Դասղեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դասի ժամանակ

Դասղեկ, դասարանի ղեկավար, հանրակրթական դպրոցի ուսուցիչ, որը կատարում է դասարանի աշակերտական կոլեկտիվի պատասխանատու կազմակերպչի պարտականությունը։ Դասղեկի պաշտոնը խորհրդային շրջանի դպրոցում հաստատվել է 1930-ական թվականներին։ Հիմնական պարտականությունները սահմանված էին միջնակարգ հանրակրթական դպրոցների կանոնադրությամբ։

Դաստիարակչական աշխատանք է կատարում մյուս ուսուցիչների հետ համագործակցած։ Նպաստում է մանկավարժական ընդհանուր պահանջների իրականացմանը։ Երեկոյան (հեռակա) հանրակրթական միջնակարգ դպրոցներում դասղեկը սերտ կապ է պահում այն հիմնարկությունների հետ, որտեղ աշխատում են սովորողները։

Դասղեկի պաշտոնը գոյություն ունի նաև միջնակարգ մասնագիտական և պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնական հաստատություններում։ Դասղեկին նշանակում է տնօրենը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 295