվյալ շարունակությունից բացի 2011 թվականին պլանավորել են ևս երեք աշխատանքներ (հերթականությամբ ֆիլմի համար ֆոն են դառնում Երուսաղեմը, Ռիո դե ժանեյրոն և Շանհայը)[11], 2012 թվականին Հավանա[12], իսկ Ռուսաստանում 2010 թվականին նկարահանվել է «Մոսկվա, ես քեզ սիրում եմ» կինոալմանախը։ Ֆիլմի թողարկման ամսաթիվը բազմիցս հետաձգվել է։ ԱՄՆ-ում այն վարձույթի է հանվել 2009 թվականի հոկտեմբերի 16-ին։

Սյուժե և նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ և էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» կինոալմանախը բաղկացած է 11 նովելներից՝ սիրո պատմություններից, որոնք ծավալվում են Նյու Յորքում։ Նովելներից յուրաքանչյուրը նկարահանել է մեկ ռեժիսոր (էպիզոդների ցուցադրման հերթականությամբ)՝ Ցզյան Վեն, Միրա Նաիր, Սյունձի Իվաի, Իվան Ատտալ, Բրետ Ռատներ, Ալեն Հյուզ, Շեխար Կապուր (փոխարինել է Էնթոնի Մինհելին, որը մահացել էր նովելի նկարահանումից կարճ ժամանակ առաջ՝ 2008 թվականի մարտին), Նատալի Պորտման (ռեժիսորական նորամուտ), Ֆաթիհ Աքըն, Ջոշուա Մարստոն։ Նովելից նովել փոփոխության համար պատասխանատու է եղել Ռենդել Բոլսմայերը։

Ֆիլմը ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում 2008 թվականին։ Այդ ժամանակ այն բաղկացած էր 13 նովելներից. վերոնշյալներից բացի ֆիլմում ներառել է Սքարլեթ Յոհանսոնի նովելը, որը, ինչպես Նատալի Պորտմանը, դրանից առաջ երբեք հանդես չէր եկել որպես կինոռեժիսոր, ինչպես նաև ռուս Անդրեյ Զվյագինցևը, բայց արդյունքում որոշվել է կրճատել ֆիլմը։ Ռեժիսորների ցանկում սկզբում ընդգրկված է եղել նաև Վուդի Ալլենը, հետո որոշվել է, որ նա նկարահանվի որպես դերասան Սքարլեթ Յոհանսոն նովելում, սակայն վերջում նա դուրս է եկել նախագծից[13]։

Նովելներից մեկը, որում Նատալի Պորտմանը հանդես է գալիս հասիդուհու դերում, արդեն նկարահանվել էր Բրուքլինի կամրջի մոտակայքում 2008 թվականի մարտի 12-13-ը, սակայն երկրորդ գլխավոր դերի կատարող հասիդ Էյբ Կարպենը, որը դրանից առաջ երբեք չէր նկարահանվել ֆիլմերում, հրաժարվել է մասնակցել նախագծին իր կրոնական համայնքի արգելքի պատճառով[14]։ Կարպենին անմիջապես փոխարինել է Իրֆան Խանը[15], իսկ Նատալի Պորտմանի կայքում ֆիլմի նկարահանումների նկարներում Կարպենի դեմքը ծածկված է Քիրա Նայթլիի նկարով[16]։ Նաև ռեժիսորների ցանկից դուրս են մնացել նաև Էլբերտ Հյուզը և Պակ Չան Ուկը։

Նկարահանման պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսերները ռեժիսորներին ներկայացրել են հետևյալ պայմանները.

  • Նովելներից յուրաքանչյուրի բյուջեն սահմանափակվում է 1 500 000 ԱՄՆ դոլարով (ամբողջ ֆիլմի հայտարարված բյուջեն կազմում է $14 000 000)։
  • Զանգվածային տեսարաններում պետք է նկարահանվեին առավելագույնը 20 դերասաններ, իսկ նկարահանման համար պետք է օգտագործվեր որոշակի քանակի ժապավեն։
  • Ռեժիսորին հնարավորություն է տրվել ինքնուրույն ընտրել հնչունային ռեժիսորին, օպերատորին և մոնտաժողին, իսկ մյուս մասնակիցներին նշանակել են պրոդյուսերները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1 նովել

2 նովել

3 նովել

4 նովել

5 նովել

  • Անտոն Ելչին – Քեյն, շրջանավարտ
  • Ջեյմս Կան – Միստեր Ռիկկոլի, դեղատան աշխատող
  • Օլիվիա Տիրլբի– Մելորի Ֆիշ, դերասան
  • Բլեյկ Լայվլի – Գաբրիել դի Մարկո, Քեյնի նախկին ընկերուհին

6 նովել

7 նովել

8 նովել

  • Թեյլոր Գիր – Տեա
  • Կարլոս Ակոստա – Դանտե, Տեայի հայրը
  • Ջասինդա Բերրեթ – Մեգի, Տեայի մայրը

9 նովել

10 նովել

11 նովել

  • Ջասթին Բարտա – Ջասթին
  • Էմիլի Օհանա – Զոի
  • Եվա Ամուրրի – Սառա

Զվյագինցևի էպիզոդի «Ապոկրիֆ»՝

  • Նիկոլայ Պյորսելլ – տեսախցիկով տղան
  • Գորան Վիշնիչ – տղամարդ նավահանգստտում
  • Կարլա Գուջինո – կին նավահանգստում
  • Հիզեր Մատարացո – անցորդ

Յոհանսոնի էպիզոդում՝

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Flower Room Girl – Cui Jian
  • I’m in the Mood For Love – Jimmy McHugh, Dorothy Fields
  • Klezmer Wedding Dance Medley – The Neshoma Orchestra
  • No Surprises – Radiohead
  • Tian Ya Ge Nu (The Wandering Sonstress) – Zhou Xuan
  • Cha Cha Slide – Mr. C The Slide Man
  • The Way You Look Tonight – The Michael Rose Orchestra
  • The Only Living Boy In New York – Simon and Garfunkel
  • Jupiter, The Bringer of Jollity – Gustav Holst
  • XII Fossiles – Քամիլ Սեն-Սանս
  • Sarabande – Էդվարդ Գրիգ
  • No.3, I Hjemalandot – Edvard Grieg
  • Iris – Daby Touré
  • New York City Is The Place – The Con Artists

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2009/10/16/movies/16newyork.html?ref=movies
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0808399/
  3. 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/new-york-i-love-you
  4. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 https://itunes.apple.com/cz/movie/new-yorku-miluji-te!-new-york/id596929818?ign-mpt=uo%3D4
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.adorocinema.com/filmes/filme-128904/
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=128904.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://stopklatka.pl/film/zakochany-nowy-jork
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 http://www.imdb.com/title/tt0808399/fullcredits
  11. Список фильмов франшизы на IMDb
  12. «Фильм «Гавана, я люблю тебя» (2012) Рецензия | Киноблог «Букварь»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  13. Вуди Аллен не будет участвовать в проекте «Нью-Йорк, я люблю тебя!»
  14. Натали Портман испортила жизнь молодому хасиду
  15. Irrfan Khan and Natalie Portman on set in New York City: Sawf News Exclusive
  16. Фото со съёмок на сайте Натали Портман: Натали в роли хасидки, с ней рядом Эйб Карпен(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]