Աիրիս (ֆիլմ)
Աիրիս անգլ.՝ Iris | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, կենսագրական ֆիլմ և դրամա |
Հիմք | Elegy for Iris? |
Թվական | 2001 և մայիսի 16, 2002[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռիչարդ Այր |
Պրոդյուսեր | Սքոթ Ռուդին և Ռոբերտ Ֆոքս |
Սցենարի հեղինակ | Ռիչարդ Այր |
Դերակատարներ | Ջուդի Դենչ, Քեյթ Ուինսլեթ, Ջիմ Բրոուդբենթ, Հյու Բոնևիլ, Պենելոպա Ուիլթոն, Քրիս Մարշալ, Սեմյուել Ուեսթ, Էլեոնոր Բրոն, Ջուլիետ Օբրի և Նենսի Քերոլ |
Օպերատոր | Ռոջեր Փրեթ |
Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
Մոնտաժ | Մարտին Ուոլշ |
Պատմվածքի վայր | Իռլանդիա |
Նկարահանման վայր | Ստուդիաներ սոճու անտառում |
Կինոընկերություն | Miramax Films |
Տևողություն | 87 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Աիրիս» (անգլ.՝ Iris), ռեժիսոր Ռիչարդ Աիրիսի կենսագրական դրամա։ Հայտնվել է էկրաններին 2001 թվականին։ Ֆիլմը պատմում է հայտնի վիպագիր Աիրիս Մյորդոկի մասին, ժապավենի հիմք են հանդիսացել ամուսնու՝ գրող Ջոն Բեիլիի հուշագրերը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեյի հիմքում ընկած են բանաստեղծուհի՝ Աիրիս Մյորդոկի ամուսնու՝ Ջոն Բեիլիի հիշողությունները նրանց միասին ապրած տարիների մասին։ Բեիլին և Մյորդոկը ծանոթացել են Օքսվորդի համալսարանում դասախոս աշխատելու ժամանակ։ Ամաչկոտ և անհասկանալի Ջոն Բեիլին սիրահարվեց երիտասարդ, ակտիվ, խարիզմատիկ Աիրիսին։ Ի զարմանս շատերի, նրաց սերը փոխադարձ էր և որոշ ժամանակ անց նրանք ամուսնացան։
Ջոնի և Աիրիսի ամուսնությունը տևել է երկար ժամանակ և եղել երջանիկ։ Սակայն գրողի կյանքի վերջին տարիներին Ալցգեյմերի հիվանդություն դառնացրեց նրանց կյանքը։ Ջոն Բեիլին դառնությամբ և հուսահատությամբ տեսնում էր, թե ինչպես է աստիճանաբար հանգչում իր կինը։ Նա երկար ժամանակ ինքնուրույն խնամում էր նրան և ամեն կերպ դիմանում էր, բայց միառժամանակ էլ չէր կարողանում կրել այդ բեռը։ Ջոնը նրան տեղավորեց ծերանոց, որտեղ էլ նա շուտով մահացավ։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Ջուի Դենչ | Աիրիս Մյորդոկ |
Քեիթ Ունիսնետ | երիտասարդ Աիրիս Մյորդոկ |
Ջիմ Բրոդբենտ | Ջոն Բեիլի |
Հյու Բոնևիլ | երիտասարդՋոն Բեիլի |
Պենելոպա Ուլիտոն | Ջանետ Ստոուն |
Ջուլիետ Օբրի | երիտասարդ Ջանետ Ստոուն |
Կրիս Մարշալ | Ջոն Գադժեն |
Սեմյուել Ուեստ | երիտասարդ Մորիս |
Պարգև և անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվարկված են հիմնական պարգևները և անվանակարգերը։ Լրիվ ցանկը տես I
- 2001- Նոր տաղանդ Բերլինսկ Կինոֆեստիվալին (Հյու Բոնևիլ)
- 2001- երկու մրցանակ ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդին․ երկրորդական պլանի լավ տղամարդու դերի համար
- 2002- «Օսկար» մրցանակը ամենալավ տղամարդու դերի համար (Ջիմ Բրոդբենտ)
- 2002 - BAFTA մցանակը ամենալավ կանացի դերի համար (Ջուի Դենչ)
- 2002- «Ոսկե գլոբուս» մրցանակը երկրորդ պլանի ամենալավ տղամարդու դերի համար (Ջիմ Բրոդբենտ)
- 2002 - European Film Awards մրցանակը ամենալավ կանացի դերի համար (Քեիթ Ունիսլեթ)
Անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001- Բեռլինական փառատոնի մրցույթի մասնակություն (Ռիչարդ Աիր)
- 2002 «Օսկար» երկու անվանակարգ․ ամենալավ կանացի դեր (Ջուդի Դենչ), երկրորդ պլանի ամենալավ կանացի դեր (Քեիթ Ունիսլեթ)
- 2002 —5 անվանակարգ BAFTA ամենալավ Բրիտանական ֆիլմ (Ռոբերտ Ֆոքս, Սքոթ Ռուդին, Ռիչարդ Աիր), ամենալավ տղամարդկային դերը (Ջիմ Բրոդբենտ),երկրորդ պլանի ամենալավ տղամարդկային դեր (Հյու Բոնևիլ), երկրորդ պլանի ամենալավ կանացի դերը (Քեիթ Ունիսլեթ), ամենալավ հարմարեցված սցենար (Ռիչարդ Աիր, Չարլզ Վուդ)
- 2002 —«Ոսկե գլոբուս» 2 անվանակարգ կանացի դեր (Ջուդի Դենչ), երկրորդ պլանի ամենալավ կանացի դերը -դրամա (Ջուդի Դենչ), երկրորդ պլանի ամենալավ կանացի դեր (Քեիթ Ունիսլեթ)
- 2002 — European Film Awards 3 անվանակարգ ամենալավ տղամարդկային դեր (Ջիմ Բրոդբենտ և Հյու Բոննեվել), ամենալավ կանացի դեր (Ջուդի Դենչ)
- 2002 —ԱՄՆի կինոդերասանների Գիլդիայի 2 անվանակրգ, ամենալավ կանացի դերը (Ջուդի Դենչ), երկրորդ պլանի ամենալավ տղամարդկային դեր (Ջիմ Բրոդբենտ)
Մյորդոկի կատարման համար Ջուի Դենչը և Քեիթ Ուինսլեթը ստացան անվանական մրցանակ «Օսկար» անվանակարգում։ Դա եղել է երկրորդ դեպքը պրեմիայի պատմության մեջ (և Ուինսլեթի կարեռայի մեջ) երբ երկու դերասաններ ներկայացվել են նույն դերի համար, բայց տարբեր տարիքային կատեգորիաներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Айрис»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Айрис»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Рецензия на BBC.co.uk(անգլ.)
|
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- 2001 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր