Jump to content

Մարկ Բագլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Բագլի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1957(1957-08-07)[1][2][3] (67 տարեկան)
ԾննդավայրՖրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրունելի համալսարան
Մասնագիտությունկոմիքսների արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Mark Bagley Վիքիպահեստում

Մարկ Բագլի (անգլ.՝ Mark Bagley, օգոստոսի 7, 1957(1957-08-07)[1][2][3], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), կոմիքսների ամերիկացի նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտի Մայնում, ամերիկացի զինծառայողի ընտանիքում։ Մանուկ հասակից հետաքրքրված էր նկարչությամբ, այդ թվում` կոմիքսներով։ 1985 թվականին զինվորագրվել է ԱՄՆ-ի բանակ, ավելի ուշ որոշում է նկարչական դասեր անցնել արվեստի դպրոցում։ Ավարտելուց հետո անարդյունաբար փորձում է տեղ ստանալ կոմիքսի արդյունաբերությունում, սակայն դրա փոխարեն դառնում է տեկնիկական գծագրիչ։

1986 թվականին Marvel Comics-ի գլխավոր խմբագիր Ջիմ Շուտերը նախաձեռնում է «Marvel Try-out Book» նախագծի սկիզբը և այդ նպատակով սկսում է գրավել նոր տաղանդավոր նկարիչների։ Նրանցից մեկն է դառնում 29-ամյա Մ. Բագլին` զարմացնելով ժյուրիին իր ինքնատիպ նկարներով։ Նա աշխատանք է ստանում Marvel Comics-ում և սկզբում սկսում է աշխատել արդեն պատրաստ նկարների ստվերաներկի մշակմամբ։

1990 թվականին Բագլին դառնում է նոր սուպերհերոսների թիմի` New Warriors-ի շարքի նկարիչը։ Այդ շարքը դառնում է Marvel Comics-ի ամենահաջողվածներից մեկը 1990-ական թվականներին։

Մի քանի ամսից Մ. Բագլին նշանակվում է բոլոր ժամանակների ամենահայտնի կոմիքսների շարքերից մեկի` Amazing Spider-Man-ի նկարիչը։ Մարկի ոճն այնքան է բարելավվում, որ այժմ նա համարվում է այդ շարքի լավագույն նկարիչներից մեկը։

1997 թվականին Մ. Բագլին հայտարարում է, որ Սարդ-մարդուն նկարելն արդեն այդքան էլ հետաքրքիր չէ և անցնում է մեկ այլ` Thunderbolts (Շանթառանքները) շարքի ստեղծմանը։ Այդ շարքի հերոսներին նա նկարում է 2001 թվականին, ավելի ուշ նրան առաջարկում են նոր, հետաքրքիր նախագիծ` վեց համարից բաղկացած Ultimate Spider-Man մինի-շարքը, որը դառնում է բոլորին հայտնի Սարդ-մարդու վերաթողարկումը։ Սցենարիստ Բրայան Մայքլ Բենդիսի հետ Մարկը անցնում է աշխատանքի և արդյունքում շարքն այդքան հայտնի է դառնում, որը սկսում է պարբերաբար թողարկվել։ Շարքի վրա Մարկը և Բրայանը աշխատում են 7 տարի` հասնելով հայտնի Ստեն Լիի և Ջեք Կյորբիի ռեկորդին։

Հիմա Մարկը աշխատում է Trinity շարքի վրա, DC Comics հրատարակչության համար։

Մ. Բագլին այլ աշխատանքներից «Բեթմեն» (#688–691), «Ֆանտաստիկ քառյակը» (Vol. 4 #1–16), «Արդարության լիգան» (#38–53), «Հզոր վրիժառուները» և այլ կոմիքսներ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագլին ամուսնացել է Պատիի հետ, և նրանք ունեն Էնջի անունով աղջիկ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. "About the Author". Ultimate Spider-Man, Volume 2 (Marvel Comics, February 2003).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Բագլի» հոդվածին։