Անտոն Ելչին
Անտոն Ելչին ռուս.՝ Антон Викторович Ельчин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11, 1989[1][2][3][4][5] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հունիսի 19, 2016[6][7][2][3][4][5] (27 տարեկանում) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Sherman Oaks Center for Enriched Studies? |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող |
Պարգևներ և մրցանակներ | Boston Society of Film Critics Award for Best Cast? Young Artist Award for Best Leading Young Actor in a Feature Film? և Երիտասարդ դերասան |
Anton Yelchin Վիքիպահեստում |
Անտոն Վիկտորովիչ Ելչին (անգլ.՝ Anton Yelchin մարտի 11, 1989[1][2][3][4][5], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 19, 2016[6][7][2][3][4][5], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]) ռուսական ծագումով ամերիկացի կինոդերասան:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լենինգրադում հրեական ընտանիքում: Ծնողները՝ Վիկտոր Արկադևիչ Ելչինը (ծն. 1949) և Իրինա Գրիգորևնա Ելչինան պրոֆեսիոնալ գեղասահորդներ էին: Որոշ տվյալների համաձայն, նրանց ընտրել էին 1972 թվականի Ձմեռային Oլիմպիական խաղերին մասնակցելու համար, սակայն արդյունքում խորհրդային սպորտային իշխանությունները որոշեցին զույգին չուղարկել այդ խաղերին[8][9]: Պապը՝ Արկադի Ելչինը ֆուտբոլիստ էր (1946) և ՍԿԱ Խաբարովսկի մարզիչը:
1989 թվականի սեպտեմբերի 12-ին, երբ Ելչինը 1.5 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ արդեն մի քանի տարի ապրում էր նրա հորեղբայրը՝ նկարիչ-իլյուստրատոր Եվգենի Ելչինը[10]: Ավելի ուշ հայրը սկսեց աշխատել որպես գեղասահքի մարզիչ (նա Սաշա Կոենի առաջին մարզիչն էր), իսկ մայրը՝ սառցե շոուների պարուսույց:
Սկսեց խաղալ ֆիլմերում և հեռուստասերիալներում 1990-ական թվականների վերջին: Փորձվել է Հարրի Փոթերի դերի համար:
2009 թվականին երկու բլոկբաստեր դուրս եկավ նրա մասնակցությամբ. «Աստղային ուղին», որտեղ նա կատարեց Պավել Չեխովի դերը և «Տերմինատոր. Թող գա փրկիչը», որտեղ նա խաղաց երիտասարդ Կեյլ Ռիզի դերը[11]:
Անտոն Ելչինը սիրում էր նվագել կիթառի վրա, ասում էր, որ դա նրան «խորը բավարարվածության զգացում է տալիս», ինչպես նաև համարվում էր ակուստիկ բլյուզի սիրահար[12]: Նա մասնակցում էր Շերման Օուկս կենտրոնի աշխատանքներին Տարզանեում, Կալիֆոռնիայում խորացված ուսումնասիրություններ իրականացնելու համար, և 2007 թվականի աշնանն ընդունվեց Հարավային Կալիֆորնիայի համալսարան՝ կինոարվեստի բաժին:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 հունիսի 19-ին առավոտյան Ելչինի ընկերները հայտնաբերեցին նրան իր տանը՝ Ստուդիո Սիթիում, Լոս Անջելես: Դերասանի մարմինը սեղմված էր նրա մեքենայի Jeep Grand Cherokee բախարգելի և աղյուսե պատի արանքում, ինչը և դարձավ նրա մահվան պատճառ[13] : Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դերասանը դուրս է եկել իր մեքենայից, մոռանալով այն դնել արգելակչի վրա և մեքենան հետընթաց ճզմեց Ելչինին ցանկապատին[14]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1024900827 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.latimes.com/entertainment/movies/la-me-anton-yelchin-20160619-snap-story.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://edition.cnn.com/2016/06/19/entertainment/actor-anton-yelchin-killed/index.html
- ↑ ДКА Хабаровск
- ↑ Eugene Yelchin «Arcady’s Goal»
- ↑ Former Soviet Skate Stars Top Bill at Knott’s
- ↑ Интервью Александре Глотовой на YouTube
- ↑ «'Star Trek' actor Anton Yelchin dies in freak car accident»։ CNN։ Վերցված է 19 June 2016
- ↑ Was Star Trek’s Anton Yelchin killed by a dangerous flaw in his Jeep? Grand Cherokees had been recalled to fix confusing gear stick that caused hundreds of crashes
- ↑ «"Star Trek" actor Anton Yelchin dies in car crash at age 27»։ Dailymail։ Վերցված է June 19, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտոն Ելչին նոր աստղ
- Ֆորտունայի հուլիվուդյան ժպիտը
- Հարցազրույց Անտոն Ելչինի հետ ՆՏՎ եթերում
- Անտոն Ելչին, կենսագրություն
|