Another Brick in the Wall
«Եվս մեկ աղյուս պատի մեջ» Another Brick in the Wall | ||||
---|---|---|---|---|
Pink Floydի երգը «The Wall» ալբոմից | ||||
Թողարկված | ![]() ![]() | |||
Ժանր | Պրոգրեսիվ ռոք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 8:24 (բոլոր երեք մասերը) 3:10 (Part I) 3:59 (Part II) 1:14 (Part III) | |||
Լեյբլ | ![]() ![]() ![]() | |||
Հեղինակ | Ռոջեր Ուոթերս | |||
Կոմպոզիտոր | Ռոջեր Ուոթերս | |||
Պրոդյուսեր | Բոբ Էզրին Դեյվիդ Գիլմոր Ռոջեր Ուոթերս | |||
The Wall ալբոմի երգացանկ | ||||
|
«Another Brick in the Wall» (հայ․՝ «Եվս մեկ աղյուս պատի մեջ»), Pink Floyd խմբի The Wall ալբոմում ընդգրկված երեք երգերի անվանումը, որոնք իրենցից ներկայացնում են նույն թեմայի անդրադարձներ և ունեն Part I, Part II և Part III (համապատասխանաբար մաս I, մաս II и մաս III) ենթանունները: Բոլոր երեք երգերը գրվել են Pink Floyd-ի բաս-կիթառահար Ռոջեր Ուոթերսի կողմից, որը այդ ժամանակ համարվում էր խմբի առաջատար երգերի հեղինակներից մեկը: Այս երգը համարվում է Pink Floyd-ի ամենահայտնի երգերից մեկը:
«Point Me at the Sky» սինգլից հետո սա առաջինն էր, որ թողարկվեց Մեծ Բրիտանիայում: Մաս II-ը նոմինացվեց Գրեմմիի «լավագույն ռոք-դուետ կամ խմբային կատարում» անվանակարգում, սակայն մրցանակը ստցավ Բոբ Սիգերի «Against the Wind» երգը: Բացի դրանից, Մաս II-ը ընդգրկվել է Rolling Stone ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր»-ի ցանկում՝ զբաղեցնելով 375-րդ հորիզոնականը[1]: Ողջ աշխարհում վաճառվել է այս սինգլի ավելի քան 4 մլն օրինակ:
1980 թվականին երգը որպես օրհներգ օգտագործվել է Հարավային Աֆրիկայի սևամորթ ուսանողերի կողմից ռասայական պրոպագանդայի դեմ սկսած բողոքի ակցիայի ժամանակ. արդյունքում երգն արգելվեց կառավարության կողմից[2]:
Բովանդակություն
Հիմնական գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլոր երեք երգերը միավորում են մեկ ընդհանուր (որոշ անկարևոր փոփոխություններով) երաժշտություն և թեմա. օտարման պատին, որն իր շուրջը ստեղծում է Pink Floyd-ը, մեկ այլ քարի ավելացումը: Յուրաքանչյուր մասը հնչում է ավելի բարձր և ավելի ագրեսիվ նախորդներից. առաջին մասի թախիծից երկրորդում առաջ է գալիս բողոքի իրական հիմն, իսկ երրորդ մասն արդեն իրենից ներկայացնում է հուսահատության ամենաիրական ճիչ: Երգում չկա կրկներգ, բայց բոլոր երեք մասերի վերջին երկու տողերը սկսվում են «all in all» («ի վերջո», «արդյունքում») բառերով և ավատվում են «in the wall» («պատին, պատի մեջ») խոսքերով:
Երգի երաժշտությունը հնչում է The Wall-ի նաև այլ երգերում. սկիզբը, օրինակ, կարելի է լսել Hey you, «Waiting for the Worms» և «The Trial» երգերում:
Առաջին մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մասը և՛ ֆիլում, և՛ օրիգինալ ալբոմում հետևում է «The Thin Ice» երգին և կապված է վերջինիս հետ նույնատիպ թեմայով: «The Thin Ice»-ում երգվում է ընտանեկան երջանկության քնքշության մասին, իսկ «Another Brick in the Wall»-ի առաջին մասում խոսվում է գլխավոր հերոսի հոր մահվան մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (ուղղակիորեն այն իհարկե ոչ մի տեղ չի ասվում, սակայն կարելի է ենթադրել կոնտեքստից. վերջին «In the Flesh?» հատվածից հետո լսվում է ինքնաթիռի դղրդյուն, իսկ հենց երգը սկսվում է «Daddy’s flown across the ocean» (հայ․՝ «Հայրիկը օվկիանոսից այն կողմ է թռել») տողերով (այն նաև ակնարկում է Ուոթերսի հայրիկին, որը նույնպես մահացել է պատերազմի ժամանակ): Հոր կորուստը առաջին քայլն է դառնում օտարման պատ կառուցելու համար:
Երգի մեջ մասը զբաղեցնում է կիթառային սոլոն, որը սկսվում է բոլոր բառերի ավարտից հետո և ուղեկցվում խաղացող երեխաների ճիչերով:
Ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատը ֆիլմում երգը ուղեկցվում է Փինկի մոր՝ եկեղեցում աղոթելու և ամուսնու մահը ողբալու ժամանակ արված կադրերով: Այդ ժամանակ երեխա-Փինկը նույնպես գտնվում էր եկեղեցնում և խաղում խաղալիք ինքնաթիռներով: Դրանից հետո ցուցադրվում է կադր այգում, որտեղ քայլող Փինկը նայում է երեխաներին, որոնց հետ խաղում են իրենց ծնողները: Նա մոտենում է տղամարդկանցից մեկին և խնդրում՝ իրենց նստեցնի կարուսելին, սակայն նա սկզբում հարցնում է, թե որտեղ են Փինկի ծնողները: Տղան պատասխանում է, որը մայրը նրան մենակ է թողել և գնացել գնումների: Տղամարդը Փինկին նստեցնում է կարուսելին, վերջինս ուրախանում է, սակայն երբ տղաարդը իր որդու հետ գնում է, տղան վազում է նրա հետևից և փորձում բռնել ձեռքը, բայց տղամարդը դժգոհ հետ է քաշում ձեռքը՝ ասելով, որ դրա համար Փինկը ունի ծնողներ:
Երկրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Another Brick in the Wall»-ի երկրորդ մասը, որը Pink Floyd-ի ամենահայտնի երգերից մեկն է, պատմում է կրթության խնդիրների և երեխաներին ծաղր ու ծանակի ենթարկելու մասին՝ զարգացնելով իրեն նախորդող «The Happiest Days of Our Lives»-ը: Ի տարբերություն երկրորդ և երրորդ մասերի՝ այն կատարում է ոչ միայն Ուոթերսը. նրա հետ երգում է նաև Դեյվիդ Գիլմորը, իսկ երկրորդ մասը կատարում է «Islington Green School» դպրոցի երեխաների երգչախումբը:
Ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]
«The Happiest Days of Our Lives»-ի ժամանակ ցուցադրվում է մի տեսարան, որտեղ ուսուցիչը մոտենում է Փինկի դասասեղանին և նայում նրա գրառումները, որտեղ գտնում է բանաստեղծություններ: Կարդալով դրանք (օգտագործվում են «Money»-ի առաջին տան խոսքերը)՝ նա բոլորի մոտ նվաստացնում է Փինկին: Վիրավորված Փինկը իր մտքում կառուցում է հաջորդ տեսարանը. երեխաները, հագած դպրոցական համազգեստ, քայլում են կոնվեյերում, և ինչ-որ պահի նրանք բոլորը դառնում են անդեմ (երեխաներին դեմքին անց են կացրել մարմնագույն դիմակներ), իսկ ամենավերջում բոլորը ընկնում են հսկայական մսաղացի մեջ: Երկրորդ տան կատարման ժամանակ երեխաները երգում են այդ երգը, կանգնած երևակայական գործարանի տարածքում, իսկ այնուհետև նստած աշակերտական սեղանի մոտ: Հենց այն ժամանակ, երբ վերջնում են բառերը, նրանք միասին կանգնում են և սկսում ջարդուփշուր անել սենյակները, կոտրել հրշեջային վահանները, այրել կահույքը: Հայտնվում են այրվող դպրոցի և երեխաների կադրեր, որոնք ինչ-որ տեղ են քարշ տալիս իրենց ուսուցչին: Այդ ամենից հետո կրկին երևում է Փինկը, որը, տխուր նստած դասասեղանի մոտ, լսում է դասարանին, որ կրկնում է ուսուցչի խոսքերը:
Հոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլովակը կազմված է հատուկ նկարահանված տեսարաններից, նաև որոշ նոր և ֆիլմի անիմացիոն կադրերից: Հոլովակում նկարահանված է երեխաների երգչախումբը, որ կատարում է երգի մի մասը: «Կինեմատոգրաֆիական» տեսարանների մեծ մասը ցույց է տալիս խաղահրապարակում խաղացող, բակերում, նաև ինչ-որ պատշգամբով քայլող երեխաների: Բացի դրանից, կան նաև կադրեր, որոնցում երևում է հսկայական տիկնիկ՝ The Wall-ի համերգներին ուսուցչին խորհրդանշող: Անիմացիոն կադրերը, որոնք տեղ են գտել հոլովակում, ֆիլմում ուղեկցվում են «Waiting for the Worms» (հայ․՝ Քայլող մուրճեր) և «The Trial» (հայ․՝ Խամաճիկ-ուսուցիչ) երգերով:
Երրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երրորդ մասը խորհրդանշում է հերոսի շուրջը պատի կառուցման ավարտը: Նա էմոցիոնալ խոսում է այն մասին, որ իրեն ոչ ոք և ոչինչ պետք չէ, որ հենց այդ ամենն է հանգեցրել պատի կառուցմանը: Դրանից հետո հնչում է The Wall ալբոմի վերջին երգը՝ «Goodbye Cruel World»-ը (հայ․՝ Հաջողություն, դաժան աշխարհ):
Ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդեն մեծահասակ Փինկը, կատաղության պահին իր հյուրանոցային համարը ավերակի վերածելուց հետո, առանց որևի զգացողության ընկնում է: Նրա աչքերի առաջ են գալիս բոլոր այն բաները, որոնք հանգեցրել են պատի կառուցմանը, իսկ դրանից հետո հայտնվում է անկործանելի պատի առջև:
Korn խմբի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Եվս մեկ աղյուս պատի մեջ» Another Brick in the Wall | ||||
---|---|---|---|---|
Kornի երգը «Greatest Hits vol. 1» ալբոմից | ||||
Ժանր | Ալտերնատիվ մետալ | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 7:08 | |||
Լեյբլ | Epic Records | |||
Հեղինակ | Ռոջեր Ուոթերս | |||
Կոմպոզիտոր | Ռոջեր Ուոթերս | |||
Պրոդյուսեր | Ջոնաթան Դեյվիս Korn Ռոջեր Ուոթերս | |||
Greatest Hits vol. 1 ալբոմի երգացանկ | ||||
|
Korn խմբի քավր-տարբերակը թողարկվեց իբրև սինգլ՝ ներառվելով նրան Greatest Hits vol. 1 ալբոմ-հավաքածուում: Երգը դարձավ խմբի 2004 և 2005 թվականների կատարումների անբաժանելի մասը, որը կատարվում էր համերգների վերջում՝ Ջոնաթան Դեյվիսի հետ, որը ջահը ձեռքին դուրս էր գալիս բեմ: «Another Brick in the Wall»-ի համերգային տարբերակը ներառվեց «Word Up!» սինգլի լայնածավալ թողարման և Live and Rare ալբոմի մեջ: 2004 թվականի նոյեմբերի 12-ին թողարկվեց երգի տեսահոլովակը, որը նկարահանված էր համերգային Projekt Revolution 2004 շրջագայության ժամանակ՝ Բիլլ Յուկիչի կողմից: Երգը ներառվեց 2007 թվականի Family Values Tour-ի ստանդարտ սեթ-լիսթում: Այս տարբերակում բոլոր երեք մասերը կատարվում էին մասին, իսկ նրանց հաջորդում էր «Goodbye Cruel World», որը The Wall ալբոմում հաջորդում էր երրորդ մասին և ավարտում այն:
Class of ’99 խմբի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Class of ’99 խմբի քավր-տարբերակը՝ Լեյն Սթեյլիի (Alice in Chains) կատարմամբ և Թոմ Մորելլոի կիթառի ուղեկցությամբ (Rage Against the Machine, Audioslave) իբրև սաունդթրեք հայտնվել է Ռոբերտ Ռոդրիգեսի «Ֆակուլտետ» ֆիլմում: Այս քավր-տարբերակի կատարումը հաճախ սխալմամբ նշվում է իբրև Marilyn Manson խմբի կատարում:
Հավելյալ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 թվականին շվեդայի DJ Էրիկ Պրիդզը ձայնագրեց «Another Brick in the Wall, Part II»-ի ռեմիքսը «Proper Education» վերնագրով: UK Singles Chart-ում երգը հայտնվել է երկրորդ հորիզոնականում, իսկ Hot Dance Airplay-ում հասել է առաջինին:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fitch, Vernon. The Pink Floyd Encyclopedia (3rd edition), 2005. — ISBN 1-894959-24-8.
- Fitch, Vernon and Mahon, Richard, Comfortably Numb — A History of The Wall 1978—1981, 2006.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Another Brick In The Wall Part I-ի տեսքտը
- Another Brick In The Wall Part II-ի տեսքտը
- Another Brick In The Wall Part III-ի տեսքտը