Kiss

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kiss
W0854-Hellfest2013 Kiss 69933.JPG
Քիսը 2013-ին
Հիմնական տվյալներ
Երկիր Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր հարդ ռոք, հևի մեթալ, գլեմ մեթալ
Գործունեություն 1973
Լեյբլ Casablanca, Mercury, Roadrunner, Kiss, Universal Music Group
Կայք kissonline.com
Անդամներ
Նախկին անդամներ
Էյս Ֆրեհլի, Պիթեր Քրիս, Էրիկ Քար

Քիսը (անգլ.՝ Kiss ) ամերիկյան հարդ ռոք խումբ է Նյու Յորքից, որտը կազմավորվել է 1973 թվականի հունվարին, Փոլ Սթենլիի, Ջին Սիմոնսի կողմից։ Խումբը հայտնի դարձավ իր զգեստավորվման և դիմահարդարման համար, որը նրանց առանձնացնում էր 1970-ականների շատ խմբերից, հետագայում 1980-ականներին խումբը սկսեց ավելի քիչ օգտագործել հատուկ զգեստավորումն ու դիմահարդարումը։ Խմբի անձնակազմը շատ անգամներ է փոփոխության ենթարկվել սակայն հիմանկան անդմաներ Փոլ Սթենլին և Ջին Սիմոնսը միշտ եղել են խմբում։

Խումբը վաճառել է ավելի քան 40 միլիոն ալբոմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և ավելի քան 100 միլիոն ալբում ամբողջ աշխարհում, և դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված արտիստներից մեկը[1] : Խումբը առավել հայտնի է իր նախնական կազմով՝ Փոլ Սթենլի վոկալ, ռիթմ կիթառ, Ջին Սիմոնս բաս կիթառ, վոկալ, Էյս Ֆրեհլի կիթառ, վոկալ և Փիթեր Քրիս հարվածային գործիքներ, վոկալ։ Փիթեր Քրիսը խումբը լքեց 1980 թվականին ձայնագրված «Unmasked» ալբոմից հետո, իսկ Ֆրեհլին 1981 թվականին թողարկված «Music from «The Elder» ալբոմից հետո։ Հետագայում խմբի հիմնական անդամները կրկին միացան 1996 որպեսզի կազմակերպեն «Alive» համաշխարհային թուռը։

2014 թվականի ապրիլի 10-ին խումբը ընդգրկվեց Ռոքնռոլի փառքի սրահ[2]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Kiss» (1974)
  • «Hotter Than Hell» (1974)
  • «Dressed to Kill» (1975)
  • «Destroyer» (1976)
  • «Rock and Roll Over» (1976)
  • «Love Gun» (1977)
  • «Gene Simmons» (1978)
  • «Ace Frehley» (1978)
  • «Peter Criss» (1978)
  • «Paul Stanley» (1978)
  • «Dynasty» (1979)
  • «Unmasked» (1980)
  • «Music from «The Elder» (1981)
  • «Creatures of the Night» (1982)
  • «Lick It Up» (1983)
  • «Animalize» (1984)
  • «Asylum» (1985)
  • «Crazy Nights» (1987)
  • «Hot in the Shade» (1989)
  • «Revenge» (1992)
  • «Carnival of Souls: The Final Sessions» (1997)
  • «Psycho Circus» (1998)
  • «Sonic Boom» (2009)
  • «Monster» (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Reporter The Age (դեկտեմբերի 11, 2007)։ «Gene Simmons shows his Family Jewels»։ The Age։ Վերցված է մայիսի 11, 2013 
  2. «Rock and Roll Hall of Fame 2014 Inductees: Nirvana, Kiss, E Street Band | Music News | Rolling Stone»։ rollingstone.com։ Վերցված է ապրիլի 11, 2014