Դեյվիդ Ֆինչ
Դեյվիդ Ֆինչ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Կանադա և Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | կոմիքսների արտիստ, comics creator և նկարազարդող |
Թեմաներ | Կոմիքս[1] և իլյուստրացիա[1] |
Պարգևներ | |
Կայք | dfinchartist.com(անգլ.) |
David Finch Վիքիպահեստում |
Դեյվիդ Ֆինչ (անգլ.՝ David Finch, մայիսի 19, 1972, Կանադա և Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1]), կոմիքսների կանադացի նկարիչ, առավել հայտնի է Top Cow Productions' Cyberforce-ի համար արած աշխատանքներով, ինչպես նաև Marvel Comics-ի և DC Comics-ի համար արած մեծ քանակությամբ աշխատանքների համար, որոնցից են New Avengers-ը, Moon Knight-ը, Ultimatum-ը և Brightest Day-ը[3]։
Նա նաև նկարել է Disturbed խմբի ալբոմի պաստառը և մասնակցություն է ունեցել «Պահապանները» ֆիլմի կոնցեպտի ստեղծման գործում[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիդ Ֆինչը սկսեց իր կարիերան Top Cow Productions' հրատարակչության Cyberforce սերիայում՝ շարունակական մասնակցությամբ, այն բանից հետո, երբ սերիայի օրիգինալ հեղինակ Մարք Սիլվեստրին վերջացրեց իր աշխատանքը այդ նախագծում։
Ֆինչը իր աշխատանքը շարունակել է Ascension սերիայում՝ Մեթ «Բեթ» Բենինգի հետ։ Դրանից հետո նա Դեյվիդ Վոնի հետ աշխատել է Aphrodite IX-ի առաջին երեք հրատարակությունների վրա։
2003 թվականից Ֆինչը նորից սկսել է աշխատել կոմիքների վրա՝ աշխատելով սերիայի սյուժեի վրա՝ սցենարիստ Բրայան Մայքլ Բենդիսի հետ։ Դրանից հետո դուետը Avengers սերիայի վրա, որպեսզի վերացնեն սուպերհերոսների հզորագույն խումբը և վերածեն նրանց The New Avengers-ի, որտեղ կլինեն որոշ չափով ուրիշ հերոսներ։
Ֆինչը աշխատել է գրող Չարլի Հադսոնի հետ նաև թարմացված Լուսնային Ասպետ-ի վրա։ Այս սերիայից հետո Դեյվիդը Fallen Son: The Death of Captain America սերիայի համար նկարազարդել է Սարդ-Մարդու կերպարը։ Հետո նա աշխատել է Ultimate Marvel-ի «Ultimatum» քրոսովերի համար։ Իր հիմնական աշխատանքների հետ զուգահեռ Դեյվիդը նկարազարդել է մի շարք սերիաների շապիկներ, օրինակ՝ World War Hulk, X-Men #200, X-Men: Messiah Complex , ինչպես նաև X-Infernus մինիսերիայի համար։
Բացի կոմիքսներ նկարելուց, Դեյվիդը աշխատել է նաև Disturbed երաժշտական խմբի Indestructible՝ վերջին ալբոմի շապիկի վրա, ինչպես նաև մասնակցուցություն է ունեցել Ալան Մուրի «Պահապանները» կոմիքսի կինո-ադապտացիայի կոնցեպտի ստեղծման գործում։
2009 թվականին Ֆինչը ստացել է Joe Shuster Award մրցանակը՝ «Անվանի նկարիչը» նոմինացիայում[4]։
2010 թվականի հունվարին հայտարարվել է, որ Ֆինչը լքում է Marvel-ը և դառնում է DC Comics-ի նկարիչը[5]։ 2010 թվականի հուլիսին DC-ը տեղեկացրեց, որ Ֆինչը լինելու է Batman: The Dark Knight մշտական սերիայի նկարիչը և սցենարիստը, որի առաջին սյուժեն նվիրվելու է հսկայական քանակությամբ առեղծվածային հանցագործությունների[6][7]։
Բիբլիոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմիքսներ (միայն մատիտով արված նկարներ, բայց որ շապիկներ)․
DC
[խմբագրել | խմբագրել կոդը]- Batman #700; (նկարիչներից մեկը, շապիկ)։ (2010)
- Batman: The Return #1 (2010)
- Batman: The Dark Knight, vol. 1, #1-5 (2010–11)
- Batman: The Dark Knight, vol. 2, #1- (2011)
- Superman: War of the Supermen #0 (նկարիչներից մեկը) (2010)
- Superman/Batman #75 (2010)
Image
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aphrodite IX: #0-2; (Քլերենս Լենսենհի հետ միասին)։ #3 (2000–01)
- Ascension : #1-11 (1997–99)
- Codename: Strikeforce #7 (1994)
- Cyberforce #16, 24–29, 31, Annual #1 (1994–97)
- Darkness (նկարչի ասիստենտ)։ #20-21; (նկարիչ)։ #39 (1999–2001)
- Ripclaw (Wizard special edition) #1/2 (1995)
- Tales of the Witchblade (Բիլի Թանի հետ միասին) #2 (1997)
Marvel
[խմբագրել | խմբագրել կոդը]- Avengers #500–503 (2004)
- Call of Duty: The Brotherhood #1–6 (2002)
- Daredevil, vol. 2, #65 (2004)
- Fallen Son: The Death of Captain America: Spider-Man (2007)
- Legion of Monsters: Morbius (Dracula/Lilith) #14 (2007)
- Moon Knight, vol. 2, #1–8 (2006–07)
- New Avengers #1–6, 11–13 (2005)
- Spider-Man Unlimited, vol. 2, #14 (2006)
- Ultimate X-Men #27–28, 30, 34–45 (2003–04)
- Ultimatum, miniseries, #1–5 (2008–09)
- Uncanny X-Men ("Call of Duty") #406 (2002)
- Wolverine, vol. 2, (Alpha Flight) #173, ("Call of Duty") #176 (2002)
- Wolverine #900 (2010)
- X-Men: Second Coming #1 (2010)
- X-Men Unlimited #35, 40 (2002–03)
Քրոսովերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Star Trek/X-Men (Marvel/Paramount, 1996)
- Darkness/Batman (Image/DC, 1997)
- Witchblade/Elektra (Image/Marvel, 1997)
- Disturbed
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://joeshusterawards.com/awards/about/2009-nominees/
- ↑ 3,0 3,1 «Wondercon Special Guests»; Comic-Con magazine; 2010 թվականի ձմեռ; Стр. 18-19
- ↑ «2009 Nominees and Winners». Joe Shuster Awards. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Phegley, Kiel (2010 թ․ դեկտեմբերի 5). «EXCLUSIVE: David Finch Signs with DC Comics». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Segura, Alex. "DAVID FINCH TAKES ON BATMAN: THE DARK KNIGHT AS WRITER/ARTIST" The Source, 13 июля 2010
- ↑ Renaud, Jeffrey. "Gotham Calling: Finch On 'The Dark Knight'" Comic Book Resources; 13 июля 2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Ֆինչ» հոդվածին։ |
|