Critic's Choice Movie Awards

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Critic's Choice Movie Awards
Տեսակպարգև
Ենթատեսակկինոմրցանակ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրվել է1996
ՊարգևադրողBroadcast Film Critics Association?
Առաջին շնորհում1995 թվականին

Critics' Choice Movie Awards (հապավում՝ CCMA թարգմանաբար՝ «Քննադատների ընտրության կինոմրցանակ» ), ամենամյա կինոմրցանակ, որով պարգևատրում են սկսած 1996 թվականից: Մրցանակաբաշխությունն անց է կացվում հունվարին, այդ պատճառով այն համարվում է «պատրաստություն» Օսկար կինոմրցանակի մրցանակաբաշխությանը, որն անց է կացվում փետրվարին: CCMA-ը համարվում է ԱՄՆ-ի ամենահայտնի կինոմրցանակներից մեկը[1].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի դեկտեմբերին կինոքննադատներ Ջոի Բեռլինն ու Ռոդ Լուրյեն որոշեցին կազմակերպել հոլիվուդյան մրցանակաբաշխության նոր փառատոն[2]: Ինչպես բացատրեց Բեռլինը՝ այդ գաղափարը նրանց մոտ ծագեց այն փաստից, որ կինոաշխարհում հսկայական աշխատանք են կատարում ռադիոյում և հեռուստաընկերություններում աշխատող լրագրողները, քանի որ նրանք ամեն շաբաթ մասնակցում են տարբեր մամլո կոնֆերանսների և լուրեր են հասցնում մեծ քանակով հանդիսատեսի և ունկնդիրների՝ հաճախ նույնիսկ չլինելով Ազգային կինոքննադատների որևէ կազմակերպության , ԱՄՆ-ի կամ HFPA[3] ազգային կինոքննադատների խորհրդի անդամ: Իր խոսքերով՝ նրանք հույս էին դրել հեռուստատեսության վրա և իրենց շոուն պատկերացնում էին որպես «Ոսկե գլոբուս» փառատոնի մրցակից: Իսկ Լուրյեն հիշեցրեց Ֆրանսուա Տրյուֆոյի ֆրանսիական ֆիլմի մասին, որտեղ արտահայտել է «կինոարտադրության ուրախությունը և հոգու տխրությունը », ինչպես նաև հույսը՝ քվեարկության ժամանակ նման մոտեցման համար[2]:

Առաջին փառատոնի կազմակերպչական աշխատանքները տևեցին մոտ երեք շաբաթ: Բեռլինը և Լուրյեն ուղղակի դիմեցին իրենց կոլեգաներին, որոնց հետ հաճախ էին շփվում: Կոլեգանները աջակցեցին տվյալ նախաձեռնությանը և շուտով համախմբվեց 44 մասնակից: Հաջորդ քայլը ստուդիաններին և մամլոգործակալներին դիմելն էր, որոնց աջակցությամբ առաջին իսկ տարում հաջողվեց կազմակերպել մրցանակների 17 կատեգորիաներ: Տասնչորս հաղթողները անձամբ ներկայացան՝ վերցնելու իրենց մրցանակները: Առաջին փառատոնը անց է կացվել 1996 թվականին Sofitel հյուրանոցում, որտեղ Փոլ Սորվինոն իր դստեր Միրեին մրցանակ հանձնեց «Մեծն Աֆրոդիտեն» ֆիլմի համար, դրան հաջորդեցին մի շարք մրցանակներ և նոմինացիաներ տարբեր կինոմրցանակների համար[2]:

Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին հայտնի դարձավ, որ The CW հեռուստակապը 18-րդ փառատոնի մրցանակների շնորհման արարողությունը թարգմանելու իրավունք է ձեռք բերել[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Critics' Choice Movie Awards 2012» (ռուսերեն)։ Elle։ 2012-01-13։ Վերցված է 2013-12-24 
  2. 2,0 2,1 2,2 Cynthia Wisehart (2005-01-05)։ «10 Years of Critics' Choice Awards. A Brief History of an Industry Upstart» (անգլերեն)։ digitalcontentproducer.com։ Վերցված է 2014-05-08 
  3. Zorianna Kit (2012-01-04)։ «Critics Choice Movie Awards: a Star Studded Kick-off to the 2012 Awards Season» (անգլերեն)։ The Huffington Post։ Վերցված է 2013-11-18 
  4. Jon Weisman (2012-10-22)։ «CW grabs Critics Choice Movie Awards» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2013-12-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]