Մայքլ Քլեյթոն
«Մայքլ Քլեյթոն» (անգլ.՝ Michael Clayton), 2007 թվականի իրավաբանական թրիլլեր, սցենարիստ Էնթոնի Գիլրոյի ռեժիսորական նորամուտը։ Երկրորդ պլանի դեր մարմնավորած Թիլդա Սուինտոնն իր դերասանական աշխատանքի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայքլ Քլեյթոնը նյույորքցի իրավաբան է, որն աշխատում է հայտնի փաստաբանական ընկերություններից մեկում։ Արդեն 15 տարի նա զբաղվում է նրանով, որ պաշտպանում է իր ֆիրմայի հարուստ հաճախորդների շահերը։ Նրա աշխատանքի էությունը «խնդիրների լուծումն» է։ Նա իրեն կոչում է «մաքրող»։ Սակայն հանկարծ նրա կարիերայում սկսվում է շրջադարձ։
Ընկերությունը, որտեղ աշխատում էր Քլեյթոնը, վեց տարի պաշտպանում է U-North քիմիական կոնցեռնի շահերը։ Անսպասելիորեն ի հայտ են գալիս այդ գործին վերաբերող նոր տհաճ ապացույցներ, և փաստաբանական ընկերության աշխատակիցներից մեկը՝ Քլեյթոնի մտերիմ ընկերը, գողանում է փաստաթղթերի թղթապանակն ու անցնում մեղադրողների կողմը։ Այժմ Քլեյթոնը պետք է հասկանա, թե ում կողմում պետք է մնա ինքը և ինչքան երկար իրեն թույլ կտան մնալ խաղի մեջ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ջորջ Քլունի | Մայքլ Քլեյթոն |
Թիլդա Սուինտոն | Կարեն Քրաուդեր |
Թոմ Ուիլկինսոն | Արթուր Էդենս |
Սիդնի Փոլաք | Մարտի Բախ |
Մայքլ Օ’Քիֆ | Բարրի Գրիսոմ |
Քեն Հովարդ | Դոն Ջեֆրիս |
Մերիթ Ուիվեր | Աննա |
Շոն Քալեն | Ջին Քլեյթոն |
Դևիդ Լենսբերի | Թիմի Քլեյթոն |
Դևիդ Զեյես | դետեկտիվ Դալբերտո |
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մերսեդես-Բենս» ավտոմեքենան որը պայթեցվել է ֆիլմում, նախկինում օգտագործվել է «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի նկարահանումների ժամանակ[6]։
Կինոթատրոններում ֆիլմը ներկայացվել է «Պետության հավատարմատարներ» անվանումով[6]։
Մայքլի ընկերուհու դերը ֆիլմում կատարել է Ջենիֆեր Էլը, բայց նրա մասնակցությամբ բոլոր տեսարանները կրճատվել են։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մայքլ Քլեյթոն» ֆիլմն արժանացել է հիմնականում կինոքննադատների դրական արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմում ֆիլմն ունի 90 % վարկանիշ 192 գրախոսականների հիման վրա[7]։ Metacritic կայքում այն ունի 82 % վարկանիշ 36 գրախոսության հիման վրա[8]։ Բազմաթիվ կինոքննադատներ ֆիլմը ներառել են տարվա լավագույն 10 ֆիլմերի իրենց ցանկերում[9]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 – մասնակցել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրին,
- 2007 – արժանացել է «Արբանյակ» մրցանակի դրամայում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Թոմ Ուիլքինսոն), ինչպես նաև ներկայացվել է նույն մրցանակի ևս երկու անվանակարգերում՝ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում դրամայում (Թիլդա Սուինտոն), լավագույն օրիգինալ սցենար (Էնթոնի Գիլրոյ),
- 2007 – արժանացել է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջորջ Քլունի), ինչպես նաև ընդգրկվել է տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում,
- 2008 – արժանացել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Թիլդա Սուինտոն), ինչպես նաև ներկայացվել է նույն մրցանակի ևս վեց անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ (Սիդնի Փոլաք, Քրիստոֆեր Հուդ, Քերի Օրենտ), լավագույն ռեժիսոր (Էնթոնի Գիլրոյ), տղամարդու լավագույն դերակատարում (Ջորջ Քլունի), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Թոմ Ուիլկինսոն), լավագույն օրիգինալ սցենար (Էնթոնի Գիլրոյ), ֆիլմի լավագույն երաժշտություն (Ջեյմս Նյուտոն Հովարդ),
- 2008 – ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի չորս անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ-դրամա, տղամարդու լավագույն դերակատարում դրամայում (Ջորջ Քլունի), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Թոմ Ուիլկինսոն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Թիլդա Սուինտոն),
- 2008 – արժանացել է BAFTA մրցանակի երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Թիլդա Սուինտոն), ինչպես նաև ներկայացվել է մրցանակի ևս չորս անվանակարգերում՝ տղամարդու լավագույն դերակատարում (Ջորջ Քլունի), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Թոմ Ուիլկինսոն), լավագույն օրիգինալ սցենար (Էնթոնի Գիլրոյ), լավագույն մոնտաժ (Ջոն Գիլրոյ),
- 2008 – ներկայացվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի երեք անվանակարգերում՝ տղամարդու լավագույն դերակատարում դրամայում (Ջորջ Քլունի), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Թոմ Ուիլկինսոն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Թիլդա Սուինտոն),
- 2008 – ներկայացվել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակի գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար (Էնթոնի Գիլրոյ),
- 2008 – ներկայացվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակի լավագույն օրիգինալ սցենարի համար (Էնթոնի Գիլրոյ),
- 2008 – արժանացել է Էդգար Ալան Պոյի մրցանակի գեղարվեստական ֆիլմի լավագույն սցենարի համար (Էնթոնի Գիլրոյ),
- 2008 – արժանացել է Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակի երկրորդ պլանի դերակատար բրիտանացի լավագույն դերասանի համար (Թոմ Ուիլկինսոն), ինչպես նաև ներկայացվել է նույն մրցանակի ևս երեք անվանակարգերում՝ լավագույն դերասան (Ջորջ Քլունի), լավագույն բրիտանացի դերասան (Թոմ Ուիլկինսոն), երկրորդ պլանի դերակատար բրիտանացի լավագույն դերասանուհի (Թիլդա Սուինտոն)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.imdb.com/title/tt0465538/fullcredits?ref_=tt_cl_sm#cast
- ↑ 5,0 5,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 Michael Clayton (2007) — Trivia
- ↑ «Michael Clayton Reviews»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2010-11-06
- ↑ «Michael Clayton Reviews»։ Metacritic։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 2010-11-06
- ↑ «Metacritic: 2007 Film Critic Top Ten Lists»։ Metacritic։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-23-ին։ Վերցված է 2008-02-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի պաշտոնական կայքը
- Մայքլ Քլեյթոն(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Մայքլ Քլեյթոն»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Ֆիլմի մասին // Ռոջեր Էբերտ
- Ֆիլմի մասին Archived 2016-10-31 at the Wayback Machine. // Rolling Stone
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- 2007 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Summit Entertainment ֆիլմեր
- 2007 թվականի ԱՄՆ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 2000-ականների ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր