Աննա Պեկուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Պեկուին
AnnaPaquinToronto2018.jpg
Ծնվել էհուլիսի 24, 1982(1982-07-24)[1][2][3][…] (38 տարեկան)
ԾննդավայրՎիննիպեգ, Կանադա
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Hutt Intermediate School?, Raphael House Rudolf Steiner School? և Windward School? (հունիս 2000)
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Սթիվեն Մոյեր
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, Թատերական համաշխարհային մրցանակ և Կանադայի Փառքի ծառուղի

Աննա Հելեն Պեկուին (անգլ.՝ Anna Helene Paquin, հուլիսի 24, 1982(1982-07-24)[1][2][3][…], Վիննիպեգ, Կանադա), ծնունդով կանադացի, Նորզելանդայի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։ «Օսկար»-ի մրցանակակիր (1993) և «Դաշնամուր» ֆիլմում երկրորդ պլանի դերով «Ոսկե գլոբուս»-ի հավակնորդ (նա դարձավ համաշխարհային կինոյի պատմության ութ դերասանուհիներից մեկը, ով Օսկար ստացավ իր դեբյուտային երկրորդական դերի համար): 11 տարեկան հասակում Օսկար ստանալով ՝ Աննա Պեկուինը դարձավ երկրորդ ամենաերիտասարդ դերասանուհին (Թաթում Օ'Նիլից հետո), ով ստացավ Օսկար մրցանակ[4]: «Իրական արյուն» հեռուստադրամայում գլխավոր դերի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, իսկ «Թաղիր իմ սիրտը Վունենդ-նիում» հեռուստաֆիլմում երկրորդական դերի համար եղել «Էմմի»-ի հավակնորդ[5]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Պեկուինը ծնվել է Վինիփեգում (Կանադա)՝ ուսուցիչների ընտանիքում: Աննայի հայրը ՝ Բրայան Պեկուինը (ծնված 1952 թվականին) ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, ծնունդով ՝ կանադացի։ Մայրը ՝ Մերի Պեկուինը, անգլերենի ուսուցիչ[6]: Ընտանիքում Աննան կրտսեր երեխան է: Նրա ավագ եղբայրը՝ Էնդրյուն (ծնված 1977 թվականին), ռեժիսոր է, իսկ ավագ քույրը ՝ Կատյա (ծնված 1980 թվականին), Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցության նախկին համանախագահ Նորման Ռասելի ուղեկից է[7]:

Չորս տարեկան հասակում Աննան ընտանիքի հետ տեղափոխվում է Նոր Զելանդիա: Մինչև ինը տարեկանը նա սովորել է Ռաֆայել Հաուս Ռուդոլֆ Շտայների դպրոցում[8]: 1994-ին ընդունվել է Հաթթի միջնակարգ դպրոց և մեկ տարի սովորում այնտեղ: Միջնակարգ կրթությունը Ուելինգտոնի աղջիկների քոլեջում սկսելուց հետո նա այն շարունակում է Լոս Անջելեսի Windward դպրոցում, որտեղ Աննան տեղափոխվում է մոր հետ, հորից բաժանվելուց հետո:

2000 թվականի օգոստոսին Աննան ընդունվում է Կոլումբիայի համալսարան, որտեղ նա մեկ տարի սովորելուց հետո հետաձգում է ուսումը՝ նկարահանումների պատճառով[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 — 1999։ Վաղ հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկուինը դերասանուհի դարձավ բոլորովին պատահաբար: Ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը փոքրիկ աղջիկ էր փնտրում «Դաշնամուրը» դրամայում առանցքային դերի համար: Աննան և նրա քույրը գնացին քասթինգի, որի մասին նրանք կարդումացել էին թերթում: Քեմփիոնը շատ է տպավորվում աղջկանով, և Պեկունիը 5000 դիմորդներից ընտրվեց Ֆլորա Մաքգրատի դերի համար[4][10]:

Վիքիքաղվածք
«Երբ նա սկսեց, ես գրեթե ընկնում էի աթոռիցս: Նա պատմեց մի երկար, աներևակայելի կրքոտ պատմություն այն մասին, թե ինչպես է Ադան կորցրել ձայնը, և ես լիովին հավատում էի նրան: Հազվադեպ կարելի է գտնել երիտասարդ մեկին, ով ունի նման դերասանական ունակություններ:[10]
»
(Ջեյն Քեմփիոնը Ֆլորայի դերի համար Աննայի լսումների մասին)


«Դաշնամուրի» նկարահանումները սկսվել են 1992 թվականին: Նկարահանման հրապարակում Աննայի գործընկերներն էին Հարվի Քեյթելը և Հոլլի Հանթերը: Ֆիլմում Ֆլորայի դերին էր բաժին ընկնում տեքստի մեծ մասը, քանի որ ըստ սյուժեի նա ստիպված էր ապահովել իր համր մոր շփումը արտաքին աշխարհի հետ: Այս ֆիլմի նկարահանումների համար Աննան ստիպված էր սովորել խոսել շոտլանդական առոգանությամբ: Այս դերի Աննայի կատարումը բուռն արձագանքների ու քննադատությունների արժանացավ։ «Դաշնամուր» ֆիլմը արժանացավ երեք Օսկարի, այդ թվում ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում: Բոլորի համար, և առաջին հերթին հենց Աննայի համար մրցանակը ստանալը մեծ անակնկալ էր: Մրցանակաբաշխության արարողության ժամանակ, ստանալով արձանիկ, տասնմեկ տարեկան աղջիկը շփոթվում է և կարողացնում ելույթ ունենալ միայն 20 վայրկյան դադարից հետո[11]:

Աննան չէր նախատեսում զբաղվել կինոդերասանուհու կարիերայով, սակաայն նրան հրավիրում էին ֆիլմերի նոր դերերում խաղալու, որոնք նա մերժում է: Այնուամենայնիվ, նա պայմանագիր է ստորագրում հեղինակավոր Ուիլիամ Մորիս գործակալության հետ (անգլ.՝ William Morris Agency) և նկարահանվում է MCI (այժմ Verizon) հեռախոսային ընկերության երեք գովազդներում[12]: Ավելի ուշ նա հայտնվում է Manitoba Telecom Systems-ի հեռուստատեսային գովազդներում[13]:

1996 թվականին Աննան նկարահանվում է ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» համանուն վեպի ադապտացիա հեռուստաֆիլմում՝ որտեղ նա մանկուց մարմնավորում է գլխավոր հերոսին: Նույն թվականին դերասանուհին նկարահանվում է «Թռչել տուն» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում է մի փոքրիկ աղջկա, որը մոր մահից հետո տեղափոխվում է հոր մոտ և մխիթարություն գտնում ծնողազուրկ բալիկներին խնամելու մեջ[14]:

1998 թվականին Աննան մասնակցում է ռեժիսոր Հայաո Միյաձակիի «Լապուտա երկնային ամրոցը» լիամետրաժ անիմե-ֆիլմի Դիսնեյի ստուդիայի անգլերեն հնչյունավորմանը, որտեղ նա հնչյունավորում է գլխավոր հերոս Սիտային:

Դեռահաս տարիքում նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հարսանիք», «Ամիստադ», «Տագնապ», «Լուսնի վրա քայլել», «Այդ ամենը նա է» և «Զայրույթ» ֆիլմերը:

2000 թվական - առ այսօր։ Կարիերայի շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Աննա Պեկուինը իր դեբյուտը կատարեց Լոնդոնի թատրոնում ՝ «Սա է մեր երիտասարդությունը» ֆիլմում, ինչպես նաև նկարահանավել է «Լիվինի և Ռուլետայի փառքը» ֆիլմում: 2004 թվականի մայիսին Աննան նկարահանվել է «Հեռու այստեղից» բրոդվեյյան արտադրության ֆիլմում։ Այդ դերի համար արժանանում է «Դրամա Դեսկ» և Theatre World Award մրցանակներին: 2005 թվականի փետրվարին Աննան նկարահանվում է After Ashley բեմադրության մեջ:

Աննա Պեկուինի կինոկարիերայում մեկ այլ կարևոր դեր էր նաև Վտարականի ՝ գերունակություններով երիտասարդ մուտանտ աղջկա դերը X-Men ֆանտաստիկ եռագրության մեջ, որը հիմնված էր Marvel Comics-ի կոմիքսների վրա: Աննան նկարահանվել է մուտանտի բոլոր երեք ֆիլմերում ՝ «Իքս մարդիկ» (2000), «Իքս մարդիկ» (2003) և «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» (2006): Նրա էկրանային գործընկերներն էին Հյու Ջեքմանը, Իեն Մակկելլենը և Հոլի Բերին:

2006 թվականի ամռանը Աննան ավարտեց «Կապույտ պետություն» ռոմանտիկ կատակերգության նկարահանումները, որտեղ նա նաև գործադիր պրոդյուսեր էր։ Հետո նա և իր եղբայր Էնդրյուն հիմնադրում են իրենց սեփական արտադրական ընկերությունը՝ «Paquin Films»-ը[15]:

2006 թվականին Աննան նկարահանվեց «Մարգարեթ» դրամայում, որը էկրան բարձրացավ 2011 թվականին:

2007-ի հուլիսին Աննան առաջադրվեց Էմմիի մրցանակի լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար ՝ Էլեյն Գուդեյլը ուսուցչուհու դերի համար ՝ «Bury My Heart in Wounded Kende» հեռուստաֆիլմում, որը նկարահանվել է գրող Դի Բրաունի համանուն վեպի վրա:

2007 թվականին Աննա Պեկուինի մասնակցությամբ թողարկվեց «Հնարք» կատակերգական սարսափ ֆիլմը:

2009 թվականի ապրիլին ամերիկյան հեռուստաէկրաններին հեռարձակվեց «Իրենա Սենդլերի քաջ սիրտը» ֆիլմը: Աննա Պակուինը այս ֆիլմում խաղաց հայտնի լեհ բուժքրոջ դերը, ով Վարշավայի գետտոյից փրկեց 2500 հրեա երեխաների:

2019 թվականին նա նկարահանվել է «PR կին» հեռուստասերիալում։ 2019 թվականին է թողարկվել նաև Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմը, որտեղ Աննան խաղում էր գլխավոր հերոսի՝ Ֆրենկ Շիրանի դստեր դերը։ Ֆրենկ Շիրանի դերը խաղում էր Ռոբերտ Դե Նիրոն:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ի օգոստոսի 21-ից Աննան ամուսնացած է դերասան Սթիվեն Մոյերի հետ (ծնված 1969 թվականին), որի հետ նա սկսել է հանդիպել իրենց ամուսնությունից դեռ 3 տարի առաջ[16]: Զույգն ունի երկվորյակ երեխաներ՝ որդի Չարլի Մոյեր և դուստր Փոփի Մոյեր (ծնված 2012 թվականի սեպտեմբերին)[17]:

2010-ին Աննան դուրս եկավ գովազդային տեսահոլովակից `պնդելով, որ ինքը երկսեռ է:

2010 թվականին Աննան գովազդային պրոմոհոլովակում արել է քամինգ աութ՝ հայտարարելով, որ նա բիսեքսուալ է[18]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ֆ Դաշնամուր The Piano Ֆլորա Մակգրադ
1996 ֆ Ջեյն Էյր Jane Eyre Ջեյն Էյրը փոքր հասակում
1996 ֆ Թռչեք տուն Fly Away Home Էմի Օլդեն
1997 ֆ Ամիստադ Amistad թագուհի Իզաբելա II
1997 ֆ Հարսանիքի ժամանակ Member of the Wedding Ֆրենկի Ադամս
1998 ֆ Իրարանցում Hurlyburly Դոննա
1998 ֆ Լապուտա երկնային դղյակը Castle in the Sky Սիտա
1999 ֆ Զբոսանք Լուսնի վրա A Walk On The Moon Էլիսոն
1999 ֆ Այդ ամենը նա է She's All That Մքաքենզի Սայլեր
1999 ֆ Զայրույթ It's the Rage Աննաբելլ Լի
2000 ֆ Իքս մարդիկ X-Men Վտարական
2000 ֆ Գտնել Ֆորեսթին Finding Forrester Կլեր Սպենս
2000 ֆ Գրեթե հայտնի Almost Famous Պոլեկսիա Աֆրոդիսիա
2001 ֆ Բուֆալոյի զիվորները Buffalo Soldiers Ռոբին Լի
2002 ֆ Խավար Darkness Ռեգինա
2002 ֆ 25-րդ ժամ 25th Hour Մերի Դ'Աննանցիո
2003 ֆ Իքս մարդիկ 2 X2 Վտարական
2004 ֆ Սթիմբոյ Steamboy Ջեյմս Ռեյ Ստիմ
2005 ֆ Կաղամար ու կետ The Squid and the Whale Լիլի Տորն
2005 ֆ Ժաննա դ'Արկ Joan of Arc Ժաննա դ'Արկ
2006 ֆ Իքս մարդիկ։ Վերջին մարտը X-Men: The Last Stand Վտարական
2007 ֆ Խճանկար Mosaic Մեգգի Նելսոն
2007 ֆ Կապույտ պետություն Blue State Խլոյա Հեմոն
2007 ֆ Թաղեք իմ սիրտը Վունենդ-Նիում Bury My Heart at Wounded Knee Էլեյն Գուդեյլ
2007 ֆ Հնարք Trick ’r Treat Լորի
2008-2014 ս Իրական արյուն True Blood Սյուկի Ստակհաուս
2009 ֆ Իրենա Սենդլերի խիզախ սիրտը The Courageous Heart of Irena Sendler Իրենա Սենդլեր
2010 ֆ Բաց դռների օրը Open House Ջեննի
2010 ֆ Ռոմատիկները The Romantics Լիլա
2011 ֆ Ճիչ 4 Scream 4 Ռեյչլ
2011 ֆ Մարգարետ Margaret Լիզա Կոեն
2011 ֆ Փոխադրողը The Carrier Կիմ
2011 ս Ֆինեսն ու Ֆերբը Phineas and Ferb Քրիսթեն
2013 ֆ Կլոր գերազանցիկները Straight A's Քեթրին
2013 ֆ Ազատ վագոն Free Ride Քրիսթինա
2013 ս Սուսաննա Susanna Քեյթի
2014 ֆ Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը[19] X-Men: Days of Future Past Վտարական
2015 ֆ Բարի դինոզավրը[20] The Good Dinosaur Ռամսի
2016 ս Արմատներ Roots Նենսի Հոլթ
2017 ս Բելվյու Bellevue Էննի Ռայդեռ
2017 ս Ալիաս Գրեյս Alias Grace Նենսի Նոնթգոմերրի
2017 ս Ֆիլիպ դը Դիկի էլեկտրական երազները Philip K. Dick's Electric Dreams Սառա
2018 ֆ Արձակուրդ Furlough Լիլի Բենսոն
2018 ֆ Դա մեղուներին ասա Tell It to the Bees բժիշկ Ջիմ Մարկհեմ
2019 ս PR կինը Flack Ռոբին
2019 ֆ Իռլանդացին The Irishman Պեգի Շիրան


Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկը համապատասխանում է IMDb կայքի տվյալներին:

Մրցանակ Տարի Անվանակարգ Աշխատանք Արդյունք
Օսկար 1994 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Դաշնամուր Հաղթանակ
Սատուրն 2001 Լավագույն երիտասարդ դերասան, դերասանուհի Իքս մարդիկ Առաջադրված
2009 Լավագույն հեռուստադերասանուհի Իրական Արյուն Առաջադրված
2010 Առաջադրված
2011 Առաջադրված
Blockbuster Entertainment Awards 2001 Լավագույն դերասանուհի - Գիտական ֆանտաստիկա Իքս մարդիկ Առաջադրված
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա 1994 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Դաշնամուր Առաջադրված
2011 Լավագույն դերասանուհի Մարգարետ Առաջադրված
Էմմի 2007 Մինիսարիայի կամ կինոնկարի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Թաղեք իմ սիրտը Վունդենդ-Նիում Առաջադրված
Ոսկե գլոբուս 1994 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

Կինոնկար

Դաշնամուր Առաջադրված
2008 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի — Մինիսերիալ, հեռուստասերիալ, հեռուստաֆիլմ Թաղեք իմ սիրտը Վունդենդ-Նիում Առաջադրված
2009 Հեռուստասերիալում լավագույն կանացի դեր — դրամա Իրական Արյուն Հաղթանակ
2010 Առաջադրված
Լավագույն կանացի սերիալ

մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ

Իրենա Սենդլերի խիզախ սիրտը Առաջադրված
Gotham Awards 2005 Լավագույն դերասանական անսամբլ Կաղամարն ու կետը Հաղթանակ
Լոնդոնի կինոքննադատների շրջանի մրցանակ 2012 Տարվա դերասանուհի Մարգարետ Հաղթանակ
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ 1993 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Դաշնամուր Հաղթանակ
MTV-ի կինոմրցանակներ 2001 Լավագույն դերասանական թիմ[21] Իքս մարդիկ Առաջադրված
2004 Լավագույն համբույր (Շոն Էշմորի հետ) Իքս մարդիկ 2 Առաջադրված
Կինոքննադատների ազգային ասոցիացիայի մրցանակ 1993 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Դաշնամուր 3-րդ տեղ
Առցանց կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ 2001 Լավագույն դերասանական անսամբլ[22] Գրեթե հայտնի Հաղթանակ
Ազգի ընտրություն 2010 Հեռուստադրամայի սիրելի դերասանուհի Առաջադրված
Արբանյակ 2008 Հեռուստասերիալի լավագույն դերասանուհի - դրամա Իրական Արյուն Հաղթանակ
2009 Դերասանկաան լավագույն անսամբլ Հաղթանակ
2010 Հեռուստասերիալի լավագույն դերասանուհի - դրամա Առաջադրված
Screamfest 2009 Սարսափի լավագույն դերասանուհի Հաղթանակ
Ամերիկացի դերասանների Գիլդայի մրցանակ 2001 Խաղարկային ֆիլմի լավագույն դերասանական կազմ Գրեթե հայտնի Առաջադրված
2008 Հեռուստաֆիլմի կամ մինի սերիալի լավագույն դերասանուհի Թաղեք իմ սիրտը Վունդենդ-Նիում Առաջադրված
2010 Դրամատիկական սերիալի դերասանական կազմի լավագույն կատարում Իրական Արյուն Առաջադրված
Պատանիների ընտրություն 2003 Ընտրության կինոնկար։ Քիմիա Իքս մարդիկ 2 Առաջադրված
2009 Ամառային հեռուստաաստղի ընտրություն։ Կանացի դեր Իրական Արյուն Առաջադրված
2010 Առաջադրված
Հեռուստասերիալի դերասանուհու ընտրություն։ Ֆանտազիա / գիտական ֆանտաստիկա Առաջադրված
2011 Առաջադրված
2012 Առաջադրված
Երիտասարդ դերասան 1997 Ֆիլմի լավագույն երիտասարդ դերասանուհի Թռչեք տուն Առաջադրված
1998 Հեռուստատեսության / պիլոտի/ մինիսարիալի լավագույն երիտասարդ դերասանուհի Հարսանիքի ժամանակ Առաջադրված
2009 Երկրորդ պլանի լավագույն երիտասարդ դերասանուհի Զբոսանք Լուսնի վրա Առաջադրված
Երիտասարդ աստղ 1997 Դրամատիկական ֆիլմի լավագույն երիտասարդ դերասանուհի Թռչեք տուն Առաջադրված
1999 Զբոսանք Լուսնի վրա Առաջադրված

Աղբյուր՝[23]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 Crisell Luke (2007-05-20)։ «Rogue Star» (անգլերեն)։ New York Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2008-01-22 
  5. «Nominations & Winners 2009» (անգլերեն)։ The Hollywood Foreign Press Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2009-01-13 
  6. «Anna Paquin Biography (1982-)» (անգլերեն)։ filmreference.com։ Վերցված է 2009-01-13 
  7. «Election l Politicians' wives, partners and girl/boyfriends...»։ stuff.co.nz (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2011-11-02 
  8. «X Patriate Anna Paquin»։ The New Zealand Herald։ 2003-05։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-07-ին։ Վերցված է 2007-12-31 
  9. LaGambina Gregg (2008-04-03)։ «Интервью с Анной Пэкуин» (անգլերեն)։ The A.V. Club։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2009-01-13 
  10. 10,0 10,1 «Anna Paquin's BIO» (անգլերեն)։ celebritybazar.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2009-01-13 
  11. Jeffrey Ressner (1994-04-04)։ «I'D Like to Thank My Dog...» (անգլերեն)։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2008-01-22 
  12. «Verizon and MCI Close Merger, Creating a Stronger Competitor for Advanced Communications Services»։ New York: Verizon Communications։ 2006-01-05։ Վերցված է 2012-10-11 
  13. «Anna Paquin to be MTS's Celebrity Spokesperson Academy Award Winning Actor Stars in MTS Commercials Beginning Today»։ Canada NewsWire։ 1997-10-06։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2012-10-11 
  14. Lambert Pam (1996-04-16)։ «Paquicking it in»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2012-10-11 
  15. Karina Halle։ «Anna Paquin: filmmaker and risk-taker» (անգլերեն)։ ifilmalliance.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2008-04-06 
  16. Silverman Stephen M. (2009-08-05)։ «Anna Paquin & Stephen Moyer Are Engaged! – Engagements, Anna Paquin, Stephen Moyer»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2010-04-23 
  17. Sarah Michaud, Julie Jordan (2012-09-11)։ «Anna Paquin and Stephen Moyer Welcome Twins»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2012-09-11 
  18. Singh Anita (2010-04-01)։ «True Blood star Anna Paquin comes out as bisexual»։ The Daily Telegraph։ Արխիվացված օրիգինալից 4 April 2010-ին։ Վերցված է 2010-04-01 
  19. Твиттер / Bryan Singer: Very excited to welcome #annapaquin, @ellenpage & @shawnrashmore to #XMen #DaysofFuturePast — thank you @BrettRatner for letting them live!
  20. «Meet the New Cast of Disney•Pixar’s The Good Dinosaur | Insider»։ Oh My Disney (անգլերեն)։ 2015-06-12։ Վերցված է 2016-12-07 
  21. Совместно с Хэлли Берри, Хью Джекманом и Джеймсом Марсденом.
  22. Совместно с Файрузой Балк, Билли Крудапом, Патриком Фагитом, Филипом Сеймуром Хоффманом, Кейт Хадсон, Джейсоном Ли, Фрэнсис Макдорманд, Ноа Тейлор.
  23. «Awards for Anna Paquin»։ IMDb.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2012-10-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]