Սնդիկ (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սնդիկ
San Diego Comic-Con 2014 - Quicksilver (14768388621).jpg
Հրատարակման պատմություն
Դերակատար / ՁայնԱարոն Թեյլոր-Ջոնսոն և Էվան Փիթերս
ԱշխարհMarvel Universe
Ներկայացրած էUncanny X-Men?, The Marvel Super Heroes?, Իքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, The Super Hero Squad Show?, Իքս-մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս, Դեդփուլ 2 և Իքս մարդիկ: Խավարի փյունիկ
Անձնական տվյալներ
ՏեսակՍուպերհերոս, կոմիքսների կերպար, speedster?, սուպեր չարագործ, անիմացիոն կերպար և կինոհերոս
ԾննդավայրWundagore?
Սեռարական
ՔաղաքացիությունTransia և Flag of the United States.svg ԱՄՆ
ԶբաղմունքՍուպերհերոս, ահաբեկիչ և սուպեր չարագործ
ԱմուսինCrystal?
Ծնողներհայր՝ Մագնիսականության կառավարում
ԵրեխաներLuna?
Թիմեր և կազմակերպություններ
Վրիժառուները, Brotherhood of Mutants?, X-Factor?, The Mighty Avengers?, Inhumans?, Իքս մարդիկ, Avengers Academy?, Acolytes? և Zodiac?
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային արագություն և intangibility?

Սնդիկ (անգլ.՝ Quicksilver, կարդացվում է Քվիքսիլվեր)[Ն 1], իրական անուն՝ Պիետրո Մաքսիմոֆ (անգլ.՝ Pietro Maximoff), Marvel Comics կոմիքսների հրատարակության և դրանց ադապտցիաների սուպերհերոս՝ ստեղծված գրող Սթեն Լիի և համահեղինակ նկարիչ Ջեք Կիրբիի կողմից, նրա առաջին հայտնվելը կայացել է 1964 թվականի մարտին՝ The X-Men #4 հրատարակության կոմիքսում:

Սնդիկը ունի անսահման արագությամբ շարժվելու գերբնական ունակություն, մինչ վերջերս՝ նա Marvel հիմնական տիեզերքում պատկերվել է որպես գերբնական ունակություններով շնորհված մուտանտ մարդ: Շատ հաճախ կերպարը ի հայտ է գալիս Իքս մարդկանց հետ: Առաջին անգամ ներկայացվել է որպես նրանց հակառակորդ, իսկ ավելի ուշ հրատարակություններում՝ նա ինքն է դառնում սուպերհերոս: Սնդիկը Ալ Կախարդուհու երկվորյակ եղբայրն է, Պոլյարիսի խորթ եղբայրը, դրա հետ մեկտեղ նա մի շարք ալտերնատիվ իրականություններում և մինչ ոչ վաղ ժամանակները նաև հիմնական տիեզերքում ներկայացվում էր իբրև Մագնետոյի որդի:

Դեբյուտացվելով կոմիքսների արծաթե դարաշրջանում՝ ստանալով սեփական սոլո սերիա և պարբերաբար հայտնվելով Վրիժառուների կազմում, Սնդիկը հանդես է եկել ավելի քան 50 հրատարակություններում: Նաև կերպարի տարբեր տարբերակները հայտնվել են կինո, հեռուստատեսային և վիդեոխաղային ադապտացիաներում, Marvel Studios-ի ստեղծած ֆիլմերում Սնդիկի դերը խաղացել է Աարոն Թեյլոր Ջոնսոնը, իսկ «Իքս մարդկանց» մասին ֆիլմաշարում նույն դերը կատարել է Էվան Փիթերսը:

Հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին Սնդիկը առաջին անգամ քրոջ՝ Ալ Կախարդի հետ հայտնվել է Մուտանտների եղբայրության կազմում՝ X-Men #4 հրատարակությունում (1964 թվականի մարտ): № 5 (1964 թվականի մայիս), № 6 (1964 թվականի հուլիս), № 7 (1964 թվականի սեպտեմբեր) և № 11 (1965 թվականի մայիս) հրատարակություններում մի քանի անգամ կարճ հայտնվելուց հետո Պիետրոն և նրա քույրը Avengers #16 համարում (1965 թվականի մայիս) միացան Վրիժառուներին: Սնդիկը, մինչև № 49-ը (1968 թվականի փետրվար), դարձավ կիսամշտական անդամ, վերադարձավ № 75-ում (ապրիլ, 1970) և թիմի անդամ է եղել մինչև № 102-ը (օգոստոս, 1972), ինչից հետո չորս տասնամյակների ընթացքում հետևեցին կոմիքսներում նրա պարբերաբար հայտնվելը: Սնդիկը նաև քրոջ հետ ներկա է եղել Հարավային ափի Վրիժառուներում՝ Annual #1-ում (1986)՝ 33 -36 համարներում (հունիս - սեպտեմբեր, 1988), 56 - 57 համարներում (մարտ - ապրիլ, 1990) և 60 -62 համարներում (օգոստոս - հոկտեմբեր, 1990): Նա նաև եղել է Իքս Ֆակտոր թիմի վերակազմավորված տարբերակում (№ 71 - 94, հոկտեմբեր, 1991 - սեպտեմբեր, 1993): Սնդիկի 13 թողարկումները ներառող անձնական սերիան թողարկվել է 1997 թվականին և չեղարկվել՝ 1998 թվականի նոյեմբերին: Հետո Սնդիկը ներկայացվել է 2006 թվականի հուլիսին լույս տեսած Son of M մինիսերիաներում: Ներկայում կերպարը հանդիսանում է Հզոր Վրիժառուների մշտական անդամ, որը միացել է թիմին № 24-ում: Son of M մինիսերիաների դեպքերից հետո հայտնվել է 2007 թվականի մարտին լույս տեսած «Լուռ պատերազմ» կոմքիսում: 2014 թվականի մայիսին հայտնվել է «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը» ֆիլմում՝ որպես Փիթեր Մաքսիմոֆ: Դերը կատարել է Էվան Փիթերսը: 2015 թվականին, կերպարի մասնակցությամբ, էկրաններին է հայտնվել «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջան» անունով ֆիլմը: Դերը կատարել է Աարոն Թեյլոր-Ջոնսոնը: 2016 թվականին էկրաններին է հայտնվել «Իքս մարդիկ: Ապոկալիպսիս» ֆիլմը, որտեղ Փիթեր Ջանգո Մաքսիմոֆի դերը կատարել է Էվան Փիթերսը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնդիկի և Ալ կախարդուհու մայրը՝ Մագդան ապաստան է գտնում Տրանսիայի Վունդագոր լեռան վրա գտնվող Բարձր էվոլյուցիոնիստի տանը, այն բանից հետո, երբ այնտեղ առաջին անգամ տեսնում է իր ամուսնուն՝ Մագնետոյին մագնիսական ուժերն օգտագործելիս: Այնտեղ նա երկվորյակներ է ծննդաբերում, բայց դրանից հետո մահանում է: Քանի որ Վունդագորը մարդկային նորածինների բնակավայր չէ, Էվոլյուցիոնիստը նրանց հանձնում է գնչու Ջանգո Մաքսիմոֆին, որը մեծացնում է երկու երեխաներին որպես հարազատի[1]:

Երբ Պիետրոն և Վանդան մեծանում են, նրանք բացահայտում են, որ իրենք ունեն գերբնական ունակություններ: Պիետրոն հասկանում է, որ ունի գերմարդկային արագություն: Հետո նրանք իրենց ունակությունները ցուցադրում են մարդաշատ վայրում, և նրանց վրա հարձակվում է մի սնահավատ բազմություն: Նրանց փրկում է իրենց հայրը՝ չարագործ Մագնետոն, սակայն ոչ՛ երեխաները, ոչ՛ հայրը չգիտեին իրենց կապի մասին: Մագնետոն Սնդիկի և Ալ կախարդուհուն հավաքագրում է իր Մուտանտների եղբայրության առաջին խմբի մեջ: Եղբայրությունը պայքարում է Իքս մարդկանց դեմ, սակայն երկվորյակները մնում էին այնտեղ միայն Մագնետոյի առաջ իրենց պարտավորության պատճառով: Երբ Մագնետոյին և իր օգնական Դոդոշին առևանգում է տիեզերական արարած Թափառականը, Եղբայրությունը անկում է ապրում և երկվորյակները հայտարարում են, որ Մագնետոյի առաջ նրանց պարտքը հատուցված է[2]:

Դրանից անմիջապես հետո Սնդիկը և Ալ կախարդուհին Երկաթե մարդու կողմից հավաքագրվում են Վրիժառուները խմբում: Ղեկավար Կապիտան Ամերիկայի և նախկին չարագործ Բազեի աչքի հետ, այդ չորսը դառնում են վրիժառուների երկրորդ սերունդը և հետո ստանում են «Կեպի խենթ քառյակ» անունը[3]: Վանդան դառնում է Բազեի աչքի մոտ ընկերուհին և թիմի հավատարիմ անդամը, մինչև Մագնետոյի դեմ պայքարում հանկարծակի վիրավորվելը: Դրանից հետո Սնդիկը փախչում է Վրիժառուներից՝ վիրավոր քրոջ հետ[4]: Նրանք երկուսով ուղեկցում են Մագնետոյին հետ դեպի միջատլանտիկ բազա[5], որտեղ նա գերի էր պահում Իքս մարդկանց[6]: Բազայում Պիետրոն ստիպված է լինում կռվել Կիկլոպի դեմ[7]: Սնդիկի կարճ հայտնվելուց հետո Սարդ-Մարդու մասին կոմիքսի համարում[8], երկվորյակները վերջապես հասկանում են, որ Մագնետոն է իրական չարագործը: Պիետրոյին և Վանդային առևանգում են մի շարք Պահակներ, բայց հետո նրանց ազատում են Իքս մարդիկ[9]:

Հետո Սնդիկը վերադառնում է Վրիժառուների մոտ, այն լուրով, որ Վանդային առևանգեել է զորապետ Արկոնը[10]: Վանդայի փրկությունից հետո Վանդան և Պիետրոն միանում են թիմին: Առաջադրանքներից մեկի ժամանակ Սնդիկին վիրավորում են Պահակները[11] և նրան գտնում է Բյուրեղը, որը Անմարդկայինների թիմի անդաներիից է[12]: Բյուրեղը բուժում է Պիետրոյին և վերջնական հաշվվում նրանք ամուսնանում են[13]:

Giant-Size Avengers վերնագրում երկվորյակները հանդիպում են Ռոբերտ Ֆրենկին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախկին հերոսի՝ Ընձյուղին, որը ապրում է Վանդագորում իր կնոջ հետ, նրանց ծննունդի ժամանակ: Ռոբերտ Ֆրենկը կարճ ժամանակով միանում է Վրիժառուներին, հավատալով, որ Պիետրոն և Վանդան նրա երեխաներն են[14]: Ավելի ուշ Սնդիկին և Ալ կախարդուհուն առևանգում է Ջանգո Մաքսիմոֆը և տանում է Վանդագոր: Ազատումից հետո Բովայից՝ նրանց մանկաբարձուհուց իմանում են, որ իրենց հայրը Ջանգո Մաքսիմոֆն է[15]:

Օրերը մռայլվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնդիկը և Բյուրեղը ունենում են դուստր՝ Լունա Մաքսիմոֆը[16]: Հենց այդ ժամանակ էլ Մագնետոն իմանում է Սնդիկի և Ալ կախարդուհու ազգակցականության մասին և նախընտրում է նրանց պատմել ճշմարտությունը: Սնդիկը զզվանք է զգում և ասում է Մագնետոնին, որ նրանց հայրը լինելու հնարավորություն է ունեցել տարիներ առաջ[17]: Սնդիկը և Բյուրեղը բաժանվում են, երբ Բյուրեղը անցողիկ սիրային կապեր է ունենում[18], իսկ հետո Անխելք Մաքսիմուսի ջանքերով, որը Անմարդկայինների թագավոր՝ Սև ամպրոպի եղբայրն է, որը տեխնոլոգիաների օգնությամբ Սնդիկին խելագարության և չարության է հասցնում[19], բայց հետո նա բուժվում է[20]:

Սնդիկը կարճ ժամանակով օգնում է Հարավային ափի Վրիժառուներին ընդդեմ Մագնետոյի և չարագործ Իմորտուսի դեմ պայքարում, որպեսզի փրկի Վանդային[21]: Չնայած որ նրանք հաջողություն ունեցան, նա միանում է ԱՄՆ-ի կառավարության կողմից հովանավորված՝ Իքս ֆաքտոր սուպերհերոսային թիմին[22] : Այդ ժամանակաշրջանում Բյուրեղի օտարացումը համարյա հանգեցնում է Վրիժառու Սև ասպետի հետ սիրային կապի[23]:

Ի վերջո, Սնդիկը և Բյուրեղը վերամիավորվում են, երբ Վրիժառուները, Իքս Ֆաքտորը և Իքս մարդիկ միավորվում են, որպեսզի կանգնեցնեն մուտանտների ահաբեկչական թիմին, որն առևանգել էր նրանց դստերը՝ Լունային և Ջենոշայի կղզու վրա քաղաքացիական պատերազմի հրահրման մեղավորներին: Սպառնալիքը հաղթահարելուց հետո, Սնդիկը իմանում է Բյուրեղի և Սև Ասպետի հարաբերությունների մասին և հեռանում, միաժամանակ թողնելով Իքս ֆաքտորը[24]:

Սնդիկը հետո վերցնում է Լունային և միանում է Գլխավոր էվոլյուցիոնիստին, օգնելով նրան և նրա Վանդագորի ասպետներին՝ Ելք և Գազան-Մարդ չարագործների դեմ հակահարվածում: Այդ պատերազմի արդյունքում Սնդիկը օգտագործում է փորձարարական E իզոտոպը, որպեսզի մեծացնի իր ուժերը և շարժվի մեծ գերձայնային արագությամբ: Դրանից հետո Պիետրոյի ապագա տարբերակը, որն իրեն կոչում էր «Նեստոր», հայտնվում է նրանց առջև և ասում, որ նրա ուժը արագությունը չէ, այլ ավելի ճիշտ ժամանակի վրա հիմնվելը[25]:

M օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ կախարդուհին նյարդային խանգարում է ստանում իր երեխաների կորստի պատճառով և փոխում է իրականությունը՝ նրանց վերաստեղծելու համար, ինչը համընկնում է Վրիժառուների վրա պատահական հարձակման հետ: Վրիժառուները և Բժիշկ Սթրենջը նրան կոմայի մեջ են գցում և հետո հանձնում են Մագնետոյին: Բայց վերջինս, չի կարողանում օգնել Վանդային. Վրիժառուների և Իքս մարդկանց մի քանի անդամներ առաջարկում են սպանել նրան: Խուճապի մատնված Սնդիկը համոզում է Ալ կախարդուհուն ուղղել իր սխալները, օգտագործելով իր ուժերը, որպեսզի աշխարհն ավելի հիասքանչ դառնա: Այդ ժամանակ Վանդան փոխում է իրականությունը M օրի՝ աշխարհ, որտեղ մուտանտները մեծամասնություն են, իսկ մարդիկ փոքրամասնություն, որտեղ Մագնետոն միահեծան ղեկավար է: Արդյունքում մի քանի հերոսների վերադառնում է հիշողությունը և նրանք հարձակվում են Մագնետոյի վրա, որը վերադարձնում է սեփական հիշողությունը և հասկանում, որ ամեն ինչում մեղավոր է Սնդիկը: Այդ ժամանակ նա սպանում է Սնդիկին, ճզմելով նրան Պահակի օգնությամբ, բայց Ալ կախարդուհին վերակենդանացնում է եղբորը և ասում հորը, որ նա գերադասեց մուտանտներին՝ սեփական երեխաների փոխարեն: Հետո Վանդան ասում է՝ «Այլևս ոչ մի մուտանտ» և վերադարձնում է աշխարհը սկզբնական վիճակին, դրա հետ մեկտեղ մուտանտների բնակչության 98 %-ը կորցնում են ուժերը՝ ներառյալ Սնդիկը[26]:

M որդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնդիկը դեպրեսիայի մեջ է ընկնում և հետո հանդիպում է զայրացած Սարդ-Մարդու հետ, որը հիշում էր զուգահեռ աշխարհի մասին, որտեղ նա ամուսնացած էր իր մահացած սիրեցյալ Գվեն Սթեյսիի հետ և նա երեխա ուներ: Սնդիկը որոշում է ցատկել շենքի տանիքից և լուրջ վնասվում է: Ժամանած Բյուրեղը տելեպոտրացիայի է ենթարկում Անմարդկայինների բազային գիծը՝ Գազանին բժշկական օգնություն ցուցաբերելու համար, այն բանի պատճառով, որ նա ցանկանում էր ինքնասպանություն գործել ուժերի կորստի պատճառով: Անմարդկայինների բժշկի մոտ բուժվելուց հետո ,Սև կայծակից թույլտվություն են խնդրում Թերեգինեզիսի ենթարկվելու և Անմարդկայինի վերածվելու համար, ընդ որում դրանից հետ մոտ ապագայում նա չէր կարողանա ապրել որպես հասարակ մարդ: Սնիդկի խնդրանքը մերժվում է, քանի որ նա ունի մարդկային արյուն, իսկ Թերեգենեզիսը նշանակված է միայն նրանց համար, որոնք ունեն ոչ մարդկային արյուն, վնասակար մուտացիաների սպառնալիքը քչացնելու համար: Սնդիկը չի լսում կանոնները և ներխուժում է սուրբ Թերիգենիկ քարանձավներ անցնելով Թերիգենիկ մառախուղի միջով: Թվում է, թե ազդեցություն չկա, մինչ այն պահը, երբ Պիետրոն հանդիպում է իր ծերացած տարբերակին, որը բացատրում է իր նոր ուժերի բնույթը՝ «ժամանակի միջով թռիչք» և սկսում է Թերիգենի բյուրեղները Երկիր տանելու և մուտանտային հասարակությանը վերականգնելու ծրագիրը: Սնդիկին հաջողվում է վերցնել Թերիգենի բյուրեղները և նա մեկնում է Ջենոշա՝ Լունայի և Անմարդկայինների շներից մեկի՝ Լոքջոյի հետ: Հետո Սնդիկը ողջ մնացած մուտանտներին ենթարկում է մառախուղի, ինչը վերադարձնում է նրանց ունակությունները, բայց շատ վտանգավոր մակարդակում:

Ազդեցությունը կատաստրոֆիկ է լինում և որոշ մուտանտներ մահանում են, կամ էլ նրանց ուժերը դուրս են գալիս վերահսկողությունից, Լունան ենթարկվում է Թերիգենի մառախուղին, Սնդիկը Լունայի առաջ կիսամեռ ծեծում է Մագնետոյի և արդյունքում տուփը հայտնվում է ԱՄՆ-ի կառավարության ձեռքում: Սև Կայծակի արտասանությունը լինում է «պատերազմ» և բաց թողնված ուլտրաձայնային ճիչերը պատերազմ են սկսում Անմարդկայինների և ԱՄՆ-ի կառավարության միջև: Սնդիկը փախչում է և իրեն ենթարկում Թերիգենային մառախուղի ավելի մեծ մակարդակի, ինչը տալիս է անսպասելի արդյունք, թույլ տալով Պիետրոյին աչճեցնել Թերիգենային բյուրեղներ՝ սեփական մարմնից և վերականգնել մուտանտների ունակությունները, ըստ ցանկության: Հիմա արդեն Սնդիկը ունենում է երկու նպատակ՝ «բուժել» մուտանտներին և կանխել մեծ աղետը, որը նա շատ քիչ տեսել էր ապագայում[27]: Քաղաքացիական պատերազմի ժամանակ Պիետրոն բացում է կրպակ «Մուտանտային քաղաքում»[28]:

Ամերիկայի վրա Անմարդկայինների հարձակումից հետո Սև Կայծակը երևում է Սնդիկին և պահանջում վերադարձնել բյուրեղները: Ի պատասխան՝ Սնդիկը մերկացնում է կուրծքը, որոնցից հիմա արդեն նոր բյուրեղիկներ են աճում: Տեսնելով այդ ամենը, Բյուրեղը ասում է Պիետրոյին, որ ըստ Անմարդկայինների օրենքների, նրաք ամուսնալուծված են[29]:

Սնդիկը Ռիկտորի օգնությամբ օգտագործում է իր մարմնի մեջ եղած բյուրեղիկները, որպեսզի վերականգնի ուժազուրկ մուտանտներին՝ դիպչելով նրանց: Արդյունքը մահացու է լինում Էլայջա Քրոսի և Իքս բջիջ թիմի այլ անդամների համար և արդյունքում՝ Ռիկտորը ոչնչացնում է Պիետրոյի մարմնում աճող բյուրեղները[30]: Պիետրոն հետո փրկում է իրեն մատնած Լայլա Միլերին խորտակումից՝ անձամբ իր ձեռքով սպանելու նպատակով: Լայլային հաջողվում է փախչել, օգտվելով Սնդիկի մեծացող խելագարությունից և նրան սպանելու մտքի թեթև անկայությունից[31]:

Գաղտնի պատերազմներից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնդիկը ցուցադրվում որպես Կապիտան Ամերիկայի ղեկավարության ներքո գտնվող թիմի անդամ, նաև թիմի անդամներից էին՝ Ջահ-մարդը, Շելման, Բժիշկ Վուդուն և Դեդփուլը:

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարմարված ֆիզիոլոգիա:՝ Պիետրոյի մարմինը հարմարեցված է բարձր արագությամբ վազելուն: Նրա սրտանոթային և շնչառական համակարգերը մի քանի անգամ ավելի արդյունավետ են աշխատում, քան նորմալ մարդկանցը: Նա յուրացնում է սննդի 95 %-ը, ինչը նրան շատ էներգիա է տալիս (մարդու նորմալ յուրացումը մոտավորապես 25 % է կազմում): Մկանային համակարգի քիմիական պրոցեսները այնքան լավ են աշխատում, որ նրա մարմինը չի արտազատում հոգնածության թույներ, որոնք առաջանում են շարժվելու արդյունքում՝ նորմալ սննդի կողմնակի ազդեցություններից, որոնք ստիպում են, որ մարմինը հոգնի: Ավելի շուտ նրա մարմինը անընդհատ դուրս է հանում ոչ պիտանի նյութերը, արագացված շնչառության միջոցով՝ արտաշնչելու ժամանակ: Պիետրոյի հոդերը ավելի հարթ են և ավելի արդյունավետ են յուղված, քան նորմալ մարդու հոդերը: Նրա ջիլերը ավելի ամուր են, քան շիկացած պողպատից պատրաստված մետաղալարերը: Սնդիկի ոսկորները պարունակում են անհայտ նյութեր, որոնք մի քանի անգամ ավելի ամուր են, քան կալցիումը, որպեսզի կարողանան պահել նրա ոտքերի դինամիկ հարվածները: Սնդիկի ռեակցիայի արագությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան նորմալ մարդկանց մոտ, նրա ռեակցիաները ավելի արագ են, որի օգնությամբ Պիետրոն ընկալում է աշխարհը մի քանի անգամ ավելի ուժեղ: Սնդիկի Լակրիմոզը (աչքի լորձաթաղանթը) ավելի կպչուն է քան նորմալ մարդկանց մոտ, այդ կերպ կանխում է արագ գոլորշացումը և վերնամասային հեղուկների լրացումը օդի հզոր հոսանքների ժամանակ:
  • Գերմարդկային արագություն՝ Սնդիկը դեռ մանկուց կարողացել է ավելի արագ տեղաշարժվել, քան ձայնի արագությունը (1193 կմ/ժ): Նա ունեցել է էներգիայի բավական պաշար, որպեսզի վազեր միջին արագությամբ մի քանի ժամ՝ տարբեր նպատակների համար, որից հետո պետք է կանգ առներ, որպեսզի հավաքեր անհրաժեշտ էներգիայի պաշար: Օգտագործում է իր գերարագ ունակությունները տարբեր նպատակների համար: Նաև կարող է ուղիղ քայլելով, ստեղծել օդի ցիկլոնանման հոսանքներ, որոնք կարող են մարդուն գցել ոտքի վրայից կամ շրջել մեքենան, ձեռքերը պտտեցնելով և ձագարափոս առաջացնելով կարող է պահել կամ կանգնեցնել ծանր առարկաներ: Նա կարող է վազելով անցնել Ատլանտյան օվկիանոսը և հասնել մյուս մայրցամաք մեկ ժամից ավելի քիչ ժամանակահատվածում, նաև կարող է հեշտությամբ վազել շենքի պատերի վրայով՝ ցանկացած ուղղությամբ: Պիետրոն կարող է վազել այնպիսի արագությամբ, որը գերազանցում է ձայնի արագությունը 8200 անգամ, բայց նա կարող է և ավելի արագ վազել, նրա արագության սահմանը դեռ բացահայտված չէ, հնարավոր է, որ Սնդիկը կարող է նաև դրանից հազար անգամ ավելի արագ տեղաշարժվել: Սնդիկը նաև անխոցելի է շփման ուժի և լիցքաթափված մթնոլորտի նկատմամբ: Նա հեշտությամբ կարողանում է վազել Էվերեստ լեռը, կես վայրկյանից քիչ ժամանակի ընթացքում:
  • Մոլեկուլյար անկայունություն՝ կարող է անկայունացնել (ավերել) առարկաների մոլեկուլային կառուցվածքը, որը կարող է հանգեցնել ավերման և նույնիսկ օբյեկտի պայթյունի: Այդ ունակությունը քիչ տեղերում է ցուցադրված: Պիետրոն չի կարողանում օգտագործել այս ունակությունը տարածության վրա, ինչպես նրա զարմիկ Թոմաս Շեփարդը:
  • Գերմարդկային ուժ՝ ունի գերմարդկային ուժ, ավելի շատ նրա մարմնի ստորին վերջույթներում: Ձեռքերով նա կարող է բարձրացնել 500 կիլոգրամ, այն դեպքում, երբ ոտքերով կարող է բարձրացնել մինչև 2 տոննա՝ նորմալ պայմաններում:
  • Գերմարդկային դիմացկունություն՝ մի քանի անգամ ավելի դիմացկուն է սովորական մարդկանցից, ինչպես ասվում է վերևում: Պիետրոն կարող է դիմանալ այնպիսի վնասվածքների, որոնցից հասարակ մարդը կմահանար:
  • Դիմադրողականություն տելեպատիայի նկատմամբ՝ քանի որ Սնդիկն ունի արագ ընկալունակություն, նրա վրա տելեպատիան չի ազդում:
  • Մագնիսականության կառավարում՝ ունի մագնիսականությունը կառավարելու թույլ ունակություն:
  • Ռեգեներացիա՝ նրա վերքերն ավելի արագ են բուժվում, քան սովորական մարդկանց մոտ:

Նախորդ ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախամոլեկուլային քրոնոկինեզ՝ ունի ժամանակով ճանապարհորդելու ունակություն: Կարող է վերցնել ոչ օրգանական առարկաներ այլ ժամանակից:
  • Ժամանակավոր կրկնապատկում՝ նա այլ ժամանակում կարող է ստեղծել իր նմանակներին և կառավարել նարնց:

Այլ ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շնորհալի ինտելեկտ՝ շնորհալի ինտելեկտ ունի, որով կարող է մտածել գերմարդկային արագությամբ:
  • Որակավորված մարտիկ՝ մարտական արվեստ և մարտի այլ տեսակներ սովորեցրել է Կապիտան Ամերիկան:

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Սնդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերը հոր կողմից ատված մուտանտ է՝ Մուտանտների եղբայրության անդամ է: Վաշինգտոնի վրա Մագնետոյի հարձակման ժամանակ, Փիթերն անցնում է Իքս մարդկանց կողմը, փրկում նախագահին և հանում հոր գլխից սաղավարտը՝ դարձնելով նրան խոցելի: Մագնետոյի «մահից» հետո նա դառնում է Մուտանտների եղբայրության ղեկավարը: Նրա ղեավարության ներքո Եղբայրությունը դառնում է խաղաղասեր կազմակերպություն, իսկ խմբի անդամների մեծամասնությունը այդ մտքին հավանություն չեն տալիս:

Մագնետոյի վերադարձից հետո, Փիթերը քրոջ հետ, փրկվելում է նրա զայրույթից՝ թաքնվելով Ալտիմեյթսում: Վանդայի մահից հետո Սնդիկը վերադառնում է հոր մոտ: Ալտիմեյթսի և Եղբայրության մարտի ժամանակ Վանդայի մարմնի համար նա բեմարկում է իր մահը: Ինչը դառնում է Ուլտիմատումի սկսման պատճառ:

Ուլտիմատումից հետո հանդիպում է Թրատամի, Միստիկի և մի անծանոթ կնոջ հետ և պատմում, ինչպես է սպանել Կիկլոպին՝ «այն նույն փամփուշտով, որով նա սպանել էր Ալ կախարդուհուն»: «Չար հեգնանք է, ճիշտ չէ՞՝» ասում է վերջում:

Marvel 1602[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնդիկը հայտնվում է Պետրոս անունով որպես իսպանական կաթոլիկ եկեղեցու բարձրագույն ինկվիզիտոր Էնրիկեի (Մագնետոյի տարբերակը 1602 տիեզերքում) օգնական (որդի)[32]:

Ապոկալիպսիսի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր 295 այլընտրանքային տիեզերքում Սնդիկը Իքս մարդկանց հիմնադիր մասնակիցներից է[33]:

Marvel-Զոմբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր-2149 տիեզերքում Սնդիկին զոմբի վիրուսով վարակում է Միստիկը, որը կծում է նրան, ընդունելով նրա քրոջ կերպարանքը: Արդյունքում վիրուսը շատ արագ է տարածվում, քանի որ Սնդիկը կարճ ժամանակահատվածում կարողանում է ողջ աշխարհով վարակել մարդկանց մեծ խմբեր[34]:

Իքս մուտանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր-1298 այլընտրանքային տիեզերքում, Իքս մարդկանց անդամ է, որը նախկինում գլխավորում էր Մագնետոն[35]:

Կոմիքսնեևից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքս մարդկան կինեմատոգրաֆիստական տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իքս մարդիկ 2» ֆիլմում, երբ Միստիկը Լեդի մահացու հարվածի կերպարանքով նայում է մուտանտների անձնական էջերը, համակարգչի թղթապանակներից մեկում գրված է լինում «Maximoff (2)» գրառումը, ինչը նշանակում է, որ այնտեղ գտնվում են՝ Փիթերի և Վանդայի անձնական տվյալները:
  • Երիտասարդ Փիթերը հայտնվում է «Կուղխ» ֆիլմի տեսարաններում, որտեղ նա մուտանտների համար բանտի բանտարկյալներից մեկն է՝ ստեղծված Ուիլյամ Սթրայքերի կողմից:
  • Էվան Փիթերսը կատարել է Պիետրո Մաքսիմոֆի դերն («Իքս մարդկանց կինոաշխարհում») «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը» ֆիլմում[36]: Նա օգնում է Կուղխին և Պրոֆեսոր Իքսին Մագնետոյին բանտից ազատ արձակելու գործում, ինչի համար օգտագործում է իր սուպերարագությունը: Ֆիլմում Փիթերը պատմում է,ո ր նրա մայրը իմացել է մի մարդու, որը կարողանում էր կառավարել մետաղը, ինչը նշանակում է, որ նա Մագնետոյի տղան է: Մոսկվայում ֆիլմի պրեմիերայի ժամանակ Մագնետոյի դերակատար Մայքլ Ֆասբենդերը հաստատել է դա[37]:
  • Փիթերսը կրկնել է երիտասարդ Սնդիկի դերը «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում: Տեսնելով Մագնետոյին նորությունների հաղորդման ժամանակ, նա ուղևորվում է Քսավյեր համալսարան: Հասնելով այնտեղ, նա տեսնում է Ապոկալիպսիսի այցելությունից հետո պայթող դպրոցը և փրկում է աշակերտներին սուպերարագության շնորհիվ: Հետո նրան մի քանի այլ մուտանտների հետ առևանգում է Սթրայքերին, ինչից հետո Փիթերը մասնակցություն է ունենում Ապոկալիպսիսի հետ վերջնական մարտում: Նրա հետ մարտի ժամանակ, Ապոկալիպսիսը կոտրում է Փիթերի ոտքը, բայց նրան համարյա թե զոհաբերելով իր կյանքը փրկում է՝ Փսայլոկի կերպարանքով Միստիկը: Ֆիլմի վերջում, արդեն վերականգնված ոտքով, Փիթերը դառնում է «Իքս մարդիկ՝ Առաջին սերունդ» թիմի անդամ:
  • Սնդիկը կամեո հայտնվել է նաև 2018 թվականի «Դեդփուլ 2» ֆիլմում:
  • Փիթերը նորից կատարում է Սնդիկի դերը «Իքս մարդիկ: Խավարի փյունիկ» ֆիլմում, որը թողարկվել է 2019 թվականին:

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմերում Սնդիկի դերը կատարում է Աարոն Թեյլոր-Ջոնսոնը[38]

  • Առաջին անգամ նա հայտնվում է «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» ֆիլմում: Բարոն Ֆոն Շթրուքերը, որը (Թոմաս Քրեչման) բանտարկության մեջ է պահում Սնդիկին և Ալ կախարդուհուն (Էլիզաբեթ Օլսեն): Սնդիկը վազվզում է վանդակում՝ գերմարդկային արագությամբ, իսկ այդ ժամանակ Ալ կախարդուհին տեղաշարժում է փայտե խորանարդիկները տելեկինեզի օգնությամբ:
  • Սնդիկը հայտնվում է «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմում[39]: Ֆիլմի սկզբում նա քրոջ հետ Հիդրայի Զակովիայում գտնվող բազայում ենպահում՝ Վրիժառուների հարձակման ժամանակ, Սնդիկը հարձակվում է Բազեի աչքի վրա և շեղված Բարտոնին վնասում են հրազենից: Հետո Պիետրոն և Վանդան ծառայում են Ալտորնին այն բանի պատճառով, որ նրանք ունեն ընդհանուր թշնամի՝ Երկաթե մարդը և այլ Վրիժառուները, այն բանից հետո, երբ Ալ կախարդուհին կարդում է ստեղծված Վիժենի մտքերը և հասկանում, որ Ալտորնի նպատակը մարդկանց ոչնչացնելն է՝ նրանք լքում են նրան: Հետագայում Սնդիկը Վանդայի հետ միանում են Վրիժառուներին և մասնակցում Սոկովիայում տեղի ունեցած մարտում: Ֆիլմի վերջում սպանվում է Ալտրոնի հրաձգության ժամանակ, որը կառավարում էր Վրիժառուների ինքնաթիռը՝ փորձելով փրկել Բազեի աչքին և երեխային, որին փրկում էր Քլինթը:

Խաղալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hasbro և Toy Biz ընկերությունները թողարկել են Սնդիկի շարժվող խաղալիքները, իսկ Bowen Studios-ում՝ կերպարի երկու կիսանդրիները:

Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սնդիկը հայտնվում է որպես օգնական կերպար «Captain America and the Avengers» վիդեոխաղում:
  • Սնդիկը ունի կարճ կամեո դեր «X-Men Legends II: Rise of Apocalypse» խաղում: Նա ցուցադրվում է որպես Ապոկալիպսիսի գերի: Իսկ Ապոկալիպսիսի հետ մարտում հերոսը ժամանակավորապես ուժեր է ստանում:
  • Սնդիկը հայտնվում է «LEGO Marvel’s Avengers» խաղում որպես խաղին հարմարեցված կերպար:

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սնդիկը որպես երկրորդական կերպար հայտնվել է 1966 թվականի «Կապիտան Ամերիկա» մուլտսերիալի մի քանի էպիզոդներում: Ալ կախարդուհու և Բազեի աչքի հետ ներառվում է Կապիտան Ամերիկայի վրիժառուները խմբում:
  • Սնդիկը հայտնվում է «Իքս մարդիկ» մուլտսերիալի չորս էպիզոդներում, որտեղ նրան հնչյունավորել է Փոլ Հադադը: Նա «Իքս ֆաքտոր» թիմի անդամ է՝ Դարբինի, Հավոկի, Պոլյարիսի, Բազմապատկիչի, Գայլուհու և Ուժեղի հետ : Քրոջ՝ Վանդայի (Ալ կախարդուհի) հետ իմանում են, որ Մագնետոն իրենց հայրն է, ինչով նրանք շատ անգոհունակ էին և չեն ընդունում նրան: Ֆալանգայի ներխուժման ժամանակ, ինչպես և մուտանտների մեծամասնությունը, նրան գերի են վերցնում, հենց այդ փաստն էլ ստիպում է նրանց հորը՝ Մագնետոյին այդ սպառնալիքի պատճառով մարտի մեջ մտնել, իսկ Ֆալանգային հաղթելուց հետո երևում է, որ ազատված Պիետրոն ընդունում է հորը:
  • Սնդիկը «Իքս մարդիկ: Էվոլյուցիա» մուլտսերիալի կերպար է, որտեղ նրան հնչյունավորում է Ռիչարդ Յան Կոքսը: Նա Մուտանտների Եղբայրության կազմում է, սկզբից գտնվում է Մագնետոյի (որը նրան հավաքագրել էր), իսկ հետո Միստիկի հրամանատարության ներքո: Ինչպես և բոլոր գլխավոր հերոսները, Սնդիկը՝ պատանի է և սովորում է դպրոցում: Նա էգոիստ է և շատ անհամբեր, հնարավոր է, որ նա բոլորից արագ է շարժվում և մտածում (մի անգամ նա ասել է՝ «Երբ ապրում ես այնքան արագ, ինչքան որ ես, ապա դու ընդհանրապես ժամանակ սպանելու կարիք չունես: Ինձ պետք է զվարճանալ»): Մուլտսերիալի առաջին եթերաշրջանի ժամանակ ունեցել է երդվյալ թշնամի՝ Փուշը, բայց հաջորդ եթերաշրջաններում, նրանց մրցակցության մասին չի հիշատակվել: Երրորդ եթերաշրջանում հոր հովանավորության ներքո դառնում է Եղբայրության առաջատարը, իսկ չորրորդում օգնում է Ապոկալիպսիսի դեմ պայքարում, կռվելով Ապոկալիպսիսի հեծյալ դարձած Մագնետոյի հետ: Մեծ տարիքում դառնում է S.H.I.L.D. կազմակերպության անդամ:
  • Սնդիկը հայտնվում ՝ «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում, որտեղ նրան հնչյունավորում է Մարկ Հիլդրեթը: Նա քաղաքում գործող Մուտանտների եղբայրության գործող առաջնորդն է: Սնդիկը ինչպես և Էվոլյուցիայում՝ էգոիստ է, ոչ մեկի կարծիքը հաշվի չի առնում և նրա բոլոր գործողությունները պատկանում են միայն մի նպատակի, որ նորից ստանան իրենց հոր՝ Մագնետոյի վստահությունը, որը և «ուղարկում» է նրան Եղբայրություն և նորից վերադառնում է Ջենոշու:
  • Սնդիկը հայտնվում է «Սուպերհերոսների ջոկատը» ֆիլմում իր քրոջ հետ՝ 1 եթերաշրջան 21 սերիա:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սնդիկ մականունը բառախաղ է՝ անգլերենով այն հնչում է «quicksilver», բառացի՝ հայ․՝ «արագ արծաթ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рассказано в Vision and the Scarlet Witch #1 — 12 (окт. 1985 — сент. 1986)
  2. X-Men #11 (май 1965)
  3. Avengers #16 (май 1965)
  4. Avengers #47 — 49 (дек. — 1968 — февр. 1969)
  5. X-Men #43 (апр. 1968)
  6. X-Men #44 (май 1968)
  7. X-Men #45 (июнь 1968)
  8. Amazing Spider-Man #71 (апр. 1969)
  9. X-Men #59 — 60 (авг. — сен. 1969)
  10. Avengers #75 — 76 (апр. — май 1970)
  11. Avengers #102 (авг. 1972)
  12. Fantastic Four #118 (янв. 1972)
  13. Fantastic Four #150 (сен. 1974)
  14. Волчок неофициально присоединился где-то с Giant-Size Avengers #1 (1974)
  15. Avengers #185 — 187 (июль — сен. 1979)
  16. Fantastic Four #240 (март 1982)
  17. Vision and the Scarlet Witch #6 (1986)
  18. Ртуть обнаружил это в Vision and the Scarlet Witch vol. 2 #10 (июль 1986)
  19. Впервые увиден в «испорченном» образе в West Coast Avengers Annual #1 (1986)
  20. X-Factor Annual #2 (1987)
  21. Avengers West Coast #56 — 57 (март — апр. 1990); 60 — 62 (авг. — окт. 1990)
  22. X-Factor #71 (окт. 1991)
  23. Avengers #343 (янв. 1992)
  24. BloodtiesAvengers #368 (нояб. 1993); X-Men vol. 2 #26 (нояб. 1993); Avengers West Coast #101 (дек. 1993); Uncanny X-Men #307 (дек. 1993) и Avengers #369 (дек. 1993)
  25. Quicksilver #12 (окт. 1998)
  26. House of M #1 — 8 (2005—2006)
  27. Son of M #1 — 6 (фев. — июль 2006)
  28. X-Factor vol.3 #8-9 (июнь-июль 2006)
  29. Silent War #1 — 2 (янв. — фев. 2007)
  30. X-Factor vol.3 #20 (июнь 2007)
  31. X-Factor vol.3 #23 (сен. 2007)
  32. Marvel 1602 #1 — 8 (2003)
  33. Age of Apocalypse (1995—1996)
  34. Marvel Zombies vs. The Army of Darkness #1 — 4 (2004—2005)
  35. Mutant X #1 — 32 (окт. 1998 — июнь 2001)
  36. Singer, Bryan (2013-05-23)։ «Твиттер / Bryan Singer: Thrilled to say #EvanPeters is joining #XMen #DaysOfFuturePast as #Quicksilver» (անգլերեն)։ Твиттер։ Վերցված է 2013-05-24 
  37. Мария Свешникова։ «МАЙКЛ ФАССБЕНДЕР: ХОЧУ ВЕРНУТЬСЯ В МАТЕРИНСКУЮ УТРОБУ»։ Russia.tv 
  38. «Aaron Taylor-Johnson Closes Deal to Play Quicksilver in Marvel’s ‘Avengers: Age of Ultron’ (Exclusive)»։ The Wrap։ 30 October 2013 
  39. «This Week's Cover: 'Iron Man 3' plays rough with Marvel's top hero»։ Entertainment Weekly։ May 1, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է May 1, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]