Երկաթե մարդը (ֆիլմ, 2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Picto infobox cinema.png
Երկաթե մարդը
անգլ.՝ Iron Man
Երկաթե մարդը (ֆիլմ, 2008).jpg
«Հերոս չեն ծնվում։ Հերոս դառնում են»
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԺանրՖանտաստիկա
Մարտաֆիլմ
Թեմաահաբեկչություն, Բիզնես էթիկա[1], համակարգիչ[1], գործարանատեր[1], գյուտարար[1], զինամթերք[1], Տեխնոլոգիա[1] և բիզնես մագնատ[1]
ՀիմքIron Man?
Թվական2008
Պրեմիերաապրիլի 14, 2008
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ֆավրո
ՊրոդյուսերԱվի Արադ[2] և Քևին Ֆայգի[2]
Սցենարի հեղինակՄարկ Ֆերգուս,
Հուք Օսթբի,
Արթուր Մարքամ
և ուրիշներ
ԴերակատարներՌոբերտ Դաունի-կրտսեր,
Գվինեթ Փելթրոու,
Ջեֆ Բրիջես,
Տերենս Հովարդ
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունՌամին Ջավադի
ՄոնտաժԴեն Լեբենթալ
ՆկարիչներՋեյ Մայքլ Ռիվա,
Դևիդ Քլասսեն
Պատմվածքի վայրԱֆղանստան[3], Լոս Անջելես[3] և Kunar?[4]
Նկարահանման վայրԼոնգ Բիչ[5], Լոս Անջելես[3], Alabama Hills?[6], Caesars Palace?[7], Էդվարդս[8][9], Lone Pine?[3], Santa Monica Pier?[6], Olancha?[6], Point Dume?[10], Ուոլթ Դիսնեյի անվան համերգասրահ[6], Playa Vista?[11] և Իրվայն[12]
ԿինոընկերությունMarvel Studios[2] և Paramount Pictures
Տևողություն126 րոպե[13]
Բյուջե$ 140 000 000
Շահույթ$ 585 174 222
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=bK_Y5LjSJ-Y
Commons-logo.svg Iron Man (2008 film) Վիքիպահեստում

«Երկաթե մարդը» (անգլ․՝ Iron Man) - 2008 թ. ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ է, որը նկարահանվել է Marvel Comics-ի համանուն պերսոնաժի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է «Marvel Studios»-ի կողմից, ռեժիսորը Ջոն Ֆավրոն է, իսկ գլխավոր հերոսի՝ Տոնի Ստարկի դերը կատարեց հանրահայտ Ռոբերտ Դաունի-կրտսերը։ Նա մարմնավորում է մի հրաշալի գյուտարարի, ով գերի էր ընկել Աֆղանստանում և փախչելու համար էկզոկմախք է պատրաստում։ Հետո նա դարձավ սուպերհերոս «Երկաթե մարդ» անվանմամբ։ Ֆիլմում նկարահանվել են նաև Գվինեթ Փելթրոուն, Տերենս Հովարդը, Ջեֆ Բրիջեսը, Լեսլի Բիբը, Շոն Տոուբը, Ֆարան Թաիրը, Կլարկ Գրեգը, Փոլ Բեթանին, Տիմ Գինին և ուրիշները։

Ֆիլմը վերամշակվել է 1990 ականներից սկսած՝ Universal Studios, 20th Century Fox և New Line Cinema խոշոր կինոընկերությունների կողմից, իսկ 2006-ին Marvel Studios-ը գնեց նկարահանման բոլոր իրավունքները։ Marvel-ի համար դա առաջին պրոեկտն էր, որն ամբողջողվին ֆինանսավորվում էր իր կողմից։ Ռեժիսոր Ջոն Ֆավրոն որոշում կայացրեց ֆիլմը նկարահանել Կալիֆորնիայում, որպեսզի «Երկաթե մարդ»-ը տարբերվի սուպերհերոսների մասին մնացած ֆիլմերից, որոնք նկարահանվել են Նյու Յորքում։ Նկարահանումների ժամանակ դերասանները կարող էին ազատ փոխել իրենց դիալոգները, որովհետև ողջ ուշադրությունը կենտրոնացված էր ֆիլմի սյուժեյի վրա։ Գլխավոր հերոսի ռեզինե և երկաթե զրահապատ կոստյումները, որոնք ստեղծվել են Սթենլի Ուինսթոնի կողմից, կատարելագործվեցին համակարգչային գրաֆիկայի միջոցով։

Ֆիլմն ունեցավ շատ լավ արձագանքներ, հատկապես շատ էին գովում Ռոբերտ Դաունիի խաղը։ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը «Երկաթե մարդ» ֆիլմը ավելացրեց 2008 թ. լավագույն ֆիլմերի տասնյակին։ Դաունի-կրտսերը, Փելթրոուն և Ֆավրոն մասնակցեցին նաև «Երկաթե մարդը 2» սիքվելին, որը դուրս եկավ 2010 թ. մայիսի 7-ին։ Դաունին Տոնի Ստարկի էպիզոդիկ դերով խաղաց նաև «Անհավանական Հալկը» ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]