Սոֆի Շոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆի Շոլ
Sophie scholl bust.JPG
Ծնվել էմայիսի 9, 1921(1921-05-09)[1][2][3][4]
ԾննդավայրForchtenberg
Մահացել էփետրվարի 22, 1943(1943-02-22)[1][3] (21 տարեկանում)
Մահվան վայրStadelheim Prison, Q54602400?, Obergiesing, Մյունխեն, Նացիստական Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
ԱզգությունԳերմաներեն լեզվի ավստրիական տարբերակ
Կրոնլյութերականություն
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Մասնագիտությունուսանող և Դիմադրության մարտիկ
Ծնողներհայր՝ Robert Scholl?
ԱնդամությունՍպիտակ վարդ (դիմադրության խումբ)
Sophie Scholl Վիքիպահեստում

Սոֆիա Մագդալենա Շոլ (գերմ.՝ Sophie Magdalena Scholl, մայիսի 9, 1921(1921-05-09)[1][2][3][4], Forchtenberg - փետրվարի 22, 1943(1943-02-22)[1][3], Stadelheim Prison, Q54602400?, Obergiesing, Մյունխեն, Նացիստական Գերմանիա), գերմանական դիմադրության շարժման ակտիվիստ։ Իր ավագ եղբոր՝ Հանս Շոլի և Մյունխենի համալսարանի մի շարք այլ ուսանողների հետ ստեղծել է «Սպիտակ վարդ» խումբը, որի մասնակիցները կազմակերպել են խաղաղ հականացիստական ակցիաներ (ինչպես օրինակ թռուցիկների տարածումը): Սոֆի և Հանս Շոլերը ձերբակալվել են պետական դավաճանության մեղադրանքով և գլխատվել գիլյոտինի վրա։

Սկսած 1970-ական թվականներին Գերմանիայում աճել է հետաքրքրությունը Սոֆի և Հանս Շոլերի ճակատագրի նկատմամբ։ Այսօր նրանք համարվում են նացիզմի դեմ ոչ բռնի պայքարի խորհրդանիշներ։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆի Շոլը ծնվել է Ֆորխտենբերգում, որի քաղաքապետը եղել է նրա հայրը։ Նա եղել է ընտանիքի հինգ երեխաներից չորրորդը։ 1930 թվականին ընտանիքը տեղափոխվել է Լյուդվիգսբուրգ, իսկ երկու տարի անց՝ Ուլմ։ 12 տարեկանից Սոֆին անդամակցել է նացիստական Գերմանացի աղջիկների միությանը։ Սոֆի եղբայրները՝ Հանսը և Վերները (1944 թվականի հունիսին անհայտ կորել է ռազմաճակատում) և քույրը՝ Ինգեն 1937 թվականին ձերբակալվել են Գեստապոյի կողմից՝ անօրինական քաղաքական գործունեություն ծավալելու մեղադրանքով։ Նրանք անդամակցում էին Գերմանական երիտասարդական շարժմանը։ Մի քանի ժամ անց ազատ են արձակվել։

1940 թվականին Սոֆին ավարտել է դպրոցը և, որպես դաստիարակ, աշխատանքի է անցել մանկապարտեզում։ Հաջորդ տարի նա ստիպված աշխատանքի է անցել Աշխատանքի կայսերական ծառայությունում (RAD), քանի որ համալսարանում սովորելու համար անհրաժեշտ էր RAD-ին ենթակա ստորաբաժանումներում աշխատանքային փորձ։ 1942 թվականի մայիսին Սոֆին ընդունվել է Մյունխենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ Հանսն արդեն սովորում էր բժշկական ֆակուլտետում և Սոֆիին ծանոթացրել էր իր ընկերների հետ, որոնք ձևավորել էին նեղ շրջանակ՝ կապված փիլիսոփայական, քաղաքագիտական, երաժշտական, գրականագիտական և սպորտային հետաքրքրությունների հետ։

Սպիտակ վարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1942 թվականի ամառվանից մի քանի ուսանողներ, այդ թվում նաև Հանս Շոլը, սկսեցին հորինել և գաղտնի տարածել թռուցիկներ, որոնք կոչ էին անում դիմադրել նացիստական ագրեսիային։ Թռուցիկները թողարկվում էին «Սպիտակ վարդի» անունից։ Շատերը կարծում են, որ Սոֆին հենց առաջին օրերից միացել է խմբին, սակայն նա, իրականում, «Սպիտակ վարդին» անդամակցել է շատ ավելի ուշ՝ դառնալով կազմակերպության ակտիվ դերակատարներից մեկը։ 1943 թվականի փետրվարի 18-ին Սոֆին և Հանսը ձերբակալվել են համալսարանում՝ թռուցիկների տարածման մեղադրանքով։ Մի փոքր ուշ ձերբակալվել են նաև «Սպիտակ վարդի» մյուս անդամները։

Հանս և Սոֆի Շոլերի ու Քրիստոֆ Պրոբստի գերեզմանը Մյունխենի մոտ գտնվող Պերլախեր Ֆորստ գերեզմանատանը, որը գտնվում էր Շտադելհայմ բանտի մոտ։

Հանսի, Սոֆիի և Քրիստոֆ Պրոբստի դատավարությունը տեղի է ունեցել փետրվարի 22-ին, Ազգային դատական պալատում։ Դատավոր Ռոլանդ Ֆրեյսլերը մեղավոր է ճանաչել բոլոր երեքին էլ պետական դավաճանության մեջ և դատապարտել մահապատժի։ Դատավճռում նշվում էր․ «Մեղադրյալները ռազմական արդյունաբերության սաբոտաժի կոչեր են արել, նրանք քննադատել են մեր ազգի նացիոնալ-սոցիալիստական կենսակերպը, քարոզել պարտվողական տրամադրություններ և վատաբանել ֆյուրերին։ Այդպիսով նրանք օգնել են Ռայխի թշնամիներին և փորձել խաթարել մեր երկրի պաշտպանողականությունը։ Դրա համար նրանք պետք է պատասխան տան սեփական կյանքով»[5]։ Նույն օրը դատավճիռը իրականացվել է։ Բոլոր երեքը Մյունխենի Շտադելհայմ բանտում գլխատվել են։ Գլխատողը եղել է Յոհան Ռայհարթը, որը հայտնի էր գիլյոտինի մոդեռնիզացմամբ։ Վերջինիս ձեռքով գլխատվել է 3165 մարդ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս և Սոֆի Շոլերի պատվին վերանվանվել է այն հրապարակը, որտեղ գտնվել է Մյունխենի համալսարանի գլխավոր մասնաշենքը (գերմ.՝ Geschwister-Scholl-Platz), ինչպես նաև անվանվել համալսարանի կազմում գործող քաղաքագիտության ինստիտուտը։ Համալսարանի ներքին բակում «Սպիտակ վարդերի» անդամների պատվին կանգնեցվել է հուշարձան։ Համալսարանի ուսանողական կոմիտեի շրջանակներում մեծ օժանդակություն է վայելում համալսարանին՝ Սոֆի և Հանս Շոլերի պատվին կոչելու, որը ներկայումս կոչվում է Բավարիայի երկու ղեկավարների անունով[6]։ 2003 թվականի փետրվարի 22-ին, Սոֆիի գլխատման 60-ամյակի առթիվ, նրա կիսանդրին տեղադրվել է Վալհալի անվանի գերմանացիների պանթեոնում։

Սոֆի Շոլի կյանքին նվիրված են երեք ֆիլմեր, որոնք թողարկվել են Գերմանիայում 1970-ական և 1980-ական թվականներին։ 2005 թվականին թողարկվել է «Սոֆի Շոլ․ վերջին օրեր», որտեղ գլխավոր դերը մարմնավորել է Յուլիա Ենչը։ Ֆիլմի կարգախոսն է․ «1943 թվականին մի երիտասարդ կին կանգնեց պայքարելու նացիզմի դեմ։ Նրա քաջությունը նրան դարձրեց լեգենդ։ Սա նրա պատմությունն է…»։ Կինոնկարը նոմինացվել է «Օսկար» կինոմրցանակի՝ «Օտարալեզու ֆիլմերի» կատեգորիայում։ Ենչը ստացել է մի քանի մրցանակներ, այդ թվում նաև Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե առյուծ», Գերմանական կինոակադեմիայի և «Ֆելիքս» եվրոպական կինոփառատոնի մրցանակներ։

1980 թվականից տրվում է Հանս և Սոֆի Շոլերի գրական մրցանակը։ Մրցանակը տրվում է այն ստեղծագործությունների համար, որոնք «վկայում են հոգևոր անկախության մասին, գովաբանում քաղաքացիական ազատությունը, բարոյական, ինտելեկտուալ և էսթետիկ քաջությունը և այդպիսով տալիս զգալի իմպուլս՝ ժամանակակիցների պատասխանատվության զգացման համար»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118610317 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. Приговор по делу Ганса и Софи Шолль и Кристофа Пробста(գերմ.)
  6. Eike Petering։ «Sophie-Scholl-Film» (գերմաներեն)։ Deutschlandfunk։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է 2009-03-04 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]