Ահարոն Սորկին
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 9, 1961[1][2][3] (59 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Կրթություն | Սիրաքյուսի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոպրոդյուսեր, դրամատուրգ, գրող, դերասան, բեմանկարիչ, կինոդերասան, showrunner և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Julia Bingham? |
Պարգևներ | Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար, New York Film Critics Circle Award for Best Screenplay?, Satellite Award for Best Adapted Screenplay? և «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն սցենարի համար |
IMDb | ID ID 0815070 |
Ահարոն Բենջամին Սորկին (անգլ.՝ Aaron Benjamin Sorkin, հունիսի 9, 1961[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, դրամատուրգ, «Սպորտի գիշեր», «Արևմտյան թև», «60 ստուդիան Սանսեթ Սթրիպում», «Լուրեր» հեռուստասերիալների ստեղծող, BAFTA, «Ոսկե գլոբուս», «Օսկար» և «Էմմի» մրցանակների դափնեկիր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահարոն Բենիամին Սորկինը ծնվել է Մանհեթենում[4]՝ հրեաների ընտանիքում[5]։ Նրա հայրական պապը եղել է կարի արդյունաբերության աշխատողների կանանց միջազգային միության (ILGWU) հիմնադիրներից մեկը[6][7][8]։ Ահարոնի մայրը դպրոցի ուսուցչուհի էր, իսկ հայրը՝ իրավաբան՝ հեղինակային իրավունքի մասնագետ[9]: Նրա մանկությունն անցել է Նյու Յորքի Սքարսդեյլ արվարձանում[10]։
Վաղ տարիքից Սորկինը հետաքրքրություն է ցուցաբերել դերասանության հանդեպ։ Մանկության տարիներին ծնողերը նրան իրենց հետ տարել են թատրոնի այնպիսի շոուների, ինչպիսիք են «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» և «Առաջնության այդ ժամանակաշրջանը»[11]։
Մասնակցելով դպրոցական թատրոնի խմբակին[12]՝ ութերորդ դասարանում խաղացել է «Լիլ Աբներ» (Li’l Abner) մյուզիքլի գեներալ Բուլմուզի դերը։ Սքարսդեյլի ավագ դպրոցում, երբ սովորել է կրտսեր և ավագ դասարաններում, եղել է թատերական խմբակի փոխնախագահ[13][14]։
1979 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել Սիրաքյուսի համալսարանի դրամատիկական բաժին: Երկրորդ կուրսից սկսել է ելույթ ունենալ բեմում: Նրա վրա առանձնահատուկ ազդեցություն է ունեցել դրամայի ուսուցիչ Արթուր Սթորչը[15]:
Արվեստի բակալավրի կոչումով համալսարանն ավարտելուց հետո (1983 թվական), Սորկինը որպես դերասան երկար ժամանակ չի եղել պահանջված, որի պատճառով սկսել է պիեսներ գրել և շուտով համբավ է ձեռք է բերել որպես խոստումնալից երիտասարդ դրամատուրգ։
Ահարոն Սորկինը «Մի քանի լավ տղաներ» (1992), «Ամերիկյան նախագահը» (1995), «Չարլի Ուիլսոնի պատերազմը» (2007) և «Մանիբոլ» ֆիլմերի սցենարների հեղինակն է։ Նա հանդես է եկել որպես «Սպորտի գիշեր» (1998-2000), «Արևմտյան թև» (1999-2003), «Ստուդիա 60 Սանսետ-Ստրիպ» հեռուստասերիալների ստեղծող, պրոդյուսեր և գլխավոր սցենարիստներից մեկը։
Կինոքննադատների համընդհանուր գովասանքի շնորհիվ Սորկինն արժանացել է «Սոցիալական ցանց» (2010) ֆիլմի սցենարը գրելուն։ «The New York Post» թերթի տեսաբանը նրա աշխատանքն անվանել է «արտասովոր խորաթափանց» և «ածելու պես հղկված»[16]։ Հենց այս սցենարի ստեղծման համար Ահարոն Սորկինը արժանացել է «Ոսկե գլոբուս», «BAFTA» և «Օսկար» մրցանակների։ Հաջորդ տարի «Մանիբոլ» սպորտային բայոպիկի սցենարը գրելու համար Սորկինը կրկին առաջադրվել է բոլոր թվարկված մրցանակների։
2011 թվականի սկզբներին լրատվական ծրագրերի լրագրողների գործունեության մասին HBO կաբելային ալիքի համար Սորկինը սկսել է իր նոր հեռուստանախագիծը, որը կոչվել է «Լուրեր» (անգլ.՝ The Newsroom)[17][18][19], որի պրեմիերան կայացել է 2012 թվականի հուլիսի 24-ին։
2012 թվականի մայիսին հայտարարվել է, որ Sony Pictures Entertainment կինոընկերությունը Սորկինին հրավիրել է Սթիվ Ջոբսի կենսագրական ֆիլմի համար սցենար գրելու[20]։ 2015 թվականի աշնանը վարձույթով թողարկվել է «Սթիվ Ջոբս» ֆիլմի պատկերը։ Սցենարի հեղինակ Սորկինն արժանացել է երկրորդ «Ոսկե գլոբուս»-ի, սակայն չի առաջադրվել «Օսկար» մրցանակի։
2017 թվականին համաշխարհային էկրանով թողարկվել է Սորկինի առաջնաելույթային ռեժիսորական նախագիծը՝ «Մեծ խաղ» ֆիլմ-դրաման։ Սցենարի այս աշխատանքը նրան հերթական անգամ բերել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների անվանակարգեր, ինչպես նաև ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիա մրցանակ՝ որպես լավագույն առաջնաելույթ ունեցող։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սորկինը եղել է ընտանիքի կրտսեր երեխան։ Նրա ավագ եղբայրը և քույրը դարձել են իրավաբան[21]։
Շուրջ տասը տարի ամուսնացած է եղել Ջուլի Բինեմի հետ, որը 2000 թվականի նոյեմբերի 17-ին նրանից ունեցել է դուստր՝ Ռոքսին։ Ամուսնական զույգը բաժանվել է 2005 թվականին։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Տարի | Ֆիլմ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 2011 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ |
2012 | Մանիբոլ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | 1993 | Մի քանի լավ տղաներ | Լավագույն սցենար | Առաջադրված |
1996 | Ամերիկյան նախագահը | Լավագույն սցենար | Առաջադրված | |
2008 | Չարլի Ուիլսոնի պատերազմը | Լավագույն սցենար | Առաջադրված | |
2011 | Սոցիալական ցանց | Լավագույն սցենար | Հաղթանակ | |
2012 | Մանիբոլ | Լավագույն սցենար | Առաջադրված | |
2016 | Սթիվ Ջոբս | Լավագույն սցենար | Հաղթանակ | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն սցենար | Առաջադրված | |
BAFTA | 2011 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ |
2012 | Մանիբոլ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2016 | Սթիվ Ջոբս | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
Էմմի | 1999 | Սպորտի գիշեր | Կատակերգական սերիալի լավագույն սցենար | Առաջադրված |
2000 | Արևմտյան թև | Լավագույն դրամատիկական սերիալ | Հաղթանակ | |
Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի լավագույն սցենար | Հաղթանակ | ||
2001 | Արևմտյան թև | Լավագույն դրամատիկական սերիալ | Հաղթանակ | |
Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի լավագույն սցենար | Առաջադրված | ||
2002 | Արևմտյան թև | Լավագույն դրամատիկական սերիալ | Հաղթանակ | |
Արևմտյան թև | Լավագույն հեռուստածրագիր | Հաղթանակ | ||
Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի լավագույն սցենար | Առաջադրված | ||
2003 | Արևմտյան թև | Լավագույն դրամատիկական սերիալ | Հաղթանակ | |
Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի լավագույն սցենար | Առաջադրված | ||
Քննադատների ընտրություն | 2008 | Չարլի Ուիլսոնի պատերազմը | Լավագույն սցենար | Առաջադրված |
2011 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ | |
2012 | Մանիբոլ | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ | |
2016 | Սթիվ Ջոբս | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
Ուղեկից | 2010 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ |
2011 | Մանիբոլ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2016 | Սթիվ Ջոբս | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ | 2010 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ |
ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիա մրցանակ | 2018 | Մեծ խաղ | Լավագույն ռեժիսորական առաջնաելույթ | Առաջադրված |
Ամն-ի պրոդյուսերների գիլդիա մրցանակ | 2000 | Արևմտյան թև | Լավագույն հեռուստասերիալ | Առաջադրված |
Սպորտի գիշեր | Լավագույն հեռուստասերիալ | Առաջադրված | ||
Սպորտի գիշեր
Արևմտյան թև |
Ամենախոստումնալից հեռուստապրոդյուսեր | Հաղթանակ | ||
2001 | Արևմտյան թև | Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա | Հաղթանակ | |
2002 | Արևմտյան թև | Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա | Հաղթանակ | |
2003 | Արևմտյան թև | Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա | Առաջադրված | |
2004 | Արևմտյան թև | Լավագույն հեռուստասերիալ կամ դրամա | Առաջադրված | |
ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիա մրցանակ | 1996 | Ամերիկյան նախագահը | Լավագույն բնօրինակ սցենար | Առաջադրված |
2001 | Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ | Հաղթանակ | |
2002 | Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ | Առաջադրված | |
2003 | Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ | Առաջադրված | |
2006 | Արևմտյան թև | Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ | Առաջադրված | |
2007 | Ստուդիա 60 Սանսետ Սթրիփում | Դրամատիկական սերիալի էպիզոդում լավագույն սերիալ | Առաջադրված | |
Ստուդիա 60 Սանսետ Սթրիփում | Նոր սերիալի լավագույն սցենար | Առաջադրված | ||
2011 | Սոցիալական ցանց | Լավագույն ադապտացված սցենար | Հաղթանակ | |
2012 | Մանիբոլ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2013 | Նորություններ | Նոր սերիալի լավագույն սցենար | Առաջադրված | |
2016 | Սթիվ Ջոբս | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված | |
2018 | Մեծ խաղ | Լավագույն ադապտացված սցենար | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ Levesque John (2000-03-07)։ «Aaron Sorkin is a man of many words»։ Seattle Post-Intelligencer։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-19-ին։ Վերցված է 2007-01-10
- ↑ Danielle Berrin (2012-07-17)։ «A small glimpse into Aaron Sorkin’s Jewish story»։ Jewish Journal
- ↑ «Parker/Spitzer Interview Aaron Sorkin (video: 3:05 – father: WWII vet & college on G.I. Bill)»։ CNN։ Արխիվացված օրիգինալից 2010-10-09-ին։ Վերցված է 2010-11-13
- ↑ Simpson David (2010-11-10)։ «Awards Watch Roundtable: The Writers part 3 video series»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2010-11-13-ին։ Վերցված է 2010-11-13
- ↑ «Aaron Sorkin's Four Big Problems With the WGA»։ New York։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-13-ին։ Վերցված է 2010-11-13
- ↑ Josef Adalian, Michael Schneider (2000-07-26)։ «Sorkin to nest at WBTV»։ Variety։ Վերցված է 2008-09-26
- ↑ Jones Oliver (2001-05-28)։ «A Troubled Genius»։ Us Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2004-11-04-ին։ Վերցված է 2007-01-22
- ↑ Bruce Weber (2007-11-04)։ «Prodigal Returns, Bearing Dialogue»։ The New York Times։ Վերցված է 2014-10-27։ «I've been healthy for six and a half years," he said. "But like any addict I'm one phone call away from that not being true.»
- ↑ Willcox Kathleen (2011-05-23)։ «Aaron Sorkin to Revisit Scarsdale's 'Social Network'»։ Patch.com։ Վերցված է 2014-10-24
- ↑ Banerjee Debra (2011-06-06)։ «Scarsdale turns out to hear Aaron Sorkin»։ The Scarsdale Inquirer։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-24-ին։ Վերցված է 2014-10-24
- ↑ «Aaron Sorkin (SHS 1979)»։ Scarsdale Alumni Association։ Վերցված է 2014-10-24
- ↑ Vitello Paul (2013-03-10)։ «Arthur Storch, Stage Director, Dies at 87»։ The New York Times։ Վերցված է 2013-03-12
- ↑ Lou Lumenick.։ «Revenge of the nerd» (անգլերեն)։ «The New York Post»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2011-01-28
- ↑ James Hibberd.։ «Aaron Sorkin's HBO cable news drama ordered to series» (անգլերեն)։ «Entertainment Weekly»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2011-11-21
- ↑ «HBO заказал сериал от Соркина»։ «Телестрекоза»։ Վերցված է 2011-11-21
- ↑ Nellie Andreeva.։ «Aaron Sorkin’s New HBO Series Gets Title: ‘The Newsroom’» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2011-12-23
- ↑ Kit Borys (2012-05-15)։ «Aaron Sorkin to Write 'Steve Jobs' Movie for Sony»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2012-05-20
- ↑ Josef Adalian. Sorkin to nest at WBTV, Variety (26 июля 2000). Дата обращения 26 сентября 2008.
|
- Հունիսի 9 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի դրամատուրգներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի գրողներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար