Tool (խումբ)
Tool | |
---|---|
![]() | |
Ժանրեր | պրոգրեսիվ ռոք, Պրոգրեսիվ մետալ, արտ ռոք, փսիխոդելիկ ռոք և ալտերնատիվ մետալ |
Գործունեություն | 1990 |
Լեյբլ | Volcano Entertainment |
Կայք | toolband.com |
![]() |
Tool, ամերիկյան ռոք խումբ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից։ Այս ստեղծվել է 1990 թվականին։ Խմբի կազմում են թմբկահար Դեննի Քերին, կիթառահար Ադամ Ջոնսը և վոկալիստ Մեյնարդ Ջեյմս Քինանը։ 1995 թվականին խմբի բաս-կիթառահար Փոլ Դամուրին փոխարինելու եկավ Ջասթին Չենսելորը։ Խումբը արժանացել է երեք Գրեմմիի մրցանակի, ունեցել է շրջագայություններ ամբողջ աշխարհով և մի քանի երկրում թողարկել է ալբոմներ, որոնք գլխավորում են չարթերը։
Խումն իր կարիերան սկսեց հևի-մետալ ոճով, որը արտացոլված է նրանց առաջին՝ Undertow (1993) ալբոմի մեջ։ 1996 թվականին խումբը իր երկրորդ՝ Ænima ալբոմով ալտերնատիվ մետալ շարժման մեջ առաջատար դիրք գրավեց։ Նրանք ջանում էին միավորել երաժշտական փորձարկումները, տեսողական արվեստները և մարդու ինքնազարգացման մասին հաղորդագրությունը։ 2001 թվականին խումբը թողարկեց Lateralus ալբոմը, իսկ 2006 թվականին՝ 10,000 Days ալբոմը, որը արժանացավ քննադատների հիացմունքին և մեծ հաջողություն և ճանաչում բերեց խմբին ամբողջ աշխարհով։
Քանի որ Tool-ը միավորում է տեսողական արվեստը և երկար ու բարդ երաժշտական թողարկումները, խմբին ընդհանուր առմամբ նկարագրում են որպես ոճը և կանոնները կոտրող, պրոգրեսիվ ռոքի և արտ ռոքի մի մաս։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ շրջան (1988–1992)[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ականներին Tool խմբի ապագա անդամները տեղափոխվել են Լոս Անջելես։ Փոլ Դամուրը և Ադամ Ջոնսը ցանկանում էին սկսել կարիերա ֆիլմարտադրության մեջ, մինչդեռ Մեյնարդ Քինանը Միչիգանում տեսողական արվեստ սովորելուց հետո աշխատանքի է անցել կենդանիների խանութի վերակառուցման աշխատանքներում[1][2]։
Քինանը և Ջոնսը 1989 թվականին հանդիպել են ընդհանուր ընկերոջ միջոցով։ Երբ Քինանը Ջոնսի համար միացրել է իր ձայնագրություններից մեկը, Ջոնսը այնքան տպավորված է եղել Քինանի ձայնից, որ սկսել է համոզել նրան ստեղծել իրենց սեփական խումբը։ Այնուհետև նրանք սկսել են փնտրել բաս-կիթառահար և թմբկահար։ Քերին այդ ժամանակ Քինանի հարևանն էր, և նա ծանոթանում է Ջոնսի հետ Թոմ Մորելլոյի միջոցով, ով Ջոնսի ավագ դպրոցի ընկերն էր։ Քերին սկսել է նվագել խմբի համար միայն այն պատճառով, որ նրանք չէին կարողանում լավ երաժիշտներ գտնել։ Tool-ի կազմը ամբողջական է դառնում, երբ Ջոնսի ընկերը նրանց ծանոթացնում է բաս-կիթառահար Դամուրի հետ։ Ավելի վաղ խումբը հորինել էր մի պատմություն, ըստ որի՝ նրանք միացել են «լակրիմոլոգիա» կեղծ փիլիսոփայության համար, չնայած «լակրիմոլոգիա»-ն կարող էր դառնալ նաև խմբի անվանումը[3][4][5]։
Գրեթե երկու տարի Լոս Անջելեսում փոքր համերգներ տալուց հետո խմբի անդամներին մոտեցել են ձայնագրային ընկերություններ[6], և խումբը վերջապես պայմանագիր է կնքել Zoo Entertainment-ի հետ։ 1992 թվականի մարտին, ընկերությունը թողարկել է խմբի առաջին աշխատանքը, որը կոչվում է Opiate: [7] Խումբը այն նկարագրում էր որպես «հարվածող և պայթեցնող»։ Ալբոմը ներառում էր երկու սինգլ՝ «Hush» և «Opiate»[8][9]:
Undertow ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաջորդ տարի, երբ ալտերնատիվ ռոքը և գրանջը հասել էին իրենց գագաթնակետին, Tool-ը թողարկեց իր երկրորդ ալբոմը՝ Undertow: Այն իր բազմազանությամբ գերազանցում էր Opiate ալբոմին և ներառում էր երգեր, որոնք խումբը չէր ցանկանում ներառել նախորդ ալբոմի մեջ՝ ընտրելով ավելի ծանր հնչողությամբ երգեր[10]։ Խմբի շրջագայություններն անցնում էին այնպես, ինչպես նախագծվել էին, բացառությամբ մի դեպքի 1993 թվականի մայիսին։ Tool-ը պետք է հանդես գար Հոլիվուդի այգու տաղավարում, բայց շուտով իմանում է, որ դա Սայենթոլոգիայի եկեղեցու սեփականույթւնն է, որը հակասում էր խմբի անդամների կրոնական տեսակետին։ Խումբը չեղյալ չհայտարարեց համերգը, սակայն ամբողջ համերգի ընթացքում ցուցաբերեց ծաղրական վերաբերմունք հանդիսատեսի նկատմամբ[11]։
Լոլլափալուզա փառատոնի ընթացքում Tool-ը մի քանի համերգներ տվեց։ Վերջին համերգի ընթացքում Լոս Անջելեսում կոմիկ Բիլ Հիքսը ներկայացրեց խմբին հանրությանը[12][13]։ Հիքսը դարձել էր խմբի ընկերը և Undertow ալբոմի համար եղել է ոգեշնչում։ Նա կատակով 10.000-անոց հանդիսատեսին խնդրել է օգնել իրեն գտնել կորցրած կոնտակտային ոսպնյակը[14]։
Ænima և Salival (1996–2000)[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականի սեպտեմբերի 17-ին Tool-ը թողարկեց իր երկրորդ ալբոմը Ænima-ն։ Այն նվիրված էր Բիլ Հիքսին, ով մահացել էր 2,5 տարի առաջ[15]։ Խմբի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հիքսի մտքերն ու գաղափարները, քանի որ նրանք գտնում էր, որ Tool-ը և Հիքսը կիսում էին միևնույն գաղափարները[16]։
Մանավորապես, Ænima-ի վերջին երգի ՝ «Third Eye»-ի սկզբում տեղադրված է Հիքսի ներկայացումներից մի հատված, և ալբոմի փաթեթավորման լենտիկուլյար պատյանը, ինչպես նաև «Ænema» երգի կրկներգը հղում են կատարում Հիքսի Արիզոնա Բեյ ալբոմից մի էսքիզի, որում նա խորհում է Լոս Անջելեսի՝ Խաղաղ օվկիանոսի տակ անցնելու մասին[17][18]։
Առաջին սինգլը՝ «Stinkfist»-ի հեռարձակումը սահմանափակ էր։ Այն կարճեցվել էր ռադիո-ծրագրավորողների կողմից։ Բացի այդ, անվանումը փոխվել էր «Երգ No. 1»- ի[19], քանի որ իր մեջ պարունակում էր վիրավորական արտահայտություններ, իսկ երգի բառերը փոփոխվել էին[20]։
1996 թվականի հոկտեմբերին՝ Ænima'-ի թողարկումից երկու շաբաթ անց, սկսվեց մի շրջագայություն։ Եվրոպայում և Միացյալ նահանգներում մի շարք համերգներ տալուց հետո Tool-ը 1997 թվականի մարտին ուղևորվեց դեպի Ավստրալիա և Նոր Զելանդիա։ Նույն թվականի ապրիլի 1-ին ապրիլյան որոշ կատակներ վերաբերում էին խմբին։ Խմբի կիսապաշտոնական էջում գրվել էր, թե ավտովթարի պատճառով Tool-ի անդամներից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում[21]։ Այս նորությունը մեծ ուշադրության էր արժանացել երկրպագուների շրջանում, սակայն հետո այն պաշտոնապես հերքվել էր, և կայքը ներողություն էր խնդրել այդ անխոհեմ արարքի համար[22]։
Վերջապես վերադառնալով Միացյալ նահանգներ՝ Tool-ը հուլիսի 7-ին հայտնվեց Լոլլափալուզային, որտեղ արժանացավ Նյու Յորք Թայմս թերթի քննադատական գովասանքին։ Այնտեղ ասվում է. «Tool-ը մեծ հաջողությամբ վերադառնում էր Լոլլափալուզա 1993 թվականին քիչ հայտնի խմբերի հետ հանդես գալուց հետո։ Այժմ շատ փառատոններ ձգտում են ներառել Tool-ին իրենց համերգների մեջ, քանի որ այն պայքարում է իր նպատակներին հասնելու համար...Tool-ը օգտագործում է արգելքները կոտրող պատկերներ, որոնք բարոյականացնում են նրանց երգերի ամբողջ դժոխային կրակը, որոնք շեղում են դառը կշտամբանքից դեպի նիհիլիստական դատապարտում։ Խմբի երաժշտությունը վերամշակել է գրանջի ամբողջ պղտորված մեծությունը»։
Ænima-ին սպասվում էր առևտրային մեծ հաջողություն[23]։ Այն արժանացավ Գրեմմի մրցանակի՝ անվանվելով 1996 թվականի լավագույն ալբոմներից մեկը[24][25][26][27]։
Tool-ը պատրաստվում էր նոր ալբոմ թողարկել, սակայն դրան խանգարեց մի իրավական վեճ[28]։ Volcano Entertainment-ը՝ Zoo Entertainment-ի իրավահաջորդը, պնդում էր, որ Tool-ը խախտել է պայմանագիրըև դատական գործ բացեց։ Ըստ ընկերության՝ խումբը խախտել է պայմանագիրն այն ժամանակ, երբ ընդունել է ձայնագրման այլ ընկերությունների առաջարկները։ Այնուհետև խումբը դիմում ներկայացրեց, որտեղ պնդում էր, որ ընկերությունը թերացել է պայմանագրով սահմանված իր պարտականություններում։ 1998 թվականին Tool-ը կնքեց նոր պայմանագիր[29]։
Այս ընթացքում Քինանը միացել էր A Perfect Circle խմբին[30], որը հիմնադրել էր Բիլլի Հովերդելը, մինչդեռ Ջոունսը միացել էր Melvins խմբին, իսկ Քերին՝ Dead Kennedys խմբին։ Չնայած շատերը կարծում էին, որ խումբը բաժանման եզրին է, Չենսելորը , Ջոնսը և Քերին աշխատում էին նոր նախագծի վրա[31][32], մինչև Քինանը կվերադառնար[33]։ 2000 թվականին թողարկվեց Salival հավաքածուն և վերջ տվեց խմբի բաժանվելու մասին անտեղի բամբասանքներին[34]։
Lateralus (2001–2005)[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի հուլիսին Tool-ը թողարկեց մի նոր ալբոմ՝ Systema Encéphale-ն մ12 երգ ունեցող երգերի մի շարքի հետ[35], որում ներառված էին «Riverchrist», «Numbereft», «Encephatalis», «Musick» և «Coeliacus» երգերը[36]։
Մեկ ամիս անց, խումբը հայտարարեց, որ ալբոմի իսկական անունը «Lateralus » է[37], իսկ նախկին անվանումն ուղղակի խորամանկություն էր։ Ալբոմը խմբին ևս մեկ քայլով մոտեցրեց արտ ռոքի և պրոգրեսիվ ռոքի ոլորտին[38][39][40][41]։
Ալբոմը համաշխարհային հռչակ ձեռք բերեց՝ հասնելով Billboard 200-ի առաջին տեղին։ Խումբն արժանացավ իր երկրորդ Գրեմմի մրցանակին 2001 թվականի «Schism» երգի կատարման համար[42][43]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Gennaro Loraine (1997)։ «Angry Jung Men!» (transcription)։ Livewire Magazine 7 (3)։ Վերցված է October 9, 2012
- ↑ Tepedelen Adem (April 30, 2004)։ «Tool Drummer Goes to Circus»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից July 19, 2013-ին։ Վերցված է September 5, 2012
- ↑ Turman Katherine (May 31, 1994)։ «A Sober Look At Tool» (transcrription)։ Circus։ Վերցված է April 9, 2007
- ↑ Blake Blair MacKenzie։ «Let Not My Tears Fall Unnoticed: Being the Secret Joys of a Lachrymist»։ toolarmy.com։ Արխիվացված է օրիգինալից June 2, 2012-ին։ Վերցված է September 5, 2012
- ↑ Zappa Moon Unit (April 1994)։ «Tool Rules» (transcription)։ Ray Gun (15)։ Վերցված է August 27, 2006
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝circusmagazine2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Gennaro Loraine (1994)։ «Tool Guitarist Adam Jones is a Master of Many Trades» (transcription)։ Guitar School 03: 16։ Վերցված է April 7, 2006
- ↑ Sokal Roman (May 23, 2001)։ «Tool – Stepping Out From the Shadows»։ Exclaim!։ Արխիվացված է օրիգինալից July 14, 2009-ին։ Վերցված է September 17, 2006
- ↑ Garza Janiss (1992)։ «Fresh Blood» (transcription)։ RIP magazine 9։ Վերցված է June 4, 2007
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Jones a Master of Many Trades2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Dolan Jon (August 2006)։ «33 Things You Should Know About Tool» (transcription)։ Blender։ Արխիվացված է օրիգինալից February 13, 2011-ին։ Վերցված է September 18, 2006
- ↑ Pettigrew Jason (1997)։ «Nobody's Tool» (transcription)։ Alternative Press։ Վերցված է April 8, 2007
- ↑ Garza Janiss (April 1997)։ «Hard rockers hail comic genius Bill Hicks» (transcription)։ High Times։ Վերցված է September 18, 2006
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Jones a Master of Many Trades3
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Stepping Out From the Shadows2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Langer Andy (May 1997)։ «Another Dead Hero» (transcription)։ The Austin Chronicle։ Վերցված է May 29, 2007
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝austinkeenanhicks2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Zwick John (February 25, 2004)։ «Dead 10 years, Hicks still makes us laugh»։ University of Colorado Denver Advocate։ Արխիվացված է օրիգինալից October 7, 2007-ին։ Վերցված է April 9, 2007
- ↑ Akhtar Kabir։ «The "Track No. 1" Fiasco»։ toolshed.down.net։ Վերցված է March 6, 2006
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝stinkfist2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Akhtar Kabir։ «Tool News: April Fools 1997»։ toolshed.down.net։ Վերցված է March 29, 2007
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝tdn - april fools 972
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Fruchtman Edward (August 1997)։ «Never Wanted To Be Rock Stars But They Are»։ Circus 8։ Վերցված է June 25, 2006
- ↑ «40th Grammy Awards»։ Rockonthenet.com։ 1998։ Վերցված է May 26, 2007
- ↑ «Tool – Aenima»։ acclaimedmusic.net։ Վերցված է June 25, 2007
- ↑ «Terrorizer End of Year Lists»։ Terrorizer։ Վերցված է July 27, 2007
- ↑ «Kerrang! End of Year Lists»։ Kerrang!։ Վերցված է July 27, 2007
- ↑ «Tool Ends Legal Battle, Plans New Album»։ MTV։ December 7, 1998։ Վերցված է May 7, 2009
- ↑ Borzillo-Vrenna Carrie (November 25, 2000)։ «Tool Gets Sued By Manager For $5 million»։ CDNow / Allstar։ Վերցված է September 5, 2012
- ↑ Slater Rosanna (August 2001)։ «Home Improvement»։ Classic Rock։ Վերցված է May 12, 2007
- ↑ Kline Scott (October 17, 2002)։ «Breslin hosts heavier sound»։ The State News։ Արխիվացված է օրիգինալից December 9, 2008-ին։ Վերցված է April 9, 2007
- ↑ «Innovative band playing Beaumont tonight wins new regard from critic» (fee required)։ The Beaumont Enterprise։ November 15, 2002։ Վերցված է January 26, 2008
- ↑ Stout Alan K. (September 21, 2001)։ «Rock band Tool is all about music, not image»։ The Miami Herald։ Վերցված է March 6, 2015։ «Chancellor says Tool, through it all, never stopped working on new music. He says he, Jones and Carey were in the studio every day, experimenting with new sounds and musical ideas.»
- ↑ Erlewine Stephen Thomas, Prato G.։ «Tool Biography»։ AllMusic.com։ Վերցված է April 28, 2006
- ↑ Akhtar Kabir (January–March 2001)։ «Old News»։ toolshed.down.net։ Վերցված է March 6, 2006
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝tdnsystematracks2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ D'Angelo Joe։ «Tool Tinker With Album Title, Set Track List»։ MTV News։ Վերցված է March 6, 2006
- ↑ Gabriella (September 2000)։ «Interview with Maynard James Keenan of A Perfect Circle»։ NY Rock։ Արխիվացված է օրիգինալից October 13, 2012-ին։ Վերցված է September 5, 2012
- ↑ «Lateralus review»։ E! Online։ 2001։ Արխիվացված է օրիգինալից December 18, 2003-ին։ Վերցված է June 18, 2007
- ↑ Bond Laura (2001)։ «Tool Stretch Out And Slow Down In Show With King Crimson»։ VH1։ Արխիվացված է օրիգինալից October 1, 2007-ին։ Վերցված է March 6, 2015
- ↑ Brett Milano (2006)։ «Power Tool: Maynard James Keenan and band craft epic art-metal»։ Boston Herald։ Արխիվացված է օրիգինալից August 14, 2007-ին։ Վերցված է May 27, 2006
- ↑ Theakston Rob (2001)։ «Lateralus Review»։ AllMusic։ Վերցված է April 28, 2006
- ↑ Fricke David (2001)։ «Lateralus Review»։ Rolling Stone։ Վերցված է April 24, 2006
Քաղվածելու սխալ՝ «Hay 2006» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Joshua Davis» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Epstein 2006» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «billboardmovie» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Rock Radio 2007» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Blabbermouth 2009» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Mile High press release 2009» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Lollapalooza press release 2009» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Fourtheye 2012» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Audio Ink 2012» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Blabbermouth 2012» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Kinski 2010» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Liddell 2007» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Pareles 1997» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «santiago» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «fenix» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «bairdcole» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «bassplayer052001» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «moderndrummer072006» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Hay 2005» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «nytimeskeenan» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «guitarplayer2001» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «soberamgreview» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Forlenza 2006» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «diCarlointerview» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «julynewsletter» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «10kdayslyrics» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «rs10kdaysreview» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Blake September 2001» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Tool Army interview» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Cleveland 2003» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Richardson 2001» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Rich 2007» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Assar 2003» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Devenish 2000» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «alexgreyinterview» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «LiveDesign» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Blake March 2007» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «soberencephale» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Blake October 2007» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Stephens 2002» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «newsgrammypackage» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Osseus live» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Rothman 2002» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «flathatreview» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «nytimesmadisonsquare» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Rolling Stone November 1996» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Musial 1997» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Dentler 2002» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Engler 1993» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «plsnews» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «chetzardisturb» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Blabbermouth February 2013» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
|