Այսների մրցանակ
Այսների մրցանակ | |
---|---|
Տեսակ | comics award? |
Ենթատեսակ | պարգև |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 1988 |
Անվանված է | ՈՒիլլ Այսներ |
Կայք | comic-con.org/awards/eisner-awards-current-info(անգլ.) |
Ուիլլ Այսների անվան կոմիքսների ինդուստրիայի մրցանակ (անգլ.՝ The Will Eisner Comic Industry Awards), հայտնի է կարճ անվանմամբ՝ Այսների մրցանակ (անգլ.՝ Eisner Awards), ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակը կոմիքսների ոլորտում[1]։ Առաջին անգամ Այսների մրցանակը հանձնվել է 1988 թվականին՝ ի պատասխան 1987 թվականից Կիրբի մրցանակի դադարեցման։
Մրցանակն անվանվել է կոմիքսների գրող և նկարիչ Ուիլլ Այսների պատվին. մինչև իր մահը՝ 2005թ., նա անձամբ է մասնակցել մրցանակաբաշխություններին։
5 անդամից բաղկացած հանձնաժողովը (որի կազմում ընդգրկված են կոմիքսների հեղինակներ, քննադատներ, գրադարանավարներ, կոմիքսներ վաճառողներ և միջոցառման կազմակերպիչներ) թեկնածություններ է առաջադրում յուրաքանչյուր անվանակարգի համար (մինչև 5 թեկնածու), այնուհետեւ քվեարկություն է տեղի ունենում կոմիքսների հրատարակման ոլորտի մասնագետների շրջանում։ Արդյունքները ներկայացվում են Սան Դիեգոյի Comic-Con International ամենամյա համաժողովին սովորաբար հուլիսին կամ օգոստոսին։ Այսների մրցանակ կարող են ստանալ լավագույն սցենարիստները, նկարիչները, կոլորիստները, դիզայներները, կոմիքսների մասին գիտական և գիտահանրամատչելի գրքերի հեղինակները և, իհարկե, ամենատարբեր ժանրերի ու ուղղությունների նկարազարդված պատմությունները[2]։
Մրցանակի գոյության առաջին տարիներին առանձնացվում էր ընդամենը 11 անվանակարգ, իսկ ներկայումս դրանց թիվը հասել է 31-ի։ Այս մրցանակն այժմ ունի բազմաթիվ տարբեր անվանակարգեր՝ «Կազմերի լավագույն նկարիչ» անվանակարգից մինչև «Կոմիքսային ստրիպների լավագույն արխիվային հավաքածու»[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Albert, Aaron։ «The Will Eisner Comic Industry Awards Profile»։ about.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է May 14, 2011
- ↑ https://zen.yandex.ru/media/id/5d70e7e0028d6800acd3c810/premiia-aisnera-gde-komu-i-kak-5db1cd811e8e3f00b0decb0a
- ↑ https://dtf.ru/read/51200-komiksy-pobediteli-premii-aysnera-kotorye-stoit-prochest
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Eisner Awards from 1988—2007. Archived 2010-11-02 at the Wayback Machine..
- The Eisner Awards — The «Oscars» of the Comics Industry.
- Archive of 2005 Eisner awards from Comic-Con.org. WebCitation archive. Original page.
- 2006 Eisner Award nominations, Comic-Con.org. Archived 2011-05-20 at the Wayback Machine..
- 2006 Eisner Award winners, Comic-Con.org. Archived 2013-04-12 at the Wayback Machine..
- 2007 Eisner Award nominations, Comic-Con.org. Archived 2011-05-20 at the Wayback Machine..
- 2007 Eisner Award winners, Comic-Con.org. Archived 2008-01-01 at the Wayback Machine..
- 2008 Eisner Award winners, Comic-Con.org. Archived 2010-12-03 at the Wayback Machine..
- 2009 Eisner Award winners, Comic-Con.org. Archived 2010-08-12 at the Wayback Machine..
- Bob Clampett Humanitarian Award winner, Comic-Con.org. WebCitation archive.
- Nominations for 2011 Eisner awards, winners to be announced in July 2011 at Comic Con
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Այսների մրցանակ կատեգորիայում։ |