Jump to content

Մեգի Քյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգի Քյու
անգլ.՝ Maggie Q
Ծնվել էմայիսի 22, 1979(1979-05-22) (47 տարեկան)
ԾննդավայրՀոնոլուլու, ԱՄՆ
ԿրթությունMililani High School?[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Դիլան Մակդերմոտ
maggieqnet.tumblr.com

Մարգարեթ Դենիզ Քուիգլի (անգլ.՝ Margaret Denise Quigley), նաև Լի Մի Կի (վիետ․՝ Lý Mỹ Kỳ, չին․ ՝ 李美琪), ավելի հայտնի է որպես Մեգի Քյու (անգլ.՝ Maggie Q), մայիսի 22, 1979(1979-05-22), Հոնոլուլու, ԱՄՆ), վիետնամական ծագմամբ դերասանուհի և մոդել։ Սկզբում հանրաճանաչություն է ստացել Հոնկոնգում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգի Քունգլին ծնվել է Հոնոլուլուում, Հավայի։ Հայրը լեհ-իռլանդացի-ամերիկացի էր։ Մայրը՝ վիետնամուհի։ Հայրը հանդիպել է մոր հետ Վիետնամում, որտեղ նա ծառայում էր Վիետնամի պատերազմի ժամանակ[2][3]։ Մեգին ունի երկու ավագ քույր և երկու խորթ եղբայր։ Մանուկ ժամանակ երազել է դառնալ անասնաբույժ դպրոցում ակտիվ զբաղվել է սպորտով, մասնավորապես թեթև ատլետիկայով և լողով։ Քյուն ավարտել է Միլիլանիի միջնակարգ դպրոցը 1997 թվականին

Քուգլին եղել է բուսակեր երկար տարիներ, իսկ 2008 թվականին ամբողջովին հրաժարվել է կենդանական ծագմամբ ուտեստներից[4]։

Ընկերոջ առաջարկով Մեգին սկսել է որպես մոդել աշխատել Տոկիոյում 17 տարեկան հասակում, հետո ոչ այնքան հաջող աշխատել է Թայբեյում, և վերջապես գնացել է Հոնկոնգ[5]։

Հոնկոնգում աշխատելո ժամանակ նրան նկատում է Ջեկի Չանը։ Ըստ իր խոսքերի, նա Մեգիի մեջ տեսել է աստղի մեծ պոտենցիալ։ Ջեկի Չանը Մեգի Քյուին իր հովանավորության տակ է վերցնում, սովորեցնում է մարտական արվեստներ և օգնում է մտնել կինոասպարեզ։

1998 թվականին[6] նա սկսել է իր դերասանական կարիերան «Վիշապի տուն» հեռուստատեսային դրամայում, որը դարձավ հիթ Ասիայում։ 2000 թվականին խաղացել է Աննայի դերը «Մոդել դժոխքից» ֆիլմում և ՀԴԲ-ի գործակալ Ջեյն Քվիգլիի դերը «Gen-Y Cops» ֆիլմում։

Մեգի Քյուն «Առաքելությունն անիրագործելի է 2» ֆիլմի շնորհանդեսին

«Gen-Y Cops» ֆիլմից հետո Ջեկի Չանը հրավիրում է նրան նկարահանվելու «Կեսգիշեր Մանհեթենում» և Պիկ ժամ 2 ֆիլմերում։

2002 թվականին նկարահանվել է մարտական արվեստների մասնագետ մարդասպան Շառլեն Շինգին «Մերկ զենք» ֆիլմում։

2005 թվականին Քյուն խաղացել է գերմանա-սինգապուրյան «Հարմոնիայի տուն» սերիալում։ Հենց այդ թվականին նա հանդիսացել է որպես համապրոդյուսեր «Երկրաբնակներ» վավերագրական ֆիլմում[7]։

2006 թվականին նա խաղացել է Ժենին, ով միակ կինն էր «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմի հատուկ խմբում։ 2007 թվականին հայտնվեց Մեյ Լինի դերում «Պինդ ընկույզ 4.0» ֆիլմում, ինչպես նաև պինգ-պոնգի վարպետի «Կատաղության գնդակներ» մարտաֆիլմում։

2008 թվականին Քյուն խաղաց Ցաո Ինի՝ Ցաո Ցաոյի թոռնուհու դերը «Եռարքայություն։ Վիշապի վերածնունդը» ֆիլմում։ Նույն թվականին նա նաև հայտնվեց Էվան Մաքգրեգորի և Հյու Ջեքմանի հետ «Շփումների ցուցակ» ֆիլմում։

2010-2013 թվականներին Քյուն խաղաց գլխավոր դեր «Նիկիտա» սերիալում։ 2011 թվականին նա խաղաց միանձնուհու դերը «Հովիվ» սերիալում։ 2014 թվականին Քյուն հրավիրվեց «Ստալկեր» սերիալում գլխավոր դեր խաղալու[8]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարին հայտնի դարձավ Մեգի Քյուի և իր գործընկեր Դիլան Մակդերմոթի նշանադրության մասին[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000Նոր սերնդի հատուկ ուժերTe jing xin ren lei 2Ջեյն
Մոդել դժոխքիցGui ming moԱննա
2001Պիկ ժամ 2Rush Hour 2 աղջիկը ավտոմեքենայի մեջ
Կեսգիշեր ՄանհեթենումManhattan Midnight Սյուզան / Հոուպ
2002Մերկ զենքChek law dak gungՇառլին Ցզին
2003ԽուլիգաններYi wu liang huoՕրիորդ Քլերի
2004Բրնձային ռապսոդիաHainan ji fanՋիջի
Աշխարհի շուրջը 80 օրումAround the World in 80 Days գործակալ
Կախարդական խոհանոցMoh waan chue fongՄեյ
2005 Barbara Wood - Das Haus der Harmonie Հարմոնի
Շարք «Վիշապ»Mang lungՅուեթ
2006Առաքելությունն անիրագործելի է 3Mission: Impossible III Զեն
2007Կատաղության գնդակներBalls of FuryՄեգի Վոնգ
Պինդ ընկույզ 4.0Live Free or Die Hard Մեյ Լին
The Counting House Ջեյդ
2008Շփումների ցուցակDeception Թինա
Եռարքայություն։ Վիշապի վերածննունդSan guo zhi jian long xie jiaՑաո Ին
2009Դժոխային ԷնդշպիլRogues Gallery Քրմուհի
Նյու Յորք, ես քեզ սիրում եմNew York, I Love You Ջենիս Թեյլոր
Մարտիկ և գայլLang zai jiկին Հարրան
2011 Հովիվ Priest Քրմուհի
2010-2013Մարտիկների թագավորThe King of Fighters Մայ Սիրաունի
ՆիկիտաNikita Նիկիտա
2014ԴիվերգենտDivergentԹորի Վու
2014ՍտալկերStalkerԲեթ
2015Դիվերգենտ. գլուխ 2։ ԻնսուրգենտThe Divergent Series: InsurgentԹորի Վու
2015 Դավադրություն Ջեքիլ կղզում A Conspiracy on Jekyll Island բուժքույր Հիլարի
2016 Ալիգենտ Allegiant: Part 1 Թորի Վու

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20120114160824/http://www.midweek.com/content/story/theweekend_coverstory/mission_very_possible/
  2. «TheStar.com». There’s something about Maggie. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «Talking Mission: Impossible III with Maggie Q». Evan Jacobs for MovieWeb Thursday, May 4th, 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «PETA Announces the Best-Dressed Celebrities». PETA Asia-Pacific. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «The Maggie Q story: Gone to Asia with an eye toward Hollywood». New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. «Maggie Q in 'Deception'». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. «Single Most Powerful Information With Professional Cast and Crew in EARTHLINGS». Nation Earth. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. Nellie Andreeva (19 марта 2014). «Maggie Q To Star In Kevin Williamson Pilot». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  9. http://www.tvguide.com/ (14 января 2015). «Report: Stalker's Dylan McDermott and Maggie Q Are Engaged». {{cite web}}: External link in |author= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Քյու» հոդվածին։