Զոդիակ (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոդիակ
Հրատարակման պատմություն
ԱշխարհMarvel Universe
Անձնական տվյալներ
Տեսակկերպարախումբ և fictional organization?

Զոդիակ (Zodiac), Marvel Comics հրատարակչության ամերիկյան կոմիքսների կերպարների տարբեր խմբերի անվանում։

Հրապարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոդիակի առաջին տարբերակը բաղկացած էր այն կերպարներից, որոնք հայտնվել էին The Avengers #72 կոմիքսում (1970 թվականի հունվարին) և ստեղծվել էին Ռոյ Թոմասի և Սել Բյուսեմոյի կողմից[1]։

Զոդիակի երկրորդ տարբերակը, որը բաղկացած էր անդրոիդներից, առաջին անգամ The Defenders #49 կոմիքսում (1977 հուլիսի) և ստեղծվել է Դևիդ Էնտոնի Կրաֆտի և Կիտ Գիֆֆենոմի կողմից[2]։

Զոդիակի երրորդ տարբերակը, որը բաղկացած է մարդկանցից, առաջին անգամ հայտնվել են Alpha Flight-ի երկրորդ հատորում և ստեղծվել է Սթիվեն Տ․ Սիմգլի, Սքոթ Կլարկի և Քրիս Կարլսոնի կողմից։

Զոդիակի Չորրորդ տարբերակը դեբյուտել է New Warriors vol. 4 #4-5-ում (2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր) և ստեղծվել է Քևին Գրևյեի և Ջո Կարամանի կողմից։

Զոդիակի հինգերորդ տարբերակն առաջին անգամ հայտնվել է Avengers Assemble vol. 2 #1-ում և ստեղծվել է Բրայան Մայքլ Բենդիսի և Մարկ Բագլիի կողմից։

Այլընտրանքային տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Marvel[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Marvel Կինգպին[3] և Միստերիո[4] տիեզերքում որսում էին Զոդիակի Բանալուն։

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զոդիակը հայտնվում է «Վրիժառուներ. Միշտ միասին» մուլտսերիալում (1999 թվական)։ Խումբը բաղկացած է այլմոլորակայիններից, որոնց կերպարները հիմնված են Ցլի գլխավորությամբ անվանակից կենդանիների վրա, և ձգտում են ստանալ Զոդիակայի Բանալին։
  • Զոդիակը հայտնվում է «Երկաթե մարդ» անիմեում (2010 թվական) և իրենից ներկայացնում է ահաբեկչական կազմակերպություն՝ կապված Նորարար մեխանիկայի գործակալության հետ, ինչը թույլ է տալիս նրանց օգտագործել նորարար տեխնոլոգիաներ՝ հիմնված իրենց աստղագիտական ​​խորհրդանիշների վրա՝ Կարիճ, Խեցգետին, Ջրհոս և Աղեղնավոր ոճի ռոբոտներ, ինչպես նաև էներգետիկ զենքեր և մտքի կառավարման տեխնոլոգիաներ։
  • Զոդիակը հայտնվում է «Կատարելագործված Սարդ-Մարդը» մուլտսերալում (2012 թվական)։ Խումբը գլխավորում է Մաքս Ֆյուրին/Կարիճը, այն բաղկացած է հետիոտններից, որոնք օգտագործում են Ցուլի, Խոյի և Առյուծի կերպարները, որոնք դիմակներ են կրում իրենց աստղագիտական ​​խորհրդանիշների համաձայն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Comic Book Resources Զոդիակըը զբաղեցրել է 8-րդ տեղը «Վրիժառուների 10 լավագույն չարագործների» շարքում[5]։ Screen Rant-ի կողմից Զոդիակը նույնպես զբաղեցրել է 6-րդ տեղը «Լուսնի ասպետ-ի 15 ամենահզոր թշնամիների» շարքում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rovin, Jeff (1987). The Encyclopedia of Supervillains. New York: Facts on File. էջ 406. ISBN 0-8160-1356-X.
  2. DeFalco, Tom; Sanderson, Peter; Brevoort, Tom; Teitelbaum, Michael; Wallace, Daniel; Darling, Andrew; Forbeck, Matt; Cowsill, Alan; Bray, Adam (2019). The Marvel Encyclopedia. DK Publishing. էջ 437. ISBN 978-1-4654-7890-0.
  3. Ultimate Spider-Man #153. Marvel Comics.
  4. Ultimate Spider-Man #154. Marvel Comics.
  5. Harth, David (2022 թ․ օգոստոսի 4). «The 10 Best B-List Avengers Villains, Ranked». Comic Book Resources. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. Harn, Darby (2022 թ․ մայիսի 5). «15 Most Powerful Villains Of Moon Knight». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]