Լազարի էֆեկտ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազարի էֆեկտ
անգլ.՝ The Lazarus Effect
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ
Թվական2015 և ապրիլի 9, 2015[1][2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Գելբ
ՊրոդյուսերՋեյսոն Բլամ
Սցենարի հեղինակՋերեմի Սլեյթեր[3]
ԴերակատարներԷվան Փիթերս, Մարկ Դյուփլաս, Օլիվիա Ուայլդ, Դոնալդ Գլովեր, Սառա Լի Բոլջեր, Էմի Աքինո, Ռեյ Ուայզ և Բրունո Գան[3]
ՕպերատորՄայքլ Ֆիմոնյարի
ԵրաժշտությունՍառա Շախներ
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունBlumhouse Productions
Տևողություն83 րոպե

«Լազարի Էֆեկտ» (անգլ.՝ The Lazarus Effect, ԱՄՆ, 2015), սարսափ ֆիլմ, որի ռեժիսորն է Դեյվիդ Գելբը։ Գլխավոր դերերը կատարել են Մարկ Դյուպլասը, Օլիվիա Ուայլդը, Դոնալդ Գլովերը, Էվան Փիթերսը և Սառա Լի Բոլդժերը։

Ֆիլմը պատմում է երիտասարդ մասնագետների խմբի մասին, որոնք գաղտնի զբաղվում են օրգանիզմների վերակենդանացման փորձերով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ գիտնականների խումբը ուսուցչի գլխավորությամբ գաղտնի փորձեր է կատարում՝ օգտագործելով իրենց կողմից հայտնաբերված Լազարի շիճուկը։ Շիճուկի փորձարկումը հաջողվում է, նրանք վերակենդանացնում են մահացած շանը։ Երիտասարդները տարօրինակություններ են նկատում փորձակենդանու պահվածքի մեջ, բայց դրանք հետազոտել նրանց չի հաջողվում։ Գալիս են համալսարանի հովանավորները, որոնք ըստ պայմանագրի իրավունք ունեն վերացնել ցանկացած փորձերի արդյունքները, ինչը և նրանք անում են։

Էնտուզիանիստները որոշում են կրկնել փորձը, բայց այն չի հաջողվում. Զոին մոռանում է մատից հանել մատանին, և երբ նա պտտեցնում է անջատիչը, Էլեկտրական հոսանքի հարված է ստանում։ Առաջին օգնությունը արդյունք չի տալիս, Զոին մահանում է։

Նրա սիրեցյալը՝ Ֆրենկը, որոշում է կրկնել փորձը մահացած մարդու վրա, որպեսզի վերադարձնի Զոիին։ Անձնակազմի մյուս անդամները դեմ էին, բայց, միևնույն է, մասնակցում են փորձին։ Գաղափարը հաջողվում է, և տուժածը վերակենդանանում է։ Սակայն, վերադառնալով այն աշխարհից, Զոիի ուղեղը բացառիկ ակտիվություն է դրսևորում՝ օժտելով նրան գերբնական ուժերով և գերդաժանությամբ։ Նա հերթով սպանում է բոլորին և որոշում է դարձնել նրանց իր նման։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

դերասան դեր
Մարկ Դյուպլաս Ֆրենկ
Օլիվիա Ուայլդ Զոի
Դոնալդ Գլովեր Նիկո
Էվան Փիթերս Քլեյ
Սառա Բոլդժեր Եվա

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների կողմից ստացել է առավելապես բացասական գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 14%-է` հիմնված 93 գրախոսություն վրա, 10 առավելագույնից ստանալով միջինը 3,8 միավոր։ Ընդհանուր բնութագիրը հետևյալն է՝ «Լազարի Էֆեկտն ունի լավ դերասանական կազմ և հետաքրքիր գաղափարների փայլատակումներ, սակայն դա չի փրկում ֆիլմը ձանձրալի կերպարներից և ծամծմված սյուժետային դարձումներից»[4]Metacritic կայքը ֆիլմին տվել է 31 գնահատականը 100-ից` հիմնվելով 29 գրախոսությունների վրա[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «The Lazarus Effect». Rotten Tomatoes.
  5. «The Lazarus Effect Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.