Իժ (Marvel Comics)
Իժ | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հրատարակիչ | Marvel Comics |
Դեբյուտ | «Կապիտան Ամերիկա» թիվ 110 (1969, փետրվար) |
Հեղինակ | Ջիմ Սթերանկոն |
Դերակատար / Ձայն | Սվետլանա Խոդչենկովա, Mallory Jansen? և Սանդրա Հես |
Աշխարհ | Marvel Universe |
Ներկայացրած է | Captain America?, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, The Avengers: Earth's Mightiest Heroes?, Agents of S.H.I.E.L.D.?, Nick Fury: Agent of S.H.I.E.L.D.? և Կուղխ (ֆիլմ) |
Անձնական տվյալներ | |
Դիրքորոշում | սկբից չարիք, հետո բարիք |
Ի ծնե անուն | անգլ.՝ Ophelia Sarkissian |
Կեղծանուններ | Մերիամ Դրյու, Լեոնա Հիս, Իժ, Միսիս Սմիթ, Ռազմիկ Սպիտակ Արքայադուստր, Կանաչ Թագուհի, Մադամ Հիդրա |
Տեսակ | սուպեր չարագործ, կոմիքսների կերպար, գեղարվեստական անձ, անիմացիոն կերպար, կինոհերոս և հեռուստատեսային կերպար |
Հասակ | 175 սմ |
Քաշ | 54 կգ |
Մազերի գույն | թխահեր |
Աչքերի գույն | կանաչ |
Ծննդավայր | անհայտ է, ինչ-որ տեղ Արևելյան Եվրոպայում: |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | անքատ է, ունի դատվածություն ![]() |
Զբաղմունք | դիվերսանտ, ահաբեկիչ, վարձկան, նախկինում Մադրիպուրի տիրակալուհի |
Ընտանեկան կարգավիճակ | ամուսնացած էր Արծաթե Սամուրայի հետ (Ապոկալիպսիսի Դար): |
Ամուսին | Կուղխ |
Թիմեր և կազմակերպություններ | |
«Ձեռք», «Դժողքի Կրակի Ակումբ», «Մարդիպուր», «Հիդրա», «Գաղտնի Կայսրություն», Օձի Ջոկատ | |
Դաշնակիցներ | |
Արծաթե Սամուրայ, Բումերանգ, Կարմիր Գանգ, Կարմիր Օմեգա, Կուղխ (նախկինում), Սարդ-կինը (Նախկինում): | |
Թշնամիներ | |
Կուղխ, Վ.Ա.Հ.Ա.Ն, Վրիժառուները, Սարդ-կինը, Նիք Ֆյուրի, Կապիտան Ամերիկա, Իքս Մարդիկ |
Իժ (անգլ.՝ Viper), նախկինում հայտնի է որպես Մադամ Հիդրա (անգլ.՝ Madame Hydra), իրաական անունը Օֆելյա Սարգսյան (անգլ.՝ Ophelia Sarkissian), Marvel Comics-ի կերպար է, «Վրիժառուների», Ա․Պ․Լ․Զ․Ա․ -ի և Իքս Մարդկանց հակառակորդն է:
Կերպարին ստեղծել է Ջիմ Սթերանկոն և այն առաջին անգամ հայտնվել է «Կապիտան Ամերիկա» թիվ 110 ( փետրվար 1969) կոմիքսում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը, որը հետո դարձավ «Իժ» ծնվել էր 1920-ն թվականին: Մանուկ հասակում նա որբացավ, երբ նրա ծնողները մահացան քաղաքական հեղափոխությունների ժամանակ՝ Արևելյան Եվրոպայում: Մեծացել է Հունգարիայում:
Ուժերը և ունակությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Իժը չունի գերմարդկային ունակություններ, բայց նրա ֆիզիկական բնութագրերը՝ ուժ, դիմացկունություն, ճարպկություն, արագություն, ռեֆլեքս, գտնվում են մարդկային կարողությունների գագաթնակետին: Նա գրեազանց տիրապետում էր թրին և մարտարվեստի վարպետ է:
Որպես կանոն, Իժը օգտագործում է բազմազան թունավորված զենքեր, որոնց հիմքն է կազմում օձի մոտիվները՝ տեգեր, արհեստական եղունգներ և այլ:
Իժը - ինտրիգների անզուգական վարպետ է: Նա հանցավոր կազմակերպությունների ղեկավարման ահռելի փորձ ունի, հրաշալի ռազմավարական և մարտավարական ունակություններ ունի: Նա աշխարհի լավագույն լրտեսներից մեկն է: Նա նաև սիրում է կրել կաշվե կանաչ զգեքստ որը գրկում է ողջ մարմինը ինչպես դա ցուցադրված է «Կուղխ» ֆիլմում:
Այլընտրանքային տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապոկալիպսիսի Դար[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս մութ իրականությանում Իժը ամուսնացած էր Արծաթե Սամուրայի հետ, ամուսնու հետ նրանք պայքարում էին Ճապոնիայի կղզիներից Ապոկալիպսիսի Հեծյալների դեմ: Իժը սպանվել էր, երբ փրկում էր Սամուրայի կյանքը: Նրա մահը ստիպեց Արծաթե Սամուրային ընդունել Մագնետոյի առաջարկը և միանալ Իքս Մարդկանց:
Ultimate[խմբագրել | խմբագրել կոդը]
Ultimate Marvel տիեզերքում Իժը հայտնվում է "Ultimatum: Spider-Man Requiem" կոմիքսում ՀԻԴՐԱ կազմակերպության հետ: Նա հարձակվում է Թոնի Ստարկի գրասենյակի վրա, որպեսզի ստանա Երկաթե մարդու զրահը, բայց տապալվում է նրա կողմից Սարդ-մարդու օգնությամբ և վերցվեց Վ.Ա.Հ.Ա.Ն-ի հսկողության տակ:
Կոմիկսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Իքս Մարդիկ՝ Էվոլյուցիա» անիմացիոն սերիալում հանդիսանում է որպես Իքս Մարդկանց գլխավոր թշնամի:
- Նա նաև հայտնվում է «Վրիժառուները՝ Երկրի հզորագույն հերոսները» անիմացիոն սերիալում:
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նիք Ֆյուրի՝ Վ.Ա.Հ.Ա.Ն-ի գործակալը» ֆիլմում Իժի դերը կատարել է Սանդրա Հեսը: Ֆիլմում նրան կոչում էին Անդրեա ֆոն Շթրուքեր:
- Ռուս դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան մարմնավորել էր Իժին Կուղխի մասին պատմող երրորդ «Կուղխ» ֆիլմում: Այս տարբերակը զգալիորեն տարբերվում է կոմիսքսական տարբերակից՝ նրա անունն է Վիկտորիա Գրին, նա ՀԻԴՐԱ-ի գործակալ չէ, այլ գերունակություններով մուտանտ: Ֆիլմում Իժը հանդիսանում է Կուղխի հիմանական հակառակորդը: Հայտնի է, որ նա համատեղում է կենսաքիմիան և մետաֆիզիկան, թույները նրա մասնագիտացումն է: Ավելի վաղ դերի համար դիտարկվել էր Ջեսիկա Բիլը, բայց նա հրաժարվեց[1][2]։
Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կապիտան Ամերիկա՝ Գերզինվոր» խաղի մեջ կերպարին ձայնավորել է Օդրի Վասիլեվկին:
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Hugh Jackman May Cross Paths With Jessica Biel In THE WOLVERINE!! — Ain’t It Cool News: The best in movie, TV, DVD, and comic book news»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-06-ին։ Վերցված է 2013-03-30
- ↑ http://www.twitchfilm.com/news/2012/07/breaking-20th-century-fox-in-talk-with-svetlana-khodchenkova-for-viper-in-the-wolverine.php(չաշխատող հղում)
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մադամ Հիդրա ն Marvel.com կայքում
- Մադամ Հիդրա ն marvel.wikia.com կայքում: