Դի Բրաուն
Դի Բրաուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 28, 1908 կամ փետրվարի 29, 1908[1] |
Ծննդավայր | Roy, Բիենվիլ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 2002[2] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Լիթլ Ռոք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրադարանավար, պատմաբան, վիպասան, ինքնակենսագիր և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան, Little Rock Central High School?, UIUC College of Media? և University of Central Arkansas? |
Ուշագրավ աշխատանքներ | Թաղեք իմ սիրտը Վունդեդ Նիի մոտ |
Պարգևներ |
Դորրիս Ալեքսանդր «Դի» Բրաուն (անգլ.՝ Dorris Alexander «Dee» Brown, փետրվարի 28, 1908 կամ փետրվարի 29, 1908[1], Roy, Բիենվիլ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 2002[2], Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի վիպագիր և պատմաբան։ Նրա ամենահայտնի երկը 1970 թվականին լույս տեսած «Թաղեք իմ սիրտը Վունդեդ Նիի մոտ» ստեղծագործությունն է, որը նվիրված է Ամերիկայի բնիկների և Ամերիկայի զավթիչների միջև տեղի ունեցած արյունահեղ պայքարին։ Այն հասարակ ամերիկացիների համար նորովի բացահայտում է ԱՄՆ-ի Արևմուտքի պատմությունը հնդկացիների տեսանկյունից[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դի Բրաունը ծնվել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Ալբերտա քաղաքում, թեև կյանքի մեծագույն մասն ապրել է Արկանզաս նահանգի Ուոչիտայի շրջանի Լիթլ Ռոք քաղաքում, ուր ընկերացել է բազմաթիվ հնդկացիների հետ, որոնցից էլ իմացել է բնիկների իրական պատմությունը, որը, իհարկե, այն չէր, ինչ ներկայացվում էր ամերիկյան ֆիլմերում։ Դի Բրաունը Հարիսոնում աշխատում էր իբրև լրագրող, ապա ուսուցիչ և գրադարանավար[3]։
1934 թվականից մինչև 1942 թվականը նա եղել է տեղի գյուղնախարարության գրադարանավարը, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որից հետո գրադարանավար է աշխատել ԱՄՆ-ի Ռազմական գործերի նախարարութույունում մինչև վերջինիս լուծարումը` 1947 թվականը։ 1948 թվականից մինչև 1972 թվականն աշխատել է Իլինոյսի համալսարանում իբրև գրադարանավար, այստեղ ստացել է գրադարանավարի մագիստրոսի աստիճան և դարձել պրոֆեսոր։ 1973 թվականին թոշակի է անցել, վերադարել է Արկանզաս և նվիրվել վիպագրությանը[3]։
«Թաղեք իմ սիրտը Վունդեդ Նիի մոտ» վեպի լույս տեսնելուց հետո բազմաթիվ ընթերցողներ կարծում էին, որ վեպի հեղինակն արմատներով բնիկ ամերիկացի է[3]։
Պատմական երկերից զատ` Բրաունը գրել է մի քանի վեպեր նաև երեխաների համար։ Դրանք հյուսիսամերիկյան հնդկացիներին և Ամերիկայի Վայրի արևմուտքի գրավմանը նվիրված ստեղծագործություններ են[3]։
Բազմիցս հանդես է եկել իբրև խորհրդատու Ամերիկայի պատմությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմերի նկարահանման ժամանակ[3]։
Բրաուն Դին վախճանվել է 94 տարեկան հասակում Արկանզասի Լիթլ Ռոք քաղաքում[4]։
Նրա մասունքները թաղված են Իլինոյս նահանգի Ուրբանա քաղաքում[3]։
Լիթլ Ռոքի գրադարանը կրում է նրա անունը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Ди Браун (1908–2002)»։ Энциклопедия Арканзаса։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-24-ին
- ↑ «Passages»։ Time։ 23 декабря 2002։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-24-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dee Brown at WorldCat Archived 2012-10-17 at the Wayback Machine.
- Dee Brown, 94. Author Who Revised Image of West New York Times, December 14, 2002
- Dee Brown, 94; 'Wounded Knee' Author Altered Perceptions of Frontier History. Los Angeles Times, 2002-12-14 (obituary)
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Փետրվարի 29 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 2002 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ջորջ Վաշինգտոն համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի պատմաբաններ
- Ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի վիպասաններ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ