Օսկար Շինդլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Շինդլեր
գերմ.՝ Oskar Schindler
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1908(1908-04-28)[1][2][3][…]
ԾննդավայրՍվիտավի[4]
Մահացել էհոկտեմբերի 9, 1974(1974-10-09)[1][2][5][…] (66 տարեկան)
Մահվան վայրՀիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6]
ԳերեզմանՍիոն
Քաղաքացիություն Նացիստական Գերմանիա և  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Կրոնչդավանող կաթոլիկ
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարանատեր, վաճառող, գործարար, Դիմադրության մարտիկ և fabricator
ԱմուսինԷմիլի Շինդլեր
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն և Sudeten German Party?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքoskarschindler.com
 Oskar Schindler Վիքիպահեստում

Օսկար Շինդլեր (գերմ.՝ Oskar Schindler, ապրիլի 28, 1908(1908-04-28)[1][2][3][…], Սվիտավի[4] - հոկտեմբերի 9, 1974(1974-10-09)[1][2][5][…], Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6]), սուդետյան գերմանացի արդյունաբերող, ով Հոլոքոստի տարիներին փրկել է մոտ 1200 հրեայի կյանք՝ աշխատանքի տեղավորելով նրանց Չեխիայի և Լեհաստանի իր գործարաններում։ Իր կենսագրությունը հանդիսանում է «Շինդլերի տապանը» գրքի հիմքը, որի հիման վրա նկարահանվել է «Շինդլերի ցուցակը» ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինդլերի գործարանը Կրակովում, 2011 թվական

Օսկար Շինդլերը ծնվել է 1908 թվականի ապրիլի 28-ին Ավստրոհունգարական Ցվիտաու քաղաքում, Հանս Շինդլերի և Ֆրանցիսկ Լուզերի կաթոլիկ ընտանիքում։ Ցվիտաու քաղաքը ներկայումս գտնվում է Չեխիայում և կոչվում է Սվիտավի։ Սկզբնական շրջանում Օսկար Շինդլերը կապիտալիստի կյանք էր վարում՝ նպատակ ունենալով միայն գումար վաստակել։ Նա, լինելով Չեխոսլովակիայի քաղաքացի և սնանկանալով, գաղտնի ծառայությունների կողմից ներգրավվում է իբրև գործակալ, բայց շուտով բացահայտվում է և ազատազրկվում մինչև 1938 թվականի հուլիս-հոկտեմբերը։ Նա ազատվում է «Մյունխենյան համաձայնագրից հետո»։ 1939 թվականին Շինդլերն ընդունվում է նացիոնալ-սոցիալիստական բանվորական (Nationalsozialistische Deutsche Arbeiter Partei — NSDAP), ֆաշիստական կուսակցության շարքերը։ 2-րդ համաշխարհային պատերազմից առաջ նա հիմնում է մետաղական սպասքի գործարան, բացի այդ նա Լեհաստանի հակասեմական քաղաքական գործչից շահում է Կրակովում գտնվող էմալի արտադրության ֆաբրիկան, (ներկայումս այն Շինդլերի անվան թանգարան է), որը նախկինում պատկանում էր հրեա գործարար Նաթան Վյուրցելին։ Հետագայում Շինդլերի հայացքները կտրուկ փոխվում են։ 1942 թվականին դառնալով Կրակովյան գետտոյի վկաներից և գիտակցելով հրեա ժողովրդի նկատմամբ հիտլերյան ռեժիմի ամբողջ ողբերգությունը, ինչպես նաև իր մասնակցությունն այդ ողբերգությանը, Շինդլերը բացարձակ հումանիստական դիրք է գրավում և սկսում է պաշտպանել հրեաներին՝ առանց որևէ օգուտ ակնկալելու[8]։ Նա իր հաշվապահ Իցխակ Շտերնի խորհրդով որոշում է կայացնում և նացիստական վերադաս չինովնիկներին կաշառում է իր ընկերությունում աշխատանքի ընդունելու համար Պլաշովի հրեաներին, որոնք դատապարտված էին մահվան։ Հետագայում Շինդլերի կողմից փրկված հրեաները հայտնի դարձան իբրև «Շինդլերի հրեաներ»։ Շինդլերի կողմից փրկված հրեաների թիվը հասնում է 1200-ի՝ 800 տղամարդ, 300 կին, 100 երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]