Հարի Օզբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարի Օզբորն
Հրատարակման պատմություն
Հրատարակիչ Marvel Comics
Դեբյուտ The Amazing Spider-Man № 31 (1965)
Հեղինակ Ստեն Լի և Ստիվ Դիտկո
Դերակատար / Ձայն Ջեյմս Ֆրանկո և Դեյն ԴեՀան
Աշխարհ Marvel Universe
Անձնական տվյալներ
Դիրքորոշում բարի
Կեղծանուններ Կանաչ գոբլին, Երկրորդ Գոբլին, Նոր գոբլին, Գոբլին–կրտսեր, Հոբգոբլին (Ultimate)Վենոմ։
Տեսակ comics character, mutate, supervillain, animated character և կինոհերոս
Մազերի գույն սև
Աչքերի գույն կապույտ (Հարիի մոտ)
Ծննդավայր Նյու Յորք, ԱՄՆ
Սեռ արական
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Զբաղմունք նախկինում ուսանող, հաճախ սուպերհերոս, բիզնեսմեն, սրճարանի սեփականատեր
Ամուսին Liz Allan
Ծնողներ հայր՝ Norman Osborn
Երեխաներ Normie Osborn
Թիմեր և կազմակերպություններ
Oscorp, Parker Industries և Alchemax
Թշնամիներ
Հոբգոբլին, նախկինում՝ Սարդ մարդ
Հատուկ ուժեր և ունակություններ
superhuman strength, superhuman speed, healing factor և superhuman durability / endurance

Հարոլդ (Հարի) Օսբորն (անգլ.՝ Harold «Harry» Osborn), ամերիկյան Marvel Comics ընկերության կողմից ստեղծված սուպերհերոս[1]։ Կերպարի հեղինակներն են ամերիկացի գրողներ Ստեն Լին և Ստիվ Դիտկոն։ Կերպարն առաջին անգամ հայտնվել է 1965 թվականին «The Amazing Spider-Man № 31» կոմիքսների գրքում։ Համարվում է Փիթեր Փարքերի մտերիմ ընկերը և Նորման Օսբորնի որդին։ Որոշ ժամանալ եղել է Երկրորդ Կանաչ գոբլինը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում Հարին եղել է Փիթեր Փարքերի սենյակակիցը[3]։ Նրան մշտապես ճնշում էր հայրը՝ Նորման Օսբորնը։ Դա հանգեցրեց նրան, որ Հարին սկսեց օգտագործել թմրանյութեր[4]։ Այնուհետև սկսվեց երկար և դանդաղ բուժումը։ Այդ ընթացքում նա իմացավ հոր՝ Կանաչ գոբլինի, Սարդ մարդու հետ կռվի մասին, որը հանգեցրեց Նորմանի մահվան։ Այդ լուրը շոկի մեջ գցեց Հարիին, որի հետևանքով նա խելագարվեց[5]։

Դրանից հետո, Հարին Փիթերի սենյակում գտավ Սարդ մարդու կոստյումը։ Հասկանալով, որ Փիթերն է Սարդ մարդը, և նա է սպանել իր հորը, Հարին դառնում է Կանաչ գոբլին կրտսերը և հարձակվում նրա վրա։ Փիթերը հաղթում է Հարիին։ Կառավարությունը չի հավատում, որ Փարկերը Սարդ մարդն է, և որ Հարին՝ Կանաչ գոբլինը։ Նրանք Հարիին տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ նրան բուժում է Բարտ Համիլտոնը[6]։ Նա կայունացնում է Հարիի հոգեկան վիճակը։ Բարտը բուժման ընթացքում իմանում է Կանաչ գոբլինի մասին՝ ամենայն մանրամասնություններով։ Այնուհետև Համիլտոնն է դառնում Կանաչ գոբլին, սակայն մահանում է իր իսկ ռումբից[7]։

Ինչպես հոր, այնպես էլ Հարիի մոտ նկատվեց հիշողության կորուստ, նա չէր հիշում, թե ով էր իր հայրը, և չէր հիշում, թե ով է Սարդ մարդը[8]։ Ամնեզիան սկսեց անցնել այն ժամանակ, երբ նրան ապացուցեցին, որ Նորմանը եղել է նրա հայրը։ Հարին փորձեց օգտագործել հոր զենքերից որևէ մեկը Հոբգոբլինի դեմ, սակայն արդյունքն ահնհաջող էր[9]։

Որոշ ժամանակ Հարին առանձնացավ սուպերհերոսական կռիվներից։ Որոշ հանգամանքների պատճառով նրա բարկությունը հասավ գագաթնակետին և նա նորից դարձավ Կանաչ գոբլին ու կռվեց երկրորդ Հոբգոբլինի հետ։[10] Նա որոշել էր դառնալ սուպերհերոս, բայց Փարքերը կարողացավ նրան ետ կանգնեցնել այդ մտահղացումից։

Այնուհետև Հարիին սկսեցին տանջել զգայապատրանքները։ Նա անընդհատ տեսնում էր հոր ոգին, որը համոզում էր նրան վրեժ լուծել Փիթեր Փարքերից։ Նա ստացավ և օգտագործեց Կանաչ գոբլինի մոդիֆիկացված ֆորմուլան։ Նա ծաղրում էր Փիթեր Փարքերին և նրա կնոջը՝ իմանալով Փարքերի Ալտեր Էգոյի մասին։ Իր վրեժխնդրության պատճառով նա փորձեց պայթեցնել Օսբորնի ձեռնակությունը իր և Սարդ մարդի հետ միասին, սակայն Մերի Ջեյնի և նրա որդու ներկայությունը կանգնեցրեց նրան և բերեց ավելի խելամիտ վիճակի։

Նոր օր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր օրվա» ժամանակ Հարին վերակենդանացավ։ Նա գնեց մի սրճարան և սկսեց հանդիպել Լիլի Հոլլիսթերի հետ, քանի որ նա չարագործ էր։ Որոշ ժամանակ անց Հարին ստիպված եղավ կռվել իր եղբոր՝ Գաբրիելի հետ, որը գուշակել էր Նորման Օսբորնը։ Ավելի ուշ Հարիին սկսեց սպառնալ Վին Գոնսալեսը և նա սպանեց Վինին[11]։ Հիամ Հարիին և նրա որդին՝ Ստենլին թաքնվում են։ Հարին ամբողջությամբ փոխել էր իր արտաքինը։

Հարի Օսբորնը կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Ռեյմի տրիլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Ռեյմի տրիոլոգիայում Հարի Օսբորնի դերը խաղացել է Ջեյմս Ֆրանկոն[12]։

  • «Սարդ մարդ» ֆիլմում Հարի Օսբորնը համարվում էր Փիթերի մտերիմ ընկերը և հանդիպում էր Մերի Ջեյնի հետ, երբ նա թողեց Ֆլեշ Թոմփսոնին Փիթերի հետ կռվի պատճառով։ Հարին վատ էր վատ հարաբերությունների մեջ էր հոր հետ։ Տեսնելով Սարդ մարդին մահացած հոր կողքին, Հարին համարեց նրան մարդասպան և խոստացավ վրեժխնդիր լինել։
  • «Սարդ մարդ 2» ֆիլմում Հարին դառնում է «Օսկորպ» հատուկ ծրագրերի ղեկավարը և սկսում ֆինանսավորել բժիշկ Օտտո Օկտավիուսի փորձերը։ Երբ Օկտավիուսը, որն արդեն դարձել էր ութոտնուկ, պահանջում է իր երրորդ փորձը, Հարին դրա փոխարեն պահանջում է Սարդ մարդուն։ Իմանալով, թե ով է թաքնվում Սարդ մարդու դիմակի հետևում, Հարին ընկնում է շոկի մեջ և չի հասկանում, թե ինչպես վարվի։ Հանկարծ նա հայելու մեջ իր արտացոլման փոխարեն տեսնում է իր մահացած հորը, որը փորձում էր նրան համոզել վրեժխնդիր լինել Սարդ մարդուց։ Հարին հրաժարվում է, և հանկարծ ջարդում է հայելին, որի հետևում թաքնվում է Գոբլինի գաղտնարանը։ Այդպես նա իմանում է, որ իր հայրը եղել է Կանաչ գոբլինը։
  • «Սարդ մարդ 3։ Թշնամու արտացոլանք» ֆիլմում Հարին դառնում է Նոր Գոբլինը, և Փիթերի հետ առաջին կռվի ժամանակ ուժեղ հարված է ստանում գլխին, որի արդյունքում կորցնում է հիշողությունը։ Երկար ժամանակ հետո նա վերականգնում է իր հիշողությունը և նորից հարձակվում է Փիթերի վրա։ Նա սիմբիոզի ազդեցության տակ Հարիի վրա է նետում նրա նռնակներից մեկը, որն այլանդակում է նրա դեմքը։ Հարին նրան պատմում է, որ այսքան ժամանակ իմացել է Նորմանի մահվան ճշմարտությունը, և մտածմունքներից հետո Հարին օգնում է իր ընկերոջը՝ հաղթելով ավազե մարդուն։ Երբ Էդի Բրոկը՝ Վենոմը հարձակվում է Փիթերի վրա, Հարին կանգնում է նրա առջև և մահացու հարվածը վերցնում իր վրա, որից հետո ընկնում է ներքև։ Նա մահանում է Մերի Ջեյնի և Փիթերի ձեռքերում։ Նրան հուղարկավորում են ֆիլմի եզրափակիչ մասում։

Մարկ Ուեբի դիոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր Սարդ մարդը։ Բարձր լարում» ֆիլմում Հարիի դերը կատարում է Դեյն Դեհանը[13], ինչպես նաև ծրագրված էր, որ նա կխաղա ֆիլմի հաջորդ սերիաներում։

Ըստ ֆիլմի՝ Հարին և Փիթերը մանկությունում եղել են մտերիմ ընկերներ, քանի դեռ Հենրիին չեն ուղարկել գիշերօթիկ դպրոց։ Ֆիլմի սկզբում նա վերադառնում է տուն իմանալու, որ իր հայրը մահանում է մահացու հիվանդությունից։ Նա դառնում է "Օսկորպի" տնօրենը և վերականգնում է Պիտերի հետ իր ընկերությունը։ Ավելի ուշ պարզվում է, որ հոր հիվադությունը անցել է նաև Հարիին, և նա նույնպես կմահանա։ Հարին որոշում է բուժվել Սարդ մարդու արյունով, հասկանալով նրա հնարավորությունների աղբյուրը, սակայն Փիթերը հրաժարվում է, վախենալով վատ հետևանքներից։ Սակայն Հենրին չի հանգստանում, և այդ պատճառով էլ Սարդ մարդու նկատմամբ լցվում է ատելությամբ։ Նա համաձայնության է գալիս Էլեկտրոյի հետ, որը նույնպես ատում էր Սարդ մարդուն։ Հարին ազատում է նրան "Ռեյվենկրոֆտ" հիվանդանոցից և նրա հետ միասին մտնում է Օսկորպի մասաշենք (որտեղի նրան հեռացրել էին Մաքս Դիլոնի մասին գաղտնի ինֆորմացիա փնտրելու պատճառով), որտեղ գտնում է սուպեր սարդերի մուտացիոն թույնի մնացորդներ։ Նա այդ թույնը ներարկում է իր մեջ, սակայն չի իմանում մի նրբության մասին՝ սարդերի հետ փորձերը ենթադրում էին մարդկային ԴՆԹ–ի ներարկում նրանց վենոմի մեջ, և Ռիչարդ Պարկերը բոլոր փորձարարական սարդերի մեջ ներարակել էր իր ԴՆԹ–ն այնպես, որ արդյունքում առաջացած շիճուկը կարելի էր բարեհաջող ներարկել միայն իրեն և իր արյունակիցներին, իսկ մնացածի համար դա մահացու թույն էր։ Եվ տեղի է ունենում անկանխատեսելին։ Հարին սկսում է ենթարկվել մուտացիայի՝ փոխելով արտաքին և հոգեկան վիճակը։ Դա ստիպում է նրան հագնել Կանաչ Գոբլինի կոստյումը, որն իր մեջ տեղադրած վերականգման ֆունկցիայի շնորհիվ կանգնեցնում է Հարիի մոտ առաջացած մուտացիան և նա ազատվում է ցավերից։ Սակայն դա ավելացնում է նրա վրեժխնդրության ցանկությունը, և նա թռչում է Սարդ մարդու և Էլեկտրոյի հետ կռվի վայրը։ Գվենին տեսնելով, Հարին հասկանում է, որ Սարդ մարդը Փիթերն է, և Գվենին պատանդ է վերցնում։ Կարճատև կռվից հետո Փիթերը հաղթում է Հարիին, Գվենի կյանքի գնով։ Ֆիլմի վերջում Հարին անձամբ ընկնում է "Ռեյվենկրոֆտ", որտեղ նրա մուտացիան և ցավը, հաճախ թուլանում են։ Նրա հրամանով բանտից ազատում են Ռնգեղջուրին և սկսում են Չարագույն վեցնյակի ստեղծման ծրագիրը։

  • Դեյն Դեհանը կատարելու է Կանաչ Գոբլինի դերը Չարագույն վեցնյակի շարունակությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Manning Matthew K., Gilbert Laura, ed. (2012)։ «1960s»։ Spider-Man Chronicle Celebrating 50 Years of Web-Slinging։ Dorling Kindersley։ էջ 31։ ISBN 978-0756692360։ «This monumental issue saw the first appearances of Peter's upcoming love interest Gwen Stacy, prospective best friend, Harry Osborn, and even the future super villain known as the Jackal.» 
  2. The Spectacular Spider-Man Annual #14
  3. Amazing Spider-Man #39 (August 1966)
  4. Amazing Spider-Man #40 (September 1966)
  5. The Spectacular Spider-Man #200
  6. The Amazing Spider-Man #586
  7. The Amazing Spider-Man #604
  8. Amazing Spider-Man Presents: American Son #1
  9. Amazing Spider-Man Presents: American Son #3
  10. Amazing Spider-Man Presents: American Son #4
  11. Amazing Spider-Man #647
  12. Джеймс Франко (անգլ.) Internet Movie Database կայքում
  13. «Meet Harry Osborn. @danedehaan.»։ Twitter։ 03-12-2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]