Ռոջեր Ուոթերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոջեր Ուոթերս
Roger Waters, May 18 2008.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Roger Waters
Ի ծնե անունանգլ.՝ George Roger Waters
Ծնվել էսեպտեմբերի 6, 1943(1943-09-06)[1][2][3][4] (76 տարեկան)
Գրեյթ Բուքհեմ, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերպրոգրեսիվ ռոք, արտ ռոք, փսիխոդելիկ ռոք, բլյուզ ռոք և օպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, հեղինակ-կատարող, կիթառահար, սցենարիստ, երգիչ, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, հակապատերազմային ակտիվիստ, երաժիշտ, թմբկահար, փողհար, կինոռեժիսոր և բասիստ
Երգչաձայնբաս
Գործիքներբաս կիթառ, կիթառ և վոկալ
ԼեյբլCapitol Records, Columbia Records, Harvest Records և Sony Music
ԿրթությունCambridgeshire High School for Boys? և Վեստմինստերի համալսարան
ԱմուսինJudith Trim? և Carolyne Christie?
Կայքroger-waters.com
Roger Waters Վիքիպահեստում

Ջորջ Ռոջեր Ուոթերս (անգլերեն՝ George Roger Waters, սեպտեմբերի 6, 1943(1943-09-06)[1][2][3][4], Գրեյթ Բուքհեմ, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), բրիտանացի ռոք երաժիշտ և բանաստեղծ, ավելի հայտնի որպես Փինք Ֆլոյդ ռոք խմբի հիմնադիր, որը նաև եղել է խմբի երգերի հիմնական հեղինակը։ Նա մեծացել է Քեմբրիջում, իր մոր՝ ուսուցչուհու հետ։ Հայրը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ռոջերը հաճախակի անդրադառնում էր իր հոր մահը իր ստեղծագործություններում՝ մասնավորապես «The Wall» և «The Final Cut» ձայնասկավառակներում։ Ռոջերը դպրոցում սովորել է Դեյվիդ Գիլմորի և Սիդ Բարեթի հետ միասին, որոնք հետագայում դարձան իր խմբի անդամները։ 1965 թվականին Ռոջեր Ութերսը և Սիդ Բարեթը հիմնադրեցին Փինք Ֆլոյդ ռոք խումբը։ Սիդ Բարեթը հանդիսանում էր խմբի երգերի հիմնական հեղինակը, վոկալիստը և կիթառահարը, Ռոջերը խմբի բաս կիթառահարն էր, Ռիք Ռայթը վոկալիստը և դաշնակահարը, իսկ Նիք Մեյսոնը նվագում էր հարվածային գործիքներ։ 1968 թվականին հոգեբանական խնդիրների պատճառով խմբից հեռացավ Սիդ Բարեթը և նրան փոխարինելու եկավ Դեյվիդ Գիլմորը։ 70-ական թվականներից Ռոջերի և Գիլմորի հարաբերությունները սրվեցին քանի որ Ռոջերի ազդեցությունը խմբի վրա գնալով մեծանում էր։ Սակայն չնայած դրան խումբը դեռ երկար տարիներ պահպանեց իր գոյությունը։ 1979 թվականին երբ խումբը ձայնագրում էր «The Wall» ձայնասկավառակը կտրուկ սրվեցին Ռիք Ռայթի և Ռոջեր Ութերսի հարաբերությունները և այդ պատճառով ալբոմի ձայնագրումից հետո Ռիք Ռայթը հեռացավ խմբից։ Իսկ արդեն 1983 թվականին «The Final Cut» ալբոմի ձայնագրման ընթացքում Ռոջերն ու Դեյվիդը տարբեր ժամերի էին այցելում ձայնագրման ստուդիա որ իրար չհանդիպեին։ Արդեն պարզ էր դառնում որ լեգենդար խումբը շուտով ցրվելու էր։ Ալբոմի ձայնագրումից հետո Ռոջեր Ուոթերսը հայտարարեց, որ ինքը հեռանում է խմբից և խումբը այլևս չի շարունակի իր գործունեությունը։ Սակայն Գիլմորը դեմ էր խմբի ցրվելուն և այդ ժամանակ սկսվեց դատը խմբի անդամների միջև, որը ավարտվեց Ուոթերսի պարտությամբ և խումբը չցրվեց։ Խմբից դուրս գալուց հետո Ռոջերը սկսեց թողարկել իր սոլո ալբոմները, որոնցից մեծ հաջողությունների հասան՝ «Amused To Death»-ը և «Ca Ira»-ն։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ Փինք Ֆլոյդի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Piper At The Gates Of Dawn
  • A Saucerful Of Secrets
  • More
  • Ummagumma
  • Atom Heart Mother
  • Meddle
  • Obscured By Clouds
  • The Dark Side Of The Moon
  • Wish You Were Here
  • Animals
  • The Wall
  • The Final Cut

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Body
  • The Pros And Cons Of Hitch Hiking
  • When The Wind Blows
  • Radio K.A.O.S.
  • The Wall Live In Berlin
  • Amused To Death
  • In the Flesh Live
  • Flickering Flame: The Solo Years Vol.1
  • Ca Ira

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 The Peerage — ed. size: 717826
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nndb.com/people/714/000025639/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]