Jump to content

Էվան Փիթերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվան Փիթերս
Հասակը1,80 մ
Ծնվել էհունվարի 20, 1987 (39 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունIES?, Բըրբանքի ավագ դպրոց և Grand Blanc Community High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2004-այժմ
Ժանրերսարսափ, ֆանտաստիկա, դրամա, թրիլեր
Համատեղ ապրող(ներ)Էմմա Ռոբերթս[1][2] և Հոլզի[3]
Պարգևներ և մրցանակներ

Էվան Թոմաս Փիթերս (անգլ.՝ Evan Thomas Peters, հունվարի 20, 1987(1987-01-20), Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ)[5], ամերիկացի դերասան։ Նա իր կարիերայի առաջին քայլն արեց 2004 թվականին, նկարահանվելով «Փրկելով Ադամին» ֆիլմում և խաղալով ամերիկյան ABC հեռուստաալիքի գիտաֆանտաստիկ սերիալում՝ «Ներխուժում» (2005-2006)։ Նա շատ հայտնի է իր տարատեսակ դերերով FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում, սուպերհերոսի մասին պատմող ֆիլմում երկրորդ պլանի հերոս Թոդ Հեյնսի Kick-Ass ֆիլմում և Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը կինոնկարում Սնդիկի, մուտանտի դերով։

Սկզբնական տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերսը ծնվել է ԱՄՆՄիսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում, Ջուլի և Ֆիլ Փիթերսների ընտանիքում[5][6] Իր նախնական կրթությունը ստանում է Հռոմեական կաթոլիկ տարրական դպրոցում[7]։ Նա ունի եղբայր՝ Էնդրյու և քույր՝ Միշել[5] 2001 թվականին Փիթերսների ընտանիքը տեղափոխվում է Գրանդ Բլանկ, Միչիգան, որտեղ նա հաճախում է մոդելավորման և դերասանական արվեստի դասընթացների խմբակներ[6]։ Նա սովորում է Գրանդ Բլանկ ավագ դպրոցում[6] մինչև 15 տարեկանը, որից հետո իր մոր հետ տեղափոխվում է Լոս Անջելես, որպեսզի զարգացնի դերասանական վարպետությունը[5]։ նա ընդունվում է Բըրբանքի ավագ դպրոց որպես երկրորդ կուրսի աշակերտ, այնուհտեև անցնում է տնային դասավանդման[6]։

2004-2011․ վաղ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երկրորդ լսումների ժամանակ Փիթերսին ընտրում է պրոդյուսեր Փիչիոտինոն, Ադամ Շեփարդի դերի համար՝ «Փրկելով Ադամին» ֆիլմում, որի համար նա ստացավ «Լավագույն առաջընթաց» մրցանակը Phoenix Film Festival-ում։ Նա խաղում է շատ հեռուստատեսային գովազդներում, մի շարք ընկերությունների համար՝ Sony PlayStation, Progressive Insurance, Moviefone, Sour Patch Kids, Papa John's Pizza և Kellogg։ 2004 թվականին, նա հայտնվում է Metro-Goldwyn-Mayer-ի Sleepover ֆիլմում որպես Ռասել «Սպանչբոբ» Հեյս և հայտնվում է ABC-ի «Օրերը» հեռուստասերիալում։ 2004-2005 թվականներից նա խաղում է Սեթ Ուոսմերի դերը Disney Channel-ի «Ֆիլը ապագայից» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։ 2005-2006 թվականներին նա մարմնավորել է Ջե Վերոնի դերը ABC-ի «Ներխուժում» գիտաֆանտաստիկ-թրիլեր սերիալում։

Այնուհետև Փիթերս ունենում է երկրորդական դերեր «Ամերիկյան հարցագործություն» (2007), «Գիշերային այգիներ» (2008), «Երբեք մի հանձնվիր» (2008) և «Երբեք մի հանձնվիր 2» (2011)։ Նա նաև խաղում է թատրոնում, «Օլիվեր Թվիստի» պիեսի բեմադրմանը մամնավորելով Ֆագինին։

2011-այժմ․ Առաջընթաց «Ամերիկյան սարսափ պատմություն»-ով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ամենահայտնի դերը, դա FX-ի «Ամերիկյան սարափ պատմության» առաջին եթերաշրջանում մարմնավորած դեռահաս խելագար-մարդասպանի՝ Թեյտ Լենգդոնի դերն է[8]։ Երկրորդ եթերաշրջանում, որը կոչվում է «Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան» նա խաղում է Կիտ Ուոքերի դերը, մի մարդու ով սխալմամբ մեղադրվում է իր կնոջ սպանության մեջ։ Այս դերով նա առաջադրվում է Satellite մրցանակաբաշխության «Երկրորդ պլանի լավագույն դերասան կինոյում/սերիալում»[9][10]։ Երրորդ եթերաշրջանում, որտեղ նա մարմնավորում է Քայլ Սփենսերի դերը, ով սպանվել է և վերադարձվել է կյանք Ֆրանկենշտեյն հրեշի նման։ Հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում, որը կոչվում է «Ամերիկյան սարսափ պատմություն»․ Հրեշների կրկես», նա խաղում է Ջիմի Դարլինգի դերը, կրկեսի արտիստ՝ դեֆորմացված ձեռքերով[11]։

2014 թվականին, Փիթերսը նկարահանվում է «Մեծահասակների աշխարհ» կինոկատակերգությունում Էմմա Ռոբերթսի և Ջոն Քյուսաքի հետ[12]։ 2013 թվականի մայիսին ռեժիսոր Բրայան Սինգերը հայտարարում է, որ Փիթերսը կխաղա Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը ֆիլմի Սնդիկ-մուտանտի դերը[13]։ Այդ նույն դերով նա կվերադառնա «Իքս Մարդիկ։ Ապոկալիպսիս»[14]։ 2015 թվականին նա խաղացել է «Լազարի Էֆեկտ» սարսափ ֆիլմում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին «Մեծահասակների աշխարհ» ֆիլմում միասին նկարահանվելուց հետո, Փիթերսը և Էմմա Ռոբերթսը սկսում են հանդիպել[15]։ 2013 թվականի հուլիսին, երբ նրանք միասին մնում են Մոնրեալ, Կանադայի հյուրանոցներից մեկում, ինչ-որ մեկը լսելով բարձր բղավոցների ձայներ, ոստիկանություն է կանչում, ըստ ներկաների, նրանք սկսել են հարվածել միմյանց[16]։ Երբ գալիս է ոստիկանությունը, Ռոբերթսը ձերբակալվում է։ Փիթերսը չի ձերբակալվում, քանի որ Էմման չուներ ոչ մի տեսանելի վնասվածք[17]։ Փիթերսը հրաժարվում է մեղադրանք ներկայացնել, և Ռոբերթսը բաց է թողնվում մի քանի ժամ անց[18]։ Համատեղ հայտարարության մեջ, զույգն ասում է որ այդ ամենը «դժբախտ միջադեպ է և թյուրիմացություն», և որ նրանք «կհարթեն անցյալի սխալները»[18] Փիթերսն ու Ռոբերթսը նշանվում են 2013 թվականի դեկտեմբերին[19][20], սակայն 2015 թվականի հունիսին ասվեց, որ զույգը դադարել է իրենց հարաբերությունները[21]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
2002Փրկելով ԱդամինClipping AdamԱդամ Շեփարդ
2004Գիշերային երեկույթSleepover«ՍպանչԲոբ» Հեյս
2007Ամերիկյան հանցոգործությունAn American CrimeՌիկի Հիբբս
2007Մայրիկի տղանMama's BoyՔեիթ
2008Նկատվող ուժRemarkable PowerՌոսս
2008Գիշերային պահակներըGardens of the NightԲրայան / Ռաքել
2008Երբեք մի հանձնվիրNever Back DownՄաքս Կուպերման
2010Kick-Ass (ֆիլմ)Kick-AssԹոդ Հեյնս
2011Երբեք մի հանձնվիր 2Never Back Down 2: The BeatdownՄաքս Կուպերման
2011ԹագուհիQueenԸնկերության տղանկարճամետրաժ
2011Լավ ԲժիշկըThe Good DoctorԴոնի Նիքսոն
2014Հասուն աշխարհAdult WorldԱլեքս
2014Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերըX-Men: Days of Future PastՓիթեր Մաքսիմոֆ / Սնդիկ
2015Լազարի էֆեկտThe Lazarus EffectՔլեյ
2015Ապահով լուսավորումSafelightՉարլզավարտվել է
2016Էլվիս և ՆիքսոնElvis & NixonԴուայթ Չեյպինհետ-արտադրության մեջ
2016Իքս Մարդիկ։ ԱպոկալիպսիսX-Men: ApocalypseՓիթեր Մաքսիմոֆ / Սնդիկարտադրության մեջ է

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
2004ՕրերըThe DaysՔուպեր Դեյ6 սերիա
2004-05Ֆիլն ապագայիցPhil of the FutureՍեթ Ուոսմեր5 սերիա
2005-06ՆերխուժումInvasionՋես Վերոն21 սերիա
Վանդակի տեքստՎանդակի տեքստՎանդակի տեքստՎանդակի տեքստՎանդակի տեքստ
2008ԿեղտDirtՔրեյգ ՀոուփՍերիա․ Աստված օրնհիր երեխային
2008Առանց ՏռեյսիWithout a TraceՔրեյգ ԲասկինՍերիա․ Անհարթություն ճանապարհին
2008ՄոնկMonkԷրիկ ՏավելաՍերիա․ Պարոն Մոնկը և հանճարը
2008ՏունHouseՕլիվերՍերիա․ Վերջին միջոցը
2008-09Ծառի մեկ բլուրOne Tree HillՋեք Դենիելս6 սերիա
2009Ուրվականների հետ խոսողըGhost WhispererԴիլանՍերիա․ Ավելորդ ուժեր
2010Կրիմինալ մտքերCriminal MindsՉարլի ՀիլրիջՍերիա․ Մոսլի Լեյն
2010ՄենթալիստըThe MentalistՕլիվեր ՄաքԴենիելՍերիա․ 18-5-4
2010ԳրասենյակըThe OfficeԼյուկ ԿուպերՍերիա․ Նեպոտիզմ
2011ԾնողներըParenthoodԲրենդոնՍերիա․ Նոր պլան
2011Սովորական տեսանկյունիցIn Plain SightՋոե ՌոստոնՍերիա․ Խենթ ինչպես ականատեսը
2011Ամերիկյան սարսափ պատմություն․ Մարդասպան-տունըAmerican Horror Story: Murder HouseՏեյտ Լենգդոն12 սերիա
2012-13Ամերիկյան սարսափ պատմություն․ ՀոգեբուժարանAmerican Horror Story: AsylumԿիտ Ուոքեր13 սերիա
2013-14Ամերիկյան սարսափ պատմություն․ Կախարդների գիշերաժողովAmerican Horror Story: CovenՔայլ Սփենսեր11 սերիա
2014-15Ամերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսըAmerican Horror Story: Freak ShowՋիմի Դարլինգ13 սերիա
2015Ամերիկյան սարսափ պատմություն․ ՀյուրանոցAmerican Horror Story: HotelՊարոն Մարչսպասվում է

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://eu.usatoday.com/story/life/entertainthis/2019/03/21/emma-roberts-spotted-garrett-hedlund-following-evan-peters-split/3231647002/
  2. https://web.archive.org/web/20140214031213/http://www.nydailynews.com/entertainment/tv-movies/evan-peters-inspired-adult-world-role-emma-roberts-article-1.1613046
  3. https://www.distractify.com/p/evan-peters-dating-history
  4. https://www.vanityfair.fr/ecrans/article/golden-globes-2023-palmares-complet
  5. 1 2 3 4 «Էվան Փիթերս». TVGuide.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  6. 1 2 3 4 Rauschert, Jeff (2008 թ․ մարտի 18). «Young Grand Blanc Township actor Evan Peters finds full-time acting work». Flint Journal. Flint, Michigan. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  7. «Սեն Ֆարիզի և Էվան Փիթերսի հարցազրույցները». About Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  8. Andreeva, Nellie. ««Ամերիկյան սարսափ պատմության» դերասանական կազմում գերակշռում են երիտասարդները». Deadline. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. Bricker, Tierney (2012 թ․ մարտի 2). ««Ամերիկյան սարսափ պատմություն»։ Երեթ դերասան կվերադառնան երկրորդ եթերաշրջան». E! Online.
  10. «International Press Academy 2012-ի անվանակարգերը». Press Academy.
  11. ««Ամերիկյան սարսափ պատմություն»։ Ամբողջ դերասանական կազմը մեկ թրեյլերում». Hollywood Life. 2014 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  12. «John Cusack, Evan Peters & Shannon Woodward Join Emma Roberts In 'Adult World'». Indiewire. 2012 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  13. «Էվան Փիերսը կխաղա «Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլում Սինդիկի դերը». Variety. 2013 թ․ մայիսի 23. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  14. «Սնդկիը կլինի նաև «Իքս Մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում». IGN. 2014 թ․ մայիսի 21. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  15. «Էվան Փիթերս։ Էմմա Ռոբերթսը քաջալերեց ինձ վերցնելու «Մեծահակների աշխարհ» ֆիլմում առաջարկված դերը». New York Daily News. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  16. «Էմմա Ռոբերթսը ձերբակալվել է ընկերոջը հարվածելու համար». London Evening Standard. 2013 թ․ հուլիսի 17. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  17. «Էմմա Ռոբերթսը ցույց է տալիս ոտքի կապտուկները Էվան Փիթերսի հետ կռվից հետո». NY Daily News. 2013 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. 1 2 Shira, Dahvi (2013 թ․ հուլիսի 17). «Արդյո՞ք Էմմա Ռոբերսթի և Էվան Փիթերսի հարաբերությունների վերծվել են բռնության». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  19. «Էմմա Ռոբերթսը նշանվել է Էվան Փիթերսի հետ». People. 2014 թ․ հունվարի 6. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  20. «How Do Emma Roberts and Evan Peters Really Feel About Being Engaged? Watch Now!». E! News. 2014 թ․ մարտի 31. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  21. Corriston, Michele (2015 թ․ հունիսի 12). «Էմմա Ռոբերթսը և Էվան Փիթերսը դադարել են իրենց հարաբերությունները». People.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.