Իրենա Սենդլեր
Իրենա Սենդլեր լեհ.՝ Irena Sendlerowa | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1910[1][2][3][4] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մայիսի 12, 2008[5][1][3][4] (98 տարեկանում) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ[6] |
Կրթություն | Վարշավայի համալսարան |
Մասնագիտություն | սոցիալական աշխատող, clinical nurse specialist, ակտիվիստ, հասարակական ակտիվիստ և social work |
Ծնողներ | հայր՝ Stanisław Krzyżanowski? |
Քաղաքական կուսակցություն | Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն և Լեհական սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Աշխարհի արդարակյացներ[2][7] Սպիտակ Արծվի շքանշան[2] Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր Honorary citizen of the Israel? Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Ժպիտի շքանշան Յան Կարսկու մրցանակ Վարշավայի պատվավոր քաղաքացի honorary citizen of Tarczyn? և Խաչ վաստակի համար |
Irena Sendlerowa Վիքիպահեստում |
Իրենա Սենդլեր, Իրենա Սենդլերովա (լեհ.՝ Irena Stanisława Sendlerowa, փետրվարի 15, 1910[1][2][3][4], Վարշավա, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 12, 2008[5][1][3][4], Վարշավա, Լեհաստան), լեհական դիմադրության շարժման ակտիվիստ։
Բովանդակություն
Իրենա Սենդլերի սխրանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իրենա Սենդլերը՝ Վարշավայի Առողջապահության վարչության աշխատակից, լեհական ընդհատակյա դիմադրության շարժման և հրեաների օգնության «Ժեգոդա» խորհրդի անդամ, հաճախ այցելում էր Վարշավայի գետտո, որտեղ հետևում էր հիվանդ երեխաներին։ Քողարկվելով այս գործունեությամբ, նա և իր ընկերները գետտոյից փախցրել են 2500 երեխա, որոնք հետագայում փոխանցվել են լեհական մանկատներ, ընտանիքներ և վանքեր։
Մանկահասակ երեխաներին քնաբեր էին տալիս և տեղավորում փոքր արկղերում, որոնք նախապես ծակծված էին օդ թափանցելու համար։ Երեխաների մի մասին տեղավորում էին զամբյուղների, ստվարաթղթե տուփերի և պարկերի մեջ։ Տարածքից դուրս էին հանում մեքենաներով, որոնք ճամբար ախտահանող նյութեր էին բերում։ Որոշ երեխաների դուրս էին բերում գետտոյին կից տների նկուղներով։ Փախուստի համար օգտագործվում էին նաև ջրատարները։
Երեխաներին պահում էին մեքենայի թափքում գործիքներ տակ ու ծածկում բրեզենտով։ Իրենան մեքենայում շուն էր պահում։ Գետտոյի դարպասների մոտ վարորդը սեղմում էր շան թաթը և նա բարձր հաչում էր, ինչը խլացնում էր երեխաների լացն ու աղմուկը։
Իրենա Սենդլերը բոլոր փրկված երեխաների տվյալները գրում էր թղթի նեղ շերտերի վրա և պահում ապակե շշում։ Շիշը թաղվում էր ընկերուհու բակի խնձորենու տակ։ Նպատակը պատերազմից հետո երեխաների հարազատներին գտնելն էր[8]։
1943 թվականի հոկտեմբերի 20-ին Իրենա Սենդլերը անստորագիր[8] հայտով ձերբակալվեց։ Տանջանքներից հետո նրան դատապարտեցին մահվան, սակայն նա փրկվեց՝ մահապատժի վայր ուղեկցող պահակները կաշառված էին և կեղծեցին նրա մահը։ Իրենան փաստաթղթերով մահապատժի էր ենթարկվել և սպանվել, բայց իրականում ընդհատակյա կյանք էր վարում և օգնում փրկված հրեա երեխաներին։
Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմից հետո Իրենա ՍԵնգլերը բացեց երեխաների տվյալներով գաղտնարանը և թղթերը հանձնեց 1947-1949 թվականներին Լեհաստանում հրեաների կենտրոնական կոմիտեի նախագահ Ադոլֆ Բերմանին։ Առաջնորդվելով այս ցուցակներով կոմիտեի անդամները գտան շատ երեխաների ծնողներին կամ հարազատներին։ Որբերին հանձնեցին հրեական մանկատներ։ Հետագայում նրանց մի մասը տեղափոխվեց Պաղեստին, իսկ հետո Իսրայել։
Լեհաստանում կոմունիստական կարգեր հաստատվելուց հետո Իրենա Սենդլերը իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվեց՝ Լեհաստանի վտարանդի կառավարության հետ համագործակցելու մեղադրանքով։ 1949 թվականին, երբ Իրենա Սենդլերի հարցաքննություններն էին տեղի ունենում, նա հղի էր։ Տղա երեխան ծնվեց տհաս և 11 օր անց մահացավ[9]։
Չնայած հրավերներին, լեհական կառավարությունը քաղաքական տարաձայնություններից ելնելով Իրենա Սենդլերին Իսրայել չէր թողնում մեկնել։ Միայն կոմունիստական կարգերի վերացումից հետո Սենդլերը կարողացավ այցելել Իսրայել[10]։
Իրենա Սենդլերը պատերազմից հետո ապրում էր Վարշավայում մեկ սենյականոց բնակարանում։[10].
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1965 թվականին Հոլոքոսթի թանգարանը Իրենա Սենդլերին տվեց «Խաղաղության սուրբ» կոչումը[11]։
- 2003 թվականին շնորհվել է Լեհական «Սպիտակ արծվի շքանշան»։
- 2007 թվականին Լեհաստանի նախագահը և Իսրայել ի վարչապետը 2500 երեխայի կյանք փրկելու համար Իրենա Սենդլերին առաջադրեցին «Նոբելյան մրցանակի», բայց մրցանակը այդ տարի ստացավ ԱՄՆ փոխնախագահը՝ գլոբալ տաքացման ուսումնասիրության մեջ ավանդի համար։
- 2007 ստացել է միջազգային «Ժպիտի շքանշան»։
Վարշավա և Տարչին քաղաքների պատվավոր քաղաքացի է։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվականի ապրիլ ամսին էկրան բարձրացավ «Իրենա Սենդլերի քաջ սիրտը» հեռուստատեսային ֆիլմը, որը նկարահանվել էր 2008 թվականի աշնանը Լատվիայում։ Իրենայի դերը կատարում է դերասանուհի Աննա Պեկուինը Նոր Զելանդիայից։[12][13].
- Իրենա Սենդլերի կյանքը արտացոլվել է նաև երգերում։ Օրինակ՝ 2009 թվականին իռլանդական մի խումբ կատարել է «Իրենա» երգը(HFWH Records)։
Դրամագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Խաղաղության սրբեր»՝ Իրենա Սենդլերի, Զոֆյա Կոսակ-Շուցկայայի և Մաթիլդա Գետտերի դիմանկարները 2009 թվականին պատկերվել են լեհական արծաթե դրամների վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129335290 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://ww2.senat.pl/k6/pos/029/materialy.pdf
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.iht.com/articles/ap/2008/05/12/europe/EU-GEN-Poland-Obit-Sendler.php
- ↑ http://weekend.gazeta.pl/weekend/1,152121,22557413,bikont-o-sendlerowej-to-dzisiaj-najwiekszy-paradoks-ze-ta.html
- ↑ http://www.yadvashem.org/yv/en/exhibitions/righteous-women/sendler.asp
- ↑ 8,0 8,1 Anna Mieszkowska "«Matka Dzieci Holocaustu. Historia Ireny Sendlerowej» MUZA SA, Warschau 2004
- ↑ Яровер Эл П. Ирина Сендлер. Праведница мира (ռուս.)
- ↑ 10,0 10,1 Нобелевская премия за спасение евреев (ռուս.)
- ↑ * Իրենա Սենդլեր, Yad Vashem (անգլ.)
- ↑ Храброе сердце Ирены Сендлер(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ В Риге состоится премьера снятого здесь фильма «Храброе сердце Ирены Сендлер» (ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Life in a Jar: The Irena Sendler Project (անգլ.)
- Մահացել է գետտոյում 2500 երեխա փրկած լեհուհին Բի-Բի-Սի (անգլ.)
- Իրենա Սենդլերի խոսքերից (ռուս.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իրենա Սենդլեր կատեգորիայում։ |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]