Մերիլին Մենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերիլին Մենսոն (այլ կիրառումներ)
Մերիլին Մենսոն
Մենսոնը 2006 թվականի Կաննի կինոփառատոնում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMarilyn Manson
Ի ծնե անունԲրայան Հյու Ուորներ
Նաև հայտնի է որպեսMarilyn Manson
Ծնվել էհունվարի 5, 1969(1969-01-05)[1][2] (55 տարեկան)
Կանտոն, Օհայո, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՄետալ, ալտերնատիվ մետալ, ինդաստրիալ մետալ, գլեմ-ռոք, շոկային ռոք, ռոք
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան, պրոդյուսեր, նկարիչ, լրագրող
Երգչաձայնբարիտոն[3]
Գործիքներվոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ
Գործունեություն1989 - ներկա
ԼեյբլNothing, Interscope, Hell etc., Cooking Vinyl
ԿրթությունBroward College?, GlenOak High School? և Heritage Christian School?
ԱնդամակցությունՄերիլին Մենսոն
ԿապվածՋոնի Դեփ, Ռոբ Զոմբի, Slayer, Nine Inch Nails, Korn, Ռամշտայն, Էլիս Քուփեր, Օզզի Օսբորն, Emigrate, Ավրիլ Լավին, Die Antwoord, Dope
ԱմուսինԴիտա ֆոն Տիզ
Կայքmarilynmanson.com
 Marilyn Manson Վիքիպահեստում

Մերիլին Մենսոն (անգլ.՝ Marilyn Manson, իրական անունը՝ Բրայան Հյու Ուորներ, անգլ. Brian Hugh Warner, հունվարի 5, 1969(1969-01-05)[1][2], Կանտոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի ռոք-երաժիշտ, նկարիչ, նախկին երաժշտական լրագրող, Marilyn Manson ռոք-խմբի հիմնադիր և անփոփոխ առաջնորդ։ Նրա բեմական անվանումը կազմված է 1960-ականների երկու հայտնի դեմքերի՝ դերասանուհի Մերլին Մոնրոյի ու սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի անունների մասերից։

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայան Հյու Ուորները ծնվել է Կանտոնում, Օհայո նահանգ։ Նա ընտանիքի միակ երեխան էր։ Հայրը՝ Հյու Ուորները, գերմանական ծագման կահույք վաճառող էր, մայրը՝ Բարբարա Ուորները, բուժքույր։ The Long Hard Road Out of Hell ինքնակենսագրականում Մենսոնը մանրամասն նկարագրում է իր պապի սեռական ֆետիշները, որոնք մեծ ազդեցություն են թողել նրա աշխարհայացքի վրա։ Երեխա ժամանակ մոր հետ հաճախ եպիսկոպոսական եկեղեցի է այցելել, չնայած հայրը կաթոլիկ էր։ Բրայանը հաճախել է «Քրիստոնեական դպրոցի ժառանգություն» հիմնական դպրոցը մինչև տասներորդ դասարանը։ Ավելի ուշ նա տեղափոխում է Ֆորտ-Լոդերդեյլի՝ Ֆլորիդա նահանգ, ծովակալ Գիբբոնսի անվան սովորական միջին դպրոց, որն ավարտել է 1987 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Mechanical Animals Tour համերգի ժամանակ
Մենսոնը 2007-ի դեկտեմբերին

Ֆլորիդայի դպրոցն ավարտելուց հետո, Բրայանը աշխատանք գտավ տեղի երաժշտական ամսագրում։ Այնտեղ նա ռեպարտյորի ու երաժշտական քննադատի գործ էր կատարում, իսկ ազատ ժամանակ բանաստեղծություններ էր գրում։ 1989 թվականին Բրայանը, կիթառահար Սքոթ Պուտեսկու հետ ստեղծես իր ռոք-խումբը։ Նա որոշեց նոր անուն վերցնել՝ Մերիլին Մենսոն (Marilyn Manson), կազմված երկու խիստ տարբեր մարդկանց անվանումների մասերից. կինոաստղ Մերիլին Մոնրո և սերիական մարդասպան Չարլզ Մենսոն։ Հետագայում խմբի բոլոր անդամները հետևեցին խմբի առաջնորդի օրինակին, իրենց համար նույն սկզբունքով ընտրելով բեմական ականուններ (Սքոթ Պուտեսկին դարձավ Դեյզի Բերկովից, Բրայա Տյուտյունիկը՝ Օլիվիա Նյուտոն-Բանդի, Պերի Պանդրեան՝ Զա Զա Սպեկ և այլն)։

Խմբի սկզբնական անունը Marilyn Manson and The Spooky Kids էր. Մենսոնը երգում էր, իսկ Բերկովիցը ելույթ էր ունենում որպես հիմնական կիթառահար և դրամ-մեքենայի ծրագրավորող։ Խմբի առաջին հայտնի կազմը ներառում էր. Մերիլին Մենսոն (վոկալ), Դեյզի Բերկովիցա (կիթառահար և դրամ-մեքենայի օպերատոր), Օլիվիա Նյուտոն-Բանդի (անգլ. Olivia Newton-Bundy) (բաս), Զա Զա Սպեկ (անգլ. Zsa Zsa Speck) (ստեղնաշարայիններ)։ Նյուտոն-Բանդին ու Սպեկը շուտով գնացին, իսկ նրան փոխարեն կազմ մտան բասիստ Գիջետ Գեյնը (անգլ. Gidget Gein, մահացել է 2008 թվականի հոկտեմբերի 9-ին, 39 տարեկան հասակում, հերոինի գերդոզավորումից) և ստեղնաշարային Մադոննա Ուեյն Գեսին (անհլ. Madonna Wayne Gacy

Սկզբում խումբը ելույթ էր ունենում Nine Inch Nails-ում։ Տրենտ Ռենզորին (Trent Reznor) դու եկավ երիտասադ անձնակազմը և նա դարձավ խմբի մասնակիցների ընկերն ու ոչ պաշտոնական օգնականը։ Նրբորեն մտածված, գովազդային կազմակերպությունը անմիջապես առաջին պլան է դուրս բերում խմբի առաջնորդին ու վոկալիստին՝ Բրայանին, մնացածներին թողնելով ստվերում։ Նրանց կողմից պատրաստված խմբի լոգոտիպը կազմված էր սարսափ ֆիլմերի ոճով գրված «MARILYN MANSON» գրվածքից, վերևում Մերիլին Մոնրոյի մեղմ հայացքն է, ներքևում՝ Չարլզ Մենսոնի անմիտ հայացքը։ Գրեթե անմիջապես սկսեցին վաճառել այդ լոգոտիպով հուշանվերներ։ Խմբի հետագա ճանաչմանը նպաստեցին նաև Մենսոնի կապերը լրագրողական շրջաններում։

Խմբի համերգային ելույթները բնութագրվում էին բազմատեսակ ատրակցիոնների լայն կիրառմամբ. օգտագործվում էր ամեն ինչ, ինչը կարող էր ուժեղացնել տպավորությունը. պնդուկի յուղով բուտերբրոդներ, որոնք նետվում էին բեմից, կապկպված կամ վանդակների մեջ գտնվող աղջիկներ, ճաղատ այծի գլուխներ, կրակ։ Գեսին (ստեղնաշարայիններ) փոքր սենակ ուներ՝ «Pogo’s Playhouse» գրվածքով, որտեղ գտնվում էին սինթեզատորները։ Բերկովիցը կարող էր նվագել կիսաշրջազգեստով, կանացի ներքնազգեստով, դրանով ավելի ընդգծելով "Վատ տղա"-յի իր կերպարը։

Մերիլինի ու իր կատվի նկարը

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենսոնը դեբյուտել է Դեվիդ Լինչի «Մայրուղի դեպի ոչ մի տեղ» ֆիլմում, որը հրապարակվել է 1997 թվականին։ 1998 թվականին Մենսոնը նկարահանվել է «Սպանությն թագուհիներ» ֆիլմում, որտեղ նկարահանվել է նաև նրա ընկերուհին՝ Ռոուզ Մաքգոուենը։ 2003 թվականին ստանձնել է Քրիստինայի դերը «Ակումբամոլություն» ֆիլմում։ 2007 թվականին Մերիլին Մենսոնը խաղացել է բարմենի դերը «Հրեշուհի» ֆիլմում։ Մենսոնը նաև մի անգամ, հայտնվել է Մայքլ Մուռի «Բոուլինգ Կոլումբինայի համար» փաստավավերագրական ֆիլմում, որտեղ հարցազրույց է տալիս։

Մեծ կինոյում Մենսոնը նաև իր սեփակա ֆիլմերի վրա է աշխատել։ Նա նկարահանել է «Ֆանտասմագորիա. Լյուիս Քերոլի տեսիլքը», որտեղ պետք է խաղար Լյուիս Քերոլի՝ Ալիսան հրաշքների աշխարհում գրքի հեղինակի դերը։ Ֆիլմի բյուջեն կազմում էր $4.2 միլիոն։ 2007 թվականին անորոշ ժամանակով հետաձգեցին[4]։

2010 թվականի ապրիլի 6-ին ամերիկյան The Biography Channel ալիքով գեղի ունեցավ Մենսոնի ու նրա խմբի մասին պատմող ֆիլմ, որում խաղում են նրա ընկերները։ Նկարահանումներին մասնակցել են. Օզզի Օսբորնը, Շերոն Օսբորնը, Էլիս Քուփերը, Ջոնաթան Դեվիսը, Ջոուի Ջորդիսոնը, Թվիգգի Ոամրեզը, Էյվան Ռեյչել Վուդը, Կիտ Ֆլինտը և ուրիշներ[5]։

Արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայանը հայտնի է նաև իր նկարչական տաղանդով։ Նա 1999 թվականից նկարում է ակվարելով մինչև մեր օրեր։ Այս պահին նկարել է ավելի քան 150 նկար։ Մենսոնի նկարները ցուցադրվել են Մոսկվայում, Լոս-Անջելեսում, Մայամիում, Աթենքում, Փարիզում, Բեռլինում, Վիեննայում և այլ քաղաքներում[6]։

2011 թվականին Մենսոնը հայտնի նկարիչ-սյուրռեալիստ Դեվիդ Լինչի հետ թողարկեցին սեփական գիրքը, որտեղ իրենց նկարներն էին։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Մենսոնը հնադիպում է Ռոուզ Մաքգոուենին, որի հետ ի վերջո նշանվում է, սակայն 2000 թվականին նշանադրությունը չեղյալ է համարվում[7]։

Էվան Ռեյչել Վուդ

2005 թվականի նոյեմբերի 28-ին երգիչն ամուսնանում է Դիտա ֆոն Թիզի հետ, բայց 2006 թվականի դեկտեմբերի 29-ին Դիտան ամուսնալուծվում է։

2006 թվականի դեկտեմբերից 2008 թվականի հոկտեմբեր Մենսոնը հանդիպում էր երիտասարդ դերասանուհի Էվա Ռեյչել Վուդի հետ[8]։

Հանդիպում էր ամերկյան պոռնոդերասանուհի և մոդել Ստոյայի հետ 2009 թվականի մարտից դեկտեմբեր։ 2009 թվականի դեկտեմբերին Մերիլին Մենսոնը վերանայում է հարաբերությունները Էվան Ռեյչել Վուդի հետ[9], իսկ 2010-ի հունվարին ամուսնության առաջարկություն է անում, որին դերասանուհին համաձայնում է[10][11]։ 2010 թվականի օգոստոսին նրանք բաժանվում են[12]։

2010 թվականի հոկտեմբերին համացանցում լուրեր տարածվեցին, որ Մերիլին Մենսոնը հանդիպում է «Թոփ-Մոդելն ըստ ամերիկայի» նախագծի յոթերորդ սեզոնի հաղթող Քերիդի Ինգլիշի հետ։ Լուրը հերքվեց հենց իր՝ Քերիդիի կողմից, ով իր Թվիթթերի էջում նշել էր, որ իրենք ուղղակի ընկերներ են։

Ներկայումս Մենսոնը հանդիպում է լուսանկարիչ Լինդսի Յուսիչի հետ, որի հետ առաջին անգամ երևացել է 2010 թվականի օգոստոսի 14-ին[13]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Portrait of an American Family (1994)
  • Antichrist Superstar (1996)
  • Mechanical Animals (1998)
  • Holy Wood (In the Shadow of the Valley of Death) (2000)
  • The Golden Age of Grotesque (2003)
  • Eat Me, Drink Me (2007)
  • The High End of Low (2009)
  • Born Villain (2012)
  • We Are Chaos (2020)

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tainted Love - «Ֆորսաժ 5»
  • Valentine Day - «Վալենտին»
  • Dispossible Teens - «Կախարդը Բլերից 2։ Ստվերների գիրք»
  • I Put A Spell On You - «Մայրուղի դեպի ոչ մի տեղ»
  • Apple Of Sodom - «Մայրուղի դեպի ոչ մի տեղ»
  • Rock Is Dead - «Կաղապար»
  • This Is The New Shit - «Կաղապար։ Վերասկզբնաբեռնում»
  • Long Hard Road Out of Hell - «Սպաուն»
  • Tainted Love - «Ոչ մանկական կինո»
  • Kiddie Grinder (Remix) - «Nowhere»
  • The Suck For Your Solution - «Private Parts»
  • The Nobodies - «Դժողքից »
  • Main Theme - «Չարի բնակավայր»
  • Seizure of Power - «Չարի բնակավայր»
  • The Fight Song (Slipknot Remix) - «Չարի բնակավայր»
  • Cleansing - «Չարի բնակավայր»
  • Reunion - «Չարի բնակավայր»
  • Irresponsible Hate Anthem - «Սղոց 2»
  • If I Was Your Vampire - «Մաքս Փեյն»
  • Sweet Dreams - «Գիշերային ուրվականների տունը»
  • Redemeer - «Անիծյալների թագուհին»
  • This is Halloween - «Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ»
  • Beautiful People - «Stargate: Atlantis (Season 5, Episode 19 „Vegas“)»
  • Sweet Dreams - «Գեյմեր (ֆիլմ, 2009)»
  • This is The New Shit - «Dragon Age: Origins»
  • Beautiful People - «Brütal Legend»
  • Long Hard Road out of Hell - «Կախարդների սեզոն»
  • Use Your First And Not Your Mouth - «Cold Fear»
  • If I Was Your Vampire - «Vampires suck»
  • Sweet Dreams - «Տիտանների զայրույթը»
  • No Reflection - «Արգելված գոտի»
  • Sweet Dreams - «Trick 'r Treat»
  • Cupid Carries a Gun - «Սալեմ»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1996 Հակաքրիստ սուպերաստղ Anti-Christ Superstar Հակաքրիստ սուպերաստղ
1997 «Մայրուղի դեպի ոչ մի տեղ» Lost Highway Պոռնո-աստղ
1999 Սպանւթյան թագուհիներ Jawbreaker Անծանոթ
2003 Ակումբամոլություն Party Monster Քրիստինա
2004 Ճուտիկներ The Heart Is Deceitful Above All Things Ջեքսոն
2005 Արեա 51 Area 51 Էդգար
2007 Հրեշուհի Rise: Blood Hunter Բարմեն
2010 Ոչ թե հեռուստատեսություն, այլ մղձավանջ Tim and Eric Awesome Show, Great Job! գորշ մարդ
2011 Ապուր The Soup Ջուդա Ֆրիդլենդեր
2012 Սխալ копы: գլուխ 1 Wrong Cops: Chapter 1 Դեվիդ Դոլորես Ֆրենկ
2013 Արյունալի Կալիֆորնիա Californication ինքն իր դերը
2013 Դեվիդ Դոլորես Ֆրենկ Wrong Cops Դեվիդ Դոլորես Ֆրենկ
2013 Հատակում Eastbound & Down Ռոլլեր Ռինկ Սերվեր
2013 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time ստվեր

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

The Long Hard Road Out of Hell (1998)
Holy Wood (Հրապարակված չի)
«Ցավի գենաբանություն» (2011)
«Նոր ինքնակենսագրություն» (Ծրագրված է թողարկել)[14]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կենդանի մնալ», «Eastbound & Down» և «Արյունալի Կալիֆորնիա» (վեցերորդ սեզոնում նկարահանվել է ինքն իր դերում) սերիալների երկպագուներից է։ Բացի այդ, նկարել է Ջոն Լոկի դիմանկարը[15][16]։
  • 1998 թվականից Հոլիվուդում է ապրում[17]։
  • Սիրած խմիչքը՝ աբսենտ։ Ունի սեփակա բրենդը՝ Mansinthe անունով[18]։
  • Մենսոնը հաճույքով լսում է Դեվիդ Բոուիի, Պի Ջեյ Հարվիի, Պրինսի, Ջեֆֆ Բաքլիի, Քեթ Սթիվենսի, Slayer-ի և Yeah Yeah Yeahs-ի երգերը[19]։
  • 2010 թվականի դեկտեմբերին նկարահանվել է բրունեյյան D’hask ռոք-խմբի տեսահոլովակում, որտեղ մասնակցություն ունեցել են նաև դերասանուհի Բայ Լինը և երգչուհի JoJo-ն[20]։
  • Պատրիկ Բյուկենենի հեռավոր ազգականն է։
  • Ռուսական առաջին ալիքի «Вечерний Ургант» հեռուստահաղորդման հյուրն է եղել 2012 թվականի դեկտեմբերին։
  • Ունի 19 դաջվածք. 16-ը՝ ձեռքերին, 1-ը՝ ականջի հետևում, 1-ը՝ կրծքին, 1-ը՝ ոտքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. https://music.mxdwn.com/2019/12/22/news/marilyn-manson-debuts-sinister-cover-of-the-doors-the-end/
  4. ↑ EXCLUSIVE: 'Splatter Sisters' Writer/Director Adam Bhala Lough On Samurai Marilyn Manson, Skinemax
  5. Мэрилин Мэнсон. Проверено 31 марта 2013. Архивировано из первоисточника 4 апреля 2013
  6. Marilyn Manson and David Lynch. Genealogies of Pain
  7. Dita Von Teese hints at Manson abuse during marriage
  8. «Evan Rachel Wood Defends Marilyn Manson Breakup»,
  9. Marilyn Manson: Evan Rachel Wood and I Are Back Together
  10. Marilyn Manson Engaged to Evan Rachel Wood
  11. Marilyn Manson has proposed to his actress girlfriend Evan Rachel Wood
  12. Marilyn Manson and Evan Rachel Wood Call It Quits (Again!)
  13. Marilyn Manson dating former 'Top Model' winner
  14. Marilyn Manson Working on New Biography with Former LA Weekly Web Editor Erin Broadley
  15. Myspace.com/marilynmanson
  16. Marilyn Manson’s Mullet
  17. The Long Hard Road Out of Hell
  18. Mansinthe.com
  19. Q&A | Marilyn Manson
  20. D’Hask spreads wings