Դենիել Գիլլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիել Գիլլիս
Daniel Gillies at PaleyFest 2014.jpg
Ծնվել էմարտի 14, 1976(1976-03-14) (43 տարեկան)
ԾննդավայրՎիննիպեգ, Կանադա
ԿրթությունHamilton Boys' High School?
ՔաղաքացիությունFlag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Flag of Canada.svg Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Ռեյչել Լի Քուկ

Դենիել Գիլլիս (անգլ.՝ Daniel Gillies, մարտի 14, 1976), կանադացի դերասան: Հայտնի է դարձել «Վամպիրի օրագրերը» և դրա սպին-օֆ «Առաջնածինները» («Հները») հեռուստասերիալներում Էլայջոյի դերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Գիլլիսը ծնվել է 1976 թվականի մարտի 14-ին Կանադայի Մանիտոբա մարզի Վիննիպեգ քաղաքում։ Իր ողջ մանկությունն ու երիտասարդությունը դերասանն անցկացրել է Նոր Զելանդիայում։ Չնայած նրան, որ նրա հայրը մանկաբույժ էր աշխատել և ցանկանում էր, որ որդին իր ուղով ընթանա, Դենիելը որոշեց դերասան դառնալ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայում նա հասցնում է նկարահանվել «Street Legal» հեռուստասերիալում (2002-2003 թվականներին)։ Շուտով նա տեղափոխվում է Ավստրալիա, որպեսզի մասնակցի մի նոր ֆիլմի նկարահանումներին, սակայն այն հաջողություն չի ունենում։ Դենիելը տեղփոխվում է ԱՄՆ։ Մինչ ԱՄՆ մեկնելը նա կարճ ժամանակով այցելում է իր հայրենիք՝ Կանադա։

Վերադռնալով Լոս Անջելես, Դենիելը սկսում է ակտիվորեն աշխատանք փնտրել։ Շուտով նա 2004 թվականի «Սարդ-մարդը 2» բլոկբաստերում ստանում է Ջոն Ջեյմսի դերը։ Ֆիլմից հետո դերասանի կարիերան աննախադեպ վերելք է ապրում։ Ինչպես նշում են քննադատները՝«դերասանը իր դերը հոյակապ է տարել»։ Չնայած նրան, որ Դենիելը առաջին անգամ էր նման խոշոր դեր տանում, նա իրեն շատ վստահ էր պահում՝ ասես արդեն մեծ փորձ ուներ։ Պետք է նաև նշել, որ դերասանը մասնակցել է «Հարսնացուն և նախապաշարմունքները» երաժշտական կոմեդիայի նկարահանումներին, որի սյուժեի հիմքում ըկած է Ջեյն Օստինի «Հպարտություն և նախաստրամադրվածություն» վեպը։

2007 թվականին դերասանը նկարահանվում է աղմուկ բարձրացրած «Առեվանգում» թրիլլերում։ Հետո դրան հաջորդում են դերեր «Մի ընդհարվիր աստղերի հետ» ֆիլմում, «Իրական արյուն» հեռուստասերիալում։ «Վամպիրի օրագրերը» և «Առաջնածինները» հեռուստասերիալներում դերասանը խաղում է առաջնածին վամպիր Էլայջոյի դերը։ Ինչպես նաև Դենիելը նկարահանում է «Կործանված թագավորություն» ֆիլմը, որտեղ էլ տանում է գլխավոր դերը։ 2011 թվականին դերասանը ստանում է «Պահելով հույսը» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Հեռուստաերիալի առաջին սերիան դուրս է եկել 2012 թվականի հունիսի 8-ին «NBS» հեռուստաալիքով։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից ամուսնացած է Ռեյչել Լի Կուկի հետ։ Ամուսինները ունեն մեկ դուստր՝ Շարլոտտա Իստոն Գիլլիս(ծնվ.՝ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]