Jump to content

Լյուդվիգսբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լյուդվիգսբուրգ
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Կաղապար:Դրոշավորում/Վյուրտեմբերգի թագավորություն
ՀամայնքԼյուդվիգսբուրգ, Oberamt Ludwigsburg? և Q15632555?
Հիմնադրված է1704 թ.
Մակերես43,35 կմ²
ԲԾՄ293 մետր
Բնակչություն94 859 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ07141
Փոստային դասիչ71634–71642
Ավտոմոբիլային կոդLB
Պաշտոնական կայքludwigsburg.de(գերմ.)

Լյուդվիգսբուրգ (գերմ.՝ Ludwigsburg, ալեմանյան բարբառ՝ Ludisburg, Ludigsburg, Ludwigsburg), քաղաք Գերմանիայում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում, որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրն է։ Ենթակա է Շտուտգարտի վարչական օկրուգին, ընկած է Շտուտգարտ քաղաքի կենտրոնից 12 կիլոմետր դեպի հյուսիս, Նեկար գետի մոտ։ Զբաղեցնում է 43,33 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 87 735[3]։ Պաշտոնական կոդը՝ 08 1 18 048։

Քաղաքի դիմագիծը բնորոշողը նրա գլխավոր տեսարժանությունն ու խորհրդանիշն է՝ Լյուդվիգսբուրգյան պալատը, որը բարոկկո ոճի ճարտարապետության ամենաընդարձակ նմուշներից մեկն է Եվրոպայում։ Բացի այդ, նախկին դքսական կեցավայրի շուրջը տարածվող լայնարձակ այգում կանգուն են Մանրեպո և Ֆավորիտ պալատները։ Ուշագրավ է նաև շուկայի հրապարակը՝ ավետարանական ու կաթոլիկ եկեղեցիներով։

Լյուդվիգսբուրգում է գտնվում նացիստների ոճրագործությունները հետաքննող դաշնային կենտրոնը։

Քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել դեռևս քարեդարյան ու բրոնզեդարյան ժամանակներում։ Տարածքում բացահայտվել են այդ ժամանակների մնացորդները պահպանող բազմաթիվ հնավայրեր[4]։

1-ին դարի վերջերին հին հռոմեացիներն են գրավել տարածքը և իրենց տիրապետությունը հաստատել մինչև 260 թվականը, երբ Նեկարլանդը նվաճել են ալեմանները։

Լյուդվիգսբուրգի տարեգրությունն սկիզբ է առել 18-րդ դարի սկզբներին (1718–1723), երբ Վյուրթեմբուրգի դուքս Էբերհարտ Լյուդվիգն այստեղ հիմնադրել է իր իշխանության հզորությունը հայտանշող պալատը՝ ճարտարապետական բարոկկո ոճի ամենաընդարձակ նմուշը ներկայիս Գերմանիայի տարածքում։ Հետագայում դրան ավելացել են որսորդական կացարանը՝ Schloss Favorite-ը, դքսության աթոռանիստը՝ Seeschloss-ն ու Monrepos պալատը (1764–1768).[5]։ Պալատի շուրջ բնակավայրն սկսել է ձևավորվել 1709 թվականից։ Այն քաղաքի կարգավիճակ է ստացել1718 թվականի ապրիլի 3-ին։ Այդ նույն տարում Լյուդվիգսբուրգը դարձել է ոստիկանապետի նստավայր, 1938 թվականին էլ՝ շրջանային կենտրոն։

2008 թվականի սեպտեմբերի 28-ին քաղաքում տեղադրվել է 12 գայթաքարերից (գերմ.՝ Stolperstein) առաջինը[6]։ Մեկ տարի անց քանդակագործ Գյունտեր Դեմնիգը վերադարձել է Լյուդվիգսբուրգ՝ նացիզմի զոհերի հիշատակին նոր գայթաքարեր տեղադրելու նպատակով[7]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".


Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. GeoNames — 2005.
  3. «Bevölkerungsentwicklung in den Gemeinden Baden-Württembergs 2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 1-ին.
  4. Hans-Peter Stika. "Traces of a possible Celtic brewery in Eberdingen-Hochdorf, Kreis Ludwigsburg, southwest Germany" Vegetation History and Archaeobotany Volume 5, Numbers 1–2 (June 1996). Accessed 4 March 2010
  5. «Official website of the Ludwigsburg Palace». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. "Erinnerung an zwölf Nazi-Opfer" Արխիվացված 19 Հուլիս 2011 Wayback Machine Ludwigsburger Kreiszeitung (3 October 2008) Retrieved 12 June 2010 (de)
  7. "Chronik: October 2009" Stolperstein, official website. Retrieved 12 June 2010 (de)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Andrea Hahn։ Ludwigsburg, Stationen einer Stadt, Andreas Hackenberg Verlag, Ludwigsburg 2004, 3-937280-02-2
  • Gernot von Hahn, Friedhelm Horn։ Ludwigsburg, Stadt der Schlösser und Gärten, Medien-Verlag Schubert, Stuttgart 1998, 3-929229-55-2
  • Bruno Hahnemann։ Ludwigsburg. Stadt – Schlösser – Blühendes Barock, Verlag Ungeheuer + Ulmer, Ludwigsburg 1979
  • on the sidelines, Frederick Forsyth։ The Odessa File (0-553-27198-9)
  • Annette Weinke, Eine Gesellschaft ermittelt gegen sich selbst. Die Geschichte der Zentralen Stelle Ludwigsburg 1958–2008 (Darmstadt։ Wissenschaftliche Buchgesellschaft, 2008).
  • Hans H. Pöschko (Hg.), Die Ermittler von Ludwigsburg. Deutschland und die Aufklärung nationalsozialistischer Verbrechen (Berlin։ Metropol 2008).
  • Tobias Herrmann / Gisela Müller, Mitteilungen aus dem Bundesarchiv. Themenheft 2008: Die Außenstelle Ludwigsburg (Koblenz։ Bundesarchiv 2008).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգսբուրգ» հոդվածին։