The Division Bell

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

The Division BellՓինք Ֆլոյդ անգլիական պրոգրեսիվ ռոք խմբի տասնչորսերորդ ալբոմը։ Մեծ Բրիտանիայի տարածքում սկավառակը հրապարակվել է 1994 թվականի մարտի 28-ին, EMI լեյբլով, ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 4-ին՝ Columbia Records-ում։

Երաժշտությունը մեծամասամբ գրել են Դեյվիդ Գիլմորն ու Ռիչարդ Ռայթը, երգերի բառերը առավելապես վերաբերում են մարդկային շփման թեմային։ Ալբոմի ձայնագրությունը տեղի է ունեցել մի քանի ստուդիաներում, այդ թվում նաև Փինք Ֆլոյդին պատկանող Britannia Row Studios-ում, Astoria-ում և Գիլմորին պատկանող Լողացող տանը, որում ձայնագրման ստուդիա կար։ Փինք Ֆլոյդ խմբի անդամներից բացի ալբոմի ձայնագրմանը մասնակցել են նաև պրոդյուսեր Բոբ Էզրինը, ինժեներ Էնդի Ջեքսոնը, սաքսոֆոնահար Դիք Փերրին։ Երգերի մի մասի բառերի համահեղինակը Դեյվիդ Գիլմորի վերջին կինն էր՝ Պոլի Սեմսոնը։ The Division Bell ալբոմում Ռիչարդ Ռայթը, 1973 թվականից հետո, երբ խումբը թողարկեց The Dark Side of the Moon ալբոմը, առաջին անգամ կատարեց առաջնորդող վոկալիստի դերը։

The Division Bell-ը արժանացել է Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հիթ-շքերթների վերին հորիզոնականներին, սակայն քննադատները շատ սառն են անդրադարձել ալբոմին։ Սկավառակը թողարկվել է անմիջապես Փինք Ֆլոյդ խմբի Ամերկյան ու եվրոպական շրջագայությունից հետո։ 1994 թվականի հունիսին սկավառակն ԱՄՆ-ում արժանացավ ոսկի, պլատինե և կրկնակի պլատինե, իսկ 1999 թվականի հունվարին եռակի պլատինե անվանակարգերին։

Դիրքը վիճակագրական աղյուսակներում. վկայագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր  Վերին դիրք  Վկայագիր  Աղբյուրներ
 {{{2}}} Ավստրալիա 1
 {{{2}}} Ավստրիա 1
 Բելգիա Բելգիա (Վալոնիա) 39
 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 1 2×Պլատինե
 {{{2}}} Հունգարիա 11
 {{{2}}} Գերմանիա 3×Ոսկե
 {{{2}}} Իտալիա 38
 Flag of Canada.svg Կանադա 4×Պլատինե
 Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ 1
 Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա 1
 {{{2}}} Նորվեգիա 1 2×Պլատինե
 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1 3×Պլատինե
 Flag of Finland.svg Ֆինլանդիա Ոսկե
 {{{2}}} Ֆրանսիա 118 Պլատինե
 Flag of Chile.svg Չիլի 1
 {{{2}}} Շվեյցարիա 1 2×Պլատինե
 {{{2}}} Շվեդիա 1 Պլատինե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blake, Mark. Comfortably Numb: The Inside Story of Pink Floyd. — Da Capo Press, 2008. — 418 p. — ISBN 0-306-81752-7
  • Mabbett, Andy. The Complete Guide to the Music of Pink Floyd. — Omnibus Pr, 1995. — 150 p. — ISBN 0-7119-4301-X
  • Mason, Nick. Inside Out: A Personal History of Pink Floyd. — Phoenix, 2005. — 320 p. — ISBN 0-7538-1906-6
  • Di Perna, Alan. Guitar World Presents Pink Floyd. — Hal Leonard Corporation, 2002. — 124 p. — ISBN 0-634-03286-0
  • Browne, Pat. The guide to United States popular culture. — Popular Press, 2001. — 1010 p. — ISBN 0-87972-821-3
  • Povey, Glenn. Echoes. — Mind Head Publishing, 2007. — 368 p. — ISBN 0-9554624-0-1
  • Manning, Toby. The rough guide to Pink Floyd. — Rough Guides, 2006. — 300 p. — ISBN 1-84353-575-0
  • Маббетт, Энди. Полный путеводитель по музыке Pink Floyd = The Complete Guide to the Music of Pink Floyd. — М.: Евразийский регион, Локид, 1997. — 190 с. — ISBN 5-86217-026-X
  • Полуяхтов И., Галин А. Pink Floyd. ռուսերեն գիրքпесен (1967—1994). — М., 2003. — Т. I. — 288 с. — ISBN 5-87109-061-3