Ultimate Mortal Kombat 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ultimate Mortal Kombat 3
Ultimate Mortal Kombat 3 poster.jpg
Մշակող Midway
Նախագծող Էդ Բուն
Հրատարակիչ Midway
Սերիայի մաս Mortal Kombat
Թողարկման թվական
Պլատֆորմներ Nintendo DS, Game Boy Advance, 3DO Interactive Multiplayer, Super Nintendo Entertainment System, Sega Mega Drive, Playstation 2 և Game Boy
Շարժիչ Արկադա, Sega Saturn, Mega Drive/Genesis, SNES, Game Boy Advance, Xbox 360, Xbox Live Arcade (XBLA), PlayStation 2, Nintendo DS, IOS, Microsoft Windows
Ժանր Մենամարտային
Խաղի ռեժիմ Միակառավարում
Բազմակառավարում
ESRB 17+
Կրիչ ROM cartridge
Պաշտոնական կայք http://www.ea.com/au/ultimate-mortal-kombat-3-ipad

«Ultimate Mortal Kombat 3», մենամարտային վիդեոխաղ, որը մշակվել և թողարկվել է «Midway» ստուդիայի կողմից՝ 1995 թվականին՝ սկզբնապես «Sega Mega Drive» պլատֆորմայի համար։ Կան նաև խաղի այլ տարբերակներ ևս։ Խաղը «Mortal Kombat» խաղաշարերում հաջորդում է «Mortal Kombat 3»-ին։

Նախատեսված է ինչպես մեկ, այնպես էլ երկու ջոյստիկով խաղալու համար։ Առանձնանում են խաղալու երեք բաժիներ, որոնք են՝ խաղ երկու հոգով, խաղ չորս հոգով և խմբակային ութ հոգանոց խաղ։ Այս խաղի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդ կերպարը խաղում է շատ հավասարակշռված և հաշվարկված, ինչը բացակայում է «Mortal Kombat»-ի նախորդ տարբերակներում։ Առանձնանում է մենամարտի նոր վերջնարդյունք՝ Brutality (հայերեն՝ կոշտություն), որն իրենից ներկայացնում է տվյալ կերպարի բոլոր կոմբինացիաների համադրում, ինչը տանում է հակառակորդին ոչնչացման։ Մյուս կարևոր առանձնահատկությունը նոր կերպարների ավելացումն է։ Այս տարբերակում բացակայում է Շիվան, ավելացվել են նոր մարտադաշեր, որոնցից երեքում առկա են ֆոնային առանձնահատկություններ

Սցենարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի սյուժեն համընկնում է «Mortal Kombat 3»-ի սյուժեին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում բացի Շիվայից առկա են նախորդ՝ MK 3-ի բոլոր կերպարները։ Նոր կերպարներն են Ռեպտայլը, Էռմակը, Սկորպիոնը, Սաբ Զիրոն (դիմակով), Կիտանան, Ջեյդը, Միլենան, Ռեյնը և Նուբ-Սայբոտը։ Բացի հիմնական կերպարներից կան նաև գաղտնի կերպարներ, որոնց խաղի մեջ ներառելու համար անհրաժեշտ են որոշ չիտ-կոդեր։ Այդ կերպարներն են Սմոկ-մարդը և Քամելեոնը։ Բոսսային կերպարներն են Մոտառոն և Շաո Կանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]