Լապուտա երկնային դղյակը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լապուտա երկնային դղյակը 天空の城ラピュタ | |
---|---|
Ժանր | կախարդական ռեալիզմ |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 1986 թվական, օգոստոսի 2 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Հայաո Միյաձակի |
Պրոդյուսեր | Իսաո Տաքահատա |
Սցենարիստ(ներ) | Հայաո Միյաձակի[1] |
Երաժշտություն | Ջո Հիսաիշի |
Մոնտաժ | Տակեսի Սեյամա[1] և Հայաո Միյաձակի[2] |
Ընկերություն | Գիբլի ստուդիա |
Տևողություն | 126 րոպե |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Երկնային դղյակը (ճապ.՝ 天空の城ラピュタ Թենքու նո Շիրո Րապյութա) (Միացյալ Թագավորության ու Ավստրալիայում տարածվելու համար վերանվանվել է «Լապուտա երկնային դղյակը») 1986 թվականին թողարկված անիմացիոն արկածային ֆիլմ է, որ գրվել ու ռեժիսորվել է Հայաո Միյաձակիի կողմից ու նույն թվականին շահել է the Animage Anime Grand Prix-ը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լապուտան, թռչող կղզին, հին լեգենդ է։ Շատերը կարծում են, որ այնտեղ ռազմական հսկայական ուժ է կենտրոնացված, մյուսները՝ անհամար գանձեր։ Ամեն դեպքում, ամպերում թաքնված երկինային դղյակը հնարավոր է գտնել միայն Թռչող Քարի բյուրեղի օգնությամբ։ Այդ բյուրեղը, որպես թալիսման կրում է երիտասարդ Շիթան։
Անիմեն սկսվում է Շիթայի ու իր հափշտակողի՝ կառավարության գործակալ Մուսքայի վրա հարձակվում են օդային ծովահենները՝ Դոլան ու նրա որդիները։ Նրանք կախարդական բյուրեղն են փնտրում։ Շիթան ընկնում է դիրիժաբլից, բայց «թռչող քարը» թրկում է նրան։ Ապահով վայրէջք կատարելով հանքային քաղաքում, Շիթան հանդիպում է Պազուին։ Պազուն աղջկան տուն է տանում ու օգնում, որ վերականգնվի։ Արթնանալով, Շիթան բացահայտում է, որ Պազուն Լապուտա դղյակին հասնելու համար ինքնաթիռ է կառուցում։ Նրա հայրը նույնպես ինքնաթիռով թռչել ու լուսանկարել է երկնային դղյակը։
Շիթան իր հերթին պատմում է, որ իր ընտանիքն ապրել է հյուսիսային Գոնդոա հովտում տեղակայված փոքր գյուղում, ու որ ինքն տատիկի մահից ի վեր, մինչև Մուսքան ու իր գորակալներն չէին առևանգել նրան։ Հաջորդ օրը նրանց այցելում են Դոլայի ծովահենները, հետո՝ Մուսքայի զինվորները։ Ի վերջո, Շիթան ու Պազուն ընկնում են հանք, ուր հանդիպում են Պոմ քեռուն՝ մարդու, ով բացահայտում է Շիթայի թալիսմանի իրական արժեքը։ Շիթան, իր հերթին, ասում է իր իսկական անունը․ «Լուշեթա Տոյել ուլ Լապուտա», մոտավորապես նույն ժամանակ էլ Մուսքան շրջափակում է նրանց։
Շիթայի հանկարծակի արտասանած կախարդանքը, վերակենդանացնում է զինվոր-ռոբոտին ու առասպելական կղզուն ճանապարհ է բացում։ Պազուն, միավորվելով ծովահենների հետ, փրկում է Շիթային, բայց Մուսքայի ու զինվորականների մոտ մնացել է Լապուտայի ճանապարհը ցույց տվող թալիսմանը, ու նրանք դիրիժաբլով այնտեղ են ուղևորվում։ Նրանց հետապնդում են ծովահենները, ում կողքին կանգնել են անիմեի գլխավոր հերոսները՝ Շիթան ու Պազուն։
Պազուն ու Շիթան հասնում են Լապուտա ու այնտեղ հայտնաբերում ոչընչացված հոյակապ պալատներ ու այգեպան-ռոբոտին, ով շարունակում է նախկին տերերի այգիների ու գերեզմանների մասին հոգալ։
Կառավարության գործակալների ղեկավար Մուսքան Շիթայի հեռու ազգականն է՝ Լապուտայի տիրակալների սերունդը։ Ու նա ծրագրել է թալիսմանի, կղզու ու Լապուտայի տեխնոլոգիաների միջոցով Երկրի իշխանությունը իր ձեռքը վերցնել։ Ռոբոտների կառավարման վահանակին ու սարսափելի զենքին հասնելով, Մուսքան իրեն արդեն հաղթող է գզում, բայց Շիթան ու Պազուն, ամեն գնով Երկրի խաղաղությունը պաշտպանելու համար, կանգնեցնում են նրան․ արտասանում են Շիթայի ընտանիքում պահպանված կախարդանքը։ Լապուտան ինքնաոչնչանում է։
Շիթան ու Պազուն փրկվում են ու ինքնաթիռով թռնում են երկինք, ոչնչացած կղզին ներքևում թողնելով։ Մինչ անիմեի ավարտը ծովահենները հասցնում են իրենց ավարը ցույց տալ․ մի քանի թանկարժեք իրեր։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկնային քաղաք Լապուտան անվանվել է Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի արկածները» գրքի թռչող կղզու անվամբ։ Օրիգինալ կրկնօրինակման մեջ այն հնչում է որպես «Րապյութա», քանի որ ճապոներենում «լ» տառը չկա։ Իսպանիայում ու Ֆրանսիայում անիմեն թողարկվեց «Raputa» անվամբ, քանի որ իսպաներեն ու ֆրանսերեն laputa բառի արտասանությունը հիշեցնում է «պոռնիկ» բառին։ Ուոլթ Դիսնեյ ընկերությունը ընտրել է «Laputa: The Castle in the Sky» տարբերակը։
- Լապուտա կա նաև Չարլզ Քինգսլիի «Ջրի երեխաները» նովելում։ Ինչն նույնպես փոխառված է Սվիֆթից։
- Շատերը կարծում են, որ «Քոնան՝ ապագայից եկած տղան» անիմեի հերոսները հանդիսանում են «Լապուտա երկնային դղյակը» անիմեի հերոսների նախատիպերը։
- Լապուտայի ռոբոտը նույնական է «Լյուպեն 3։ Քալիոստորո դղյակը» անիմեի ռոբոտին։ Նրա բնական չափերով մոդելը տեղադրված է Գիբլի ընկերության թանգարանի տանիքին։ Ինչպես նաև Լապուտայի ռոբոտը կա Space Quest 1 խաղում, ուր ներկայանում է «HA-Y-AO» տիպիկ անվամբ, որը, հավանաբար, հղում է Հայաո Միյաձակիին։
- «Աղվեսա-սկյուռիկները» առաջին անգամ հայտնվել են Միյաձակիի «Նավշիքան հողմերի հովտից» մանգայում։
- 2001 թվականին թողարկված «Ատլանտիդա։ Կորուսյալ աշխարհ» անիմացիոն ֆիլմի մի շարք հերոսներ ու մոտիվներ համընկնում են «Լապուտա»-ի հետ, ներառյալ ճապոնական անիմացիային բնորոշ տարրեր։ Օրինակ, իշխանության ներկայացուցիչները թշնամաբար են տրամադրված հերոսների նկատմամբ; հերոսները զբաղվում են հակաօրինական գործունեությամբ; հանցագործները սկզբից վատ են տրամադրված հերոսների դեմ, հետո սկսում են համագործակցել։
Տարբերակների տարբերությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած սյուժեն ու սցենարը, մեծ մասամբ, պահպանվել են, Դիսեյի անգլերեն կրկնօրինակումը որոշ փոփոխություններ ունի։
- Ավելացվել են ֆոնային սրամտություններ ու շատախոսություններ (նույնիսկ ավելի շատ, քան «Կախարդուհու առաքման ծառայությունը» անիմեի կրկնօրինակման մեջ), որպեսզի լրացվեն օրիգինալ տարբերակում առկա լռությունները։
- Կոմպոզիտոր Ջո Հիսաիշիին առաջարկել են իր 39-րոպեանոց սաունդթրեքը վերափոխել 90-րոպեանոց կտորի, որը ամերիկացի հանդիսատեսը պիտի ավելի լավ ընդունի։
- Պազուին ու Շիթային նկարել են Ջեյմս Վան Բիքն ու Աննա Պեքյուինը ու մի քանի տարով մեծացրել նրանց։
- Որոշ փոփոխություններ կան Շիթայի ու ծովահենների երկխոսություններում։ ԱՆգլերեն տարբերակում ներկայացված է այնպես, որ Շիթան ծովահենների համար սիրային հետաքրքրություն է ներկայացնում, ճապոնական տարբերակում՝ որ նա կարող է ծովահենների համար մայր լինել։
- Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզի»-ին հղումները փոխարինվել են Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի Ճանփորդություն»-ին հղումներով։
Չնայած բոլոր փոփոխությունները հաստատել են Գիբլի ընկերությունն ու Հայաո Միյաձակին, շատ քննադատներ դա չեն ընդունել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=20680
- ↑ Full Cast & Crew(բազմ․) — 1990.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լապուտա երկնային դղյակը» հոդվածին։ |
|