Լեյն Սթեյլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյն Սթեյլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունLayne Staley
Ի ծնե անունLayne Thomas Staley
Ծնվել էօգոստոսի 22, 1967(1967-08-22)[1]
Բելվյու, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Մահացել էապրիլի 5, 2002(2002-04-05)[1] (34 տարեկան)
Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Ժանրերգրանջ, ալտերնատիվ մետալ և ալտերնատիվ ռոք
ՄասնագիտությունԵրգիչ
Երգչաձայնդրամատիկական տենոր
ԳործիքներԷլեկտրակիթառ, վոկալ և հարվածային համակարգ
Գործունեություն1979—1998
ԿրթությունMeadowdale High School?
ԱնդամակցությունAlice in Chains, Alice N' Chains?, Sleze?, Mad Season? և Class of '99?
ԿայքՊաշտոնական կայք
Ստորագրություն
Ստորագրություն
 Layne Staley Վիքիպահեստում

Լեյն Սթեյլի, լրիվ անունը՝ Լեյն Թոմաս Սթեյլի, ի ծնե անունը՝ Լեյն Ռեզերֆորդ Սթեյլի (անգլ.՝ Layne Thomas Staley, օգոստոսի 22, 1967(1967-08-22)[1], Բելվյու, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ[2] - ապրիլի 5, 2002(2002-04-05)[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի վոկալիստ, մի շարք երգերի հեղինակ, Alice in Chains ռոք-խմբի հիմնադիրներից մեկը, Mad Season և Class of ’99 խմբերի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյն Սթեյլին ծնվել է Վաշինգտոն նահանգի Կիրկլենդ քաղաքում, Ֆիլ Սթեյլի (անգլ.՝ Phil Staley) և Նենսի ՄակԿոլլումի ընտանիքում (անգլ.՝ Nancy McCallum): Երբ Սթեյլին 7 տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին, որից հետո նրան մեծացրեց մայրը և խորթ հայրը՝ Ջիմ Էլմերը։ 2002 թվականի սկզբին, մահից կարճ ժամանակ առաջ, Լեյնը հիշել է իր ծնողների ամուսնալուծության մասին. «Իմ աշխարհը վերածվեց մղձավանջի, իմ շուրջը միայն ստվերներ էին։ Ինձ ասացին, որ հայրս մահացել է, սակայն իմ ընտանիքը միշտ գիտեր, որ նա մոտակայքում է և թմրամոլ է։ Այդ ժամանակվանից ես միշտ ինձ հարցնում էի. «Որտե՞ղ է հայրիկը»։ Ես շատ էի տխրում և կարոտում նրան։ Նա դուրս եկավ իմ կյանքից 15 տարի»։ Միևնույն հարցազրույցում նա ասաց, որ ինքն իրեն խոստացել է, որ եթե հայտնի դառնա, ապա հայրը կվերադառնա։

12 տարեկան հասակում Սթեյլին սկսել է նվագել հարվածային գործիքներով։ Նա նվագում էր մի քանի գլեմ խմբերի երգացանկից, միևնույն ժամանակ նա ցանկացել է լինել վոկալիստ։ 1986 թվականին, իր Sleeze խմբի փլուզումից հետո, Սթեյլին ձևավորեց Alice N' Chains խումբը, որն ըստ իր խոսքերի՝ «հագնում էր կանացի հագուստ և նվագում էր սփիդ-մետալ»։ Alice N’ Chainz անունը (հայերեն՝ Ալիսան շղթաների մեջ) արտացոլում էր Սթեյլիի հեգնական վերաբերմունքը խիստ հետևողական մետալիստների հանդեպ, որոնք իրենց հագուստը զարդարում էին բազմաթիվ շղթաներով։ Նոր խումբը ելույթ է ունեցել Սիեթլում, նվագելով Slayer և Armored Saint երգերի քավր տարբերակները։ Music Bank փորձնական ստուդիայում աշխատելիս Սթեյլին հանդիպեց Ջերրի Քանթրելլին, որտեղ երկու երաժիշտներ դարձան սենյակներով հարևաններ։ Alice N’ Chainz-ը շուտով փլուզվեց և Սթեյլին միացավ ֆանկ խմբին, որին անհրաժեշտ էր կիթառահար։ Սթեյլին առաջարկում է Քանթրելլին, որ միանա այդ խմբին՝ որպես կիթառահար։ Քանթրելլը համաձայնում է պայմանով, որ Սթեյլին կմիանա Քանթրելլի Diamond Lie խմբին, որի անդամ էին թմբկահար Շոն Քիննին (անգլ.՝ Sean Kinney) և բասիստ Մայք Սթարին (անգլ.՝ Mike Starr): Վերջին հաշվով ֆանկ-նախագիծը փլուզվեց և Սթեյլին միացավ Քանթրելլին։ Diamond Lie խումբը ելույթ էր ունենում Հյուսիսային Խաղաղ օվկիանոսի ափերի ակումբներում, երբեմն 15 րոպեանոց նյութը դարձնելով 45։ Որոշ ժամանակ անց խումբն անվանափոխվեց «Alice in Chains»:

Ալիսան շղթաների մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Alice in Chains» խումբը 1990 թվականի օգոստոսի 21-ին հրատարակեց «Facelift» դեբյուտային ալբոմը։ Երկրորդ սինգլը՝ «Man in the Box»-ը, որի խոսքերի հեղինակը Սթեյլին էր, դարձավ հանրահայտ հիթ։ «Man in the Box»-ը լայն ճանաչում գտավ ի շնորհիվ Լեյն Սթեյլիի ուժեղ վոկալին բնորոշ «անբառ առաջաբան երաժշտությամբ, որը համահունչ էր կիթառների ծանրաբեռնված ձայնին, ինչպես նաև Քանթրելլի չոր ու ոչ պակաս կոշտ ձայնին»։ Ըստ RIAA-ի՝ «Facelift»-ը դարձավ կրկնակի պլատինե, վաճառվեց ավելի քան երկու միլիոն օրինակ ԱՄՆ-ում։ 1992 թվականանի սեպտեմբերին «Alice in Chains» խումբը հրատարակեց ամենահաջողակ ալբոմը՝ Dirt: Քննադատների կողմից ընդունված՝ այն առաջին անգամ ներկայացվեց Billboard 200 – ի վեցերորդ տեղով և հավաստագրվեց որպես քառակի պլատինե։ Սթեյլիի թմրանյութերից կախվածության պատճառով խումբն ալբոմի աջակցման համար երկարատև շրջագայություններ չի ունեցել։ Շրջագայություւների ընթացքում բասիստ Սթարը անձնական պատճառներով լքեց խումբը։ Նրան փոխարինման եկավ Մայք Այնեզը։

Թեև Քանթրելլն էր գրել և մասնակցել «Alice in Chains»-ի գրեթե բոլոր երաժշտությունների գրմանը, սակայն Սթեյլին գրում էր ավելի ու ավելի երգերի բառեր, ի վերջո գրելով խմբի բառերի շուրջ կեսը և ամբողջովին երեք երգ՝ «Hate to Feel», «Angry Chair» և «Head Creeps»։ Սթեյլիի տեքստերում հստակ երևում է նրա պայքարը հերոինի կախվածության և այլ անձնական խնդիրների դեմ։

1994 թվականին լույս տեսավ երկրորդ ակուստիկ մինի-ալբոմը՝ Jar of Flies։ Այն առաջին անգամ հանդես եկավ հիթ-շքերթներում, դառնալով «Alice in Chains» խմբի առաջին ալբոմը և առաջին մինի-ալբոմը, որը հասավ այդպիսի հաջողությունների։ «Alice in Chains» խմբի մյուս անդամները նկատելով Սթեյլի վատթարացումը, որոշեցին «Jar of Flies»-ի օգտին շրջագայություններ չանել։ Ալբոմի թողարկումից հետո Սթեյլին գնաց վերականգնողական կլինիկա և սկսեց կողմնակի նախագծերի վրա աշխատել Սիեթլի մի քանի երաժիշտների հետ, ներառելով նաև Pearl Jam-ից Մայք ՄակԿրիդիին (անգլ.՝ Mike McCready) և Screaming Trees-ից՝ Բարրետա Մարտինին։ Սթեյլիի նոր խումբը մի քանի ամիս աշխատեց նյութի վրա և ելույթ ունեցավ The Crocodile Cafe- ում ՝ The Gacy Bunch անվան տակ։ Մի քանի շաբաթ անց խումբը վերանվանվեց Mad Season: 1995 թվականի դեկտեմբերին Pearl Jam և Self-Pollution արբանյակային հեռարձակումով Mad Season-ը կատարեց երկու երգ ՝ «Lifeless Dead» և «I Don’t Know Anything»: Խումբն ավարտեց Above ալբոմի ձայնագրությունը, որը թողարկվեց 1995-ի մարտին։ Առաջին սինգլը՝ «River of Deceit», դարձավ համեստ հաջողություն այլընտրանքային ռադիոկայաններում, «I Don’t Know Anything»-ը ռադիոեթերներով երբեմն լսվում է նաև վերջին ժամանակներում։ Սիեթլում Moon Theatre թատրոնի համերգի տեսահոլովակը լույս տեսավ 1995-ի օգոստոսին, վերնագրված Live at the Moore անվամբ։

«Alice in Chains»- ի հարկադիր «արձակուրդի» ընթացքում Սթեյլիի հերոինի կախվածության մասին լուրերը սկսեցին լայնորեն տարածվել ԶԼՄ-ների և հանդիսատեսի շրջանում, որը մասամբ պայմանավորված էր հերոինի երկարատև օգտագործման արդյունքում երաժիշտի ֆիզիկական վիճակի և արտաքին տեսքի փոփոխություններով։ Tool -ի համերգից հետո, որտեղ Սթեյլին հրավիրված երաժիշտ էր, «Opiate» -ի («Ընդդիմություն» երգ) կազմի մեջ, Սիեթլի «Հետախուզական» ՝ Seattle Post-Intelligencer ամսագիրը նշել է հետևյալը. «1994 թվականի Բրեմերտոնի Կիտապի շրջանի տարածքում տեղի ունեցած KISW-FM ռադիոկայանի Rockstock համերգին Կուրտ Քոբեյնի մահից ամիսներ անց, Սթեյլին պատահական հայտնվեց համերգին։ Նա հիվանդ տեսք ուներ և կրում էր դահուկային դիմակ, թաքցնելով դեմքը նրա հետևում»։ Այս ընթացքում Սթեյլիի առողջության վատթարացման մասին սկսեցին շրջանառվել համառ և չհաստատված լուրեր՝ գանգրենայից մինչև մատների բացակայություն։ Mudhoney-ից Մառկ Արմն ասել է հետևյալը.

«Հիշում եմ, տեսա նրան 1995 թվականին… նա փսխեց, և նա ամբողջովին կանաչ էր, և իմ ստամոքսը լարվեց նույն ալիքի վրա, երբ նայում էի մի մարդու, ով գտնվում է այն ուղղու վրա, որից ետ չի կարող դառնալ»[3]։

Alice in Chains կրկին հավաքվել է 1995-ին «Alice in Chains» համանուն ալբոմի ձայնագրման համար, երբեմն անվանելով «Tripod»՝ «Եռոտանի» (ալբոմի շապիկին երեք ոտանի շան լուսանկարի պատճառով)։ Ալբոմը մեկնարկեց ամերիկյան աղյուսակների վերևում և Facelift- ի և Jar of Flies- ի հետ միասին պարգևատրվեց երկակի պլատինե ալբոմի կարգավիճակով։

Երեք տարիների ընթացում, 1996 թվականին, խումբն առաջին անգամ ուղիղ եթերով նվագեց MTV Unplugged հեռուստաշոուի ժամանակ։ Լեյնը թուլացավ թմրամոլության դեմ պայքարում, ամբողջ տարին փորձելով վերջապես վերջ տալ դրան, և ակնհայտորեն հիվանդ էր։ Այնուամենայնիվ, նա դեռ ունակ էր գերազանց ելույթներ ունենալ ակուստիկ համերգին։ Վերջին անգամ Լեյնը խմբի հետ ելույթ ունեցավ հուլիսի 3-ին, Kiss- ի հետ համատեղ շրջագայության ժամանակ։

1996-ի հոկտեմբերին Լեյնի նախկին ընկերուհին՝ Դեմրի Պարրոտը, մահացավ թմրանյութ օգտագործելու ժամանակ ստացած վիրուսային վարակից առաջացած բարդությունների հետևանքով։ Դրանից հետո նա հրաժարվեց կախվածության դեմ պայքարի բոլոր փորձերից։

Վերջին տարիներ. 1997—2002[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1997-ի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը Լեյնը չհայտնվեց հանրության մեջ։ Այնուհետև, նա 1998 թվականին ձայնագրեց երկու թրեք խմբի բոկս-սեթի համար։ Dirt-ի պրոդյուսեր Դեյվ Ջերդենը նկատեց, որ Լեյնը «կշռում էր 80 ֆունտ և ուրվականի նման սպիտակ էր»։

1998-ի նոյեմբերին Լեյնը մասնակցեց Class of ’99 խմբի համար մի քանի թրեքերի, այդ թվում նաև Փինք Ֆլոյդի «Another Brick in the Wall»-ի առաջին և երկրորդ մասերի քավրների ձայնագրմանը։ Երկրորդ քավրին նկարահանվեց տեսահոլովակ, Սթեյլին միակն էր, ով հատուկ չնկարահանվեց տեսահոլովակում։ Սթեյլիին ներառելու համար հոլովակում օգտագործվցին 1995 թվականին նկարահանված «Mad Season» խմբի «Live at Moore» տեսահոլովակի մասերից։ Այդ ժամանակ Լեյնի ֆիզիկական վիճակը այնքան էր վատացել, որ կորցրեց իր ատամներից մի քանիսը, և վերը նշված երգերում լսվում էր նրա փոփոխված արտասանությունները։

Սկսած 1999-ից մինչև 2002 թվականները Սթեյլիի կյանքի մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Լեյնի վերջին լուսանկարը 1998 թվականի հոկտեմբերի 31-ին արված լուսանկարն է, որը նկարվել կուլիսների հետևից՝ Ջերրի Քանթրելի մենահամերգի ժամանակ[4]։ Լեյնի մայրը նույնպես՝ ունի Լեյնի 2001-ի նոյեմբերին արված լուսանկար, բայց հիվանդության և նրա տեսքի պատճառով հրաժարվում է այն հրապարակել։ 2013 թվականին լույս տեսան Alice In Chains- ի լուսանկարները, որոնք արվել են 1998-ի օգոստոսին՝ «Get Born Again» և «Died» երգերի ձայնագրման ժամանակ։ Լուսանկարներից մեկում ֆիքսված է Սթեյլի 31-ամյակի տոնակատարությունը[5]։

2002 թվականի իր վերջին հարցազրույցի ժամանակ Սթեյլին ասել է.

«Ես գիտեմ,որ շուտով կմահանամ։ Ես երբեք չէի ցանկացել, որ կյանքս այսպես ավարտվի։ Եվ ես հերոին չեմ օգտագործում իմ հաճույքների համար, ինչպես շատերն են մտածում։ Ես մեծ սխալ եմ գործել, երբ սկսել եմ ընդունել այդ աղբը։ Դա շատ դժվար է բացատրել։ Իմ լյարդը չի գործում, ես անընդհատ փսխում և փորլուծություն ունեմ։ Այս ցավը անտանելի է։ Ամենաանտանելին է բոլոր ցավերից։»

Մտերիմ մարդիկ ասում էին, որ չէին տեսնում նրան շաբաթներով, և դա սովորական երևույթ էր։ Իր կյանքի վերջին շաբաթներին Լեյնը այցելում էր իր տան մոտ գտնվող փոքրիկ ճաշարանը, ոչինչ չէր գնում, պարզապես նստում էր անկյունում գտնվող սեղանի մոտ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի ապրիլի 19-ին Սթեյլիի հաշվապահները կապնվում են նրա մոր՝ Մակ-Կալլումի հետ, և հաղորդում նրան, որ արդեն երկու շաբաթ է, ինչ չի հանել իր գումարը բանկային հաշվից։ Մակ-Կալլումը զանգահարեց 911, որպեսզի ասի, որ «նա արդեն 2 շաբաթ է Սթեյլից ոչինչ չի լսել»[6]։ Այդ նույն օրը ոստիկանությւոնը Մակ-Կալլումի և նրա ամուսնու հետ միասին գնացին Սթեյլիի տուն։ Երբ ոստիկանությունը կոտրեց նրա համատիրության դուռը, Լեյնին գտան բազմոցի վրա մահացած վիճակում, լուսավորված հեռուստացույցով և շրջապատված թմրամիջոցների տարբեր հարմարանքներով։ Դիահերձման զեկույցում նշվում է, որ Սթեյլին մահացել է հերոինի և կոկաինի խառնուրդ ներարկելուց հետո, որը հայտնի է որպես «սպիդբոլ»[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Alice in Chains[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ալբոմի մանրամասները Խումբ Նկարագրություն
1993 Desire Walks On Heart «Ring Them Bells» երգի հրավիրված վոկալիստ
1995 Above Mad Season U.S. #24, Ոսկե
Working Class Hero: A Tribute to John Lennon «I Don’t Wanna Be a Soldier» երգի ոկալիստ
L.O.V.Evil Second Coming «It’s Coming After» երգի հրավիրված վոկալիստ
1998 The Faculty: Music from the Dimension Motion Picture Class of '99 «Another Brick in the Wall երգի ոկալիստ, Part 2»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մետալում հանրագիտարան — 2002.
  2. 2,0 2,1 2,2 https://www.findagrave.com/memorial/6427858/layne-thomas-staley
  3. ««An Angry Angel — Layne Staley Remembered by Bandmates, Friends». vh1.com. April 22, 2002». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «Last Published Photos Of Layne Staley». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  5. NEW PHOTOS OF ALICE IN CHAINS RECORDING “GET BORN AGAIN” & “DIED” IN 1998 Արխիվացված 2014-07-09 Wayback Machine
  6. «Archive»
  7. ««Report: Staley Died Of Heroin/Cocaine Overdose»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյն Սթեյլի» հոդվածին։