Wish You Were Here (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Wish You Were Here (այլ կիրառումներ)
Wish You Were Here
WishYouWereHere.jpg
ստուդիական ալբոմ
Թողարկված Սեպտեմբերի 12, 1975
Ձայնագրված Հունվար - Հունիս 1975
Էբբի Ռոուդի Ստուդիա
Ժանր Պրոգրեսիվ ռոք
Տևողություն 2668 s
Լեզու Անգլերեն
Լեյբլ Harvest Records
Պրոդյուսեր Փինք Ֆլոյդ
-ի ալբոմների ժամանակագրություն
The Dark Side of the Moon
(1973)
Wish You Were Here
(1975)
Animals
(1977)
Սինգլներ Wish You Were Here  ալբոմից
  1. «Have a Cigar»
    Թողարկվել է՝ 1975

Wish You Were Here (հայ․՝ Ափսոս, որ դու այստեղ չես), անգլիական Փինք Ֆլոյդ ռոք-խմբի իններորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1975 թվականի սեպտեմբերին։ Սկավառակի համար նյութերը հավաքվել են Եվրոպական հյուրախաղերից հետո, իսկ ձայնագրումը, բազմաթիվ փորձերից հետո, կատարվել է լոնդոնյան Ռոուդ ստուդիայում։

Wish You Were Here ալբոմը ողբում է օտարացման, երաժշտական ինդուստիայի խնդիրները և խմբի նախկին անդամ Սիդ Բարրեթի անհատականությունը, ով լքել է կոլեկտիվը ոչ ստաբիլ հոգեկան վիճակի պատճառով, ինչն առաջացել էր թմրանյութերի չարաշահման պատճառով։ Առաջին ձայնագրությունները դժվար էին ընթանում և իրականանում էին լարված ռեժիմով։ Ալբոմի կոնցեպտցիան առաջարկել է Ռոջեր Ուոթերսը, առաջարկելով ալբոմի հիմնական երգը՝ «Shine On You Crazy Diamond» բաժանեց երկու մասի և ավելացնել ևս երեք նոր երգեր։ Գլխավոր երգը հարգանքի տուրք համարվեց Բարրեթին, ով ճակատագրի հեգնանքով ստուդիա այցելեց հենց ձայնագրման ժամանակ։ Այցն այնքն անսպասելի էր, ու երաժշտի արտաքինն այնքան էր փոխվել, որ խմբի անդամները անմիջապես չճանաչեցին իրենց հին ընկերոջը։

Այնպես, ինչպես իրենց նախկին գործում՝ «The Dark Side of the Moon» ալբոմում, երաժիշտներն օգտագործում էին տարբեր երաժշտական էֆեկտներ ու սինթեզատորներ։ «Have a Cigar» երգում, վոկալիստի դերի համար հատուկ հրավիրվել էր Ռոյ Հարփերը։ Ալբոմի ետնանկարի հողինակը նորից Սթորմ Թորգերսոնն էր, օրիգինալով զբաղվում էր Hipgnosis ստուդիան։ Շնորհադեսը տեղի է ունեցել Նեբվորտ քաղաքի (Հարտֆորդշիր կոմսություն) փառատոնի ժամանակ, մի քանի ամիս ուշ տեղի ունեցավ ռելիզը։ Հենց հրապարակման պահից ալբոմն այնքան հայտնի դարձավ, ու պահանջարկն այնքան մեծ էր, որ EMI ընկերությունը չէր հասցնում կնիքավորել սկավառակները բոլոր կամեցողների համար։ Չնայած բոլոր կոչերին, Rolling Stone ամսագիրը 209-րդ տեղը տրամադրեց այդ ալբոմին, բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների ցանկում։ Ռիչարդ Ռայթը և Դեյվիդ Գիլմորը Wish You Were Here-ն անվանեցին Փինք Ֆլոյդի կազմում ձայնագրված իրենց լավագույն ալբոմը։

Նախապատմությունն ու կոնցեպցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին երաժիշտները ակտիվ հյուրախաղերի մեկնեցին Անգլիա և Ֆրանսիա, որում մարդկանց մեծաթիվությունն ապահովում էր նախորդ՝ The Dark Side of the Moon ալբոմի հաջողությունը։ Այդ ժամանակ Pink Floyd-ի երգացանկում երեք նոր երգեր ավելացան՝ «Raving and Drooling», «Gotta Be Crazy» և «Shine On You Crazy Diamond», որոնք ճանապարհորդության սկզբում արդեն ճանաչուսմ ստացան և արդեն պարզ էր, որ նոր սկավառակի հիմքն էին դառնալու։ Խմբի անդամները լրագրողներ չէին հրավիրել, հարցազրույցներ չէին տալիս և ընդհնրապես փորձում էին հեռու մնալ ամուլի ներկայացուցիչներից։ Դժվար փոխհարաբերությունները մամուլի հետ հիանականում պայմանավորված էին New Musical Express ամսագրի հիմնադիրներ Նիկ Քենտի ու Փիթ Իրսկինի ցինիկ հոդվածներով (անգլ.՝ Pete Erskine)։ Լրագրողները խստագույն քննադատման ներկայացրեցին խմբի նոր՝ առանց Սիդ Բարրեթի ձայնագրված երգերը։ 1975 թվականի առաջին իսկ շաբաթից երաժիշտները վերադարձան Էբբի Ռոուդի ստուդիա և սկսեցին աշխատանքը։

Ձայնագրման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբբի Ռոուդի ստուդիան

Նախորդ ալբոմի մշակմամբ զբաղվել էր Ալան Պարսոնսը՝ նահանգական EMI ընկերության ձայնառեժիսորը, բայց այս անգամ նա հրաժարվում է այդ գործից (հիմնականում իր սեփական խմբի՝ The Alan Parsons Project-ի հաջողության պատճառով)։ Այդ իսկ պատճառով երաժիշտները ստիպված էին աշխատել Բրայան Համֆրիսի հետ (անգլ. Brian Humphries), ով մինչև այդ արդեն երկեւ անգամ համագործակցել էր Pink Floyd-ի հետ. առաջին անգամ 1969 թվականին՝ More ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման ժամանակ և երկրորդ անգամ 1974-ին, համերգի ժամանակ փոխարինում էր բացակայող ձայնաինժեներին։ Համֆրիսն իր գործի վարպետն էր, սակայն Էբբի Ռոուդի ստուդիայում չառաջին անգամ էր աշխատում ինչի համար որոշ դժվարություններ առաջացան։ Ամենալուրջ սխալը, որ տեղի ունեցավ ձայնագրման ժամանակ այն էր, որ նա, անուշադրության պատճառով վնասեց «Shine On You Crazy Diamond» երգի բոլոր ֆոնոգրամմաները, որոնց վրա Ուոթերսն ու Մեյսոնը մի քանի ժամ աշխատելով գրեթե կատարելության էին հասցրել։ Երգերի մի մասը աղմուկով էր ձայնագրված, ինչի պատճառով ստիպված եղան նորից ձայնագրել։

Աշխատանքի անցնելով «ստուդիա 3»-ում, խումբն ամենասկզբից բախվեց կուտակված նյութի վերամշակման խնդիրների հետ։ Նախորդ հաջող ալբոմը՝ The Dark Side of the Moon-ը երաժիշտների քառյակին դատարկել էր ոչ կիայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես։ Առաջին սեսսիաների մասին պատմելիս Ռիչարդ Ռայթը դա անվանակոչեց որպես «անհասկանալիության սկիզբ», իսկ Ռոջեր Ուոթերսը այդ ժամանակաշրջանն անվանեց «տանջալի»։ Հարվածորդ Նիք Մեյսոնը ռազմաժապավեն ձայնագրման գործընթացն անվանեց ձգձգվող ու միօրինակ։ Այդ ժամանակ Դեյվիդ Գիլմորը ավելի շատ զբաղված էր հին նյութի մշակմամբ։ Նա գրեթե ուշադրություն չէր դարձնում նոր նյութերի ձայնագրմանը։ Բացի այդ գնալով ավելի ու ավելի էին վատանում նրա ու Նիք Մեյսոնի հարաբերություները։ Վերջինս չկայացած ամուսնությունից ապատիայի մեջ էր ընկել։ Նրա այդ վիճակը, անկայունությունն ու հիասթափությունը սաստիկ անդրարառնում էին նրա նվագելու վրա։ Մեյսոնը նաև նշում էր, որ Փինք Ֆլոյդի այդ ժամանակվա վիճակը դիպուկ նկարագրվել է Նիք Քեյթի հեղինակած մի շատ կոպիտ հոդվածում, որը հրապարակվել է New Musical Express ամսագրում, այդ քննադատությունը խորը ազդեց խմբի վրա, և հենց այդ հոդվածի շնորհիվ խումբը չցրվեց։

Aquote1.png Պետք է ասեմ, որ դա շատ դժվար ժամանակ էր։ Բոլոր մանկական երազանքները, թվում է, իրականացել են, մեր ձայնագրություններն ամբողջ աշխարհում շատ լավ վաճառվում են, և մենք կարող ենք մեզ թույլ տալ ամեն ինչ։ Կանայք, փող, փառք ու դրանցից բխող ամեն ինչ… ամեն ինչ ինքն իրեն մեր ձեռքն եկավ, մենք թերագնահատեցինք մեր դերն ու երկար ժամանակ անհասկանալի իրավիճակում հայտնվեցինք …
Aquote2.png


Խենթ ադամանդը[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սիդ Բարրեթ

Ձայնագրման ամենահիշարժան պահը տեղի ունեցավ 1975 թվականի հունիսի 5-ին, երբ անսպասելի ստուդիա եկավ Սիդ Բարրեթը (հենց այդ օրը ծրագրել էին նշել Գիլմորի ամուսնությունը)։ Այդ ժամանակ երաժիշտներն արդեն ավարտել էին ալբոմի աշխատանքները և պատրաստվում էին այդ տարում արդեն երկրորդ անգամ հյուրախաղերի մեկնել ԱՄՆ։ Խումբն աշխատում էր «Shine On» երգի ավարտական տեսքի վրա, երբ ստուդիա մտավ մի գեր, բարձրահասակ տղամարդ, մերկության աստիճան թրաշած գլխով, անգամ ունքերը, ձեռքին բռնած պոլիէթիլենային տոպրակ։ Pink Floyd-ի անդամները արդեն հինգ տարի է չէին տեսել Սիդ Բարրեթին, իսկ նրա արտաքինն այնքան էր փոխվել, որ ոչ ոք նրան չճանաչեց։ Ուոթերսը այցելուի վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց, Ռայթը մտածեց, որ այդ մարդն Ուոթերսի ընկերն է, բայց որոշ ժամանակ անց հասկացավ, որ իր առջև Բարրեթն է։ Գիլմորը հանդիպման ժամանակ մտածեց, որ այդ մարդը EMI-ի տեխնիկական աշխատողներից է, Մեյսոնը ևս չէր ճանաչել ընկերոջն ու շոկի մեջ ընկավ, երբ Գիլմորն ասաց նրան այդ մասին։ Իր 2005 թվականի «Երկայնակի եւ խաչաձեւ։ Pink Floyd-ի անձնական պատմությունը» գրքում Մեյսոնը Բարրեթի խոսքը բնութագրում էր, որպես «չկապակցված ու ոչ ամբողջական մտքեր արտահայտող»։ Սթորմ Թորգերսոնը հետագայում Բարրեթի խոսքն այսպես էր նկարագրում.

Aquote1.png Երկու կամ երեք մարդ լացում էին։ Նա նստել ու մի որոշ ժամանակ զրուցում էր մյուսների հետ, բայց պարզ էր, որ նրա մտքերն ամեն դեպքում այստեղ չէին Aquote2.png

Գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնպես, ինչպես The Dark Side of the Moon ալբոմում, երաժիշտները գլխավոր առմամբ հաճախ փոխում էին տարբեր սինթեզատորներ (օրինակ, EMS VCS 3 «Welcome to the Machine» երգում), պահպանելով Գիլմորի ակուստիկ կիթառն ու Մեյսոնի հարվածայինները։ «Shine On»-ի սկիզբը ներառում է նախկինում չռեալիիզավորված իսկ այդ ժամանակ արդեմ մշակված ձայնագրություններ, որոնք հայտնի են «Household Objects» անունով։ Այս պրոյեկտի հիմքում յուրօրինակ ձայներ էին օգտագործվել, օրինակ, տարբեր խտությունների հեղուկներով լցված գինու բաժակներով արտաբերվող ձայն։ Սկզբում մատներով խփում էին բաժակներին ու ձայնագրում, հետո այդ ձայնը միացնում «Shine On» ձայնագրությանը։

Երգերի ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Welcome to the Machine երգի տեսահոլովակը

Բոլոր երգերի խոսքերը հեղինակն է Ռոջեր Ուոթերս

Առաջին կողմ
# Անվանում Երաժշտություն Վարող վոկալ Տևողություն
1. «Shine On You Crazy Diamond (Parts I-V)» (Շողա, խենթ ադամանդ — Части I-V) Գիլմոր, Ուոթերս, Ռայթ Ուոթերս 13:30
2. «Welcome to the Machine» (Համեցեք մեքենա) Ուոթերս Գիլմոր 7:31
Երկրորդ կողմ
# Անվանում Երաժշտություն Վարող վոկալ Տևողություն
1. «Have a Cigar» (
Սիգար չե՞ք ցանկանա)
Ուոթերս Հարպեր 5:08
2. «Wish You Were Here» (Ափսոս, որ այստեղ չես) Գիլմոր, Ուոթերս Գիլմոր 5:40
3. «Shine On You Crazy Diamond (Parts VI-IX)» (Շողա, խենթ ադամանդ — VI-IX մասեր) Գիլմոր, Ուոթերս, Ռայթ (բացի IX մաս(Ռայթ)) Ուոթերս 12:31

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1975) Ամենաբարձր
հորիզոնական
Australia (Kent Music Report)[1] 1
Austrian Albums (Ö3 Austria)[2] 2
Canada Top Albums/CDs (RPM)[3] 14
Dutch Albums (MegaCharts)[4] 1
New Zealand Albums (RMNZ)[5] 1
Norwegian Albums (VG-lista)[6] 2
Spanish Albums (IFPI)[7] 1
Swedish Albums (Sverigetopplistan)[8] 14
UK Albums (OCC)[9] 1
US Billboard 200[10] 1
Հիթ-շքերթ (1978) Ամենաբարձր
հորիզոնական
Austrian Albums (Ö3 Austria)[11] 23
UK Albums (OCC)[12] 52
Հիթ-շքերթ (1994) Ամենաբարձր
հորիզոնական
UK Albums (OCC)[13] 52
Հիթ-շքերթ (2006) Ամենաբարձր
հորիզոնական
Belgian Albums (Ultratop Flanders)[14] 85
Belgian Albums (Ultratop Wallonia)[15] 95
Italian Albums (FIMI)[16] 13
Spanish Albums (PROMUSICAE)[17] 67
Swiss Albums (Schweizer Hitparade)[18] 70
Հիթ-շքերթ (2011) Ամենաբարձր
հորիզոնական
Austrian Albums (Ö3 Austria)[19] 31
Belgian Albums (Ultratop Flanders)[20] 77
Belgian Albums (Ultratop Wallonia)[21] 68
Czech Albums (ČNS IFPI)[22] 34
Dutch Albums (MegaCharts)[4] 62
Finnish Albums (Suomen virallinen lista)[23] 50
French Albums (SNEP)[24] 34
Italian Albums (FIMI)[25] 10
New Zealand Albums (RMNZ)[26] 24
Norwegian Albums (VG-lista)[27] 24
Polish Albums (ZPAV)[28] 20
Portuguese Albums (AFP)[29] 19
Spanish Albums (PROMUSICAE)[30] 17
Swedish Albums (Sverigetopplistan)[31] 22
Swiss Albums (Schweizer Hitparade)[32] 15
UK Albums (OCC)[33] 38
US Billboard 200[34] 33

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Արգենտինա(CAPIF)[35] Gold 30 000x
Ավստրալիա (ARIA)[36] 7× Platinum 350,000^
Ավստրիա (IFPI Austria)[37] 2× Platinum 150,000x
Կանադա (Music Canada)[38] 3× Platinum 300 000^
Ֆրանսիա (SNEP)[39] Diamond 1 000 000*
Գերմանիա (BVMI)[40] Platinum 500 000^
Իտալիա (FIMI)[41] 2× Platinum 200 000*
Լեհաստան (ZPAV)[42] Gold 50,000*
Մեծ Բրիտանիա (BPI)[43] 2× Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[45] 6× Platinum 6 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kent David (1993)։ Australian Chart Book 1970–1992 (Illustrated ed.)։ St. Ives, N.S.W.: Australian Chart Book։ էջ 233։ ISBN 0-646-11917-6 
  2. "Pink Floyd – Wish You Were Here" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved 9 June 2016.
  3. "Top RPM Singles: Issue 4045a." RPM. Library and Archives Canada. Retrieved 9 June 2016.
  4. 4,0 4,1 "Pink Floyd – Wish You Were Here" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved 9 June 2016.
  5. «New Zealand charts portal (31/10/1975)»։ charts.org.nz։ Վերցված է 9 June 2016 
  6. «Norwegian charts portal (40/1975)»։ norwegiancharts.com։ Վերցված է 9 June 2016 
  7. Salaverri Fernando (September 2005)։ Sólo éxitos: año a año, 1959-2002 (1st ed.)։ Spain: Fundación Autor-SGAE։ ISBN 84-8048-639-2 
  8. «Swedish charts portal (14/11/1975)»։ swedishcharts.com։ Վերցված է 9 June 2016 
  9. "Pink Floyd | Artist | Official Charts". UK Albums Chart Retrieved 9 June 2016.
  10. Կաղապար:BillboardID/P/Pink+Floyd/chart?f=305 "Pink Floyd – Chart history" Billboard 200 for Pink Floyd. Retrieved 9 June 2016.
  11. "Pink Floyd – Wish You Were Here" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved 22 June 2016.
  12. "Pink Floyd | Artist | Official Charts". UK Albums Chart Retrieved 22 June 2016.
  13. "Pink Floyd | Artist | Official Charts". UK Albums Chart Retrieved 22 June 2016.
  14. "Pink Floyd – Wish You Were Here" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved 22 June 2016.
  15. "Pink Floyd – Wish You Were Here" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved 22 June 2016.
  16. "Pink Floyd – Wish You Were Here". Italiancharts.com. Hung Medien. Retrieved 22 June 2016.
  17. "Pink Floyd – Wish You Were Here". Spanishcharts.com. Hung Medien. Retrieved 22 June 2016.
  18. "Pink Floyd – Wish You Were Here". Swisscharts.com. Hung Medien. Retrieved 22 June 2016.
  19. "Pink Floyd – Wish You Were Here" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved 9 June 2016.
  20. "Pink Floyd – Wish You Were Here" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved 9 June 2016.
  21. "Pink Floyd – Wish You Were Here" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved 9 June 2016.
  22. "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 201139 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved 17 June 2016.
  23. "Pink Floyd: Wish You Were Here" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved 22 June 2016.
  24. «Les charts francais (12/11/2011)»։ lescharts.com։ Վերցված է 9 June 2016 
  25. «Italian charts portal (17/11/2011)»։ italiancharts.com։ Վերցված է 9 June 2016 
  26. «New Zealand charts portal (14/11/2011)»։ charts.org.nz։ Վերցված է 9 June 2016 
  27. «Norwegian charts portal (45/2011)»։ norwegiancharts.com։ Վերցված է 9 June 2016 
  28. "Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart". OLiS. Polish Society of the Phonographic Industry. Retrieved 22 June 2016.
  29. "Pink Floyd – Wish You Were Here". Portuguesecharts.com. Hung Medien. Retrieved 9 June 2016.
  30. «Spanish charts portal (13/11/2011)»։ spanishcharts.com։ Վերցված է 9 June 2016 
  31. «Swedish charts portal (11/11/2011)»։ swedishcharts.com։ Վերցված է 9 June 2016 
  32. "Pink Floyd – Wish You Were Here". Swisscharts.com. Hung Medien. Retrieved 9 June 2016.
  33. "Pink Floyd | Artist | Official Charts". UK Albums Chart Retrieved 9 June 2016.
  34. Կաղապար:BillboardID/P/Pink+Floyd/chart?f=305 "Pink Floyd – Chart history" Billboard 200 for Pink Floyd. Retrieved 9 June 2016.
  35. «Discos de oro y platino» (Spanish)։ Cámara Argentina de Productores de Fonogramas y Videogramas։ Արխիվացված օրիգինալից-ից 6 July 2011-ին։ Վերցված է 15 August 2012 
  36. «ARIA Charts – Accreditations – 2011 Albums»։ Australian Recording Industry Association։ Վերցված է 21 August 2012 
  37. «Austrian album certifications – Pink Floyd – Wish You Were Here» (German)։ IFPI Austria։ Վերցված է 21 August 2012  Enter Pink Floyd in the field Interpret. Enter Wish You Were Here in the field Titel. Select album in the field Format. Click Suchen
  38. «Canadian album certifications – Pink Floyd – Wish You Were Here»։ Music Canada։ Վերցված է 21 August 2012 
  39. «French album certifications – Pink Floyd – Wish You Were Here» (French)։ InfoDisc։ Վերցված է 21 August 2012  Select PINK FLOYD and click OK
  40. «Gold-/Platin-Datenbank (Pink Floyd; 'Wish You Were Here')» (German)։ Bundesverband Musikindustrie։ Վերցված է 21 August 2012 
  41. «Italian album certifications – Pink Floyd – Wish You Were Here» (Italian)։ Federation of the Italian Music Industry։ Վերցված է 2 November 2016  Select Album e Compilation in the field Scegli la sezione. Select Week -- and Year ----. Enter Pink Floyd in the field Artista. Click Avvia la ricerca
  42. «Polish album certifications – Pink Floyd – Wish You Were Here» (Polish)։ Polish Producers of Audio and Video (ZPAV)։ Վերցված է 8 January 2014 
  43. «British album certifications – Pink Floyd – Wish You Were Here»։ British Phonographic Industry։ Վերցված է 21 August 2012  Enter Wish You Were Here in the field Keywords. Select Title in the field Search by. Select album in the field By Format. Select Platinum in the field By Award. Click Search
  44. BPI Sales Awards Launch Automatic Certification, BPI
  45. «American album certifications – Pink Floyd – Wish You Were Here»։ Recording Industry Association of America։ Վերցված է 21 August 2012  If necessary, click Advanced, then click Format, then select Album, then click SEARCH