Շոն Էշմոր
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1979 (43 տարեկան) |
Ծննդավայր | Ռիչմոնդ (Բրիտանական Կոլումբիա), Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Կրթություն | Peel District School Board? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Շոն Էշմոր (անգլ.՝ Shawn Ashmore, հոկտեմբերի 7, 1979, Ռիչմոնդ (Բրիտանական Կոլումբիա), Բրիտանական Կոլումբիա, Կանադա)[1], կանադացի դերասան, լայն հասարակությանը հայտնի է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից Սառցե մարդու (անգլ.՝ Iceman) դերով։
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոն Էշմորը ծնվել է Ռիչմոնդ քաղաքում, Բրիտանական Կոլումբիա[1]՝ Լինդա և Ռիկա Էշմորների ընտանիքում։ Նրա մանկությունը անցել է Օնտարիո նահանգի Բրամփթոն քաղաքում, որտեղ նա սովորել է Թըրներ Ֆենթոնի դպրոցում։ Նրա երկվորյակ եղբայրը՝ Ահարոն Էշմորը նույնպես դերասան է։ Ահարոնն ու Շոնը մի քանի ֆիլմում խաղացել են երկվորյակների դերերում։ Այդուհանդերձ, նրանք հանդես են եկել նաև առանձին ֆիլմերում։ Ահարոնը փոքր-ինչ ավելի բարձրահասակ է Շոնից։ Ահարոնը նեղսրտում է՝ ասելով, որ Շոնը սովորաբար ստանում է լավ տղաների դերը, իսկ ինքը խաղում է խուլիգանների դերեր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոն Էշմորի առավել հայտնի դերը եղել է Սառցե մարդու կերպարը «Իքս մարդիկ» և նրան հաջորդող «Իքս մարդիկ 2» և «Իքս մարդիկ, Վերջին մարտը» ֆիլմերում։ Չնայած այն բանին, որ ֆիլմի տարբեր մասերում երկրորդական կերպարների մեծ մասը խաղացել են տարբեր դերասաններ, Շոն Էշմորը նկարահանվել է բոլոր ֆիլմերում, քանի որ առաջին մասում նա կերպարանավորել էր գլխավոր հերոսին՝ ի տարբերություն «Հոգու կատու» ֆիլմի, որի առաջին և երկրորդ մասերում նրա դերը երկրորդական էր։ Էշմորը նաև հնչյունավորել է Սառցե մարդու կերպարը «The Super Hero Squad Show» մուլտսերիալում։ 2014 թվականին դերասանը նկարահանվել է «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում՝ դարձյալ մարմնավորելով Սառցե մարդուն։
2002 թվականին Disney Channel-ի կողմից արտադրված «Քադեդ Քելլի» ֆիլմում Էշմորը մարմնավորել է ավագ կուրսանտ Բրեդ Ռիգբիի կերպարը։ Հրավիրված է եղել «Սմոլվիլի գաղտնիքը» ֆիլմի երկու սերիաներում՝ Էրիկ Սամերսի կերպարում նկարահանվելու համար։ Հետագայում նույն հեռուստասերիալում նրա եղբայրը մարմնավորել է Ջիմի Օլսենին։
2004 թվականի դեկտեմբերին Շոն Էշմորը նկարահանվել է «Միջերկրական ծովի կախարդը» ֆիլմում՝ գլխավոր հերոսի դերում։ ֆիլմը արտադրվել է SciFi Channel-ի կողմից՝ Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինի ստեղծագործությունների հիման վրա։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հուլիսի 27-ին Լոս Անջելեսում Շոն Էշմորը ամուսնացել է Դանա Ռենե Օուսդինի հետ [2]։ 2017 թվականի հուլիսին զույգը ունեցել է որդի։ Շոնը սիրում է ժամանակ անցկացնել իր եղբոր հետ, լսել երաժշտություն, կիթառ նվագել և սնոուբորդով սահել։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր | |||
---|---|---|---|
Տարի | Վերնագիր | Կերպար | Ծանոթագրություն |
1991 | Եվ ուրախության մեջ և վշտի մեջ | student in pageant | |
1993 | Անբարոյական վարքը | young Brian «Spinner» Spencer | Հետուստաֆիլմ |
1994 | Գիթառահար | Ուեյլոն Թիբբինս | Հեռուստաֆիլմ |
1995 | Ընդմիշտ Լոնգ Այլանդ | Դոննի | Հեռուստաֆիլմ |
1997 | Լուսնի խոստումները | Leviatus Bennett | Հեռուստաֆիլմ |
Any Mother’s Son | Բիլլի | Հեռուստաֆիլմ | |
Մելանի Դարոու | Դեյվիդ Էբոթ | Հեռուստաֆիլմ | |
1998 | Անիմորֆեր | Ջեյք Բերենսոնը | |
Փետրավոր թռչուն | Լուսանկարիչ | ||
1999 | Անծանոթի իշխանության ներքո | Դեննի | Հեռուստաֆիլմ |
Սիրելի Ամերիկա։ Կարմիր ձյուն ձմռանը | Ben Valentine | Կարճամետրաժ | |
2000 | Իքս մարդիկ | Բոբբի Դրեյքը / Այսբերգ | |
2001 | Մեծ տուն | Թրևոր Բրյուսթեր | Հեռուստաֆիլմ |
Մթության մեջ | Ավագ որդի | Հեռուստաֆիլմ | |
Ռոմասանտա | Beau | Հեռուստաֆիլմ | |
2002 | Past Present | college kid | Կարճամետրաժ |
Կադեթ Քելլի | Բրեդ | Disney Channel Original Movie | |
2003 | Իքս Մարդիկ 2 | Բոբի Դրեյք/Այսբերգ | |
2004 | Միջերկրական ծովի կախարդը' | Գեդ | մինի-սերիալ |
2005 | Նորեկ | Ռոբ Դոնովան | |
Երեք ասեղ | Denys | ||
Թերրի | Թերրի Ֆոքս | հեռուստաֆիլմ | |
2006 | Հոգու անդորրություն | Կոննոր | |
Իքս մարդիկ:վերջին մարտ | Բոբի Դրեյք/Այսբերգ | ||
2008 | Արևադարձ | Քրիստիան | Direct-to-video |
Ավերակներ | Էրիկ | ||
2009 | Շեղվածը | Մայք Սթիվեն | Հեռուստաֆիլմ |
2010 | Սառածներ | Ջո Լինչ | |
Մայրերի օր | Ջորջ Բառնում | ||
2012 | Էրիկ Նոլան | ||
2014 | Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը[3] | Բոբբի Դրեյք/Այսբերգ | |
Հեռուստատեսություն | |||
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություն |
1989 | Ոստիկան Քեթթսը և նրա շունը | «Mistaken Identity» (episode 2.12) | |
1992 | Ռեյ Բրեդբերի թատրոն | Չառլի | «Colonel Stonesteel and the Desperate Empties» (episode 6.4) |
1997 | Ակնթարթային ապագա | Gord | «Mudpack» (episode 1.19) |
Fast Track | young Chandler | «Combustions» (episode 1.8) | |
1999 | The City | «Departures» | |
Real Kids, Real Adventures | Aaron Hall | «Mountain Lion» (episode 2.9) | |
2000 | Երկրի վրա. Վերջին հակամարտություն | Max | «Sanctuary» (episode 3.15) |
1998-2000 | Անիմորֆեր | Ջեյք Բերենսոն | 13 episodes |
2000 | Հայտնի Ջեթ Ջեքսոն | Chet | «What You Wish For» (episode 2.26) |
2002-2004 | Սմոլվիլի գաղտնիքը | Էրիկ Սամերս | «Leech» (episode 1.12) and «Asylum» (episode 3.9) |
2009 | The Super Hero Squad Show | Մարդ-սառույց | |
2010 | Սահման | Ջոշուա Ռոուզ | «Amber 31422» (episode 3.5) |
Bloodletting & Miraculous Cures | Fitz | Mini-series filming | |
2013 — 2015 | Հետևորդները | Մայք Ուեստոն | 45 episodes |
2016 — 2017 | Դատավճիռը | Սամ Սալլիվան | |
Տեսախաղեր | |||
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություն |
2006 | X-Men: The Official Game | Iceman | |
2016 | Quantum Break | Ջեք Ջոյս |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Shawn Ashmore»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 2018-08-22
- ↑ «Shawn Ashmore is married»։ People (magazine)։ օգոստոսի 29, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-14-ին։ Վերցված է 2014-12-05
- ↑ Твиттер / Bryan Singer: Very excited to welcome #annapaquin, @ellenpage & @shawnrashmore to #XMen #DaysofFuturePast — thank you @BrettRatner for letting them live!
|