Թարգմանչուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարգմանչուհին
անգլ.՝ The Interpreter
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
 Ֆրանսիա
 Գերմանիա
Ժանրդրամա, քրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ և քաղաքական թրիլեր
Թվականապրիլի 4, 2005[1], ապրիլի 21, 2005[2] և 2005
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորՍիդնի Փոլաք
ՊրոդյուսերԹիմ Բևան և Էրիկ Ֆելներ
Սցենարի հեղինակՍթիվեն Զաիլյան, Սքոթ Ֆրենկ և Չարլզ Ռենդոլֆ[3]
ԴերակատարներՆիկոլ Քիդման, Շոն Փեն, Քեթրին Քիներ, Եսպեր Քրիստենսեն, Իվան Ատտալ, Ջորջ Հարիս, Էրիկ Քինլիսայդ, Սիդնի Փոլաք, Դավիդ Զայես, Քլայդ Քուսացու, Էրլ Քեմերոն, Մայքլ Ռայթ, Ռոբերտ Քլոհեսի, Ադրիան Մարտինես[3], Հյուգո Սփիր[3], Թսաի Չին[3], Սոֆի Թրաուբ[3], Էնիդ Գրեհեմ[3], Մազ Ջոբրանի, Յուսուֆ Գեյթվուդ, Թերրի Սերպիկո և Դևիդ Ֆոնթենո
ՕպերատորԴարիուս Խոնջի
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՈւիլյամ Սթեյնքամփ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունUniversal Studios և Working Title Films
Տևողություն128 րոպե
Բյուջե80 միլիոն $
MPAA վարկանիշ
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=uCuqGhfr5Ak

«Թարգմանչուհին» (անգլ.՝ The Interpreter), Սիդնեյ Փոլակի գեղարվեստական ֆիլմը, իր վերջին աշխատանքը որպես ռեժիսոր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերենի և իսպաներենի սինխրոն թարգմանչուհի Սիլվիա Բրումը (Նիկոլ Քիդմանը) աշխատում է Նյու-Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում։ Նա պատահաբար լսում է մի խոսակցություն ՄԱԿ-ի դահլիճներից մեկում։ Դավադիրները Մաթոբո աֆրիկական երկրի բռնակալ ղեկավարի՝ դոկտոր Էդմոն Զուանիի սպանությունն են պլանավորում, ով մի քանի օրից պատրաստվում է ելույթ ունենալ անսամբլեայում։ Երբ Սիլվիան հայտնում է այդ մասին ՄԱԿ-ի անվտանգության ծառայությանը, նա գաղտնի ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում է հայտնվում, ում պարտականությունն է առաջին դեմքերի ուղեկցությունը և նրանց անվտանգությունը։

Հետագայում պարզվում է, որ Սիլվիան ծնվել է Մաթոբոյում, իսկ իր ծնողներն ու փոքր քույրը մահացել են Զուանի զինյալների ականից, այսպիսով կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Սիլվիան ներգրավված է պատրաստվող սպանության մեջ։

Չնայած, որ Սիլվիայի ավագ եղբայր Սայմոնը զոհվում է ֆիլմի սկզբում, գաղտնի ծառայության աշխատակիցները կարծում են, որ նա կարող է կապված լինել այս դեպքի հետ. Գործը վարում է մի խուզարկու (Շոն Փեն), որը հետագայում սիրահարվում է Սիլվիային։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Matobo»   8:22
2. «Silvia Is Followed»   1:25
3. «Tobin Comes Home»   2:18
4. «Silvias Background»   1:06
5. «Philippe»   1:29
6. «Drowing Man Trail (Atolago)»   1:47
7. «Guy Forgot His Lunch»   3:03
8. «Phonecall»   1:11
9. «Simons Journals»   3:06
10. «Silvia Showers»   2:53
11. «Did He Leave a Note?»   3:58
12. «Zuwanie Arrival at UN»   6:00
13. «Did He Leave a Note?»   3:58
14. «Assassin»   4:14
15. «End Credits (Atolago)»   4:10
43:02

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]