Jump to content

Բրայան Բենդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Բենդիս
անգլ.՝ Brian Michael Bendis
Ծնվել էօգոստոսի 18, 1967(1967-08-18)[1][2][3] (57 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4]
Մասնագիտությունկոմիքսների արտիստ, կոմիքսների սցենարիստ և սցենարիստ
Ազգությունհրեա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔլիվլենդի արվեստի ինստիտուտ[5] և Hebrew Academy of Cleveland?
ԺանրերԿոմիքս[5] և superhero comics?[5]
Ուշագրավ աշխատանքներUltimate Spider-Man?[6], Powers?[6], House of M?[6] և Alias?[6]
ԱշխատավայրՕրեգոնի համալսարան[7]
Պարգևներ
Կայքjinxworld.com
 Brian Michael Bendis Վիքիպահեստում
Բրայան Մայքլ Բենդիսը 2010 թվականի հունիսի 21-ին Մանհեթենում գտնվող Թայմս Սքվերում գտնվող Midtown Comics կոմիքսների խանութում գրքի ստորագրման ժամանակ

Բրայան Մայքլ Բենդիս (անգլ.՝ Brian Michael Bendis, օգոստոսի 18, 1967(1967-08-18)[1][2][3], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, սցենարիստ, կոմիքսների հեղինակ և նախկին նկարիչ։ Վերջին տասը տարիների ընթացքում կոմիքսներով գրքերի ամենահաջողակ գրողներից մեկն է և Ուիլլ Այսների հնգակի մրցանակակիր։ Ամերիկյան Image Comics հրատարակչության և կոմիքսներ թողարկող Marvel Comics կազմակերպության համար կատարած աշխատանքներն արժանացել են քննադատների, ինչպես նաև Սամիզդատի բարձր գնահատականին։

Սկսելով հանցավոր և Սև դետեկտիվի ժանրերում կոմիքսների թողարկումից, Բենդիսն ի վերջո հասել է սուպերհերոսների թեմաներին, որոնց շուրջ առ այսօր աշխատում է։ Բրայանը Բիլլ Ջեմասի և Մարկ Միլարի հետ միասին ստեղծել է «Ultimate Marvel Universe» մենամարտային վիդեոխաղը, որի շրջանակներում 2001 թվականին թողարկել է Ultimate Սարդ-մարդ շարքը և նախկինի պես աշխատում է որպես այդ խաղի սցենարիստ։

2004 թվականին սկսել է թողարկել Նոր Վրիժառուներ կոմիքսներ, նաև գրել է մի շարք կարևոր դեպքեր Մարվելի տիեզերքի մասին, ինչպիսիք են The House of M, Secret War, Secret Invasion և Siege քրոսովերները։ Կոմիքսների վրա աշխատանքներից բացի, ընդգրկվել է որոշ անիմացիոն հեռուստասերիալներում և տեսախաղերում։ Պորտլանդ նահանգի համալսարանում գրել է գրաֆիկական վեպեր և դասավանդել։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության սկզբնական շրջանում Բենդիսն աշխատել է Caliber հրատարակչությունում, որը թողել է 1996 թվականին։ 1997 թվականին աշխատանքի է անցել Image Comics կազմակերպությունում, որի հովանու ներքո հրատարակել է իր Jinx աշխատանքը։ Հրապարակումից հետո Բենդիսին նկատել է Թոդ Մաքֆարլեյնը, որի հետ նա հետագայում գրել է Sam and Twitch, որը Սպաուն սուպերհերոսի մասին կոմիքսների տիեզերքի մաս է կազմում։ Բենդիսը հրապարակել է Sam and Twitch-ի 20 թողարկումներ, այնուհետև աշխատել է Hellspawn սփին-օֆֆ շարքի վրա, որն իրեն մեծ համբավ է բերել։

1990-ական թվականների վերջերին ամերիկացի գրող և կոմիքսների հեղինակ Ջո Քեսադան Բենդիսին հրավիրել է Marvel Comics հրատարակչություն՝ մասնակցելու Marvel Knights կոմերցիոն կազմակերպության կոմիքսների շարքի գաղափարներ առաջարկելուն, որը պլանավորվել էր լինել առանձին շարք, սակայն ավելի ուշ դարձել է Nick Fury սուպեր հերոսի կոմիքսների շարքի մաս։ Հետագայում, Marvel Comics-ի նախագահ Բիլլ Ջեմասը Քեսադայի խորհրդով վարձել է Բենդիսին Սարդ-մարդ սերիալի նոր՝ Ultimate Spider-Man սերիաները գրելու համար, որի դեբյուտը (առաջին ցուցադրությունը) եղել է 2000 թվականին։ Արդյունքում, ֆիլմը դարձել է բեսթսելլեր և վաճառքով առաջ է անցել Marvel-ի մի քանի հիմնական սերիաներից, այդ թվում, դասական դարձած Amazing Սարդ-մարդ-ի մի քանի սերիայից[14]։ Այդ սերիաներում Բենդիսի և Բեգլիի միջև համագործակցությունը դարձել է արտասահմանյան կոմիքսների պատմության մեջ ամենաերկարներից մեկը[15]։

Հետագայում Բենդիսը շարունակել է գրել Ultimate կոմիքսներ, իսկ Սարդ-մարդ-ի թողարկման հաջողությունից հետո նաև թողարկել է Ultimate Fantastic Four[16], Ultimate X-Men[17], Ultimate Origins[18], Ultimate Six[19] կոմիքսների ամենամսյա պարբերականները։

2001 թվականին Բենդիսը Քեսադայի հետ միասին աշխատել է Daredevil կոմիքսների վրա։ Նա հորինել է նոր կերպար Marvel տիեզերքի մասին։ Բենդիսը 2004 թվականին Avengers կոմիքսների սերիաների շրջանակում ստեղծել է «Ապամոնտաժված վրիժառուների» (Avengers Disassembled) սյուժեն, որտեղ Վրիժառուների թիմը անուշադրության մատնվելով՝ որոշ ժամանակ դադարում է գոյություն ունենալ։ Սա հանգեցրել է թիմի նոր տարբերակի ստեղծմանը, որը հայտնի է, որպես՝ Նոր վրիժառուներ, որին հեղինակել է Դեյվիդ Ֆինչի հետ միասին։ 2005-2009 թվականների ընթացքում Բենդիսը ձեռնամուխ է եղել մի քանի Marvel քրոս օվերներ (Cross Over - սյուժե, որում խառնվում են տարբեր ստեղծագործությունների կերպարներ կամ վայրեր) սերիաների ստեղծման, ինչպիսիք են՝ The House of M, Secret War, Dark Reign և Secret Invasion սերիաները[20][21][22]։ 2007 թվականին, Civil War-ի ստեղծումից հետո Բենդիսը Ֆրենկ Չոյի հետ միասին ստեղծել են «Հզոր վրիժառուներ» (The Mighty Avengers) սուպերհերոսների նոր թիմը, իսկ 2009 թվականին՝ «Սարդ կինը» (Spider-Woman) շարքը[23]։

Բենդիսը հանդիսացել է Վրիժառուներ և Նոր Վրիժառուներ ֆիլմի երկու սերիաների մշտական սցենարիստը, որի առաջին ութ սերիաների թողարկումից հետո, 2012 թվականի մարտին տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան։ 2010 թվականին նա թողարկել է Takio գրաֆիկական վեպը[24], իսկ 2011 թվականին թողարկել է Moon Knight կոմիքսների շարքը նկարիչ Ալեքս Մալեևի հետ, որտեղ կերպարներից մեկը Դարեդևիլը, որն ավարտվել է 12 համարով[25]։

Ձախից աջ՝ գրողներ Էդ Բրյուբակերը, Քրիստոս Գեյգը, Մեթ Ֆրակթիոնը և Բրայան Մայքլ Բենդիսը 2010 թվականի հունիսի 21-ին Մանհեթենի Times Square- ում գտնվող հանրահայտ Midtown Comics կոմիքսների խանություն գրքի ժամանակ
''Image կոմիքսներ
Թվական Կոմիքս
2000 Hellspawn
1992 Sam and Twitch
Marvel կոմիքսներ
Թվական Կոմիքս
2001-2003 Alias #1-28
1963 Վրիժառուները (Avengers vol. 3 #500—503, Finale )
2011 Վրիժառուները ( Avengers vol. 4 #1—11)
1998-2010 Daredevil vol. 2 #16—19, 26—50, 56—81[26]
2000-2001 Daredevil: Ninja #1—3
2009-2010 Մռայլ վրիժառուներ ( Dark Avengers #1—6, 9—16)
1981 Elektra vol . 2 #1—6
1983 Halo: Uprising #1—4
2005 The House of M #1—8
2007 Հզոր Վրիժառուներ ( Mighty Avengers #1—20 )
2006-2010 Նոր Վրիժառուներ (New Avengers vol. 1 #1—64, Finale)
2010-2013 Նոր Վրիժառուներ (New Avengers vol. 2 #1-current)
2005 Նոր Վրիժառուներ (New Avengers: Illuminati #1—5)
2004-2006 Զարկերակը ( The Pulse #1—14 )
2008-2009 Գաղտնի ներխուժում (Secret Invasion #1—8)
2004-2005 Գաղտնի պատերազմ (Secret War #1—5)
2018 Գաղտնի մարտիկներ ( Secret Warriors #1—6 (with Jonathan Hickman)
2009-2010 Պաշարում(Siege #1—4)
2016- ... Սարդ-Մարդ (Spider-Man)
2007 Սարդ- Կինը ( Spider-Woman: Origin #1—6 (with Brian Reed)
2009 Սարդ- Կինը ( Spider-Woman Vol. 4 #1—7 )

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999 թվականին արժանացել է Eisner «Լայն ճանաչում ունեցող լավագույն տաղանդ» մրցանակին[27]
  • 2001 թվականին արժանացել է Eisner «Լավագույն նոր սերիալ» մրցանակին ( Մայքլ Օմինգոյի հետ ունեցած լիազորությունների համար)[28]
  • 2002 թվականին արժանացել է Eisner «Լավագույն գրող» մրցանակին ( Alias, Daredevil և Ultimate Սարդ-Տղամարդ հետ ունեցած լիազորությունների համար)[29]
  • 2003 թվականին արժանացել է Eisner «Լավագույն շարունակելի սերիալների համար» մրցանակին (Alias, Daredevil Ultimate Սարդ-Մարդ ունեցած լիազորությունների համար)[30]
  • 2003 թվականին արժանացել է Eisner «Լավագույն շարունակական սերիալների համար» մրցանակին (Daredevil և Ալեքս Մալեեվի հետ միասին)[30]
  • 2000 թվականին արժանացել է Քլիվլենդ Մամուլի «Գերազանց լրագրող» մրցանակին[31]
  • 2000 թվականին արժանացել է Հրաշագործ Ամսագրի «Տարվա գրող»[32]
  • 2001 թվականին արժանացել է Հրաշագործ Ամսագրի «Տարվա գրող»[33]
  • 2002 թվականին արժանացել է Հրաշագործ Ամսագրի «Տարվա գրող»[34]
  • 2003 թվականին արժանացել է Հրաշագործ Ամսագրի «Տարվա գրող»[35]
  • 2002 թվականին արժանացել է Գնորդի Ուղեցույցը կոմիքսներում «Տարվա գրող»[36]
  • 2003 թվականին արժանացել է Գնորդի Ուղեցույցը կոմիքսներում «Տարվա գրող»[37]
  • 2004 թվականին արժանացել է Գնորդի Ուղեցույցը կոմիքսներում «Տարվա գրող»[38]
  • 2005 թվականին արժանացել է Ultimate «Սարդ-Մարդ»-ի Հանդիսատեսի Հավանության մրցանակին[39]
  • 2010 թվականին արժանացել է Inkpot մրցանակին[40]։

Նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 թվականին արժանացել է Eisner «Լավագույն սահմանափակ սերիաների» մրցանակին (Fortune & Glory համար)
  • 2001 թվականին արժանացել է Eisner «Լավագույն հումորի հրապարակման համար» մրցանակին (Fortune & Glory համար)
  • 2001 թվականին արժանացել է Eisner «Լավագույն գրող» մրցանակին ( Fortune & Glory և Ultimate Սարդ-Մարդ լիազորությունների համար)
  • 2003 թվականին արժանացել է Eisner «Լավագույն սերիալի պատմության համար» մրցանակին (Ալեքս Մալեեվի հետ «Out» սյուժեի Daredevil արտադրության համար #32-37)։
  • Fire
  • Fortune and Glory
  • A.K.A. Goldfish
  • Jinx
  • Powers
  • Parts of a Whole
  • Torso
  • Scarlet[41]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://ohiocenterforthebook.org/2017/02/21/bendis-brian-michael/
  5. 5,0 5,1 5,2 https://www.dccomics.com/talent/brian-michael-bendis
  6. 6,0 6,1 6,2 6,3 https://www.cbr.com/best-brian-michael-bendis-comic-books/
  7. https://comics.uoregon.edu/?p=349
  8. 8,0 8,1 8,2 8,3 https://www.popoptiq.com/brian-michael-bendis-5-time-eisner-award-winner/
  9. http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner02.php
  10. http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner03.php
  11. http://jinxworld.com/wordpress/?page_id=12
  12. https://www.comic-con.org/awards/1990s-recipients
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 http://www.multiversitycomics.com/interviews/multiversity-comics-presents-brian-michael-bendis-part-3/
  14. ICV2'S TOP 500 COMICS & TOP 500 GN'S INDEX
  15. Schedeen, Jesse (2011 թ․ մարտի 19). «C2E2: Bendis & Bagley Get Brilliant». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. Ultimate Fantastic Four
  17. Ultimate X-Men on Marvel.com
  18. Review of Ultimate Origins #1 Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Comics Bulletin
  19. հրապարակված 7 համարները (#1 - #7)
  20. Marvel Announces 'Dark Reign' at Diamond Retailer Summit, Newsarama, September 9, 2008
  21. Prepare for a Dark Reign, Marvel.com, 9 сентября 2008
  22. Getting Dark: Brian Bendis on Dark Avengers & Dark Reign, Newsarama, 29 сентября 2008
  23. Richards, Dave. «NYCC: Bendis and Maleev Talk „Spider-Woman“ Digital Motion Comics» Comic Book Resources, 8 февраля 2009
  24. Richards, Dave (2012 թ․ հունվարի 31). «Bendis Prepares the Return of "Takio"». Comic Book Resources. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  25. Brothers, David (2010 թ․ հոկտեմբերի 9). «Bendis & Maleev on Moon Knight, Mark Waid on Ruse & Marvel Meets ESPN». Comics Alliance. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  26. «Daredevil: Yellow». www.marvelmasterworks.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  27. «1999 Will Eisner Comic Industry Award Nominees and Winners». Hahn Library Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  28. «2001 Will Eisner Comic Industry Award Nominees and Winners». Hahn Library Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  29. «2002 Will Eisner Comic Industry Awards». Hahn Library Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  30. 30,0 30,1 «2003 Will Eisner Comic Industry Awards». Hahn Library Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  31. Bendis, Brian Michael and Oeming, Michael Avon, Powers TPB Vol. 9 – Psychotic (Icon, 2006), 0-7851-1743-1
  32. «8th Annual Wizard Fan Awards for material published in 2000». Hahn Library Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  33. «9th Annual Wizard Fan Awards for material published in 2001». Hahn Library Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  34. «10th Annual Wizard Fan Awards for material published in 2002». Hahn Library Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  35. «11th Annual Wizard Fan Awards for material published in 2003». Hahn Library Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  36. «20th Annual Comics Buyers Guide Fan Awards (2002) for work done in 2001». Hahn Library Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  37. «21st Annual Comics Buyers Guide Fan Awards (2003) for work done in 2002». Hahn Library Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  38. «22nd Annual Comics Buyers Guide Fan Awards (2004) for work done in 2003». Hahn Library Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  39. Goldstone, Jeremy (2005 թ․ մայիսի 22). «E3 Reviews: Ultimate Spider-Man, Hulk: Ultimate Destruction and Marvel Nemesis». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  40. «Inkpot Awards». Comic-Con. 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  41. Richards, Dave (16 апреля, 2010). «C2E2: Bendis Turns "Scarlet"». Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Բենդիս» հոդվածին։