Փոթորիկ (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոթորիկ
Հրատարակման պատմություն
ՀեղինակLen Wein և Dave Cockrum?
Դերակատար / ՁայնՀոլի Բերի և Ալեքսանդրա Շիփ
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էGiant-Size X-Men #1?, Uncanny X-Men, Իքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Սուպերհերոսների ջոկատ, Black Panther?, Marvel Anime, Սարդ-մարդը և նրա զարմանահրաշ ընկերները, X-Men: Pryde of the X-Men?, Սարդ-Մարդ, Marvel Disk Wars: The Avengers, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս, Իքս մարդիկ: Խավարի փյունիկ, Դեդփուլ 2, Marvel vs. Capcom 2: New Age of Heroes և X-Men vs. Street Fighter
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Ororo Munroe
Տեսակմուտանտ, կինոհերոս, անիմացիոն կերպար և անիմեի կերպար
Հասակ1,6 մետր
Քաշ58 կիլոգրամ
Մազերի գույնսպիտակ մազեր և gray hair?[1]
Աչքերի գույներկնագույն և դարչնագույն[1]
ԾննդավայրՆյու Յորք
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ և Wakanda
ԶբաղմունքԳլադիատորներ, ուսանող, գող և սուպերհերոս
ԱմուսինՍև հովազ
Ծնողներհայր՝ David Munroe?, մայր՝ N'Dare?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Ֆանտաստիկ քառյակ, X-Treme Sanctions Executive?, Դժոխային կրակի ակումբ և Morlocks?
Հատուկ ուժեր և ունակություններ
    • Եղանակի կառավավարում
    • Մագնիսական դաշտերի կառավարում
    • Գեոկինեզ
    • Բնության հետ կապ
    • Տելեպատիայի նկատմամբ դիմադրողականություն
    • Թռիչք
    • Թաքնված կախարդական ունակություններ

Փոթորիկ[2], այլ կերպ՝ Ամպրոմպ (անգլ.՝ Storm), իրական անուն՝ Օրորո Մոնրո (անգլ.՝ Ororo Munroe), հորինված կերպար, Marvel Comics կոմիքսների հրատարակության մուտանտ-սուպերհերոսուհի։ Նախկինում Իքս մարդկանցից մեկը, այժմ՝ Վականդայի կառավարող թագուհին, այն բանից հետո, երբ ամուսնացավ Վականդայի թագավոր՝ Սև հովազի հետ։ Բաժանված է[3]։ Ստեղծել են գրող Լեն Վինը և նկարիչ Դեյվիդ Կոկրումը, և առաջին անգամ հայտնվել է Giant-Size X-Men #1 (մայիս, 1975) համարում՝ դառնալով առաջին սևամորթ հերոսուհին։ 1975-2005 թվականներին Փոթորիկը եղել է հիմնական Իքս մարդկանցից մեկը՝ հաճախ հանդես գալով որպես առաջնորդ։

Փոթորիկը հանդիսանում է ամենահայտնի Իքս մարդկանցից մեկը, ով հաճախ հայտնվել է կոմիքսների մեծամասնությունում, մուլտսերիալներում, վիդեոխաղերում, նաև 6 լիամետրաժ ֆիլմերում, որտեղ նրա դերը կատարել են դերասանուհիներ՝ Հոլի Բերին (Իքս մարդիկ, Իքս մարդիկ 2, Իքս մարդիկ։ Վերջին մարտը, Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը) և Ալեքսանդրա Շիփը (Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս և Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ)։

Հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոթորիկը դարձել է կոմիքսների առաջին սևամորթ հերոսներից մեկը և առաջին սևամորթ կին սուպերհերոսուհին, աշխարհի երկու ամենամեծ՝ Marvel Comics և DC Comics կոմիքսների հրատարակությունների հիմնական կամ երկրորդական կերպարներում[4][5]։ 1975 թվականին՝ մինչ այդ երկու ընկերությունների կերպարի ստեղծումը, նախորդել են միայն մի քանի տղամարդ կերպարներ։ Ավելի վաղ նրա սևամորթ սուպերհերոսներն էին Գեյբ Ջոնսը (1963), Սև հովազը (1966), Բիլ Ֆոստերը (1966), Սարդ-մարդի երկրորդական կերպար Ջո Ռոբերտսոնը (1967), նրա որդի Ռենդին (1968) և Հոբի Բրաունը (1969), Լյուկ Քեյջը (1972), Բլեյդը (1973), Բազեն (1969) և Էբի Բրաունը (1969)։ DC Comics-ում դրանք եղել են Մել Դունկանը (1970), Կանաչ Լապտեր՝ Ջոն Ստյուարտը և ընթացքում Միսս Հրաշքը՝ Շիլո Նորման (1976)։

Ալտերնատիվ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Marvel-Զոմբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոթորիկը, Թորի, Բժիշկ Սթրենջի, Գիշերային օձի և Հսկայի հետ, ընկնում են վարակված Ֆանտաստիկ քառյակի ձեռքը և դառնում է զոմբիներից մեկը։ Հետո հարձակվում է Բժիշկ Դումի ամրոցի վրա այլ զոմբի սուպերհերոսների հետ, իսկ հետո ամայացած Նյու Յորքում, այլոց հետ փորձում է բռնել ժամանած Արծաթե սերֆինգիստին և, ամենայն հավանականությամբ, մահանում է այն բանից հետո, երբ յոթ զոմբիները (Հենք Փիմ, Կապիտան Ամերիկա, Կուղխ, Սարդ մարդ, Հալք, Երկաթե մարդ և Լյուք Քեյջ) ստանում են նրա ուժերը և այրում մնացածին։

Տուն M[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ալ կախարդուհին փոխում է աշխարհը «House of M»-ի իրադարձություններում, Փոթորիկը դառնում է Քենիայի արքայադուստր։ Վերջնական մարտում Շելման կլանում է նրա բոլոր ուժերը։

Ultimate Փոթորիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլտիմեյտ տիեզերքում Փոթորիկը հանդիսանում է Ultimate X-Men թիմի հիմնադիրներից մեկը։ Այդ որակով նա առաջին անգամ հայտնվել է 2001 թվականին և ստեղծվել է գրող Մարկ Միլլարի և նկարիչ Ջո Քեսադայի կողմից։ Միլլարը, որը զբաղվում էր սերիաները գրելով, մինչև 2003 թվականը, բնութագրել է Օրորոյին որպես ոչ լեգալ էմիգրանտի Մարոկկոյից, որն ապրել է Աթենքում, Տեխաս նահանգում և եղել է մեքենաների մրցաշավորդ՝ մինչ Իքս մարդկանց գալը։

Փոթորկի մայրը եղել է քենիացի արքայադուստր, հայրը՝ ամերիկացի ֆոտոլրագրող։ Երբ Օրորոն 5 տարեկան էր, նրանց տան վրա ռումբ է ընկնում, և նրա ծնողները մահանում են։ Օրորոն մի քանի օր պառկած է եղել տան ավերակների տակ՝ մինչ օգնականների նրան գտնելը։ Դրա հետևանքով նրա մոտ առաջացավ կլաուստրոֆոբիա։ Մի օր նա դարձավ անտուն որբ, որը չուներ ո՛չ ընկերներ և ո՛չ էլ ազգականներ, որոնք կարող էին նրան օգնել։ Նա սկսել է թափառել, իսկ հետ նաև գողանալ։ Երբ Օրորոն մեծացավ, նա դարձավ ավտոմեքենաների մասնագիտացված ավտոարշավորդ։ Հաճախ ոստիկանությունից փրկվելու համար նա օգտագործել է իր եղանակին տիրապետելու ունակությունները։ Մագնետոն իմանում է նրա զարմանահրաշ հնարավորությունների մասին և նրան առաջարկում է միանալ Մուտանտների եղբայրությանը։ Բայց Օրորոն հրաժարվում է։ Երբ Օրորոն հերթական անգամ փորձում էր մեքենա վարել, նրան բռնում է ոստիկանությունը։ Բախտի բերմամբ նրան այդ ժամանակ ցուցակագրում է ցերեբրոն՝ Քսավյեի համակարգիչը։ Պրոֆեսորը ուղարկում է Ջինա Գրեյին՝ Օրորոյին ազատելու։ Ջինան ներշնչում է բանտապետին, որ նա ՀԴԲ-ի գործակալ է, որին ուղարկել են տարօրինակ մրցարշավորդի հետ իրավիճակը հասկանալու համար և Օրորոյին վերցնում է իր հետ։ Շուտով Օրորոն դառնում է Իքս մարդիկ թիմի անդամ և ստանում է նոր անվանում՝ Փոթորիկ։ Նա հույս ուներ, որ պրոֆեսոր Քսավյեն նրան կսովորեցնի նրան ճիշտ օգտագործել իր սուպերունակությունները և կօգնի նրան սկսել նոր կյանք, որը կապ չունի քրեականության հետ։

Ի տարբերություն պաշտոնական Փոթորկի՝ նրա Ուլտիմեյտ տարբերակը ամենասկզբում խնդիրներ է ունենում իր ունակությունների կառավարման հետ։ Ի տարբերություն նրա պաշտոնականի, նրա կենսագրության մեջ Փոթորիկը ունի բարդ հարաբերություններ Իքս մարդկանց այլ անդամների հետ՝ Գազանը, որի նկատմամբ նա հետաքրքրություն էր տածում, չնայած, որ նա ուներ յուրահատուկ գազանային արտաքին, իսկ ինքը՝ Գազանը, որը բարդույթավորվում էր իր արտաքինից, սկզբից չէր կարողանում հասկանալ, թե ինչով է նա դուր եկել գրավիչ Օրորոյին։

Հաջորդող իրադարձություններում Փոթորիկը հաճախ հանդես է եկել որպես թիմի ղեկավար, իսկ հետո նա հարաբերություններ է ունենում Կուղխի հետ։ Պրոֆեսոր Քսավյեի թիմի ռեֆորմացումից հետո, Հսկա անունով մուտանտը բացահայտվում է որպես անօրինական դոպինգ օգտագործող, որը մուտացիա է տալիս։ Հսկան արտաքսվում է Քսավյե համալսարանից, բայց նրան հաջողվում է մտափոխել այլ անդամների (Հրեշտակապետ, Ռոուգ, Գիշերային օձ և Կիկլոպ) օգտագործել թմրանյութ և գնալ նրա հետ։ Փոթորիկը մնում է համալսարանում և վերջ ի վերջո հաղթանակ է տանում Քսավյեն։

Մագնետոյի կազմակերպած Նյու Յորքի վրա հաձակումից հետո, շատ Իքս մարդիկ մահանում են, այդ թվում նաև՝ Կուղխը, Գիշերային օձը, Գազանը, Կիկլոպը և շատ այլն։ Փոթորիկը շատ քչերից է ում հաջողվում է ողջ մնալ՝ Քիթի Փրայդի, Հսկայի, Ջին Գրեյի, Սառույց-մարդու և Ռոուգի հետ։

Ուլտիմատումից հետո, Օրորոն Հսկայի հետ հանձնվում է իշխանություններին։ Բանտարկյալների կայանատեղիում նա ունի կապեր պահակների հետ, բայց երբ Վալերի Կուպերը բացահայտում է գաղտնիքը այն մասին, որ մուտանտները ստեղծվել են կառավարության կողմից, Օրորոն ստեղծված ստից կորցնում է համբերությունը։ Երբ Ստեյսի Իքսը ռևոլյուցիա է սկսում, Փոթորիկը որոշում է փոխել իմիջը, հետո ոչնչացնում է պահակներին, որոնք պահպանում էին բանտարկյաների կայանատեղին և ապստամբություն է բարձրացնում։ Այն բանից հետո, երբ մուտանտները սկսում են ամեն ինչ ավերել, Փոթորիկը ազատում է Հսկային, հետո նա իմանում է, որ Ստեյսի իքսը որոշել է մահապատժի ենթարկել կայանատեղիի պահակներին։ Փոթորիկը խառնվում է և առաջարկում է քվեարկություն անց կացնել, կայանատեղիի աշխատակիցներին ողջ թողնելու կամ սպանելու միջև։ Ձայները հավասարաչափ են բաշխվում, բայց հետո հայտնվում է Պետրը և սպանում է երկրպագուներից մեկին, ինչով Փոթորկի մոտ հիասթափություն է առաջացնում։ Բայց կայանատեղիի վրա հարձակվում են պահակների բանակը, իսկ Փոթորիկը Գեներալ Ուոլքերի և մնացած մուտանտների հետ թաքնվում են Նեբրովթներից։ Նեբրովթների հարձակումից հետո Օրորոն միայնակ թափառում է ԱՄՆ-ի հարավ-արևմուտում գտնվող անապատում։ Մուտանտների դեմ Քիթի Փրայդի և Ֆյուրիի պայքարի ժամանակ, նա խառնվում է պայքարին և կայծակի ուժի շնորհիվ ոչնչացնում է Նեբրովթներից շատերին։ Փոթորիկը այն քսան մուտանտներից է, որոնք հրաժարվել են Կապիտան Ամերիկայի առաջարկից՝ մուտացիան բուժելու։ Քսան մուտանտների հետ նա հասնում է նոր ապաստարան Յուտայի հարավ-արևմուտքում, որտեղ որոշ մուտանտներ դժգոհ էին իրադարձությունների այդպիսի շրջադարձից։ Իսկ Նոմին որոշում է փոխել մուտանտների առաջնորդին և քվեարկություն է անց կացնում, Օրորոն, ինչպես նաև մուտանտներից շատերը, քվեարկում են Քիթիի օգտին։

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոթորիկը հանդիսանում է աշխարհի ամենաազդեցիկ մուտանտներից մեկը և ցուցադրում է շատ ունակություններ, որոնցից շատերը հանդիսանում են նրա իշխանությունը եղանակի նկատմամբ[6]։ Փոթորիկը ցուցադրում է նաև, երկրագնդի տարբեր վայրերից, եղանակի բոլոր տեսակներին կառավարելու փսիոնիկ ունակությունը։ Նա կարողացել է նաև ազդել երկրի էկոհամակարգի վրա, իսկ մի քանի անգամ նաև ոչ երկրագնդային։ Նրա իշխանության տակ է ցանկացած տեսակի տեղումներ բերելը, իջեցնել կամ բարձրեցնել ջերմաստիճանը, փոխել օդի խոնավությունը կամ մոլեկուլյար աստիճանի վրա ջրի ներծծման շատացումը կամ քչացումը, նաև կայծակ և մթնոլորտային էլեկտրականության այլ ձևեր բերելը և մթնոլորտային ճնշումը ամբողջությամբ վերահսկելը։ Նրա լիակատար իշխանության տակ են գտնվում օդերևութաբանական փոթորիկները, ներառյալ՝ տորնադոն, ամպրոպը, ձյունաբուքը և մրրիկները[7], նաև մառախուղները։ Նաև նա կարող է կանչել ոչ միայն այդ տարրերային աղետները, այլ նաև ցրել դրանք, թողնելով միայն բաց երկինք։

Մթնոլորտի վրա հստակ վերահսկումը Փոթորկին թույլ է տալիս ստեղծել յուրահատուկ եղանակային էֆեկտներ։ Նա կարող է տեղումներ բերել ավելի ցածր կամ ավելի բարձր վայրերում, քան այն, որը սովորական է համարվում նրանց համար, ստեղծել օդային հեղեղներ մեկ կետում և ցանկացած ուղղությամբ տեղափոխվելով՝ թույլատրել շրջապատող էլեկտրականությանը անցնել իր մարմնի միջով, որպեսզի հետո ստեղծի էներգետիկ պայթյուններ և ազատ սառնամանիքներ, որը կարող է սառեցնել առարկաներ և մարդկանց, հավաքել մթնոլորտային աղտոտող նյութերը և նրանց օգնությամբ բերել թթվային անձրևներ և թունավոր մառախուղներ։ Իր ի ծնե ուժին լրացում է նաև թռչելու ունակությունները՝ կանչելով բավականին ուժեղ քամիներ, որպեսզի պահի նրա և մնացածի քաշը, ինչը նրան հնարավորություն է տալիս թռչելու մեծ տարածություններով և արագություններով։ Նրա ուժերը այնքան մեծ են, որ նա կարող է իրեն ենթարկել մարդու թոքերի թթվածինը։ Փոթորիկը կարող է ազդել ներքին ականջի ճնշման վրա, ինչը շատ ուժեղ ցավ է պատճառում մարդուն։ Նա նաև ունի մառախուղները և սմոգները բեկելու ունակություն, որպեսզի որոշակիորեն թափանցիկ թվա, իսկ ուշ կոմիքսներում՝ անտեսանելի։

Փոթորիկը նաև ցուցադրել է այլ եղանակային երևույթները ղեկավարելը, ինչպիսիք են՝ տիեզերական փոթորիները, արևային քամիները, օվկիանոսային հոսանքները և էլեկտրոմագնիսական դաշտերը։ Նաև նա կարող է շնչել ջրի տակ, ճեղքելով ջուրը թթվածնի և ջրածնի էլեկտրոլիզի եղանակով[8]։ Գտնվելով տիեզերքում, նա կարող է կառավարել միջաստղային և ինտերջգալակտիկական ալքիները։ Փոթորիկը կարող է փոխել տիեզերքի իր ընկալումը, որպեսզի որսա ջերմային և կինետիկ էներգիաների ալիքները և փոխի այն իր հայեցողությամբ։

Փոթորիկը, ինչպես ցույց է տրվել, ունի սերտ կապ եղանակի հետ և այդ կապը կախված է հենց Փոթորկի էմոցիոնալ վիճակից, այդ իսկ պատճառով էլ նա հաճախ թաքցնում է իր զգացմունքները, որպեսզի պատահական կերպով չփոխի եղանակը այնտեղ, որտեղ նա գտնվում է։ Բնության վրա ազդեցությունը նրան թույլ է տալիս գտնել Քսավյե համալսարանի տարածքում գտնվող մահացող ծառերը, գտնել օբյեկտներ տարբեր վայրերում, ներառյալ ջրում, զգալ հյուսիսային կիսագնդում ոչ ճիշտ շարժվող փոթորիկը և զգալ լուսնի և արևի միջև եղած էներգետիկ հոսքերի խախտումը, նաև երկրագնդի մագնիսական մթնոլորտի խեղաթյուրումը[9]։ Փոթորիկը կարող է որոշել իր գտնվելու վայրը, նայելով երկրագնդին որպես օդերևութաբանական քարտեզ[10]։ Փոթորկի որպես մուտանտ ունակությունները սահմանափակված են միայն նրա կամքով և դիմացկունությամբ։ Մի անգամ պահակները Փոթորկին կարգել են որպես Օմեգա մակարդակի մուտանտ[11]։

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոթորիկը հայտնվել է թիմի մասին բոլոր յոթ լիամետրաժ ֆիլմերում՝ «Իքս մարդիկ», «Իքս մարդիկ 2» և «Իքս մարդիկ։ Վերջին մարտը», որտեղ եղել է գլխավոր հերոսներից մեկը, բայց չնայած դրան, նրա կերպարի բնավորությունը մանրամասն չի ցուցադրվել։ Երրորդ ֆիլմում Փոթորկի կերպարը ցուցադրվել է ավելի մանրամասն, այդ ֆիլմում նա Կուղխին խոստովանում է, որ նրա նատմամբ ունի ջերմ զգացմունքներ և այդ ֆիլմում կատարած դերի համար Հոլի Բերին ստացել է «Ազգի ընտրությունը» մրցանակ[12]։ Փոթորիկը առաջին ֆիլմում մասնակցել է Սրատամից Լոգանին փրկելուն, երկրորդ ֆիլմում նա կռվում է սպա Սթրայքերի հետ, իսկ երրորդ ֆիլմում նրա մասնակցությունը ակնհայտ է Մագնետոյի և նրա բանակի դեմ մարտում։
  • Երիտասարդ Օրորո Մոնրոն էպիզոդիկ ցուցադրվել է «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ» ֆիլմում, Աֆրիկայում ադամանտիայի որոնումների ժամանակ, երբ գերի էր ընկել Սթարյքերի կողմից, բայց նրա մասնակցությամբ տեսարանները չեն հայտնվել ֆիլմի հիմնական տարբերակում, այլ ցույց են տրվել ժապավենում և թրեյլերում, նաև ֆիլմի DVD տարբերակով լիցենզավորված բոնուսային նյութերում։ Նրա դերը կատարել է Էյպրիլ Էլեսթոն Էնահարոն։
  • Երիտասարդ Օրորո Մոնրոն կարճ ցուցադրվել է «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում, երբ Չարլզ Քսավյեն միացնում է իր ուղեղը ցերեբրոյին, ստեղծված նրա ընկերոջ՝ Գազանի կողմից։ Նրա դերը կատարել է Էլիզաբեթ Վրայթը[13]։
  • Հոլի Բերին կատարել է Փոթորկի դերը «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում[14][15]։ Նա օգնում է պաշտպանել չինական տաճարը պահակներից, որտեղ թաքնվում են մուտանտները։ Պահակներից մեկը սպանում է նրան։ Բայց փոփոխված աշխարհում Փոթորիկը դեռ ողջ է և դեռ դասավանդում է Քսավյերի դպրոցում։
  • Բրյան Սինգերը հայտարարել է, որ Փոթորիկը կարող է հայտնվել հաջորդ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում նոր դերասանուհու կատարմամբ, բայց հնարավոր է նաև Հոլի Բերիի հայտնվելը[16]։ 2015 թվականի հունվարին հայտարարվել է, որ երիտասարդ Օրորո Մոնրոյի դերը կկատարի Ալեքսանդրա Շիփը[17], իսկ Հոլի Բերին ֆիլմում չի հայտնվի։ Ըստ սյուժեի երիտասարդ Փոթորկին, որը գողությամբ է զբաղվում, հավաքագրում է Ապոկալիպսիսը։ Փոթորիկը հետագայում Էն Սաբահ Նուրից ստանում է ճերմակ մազեր և ուժեղացված ունակություններ, մասնակցում է Չարլզ Քսավյեի առևանգմանը և պայքարում է Իքս մարդկանց դեմ։ Սակայն, այն բանից հետո, երբ հասկանում է, որ Էն Սաբահ Նուրը ուզում է սպանել բոլորին, ներառյալ նրա կուռք Միստիկին, նա դավաճանում է նրան և օգնում է Իքս մարդկանց նրան հաղթել։ Ֆիլմի վերջում դառնում է առաջին Իքս սերնդի անդամ Գիշերային օձի, Փյունիկի, Կիկլոպի և Փիթեր Մաքսիմոֆի հետ։
  • Փոթորիկը Ալեքսանդրա Շիփի կատարմամբ այլ Իքս մարդկանց հետ էպիզոդիկ հայտնվում է նաև «Դեդփուլ 2» ֆիլմում։
  • Ալեքսանդրա Շիփը վերադառնում է Փոթորկի դերին «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմում։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոթորիկ կերպարը հայտնվել է նշված մուլտսերիալներում.

  • «Սարդ մարդը և նրա զարմանալի ընկերները» (1981—1983)
  • X-Men: Pryde of the X-Men (1989)
  • Սարդ մարդ (1994—1996)
  • Իքս մարդիկ (1992—1997)
  • Իքս մարդիկ։ Էվոլյուցիա (2000—2003)
  • Կուղխ և Իքս մարդիկ (2008—2009)
  • Marvel Super Hero Squad (2009—2011)
  • Black Panther (2010)
  • Marvel Anime (2010—2011)

Փոփ մշակույթում հիշատակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոթորիկը հայտնվել է Ռոբոճուտ մուլտսերիալի «Sausage Fest» սերիայում։
  • Codename: Kids Next Door մուլտսերիալի էպիզոդներից մեկում, հերոսներից մեկը Ձյունք Հրեշտակ անվանումով, հանդիսանում է Փոթորկի համանմանը և տիրապետում է նրա ունակություններին, որը նա դրսևորում է վերահսկելով ձնագունդը։
  • Ամերիկյան խաղային շոուի Deal or No Deal էպիզոդում հայտնվեցին մոդելներ, հագնված Փոթորկի հագուստով[18]։
  • Հիշատակվում է ամերիացի ռեփեր Շոն Գարեթի և երգչուհի Նիկի Մինաժի «Get It All» ստեղծագործությունում՝ «I couldn’t shack the weather, Storm had nothing on this chick named Heather»:
  • Նաև հիշատակվում է Նիկի Մինաժի "Chun-Li" երգում։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղային կերպար է «X-Men: Children of the Atom» խաղում։
  • «X-Men: The Ravages of Apocalypse» խաղում ներկայացված է որպես հակառակորդ նմանակ։
  • Հայտնվում է «X-Men Legends» և «X-Men Legends II: Rise of Apocalypse» խաղերում որպես խաղային կերպար։
  • «X-Men: The Official Game» խաղում հանդիպում է մի քանի առաքելություններում որպես օգնական կերպար, որը կարող է շանթահարել հակառակորդներին։ Ցուցադրվում է, որ Փոթորիկը տառապում է կլաուստրոֆոբիայով։
  • Խաղային կերպար է Marvel Heroes խաղում։
  • Խաղային կերպար է Marvel: Future Fight հեռախոսային խաղում։
  • Խաղային կերպար է Marvel: Contest of Champions հեռախոսային խաղում։
  • Խաղային կերպար է Lego Marvel Super Heroes խաղում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A+X #3 (Avengers + X-Men #3) (2012)

Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին կերպարը ստեղծողները ստացան Glyph Comics Awards[en] մրցանակ «Լավագույն կոմիքս» ֆան անվանակարգում Փոթորկի մասին կոմիքս սերիաների համար[19]։

2010 թվականին Փոթորիկը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը «25 լավագույն Իքս մարդիկ» ցանկում[20],:

2011 թվականին զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը «IGN-ի վարկածով կոմիքսների 100 լավագույն հերոսները» ցանկում[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Storm - Character (29359) - AniDB
  2. «Шторм» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  3. Black Panther/Storm wedding conference newsarama.com, 2006-11-23(անգլ.)
  4. Afros, Fcons and Spandex: A brief history of American superhero comicbookresources.com, 5.02.2004(անգլ.)
  5. Top Ten Black Comic Book Heroes Of All Time newsone.com, 27.07.2010
  6. marvel.com. «Storm: Marvel Universe». Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. She is able to «summon the softest breeze or the most torrential hurricane.» Syd Barney-Hawke’s Marvel Encyclopedia Volume 2: X-Men. Marvel Comics. (2003-04-01). Retrieved on 2008-04-19. ISBN 0-7851-1199-9.
  8. Chris Claremont (w), Salvador Larroca (p). "Blindside" X-Treme X-Men 2 (August 2001), Marvel Comics
  9. #29
  10. Astonishing X-Men Vol. 3 #34
  11. Black Panther #21
  12. People choice on youtube Youtube.com. 2007-01-09
  13. Surprise Cameos in X-Men: First Class (Spoilers) — Comic Vine
  14. «'X-Men: Apocalypse': Who will return? What new mutants may appear? Scoop on the next X-Men film -- Exclusive». Entertainment Weekly. 2014 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  15. «Halle Berry as Storm». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  16. «X-MEN: APOCALYPSE WILL STAR CYCLOPS, JEAN GREY AND STORM». Sci-Fi Now. 2014 թ․ մայիսի 7. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  17. Alexandra Shipp, Sophie Turner and Tye Sheridan Join X-Men: Apocalypse! — ComingSoon.net
  18. Is Howie Mandel The Power Broker? Արխիվացված 2012-09-06 archive.today pinkkryptonite.com (անգլ.)
  19. The 2007 Glyph Comics Award winners Արխիվացված 2007-07-11 Wayback Machine PopCultureShock (անգլ.)
  20. IGN’s Top 25 X-Men List Comics.ign.com,2010-07-07(անգլ.)
  21. «Storm is number 42». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]