Animals (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Animals (այլ կիրառումներ)
Animals
Pink Floyd-Animals-Frontal.jpg
Փինք Ֆլոյդի
Թողարկված հունվարի 23, 1977
Ձայնագրված Britannia Row Studios
1976 թվականի ապրիլից նոյեմբեր
Ժանր պրոգրեսիվ ռոք
Տևողություն 41 րոպե 51 վայրկյան
Լեզու Անգլերեն
Լեյբլ Harvest և EMI Records
Պրոդյուսեր Pink Floyd
Մասնագիտական ակնարկ
Փինք Ֆլոյդի ալբոմների ժամանակագրություն
Wish You Were Here
(1975)
Animals
(1977)
The Wall
(1979)

Animals (հայ․՝ «Կենդանիներ»), բրիտանական Փինք Ֆլոյդ խմբի տասներորդ ստուդիական ալբոմը՝ թողարկված 1977 թվականի հունվարի 23-ին։ Ձայնագրվել է «Բրիտանիա Ռոու» (Britannia Row Studios) ստուդիայում, Լոնդոնում։ Հասել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի երկրորդ և ԱՄՆ-ի երրորդ տեղերին։

Ի սկզբանե ալբոմը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 1977 թվականի հունվարի 23-ին Harvest Records լեյբլի կողմից, հետո Columbia Records-ի կողմից ԱՄՆ-ում 1977 թվականի փետրվարի 2-ին։ Մի քանի անգամ վերաթողարկվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Ալբոմի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Dogs» թրեքը գրվել է Ութերսի և Հիլմոիր կողմից «Wish You Were Here» ալբոմի ձայնագրության ժամանակ և կրել է «You Gotta Be Crazy» աշխատանքային անվանումը, նաև այդ ժամանակաշրջանի ստեղծագործություններից է եղել «Sheep» երգը, նախկինում՝ «Raving and Drooling» անունով։

Այդ երկու ստեղծագործությունները գրվել են գծային մեթոդով, որը օգտագործվել է 60-ականների վերջից մինչև 70-ականները։ Սկզբում նրանք կատարվում էին համերգներին, որտեղ ձեռք բերեցին նոր մոտիվներ և փոխվեց նրանց հնչողությունը, ինչից հետո ձայնագրվեցին նրանց վերջնական տարբերակները։
Ինչպես և իրեն հաջորդող ալբոմները, Animals-ը նույնպես կազմված էր ստեղծագործություններից, որոնք գրվել էին Ուոթերսի և Գիմորի կողմից։ Եվ ինչպես հաջորդ ալբոմում, Ռայթին կրկին տրվեց նվագակցողի դերը, Բայց Ռայթը կատարեց նաև սոլո «Dogs» և «Sheep» ստեղծագործություններում։

Շապիկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթերսի էլեկտրոկայանը

Animals ալբոմի շապիկին պատկերված է լոնդոնյան Բաթերսի էլեկտրոկայանը, որը վիթխարի շենք է, կառուցված ար-դեկո ժանրում։ Այն ապահովել է Լոնդոնին էլեկտրաէներգիայով 1933-1980-ական թվականներին[7][8]։

Ծխնելույզների արանքում կապել էին քառասունֆուտանի փչովի խոզ։ Այն պատրաստվել էր Գերմանիայում դիրիժաբլների և փուչիկների արտադրության հին գործարանում։ Այն օրը, երբ պետք է տեղի ունենային նկարահանումները, հրավիրվել էր դիպուկահար հրացանով։ Հելիումի պակասի պատճառով չկարողացան փչել խոզին և նկարահանումները ստիպված եղան հետաձգել։ Պատրաստել և ամրացնել խողին էլեկտրակայանի վրա, ինչպես նաև նկարել այն հաջողվեց միայն հաջորդ օրը։ Նկարահանումների ժամանակ ուժեղ քամու պատճառով խոզը պոկվեց։ Օդի հոսքը ուղղեց նրան դեպի Հիթրոու օդանավակայանը։ Խոզին կրակելու հնարավորություն չկար, քանի որ դիպուկահարը այդ օրը չէր եկել Բաթերսի։ Ուոթերսը կատակելով ասում էր որ խոզը «կարոտել էր հայրենիքը», ենթադրելով, որ խոզը թռել է դեպի արևելք, Գերմանիայի ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց փչովի խոզին գտան Լոնդոնից քսան մղոն դեպի հարավ-արևելք։ Խոզին վերադարձրեցին տերերին 1000 ֆունտ պարգևի դիմաց։ Արդյունքում փչովի խոզը դարձավ խմբի կարևոր նշաններից մեկը և Pink Floyd-ի համերգների անբաժանելի մասը։

Փչովի խոզը

2011 թվականին ալբոմի շապիկը զբաղեցրեց 10-երերդ տեղը բոլոր ժամանակների ամենալավ շապիկների մեջ ըստ Music Radar-ի[9]։

Ալբոմի գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր կենդանիները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները։

Ալբոմի գաղափարը կարելի է կապել Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» գրքի գաղափարի հետ։ Մարդիկ փոխաբերորեն կապվում էին կենդանիների՝ խոզերի, շների և ոչխարների հետ։ Շները համարվում էին գործարար-կարիերիստների կերպարը, խոզերի՝ դրանք անբարոյական քաղաքական գործիչներն էին։ Խոզերն ու շները կառավարում էին ոչխարներին, ովքեր հասարակ մարդիկ էին և հետևում էին իրենց առաջնորդներին։

Գաղափարը սկսում և վերջացնում էին «Pigs on the Wing» ստեղծագործության երկու մասերը, գրված Ուոթերսի կողմից։ Հետո գրվել են երեք միզանտրոպիկ երկար ստեղծագործություններ կապված մարդկանց թերությունների վրա։ «Մարդ-շուն»-ը, «Մարդ-խոզ»-ը, «Մարդ-ոչխար»-ը համապատասխանաբար նկարագրվել են «Dogs», «Pigs», «Sheep» պիեսներում։

Ստեղծագործությունների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ)Թարգմանություն Տևողություն
1. «Pigs on the Wing (Part 1)»  ՈւոթերսԽոզերը թռիչքում (Մաս 1) 1:24
2. «Dogs»  Գիլմոր, ՈւոթերսՇներ 17:06
Բ կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ)Թարգմանություն Տևողություն
1. «Pigs (Three Different Ones)»  ՈւոթերսԽոզեր (Երեք տարբեր) 11:28
2. «Sheep»  ՈւոթերսՈչխարներ 10:21
3. «Pigs on the Wing (Part 2)»  ՈւոթերսԽոզերը թռիչքում (Մաս 2) 1:27

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հիթ շքերթ Դիրք
1977 Մեծ Բրիտանիայի ալբոմներ 2[10]
1977 Billboard 3
1977 Նորվեգիայի հիթ շքերթ 2
1977 Ֆրանսիայի հիթ շքերթ 1

Ալբոմը զբաղեցնում է 9-րդ տեղը պռոգրեսիվ ռոքի 25 լավագույն ալբոմների ցուցակի մեջ ըստ Progarchives.com-ի[11]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնարավոր է, որ «Dogs» երգի վերջին մասը գրվել է Ալյոնա Գինզբերի «Howl» բանաստեղծության ազդեցության ներքո, որի ամեն նախադասությունը սկսվում է «ով»

բառով։

  • «Pigs (Three Different Ones)» ստեղծագործության երրորդ կուպլետում խոսքը Մերի Ուայթհաուսի մասին է, ով գլխավորել է հանդիսատեսների և լսողների Ազգային ասոցացիան և կողմ է հանդես եկել ռադիոյում և հեռուստատեսությունում կոպիտ գրաքննադատության։ Ուայթհաուսի հետ խումբը հին հաշիվներ է ունեցել, քանի որ դեռ 1967 թվականին Փինք Ֆլոյդին որպես հեդոնիզմի կողմնակից[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]