Էնթոնի Մինգելա
| Էնթոնի Մինգելա անգլ.՝ Anthony Minghella | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 6, 1954[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ռայդ, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Մահացել է | մարտի 18, 2008[4][1][3][…] (54 տարեկան) |
| Մահվան վայր | Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հալի համալսարան, St John's College? և Sandown Bay Academy? |
| Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, գրող, թատերական ռեժիսոր և ռեժիսոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
| Երեխաներ | Մաքս Մինգելա |
Էնթոնի Մինգելա (անգլ.՝ Anthony Minghella, հունվարի 6, 1954[1][2][3][…], Ռայդ, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն - մարտի 18, 2008[4][1][3][…], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ և դրամատուրգ։ Որպես լավագույն ռեժիսոր «Օսկար» մրցանակի դափնեկիր («Անգլիացի հիվանդը», 1996 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինգելան ծնվել է 1954 թվականի հունվարի 6-ին Անգլիայի Ուայթ կղզում՝ իտալական արմատներով ընտանիքում։ 1980-ական թվականներկն աշխատել է BBC-ի Grange Hill մանկական սերիալի խմբագիր, այնուհետև գրել է «Հեքիաթասաց» սերիալի և «Տեսուչ Մորս» հայտնի դետեկտիվ հեռուստաֆիլմի էպիզոդների սցենարները։
Մինգելան ամուսնացած է եղել պարուսույց Կարոլին Չոայի հետ, որը ծնունդով Հոնկոնգից է։ Նրա եղբայրը՝ Դոմինիկ Մինգելան, նույնպես սցենարիստ է։ Մաքս Մինգելան՝ Էնթոնի Մինգելայի որդին, դարձել է դերասան։
1984 թվականին Լոնդոնի թատերական քննադատների միությունը Մինգելին ճանաչել է տարվա ամենախոստումնալից դրամատուրգ։
2008 թվականի մարտի 18-ին Էնթոնի Մինգելան մահացել է Լոնդոնի Չերինգ Քրոս հոսպիտալում կոկորդի քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով[11]։ Վերջին աշխատանքներից մեկը «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» ֆիլմի ստեղծումն էր, որն ավելի ուշ մյուս հեղինակները նվիրել են նրա հիշատակին։
Հուշատախտակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնթոնի Մինգելեի հուշատախտակը բացվել է 2016 թվականի մարտի 2-ին Ջուդ Լոուի կողմից Վեսթերն Գարդենսում[12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում |
|---|---|---|
| 1991 | «Անկեղծ, անչափ, ուժեղ» | Truly Madly Deeply |
| 1993 | «Պարոն Հրաշք» | Mr. Wonderful |
| 1996 | «Անգլիացի հիվանդը» | The English Patient |
| 1999 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | The Talented Mr. Ripley |
| 2000 | «Խաղ» | Play |
| 2003 | «Ցուրտ լեռը» | Cold Mountain |
| 2006 | «Ներխուժում» | Breaking and Entering |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցանակ | Տարեթիվ | Ֆիլմ | Անվանակարգ |
|---|---|---|---|
| «Օսկար» | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ռեժիսոր |
| Լավագույն ադապտացված սցենար | |||
| 2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ադապտացված սցենար | |
| 2009 | «Ընթերցողը» | Լավագույն ֆիլմ (հետմահու) | |
| «Ոսկե գլոբուս» | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ռեժիսոր |
| Լավագույն սցենար | |||
| 2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ռեժիսոր | |
| 2004 | «Ցուրտ լեռը» | Լավագույն ռեժիսոր | |
| Լավագույն սցենար | |||
| BAFTA | 1992 | «Անկեղծորեն, անչափ, ուժեղ» | Լավագույն բնօրինակ ֆիլմ |
| 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ֆիլմ | |
| Լավագույն ռեժիսոր | |||
| Լավագույն ադապտացված ֆիլմ | |||
| 2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ռեժիսոր | |
| Լավագույն ադապտացված ֆիլմ | |||
| 2004 | «Ցուրտ լեռը» | Լավագույն բրիտանական ֆիլմ | |
| Լավագույն ռեժիսոր | |||
| Լավագույն ադապտացված սցենար | |||
| 2009 | «Ընթերցողը» | Լավագույն ֆիլմ (հետմահու) | |
| «Սիրում եմ քեզ ավելի ուժեղ» | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (հետմահու) | ||
| «Critic's Choice Movie Awards» | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ռեժիսոր |
| Լավագույն սցենար | |||
| «Սպուտնիկ» | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ռեժիսոր |
| Լավագույն ադապտացված սցենար | |||
| 2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ռեժիսոր | |
| Լավագույն ադապտացված սցենար | |||
| 2004 | «Ցուրտ լեռը» | Լավագույն ադապտացված սցենար | |
| ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ | 1999 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ռեժիսոր |
| 2003 | «Ցուրտ լեռը» | Լավագույն ադապտացված սցենար | |
| Բեռլինի կինոփառատոն | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Ոսկե արջ |
| 2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Ոսկե արջ | |
| ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակ | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ռեժիսոր |
| ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ | 1997 | «Անգլիացի հիվանդը» | Լավագույն ադապտացված սցենար |
| 2000 | «Տաղանդավոր պարոն Ռիփլի» | Լավագույն ադապտացված սցենար | |
| 2004 | «Ցուրտ լեռը» | Լավագույն ադապտացված սցենար |
Արտադրող
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Անվանում | Գրառումներ |
|---|---|---|
| 2001 | Աիրիս | Գործադիր պրոդյուսեր |
| 2002 | Երկինք | |
| Հանգիստ Ամերիկայում | Գործադիր պրոդյուսեր | |
| 2005 | Թարգմանչուհին | |
| 2006 | Կրակ բռնել | |
| 2007 | Մայքլ Քլեյթոն | Գործադիր պրոդյուսեր |
| 2008 | Սիրում եմ քեզ ավելի շատ | |
| Ընթերցողը | Օսկար լավագույն ֆիլմի համար (Մահուց հետո) | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7302841.stm
- ↑ https://www.latimes.com/archives/la-xpm-1997-03-09-mn-36589-story.html
- ↑ https://variety.com/1997/scene/vpage/dga-taps-patient-s-minghella-1117342711/
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1997
- ↑ https://www.bafta.org/awards/film/film/
- ↑ https://www.bafta.org/awards/film/adapted-screenplay/
- ↑ https://www.bafta.org/awards/film/original-screenplay/
- ↑ Режиссёр Энтони Мингелла скончался после операции по удалению раковой опухоли
- ↑ «Memorial Plaque for Anthony Minghella Unveiled». islandecho.co.uk. 2016 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդիա վարպետության դաս Էնթոնի Մինգելայի հետ ֆիլմի ռեժիսուրայի մասին
- Էնթոնի Մինգելլա. կյանքը նկարներում
- Էնթոնի Մինգելայի հարցազրույցը ՍՏՎ հեռուստաալիքին(չաշխատող հղում)
- Էնթոնի Մինգելան, բոլորի եղբայրը, ում նա հանդիպել է(չաշխատող հղում)
- Շնորհակալություն Էնթոնի Մինգելին
- Էնթոնի Մինգելին, իմ ուսուցիչ, իմ ընկեր Արխիվացված 2011-06-16 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Մինգելա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 6 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Մարտի 18 մահեր
- 2008 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի բրիտանացիներ
- 21-րդ դարի բրիտանացիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի դրամատուրգներ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Բրիտանացի դրամատուրգներ
- Բրիտանացի կինոպրոդյուսերներ
- Բրիտանացի ռեժիսորներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Քաղցկեղից մահացածներ
- Բրիտանացի կինոռեժիսորներ
- Բրիտանացի սցենարիստներ