Մութ քաղաք (ֆիլմ, 1998)
Մութ քաղաք անգլ.՝ Dark City | |
---|---|
Երկիր | Ավստրալիա[1] ԱՄՆ[1] |
Ժանր | նեո նուառ, ֆանտաստիկ ֆիլմ, թրիլեր, սարսափ ֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ, ֆիլմ նուար[2] և arthouse science fiction film? |
Թեմա | ամնեզիա[3], այլմոլորակային կյանք[3], մարդու բնույթ[3], personal identity?[3], նույնականություն[3], հիշողություն[3], Հոգի[3] և թռչող ափսե |
Թվական | փետրվարի 27, 1998[4], օգոստոսի 27, 1998[5] և 1998 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալեքս Պրոյաս |
Պրոդյուսեր | Ալեքս Պրոյաս |
Սցենարի հեղինակ | Դևիդ Գոյեր, Lem Dobbs? և Ալեքս Պրոյաս |
Դերակատարներ | Ռուֆուս Սյուել, Վիլյամ Հըրթ, Քիֆեր Սազերլենդ, Ջենիֆեր Քոնելի, Richard O'Brien?, Բրյուս Սփենս, Ջորջ Մելիսսա, Դևիդ Ուենհեմ, Իեն Ռիչարդսոն, Քոլին Ֆրիլզ, Justin Monjo?, Ջոն Բլութալ, Նիքոլաս Բել, Ritchie Singer?, Միտչել Բութել, Paul Livingston?[6] և ԴեՕբիա Օպարեյ[6] |
Օպերատոր | Դարիուշ Վոլսկի |
Երաժշտություն | Թրևոր Ջոնս |
Մոնտաժ | Դավ Հոենիգ |
Նկարահանման վայր | Սիդնեյ |
Կինոընկերություն | New Line Cinema |
Տևողություն | 100 րոպե |
Բյուջե | 27 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Մութ քաղաք» (անգլ.՝ Dark City)՝ ֆանտաստիկ ֆիլմ, նկարահանված 1998 թվականին Ալեքս Պրոյասի կողմից՝ յոթ տարի առաջ գրված իր հեքիաթի մոտիվներով։ Ֆիլմի ռեժիսորական տարբերակը DVD ձևաչափով թողարկվել է պրեմիերայից տասը տարի անց` 2008 թվականի ամռանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը սկսվում է լոգարանում, Ջոն Մյորդոկի հիշողության արթնացումով։ Նրան զանգահարում է բժիշկ Դենիելա Շրեբարը և խնդրում է լքել հյուրանոցը, քանի որ նրան ցանկանում են որսալ։ Հարևան սենյակում նա հայտնաբերում է արյունոտ սպիրալային նախշերով ծածկված մերկ կնոջ դիակ։ Արդյունքում նա հիշում է իր իսկական անունը և գտնում է իր կնոջը` Էմմային։ Ինչպես պարզվում է, ոստիկանությունը Մյորդոկին մեղադրում է մարմնավաճառների սերիական սպանությունների մեջ և բացի այդ նրան նաև հետապնդում են անբնական գունատ մարդկանց խումբը, որոնք օժտված են հոգեբանակինետիկ ունակություններով։ Հետապնդվելով օտարականների կողմից, Մյորդոկը իր մոտ հայտնաբերում է տելեկինեզի ունակություն, որն էլ հետագայում օգտագործում է իր փախուստի համար։ Մյորդոկը շրջում է մի քաղաքով, որտեղ տիրում է հավերժական գիշեր, իսկ արևը երբեք չի շողում (այդտեղից գալիս է ֆիլմի անունը)։ Նա տեսնում է, որ մարդիկ ժամանակավոր քնում են կեսգիշերին, երբ ժամանակը կանգ է առնում օտարականների համար, քաղաքում սկսվում է փոխվել ճարտարապետությունը և մարդկանց հիշողությունները։
Մյորդոկը անհանգստանում է գալիք իրականության համար և հայտնաբերում, որ սկզբում ապրել է ափամերձ Շել Բիչ քաղաքում։ Այդտեղ հասնելու փորձերը ձախողվում են, քանի որ մարդիկ չեն կարողանում հիշել Շել Բիչի ճանապարհը։ Այդ ժամանակ օտարականները անհանգստացած են նրա ներկայությունից և, որ գտնեն նրան, Մյորդոկի հիշողությունների մեջ են մտցնում իրենց մարդկանցից մեկի` միստեր Ռուկի հիշողությունը։ Մյորդոկը երկարաժամկետ հեռանկարով գտնվում է տեսուչ Բամստեդի մոտ, ով նրան անմեղ է ճանաչում, ունենալով սեփական հարցերը՝ կապված Մութ քաղաքի հետ։ Նրանք գտնում են բժիշկ Շրեբերին, ով նրանց բացատրում է, որ Մութ քաղաքի բնակիչները այլմոլորակայինների ռասայի վերջին ներկայացուցիչներն են՝ բնակեցված մարդկանց դիակներում։ Դա բացատրում է նրանց գունատ մաշկը։ Ունենալով հավաքական գիտակցություն, նրանք սկսում են փորձեր անել մարդկանց վրա, որպեզսի բացահայտեն մարդու հոգու գաղտնիքը և այդպիսով ընդլայնեն սեփական գոյությունը։ Շերբերը հատնաբերում է Մյորդոկին՝ ով ապրել էր կեսգիշերվա գործընթացը և նրա մեջ մարդասպանի հիշողություն չի տեղադրում։ Նրանք երեքով գնում են Շել Բիչ քաղաքը որոնելու, որը պարզվում է, որ գոյություն ունի միայն աֆիշներով հայելիում և գտնվում է քաղաքի ծայրին։ Ծակելով աֆիշով հայելին, Մյորդոկը բացահայտում է, որ Մութ քաղաքը գտնվում է տիեզերքում, որից բացված անցքով ընկնում Բեմստեդը և բնակիչներից մեկը։ Միստեր Ռուկան՝ ով Էմմային գերի է պահում, Մյորդոկին առաջարկում է տեղափոխվել իրենց ապաստան։ Այդ այլմոլորակայինները որոշում են նրան ներարկել իրենց կոլեկտիվ հիշողությունը, որի շնորհիվ նրանք կբացահայտեն նրա հոգու գաղտնիքը, այդպիսով ավարտելով փորձարկումը։ Շրեբերը դավաճանում է նրանց, Մյորտոգին տալով կեղծ հիշողություններ, որոնցում նա Ջոնին բացատրում է նրա մոտ տելեկինեզի ունակության գոյությունը։ Մյորդոկը արթնանում է և սկսում է կռվել նրանց հետ, ծեծում է նրանց առաջնորդին և սկսվում է քաղաքի մեծ բախումը։ Բժիշկը, հաղթանակած Մյորդոկին, հայտնում է, որ Էմմայի ինքնությունը կվերանա և չի կարող վերականգնվել իր մարմնի մեջ։ Մյորդոկը օգտագործում է իր ունակությունը օտարակնների մեքենաների վրա, և Մութ քաղաքը փոխակերպում է դատարկության (օրվա և գիշերվա շրջափոխի համար), ստեղծում է Շել Բիչ քաղաքը, այն ողողում է ջրով և ձևավորում է լեռներն ու ցամաքը։ Քաղաք գնալու ճանապարհին նա հանդիպում է մեռնող միստեր Ռուկին և տեղեկացնում է որ օտարակնները սխալ ճանապահով են փնտրել`գլխում։ Մյորդոկը բացում է փոխված քաղաքի դուռը և գնում է տեսնելու արևածագը։ Այդտեղ գտնվող շենքերից մեկում Մյորդոկը գտնում է Էմմային, որն այժմ ունի նոր անուն` Աննա։ Մյորդոկը ներկայանում է նրան և գնալով Շել Բիչի մոտ նրանց հարաբերությունները սկսվում են նորից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբուս Սյուել — Ջոն Մյորդոկ
- Ուիլյամ Հերտ — տեսուչ Ֆրենկ Բամստեդ
- Կիֆեր Սազերլենդ —բժիշկ Դենիել Շրեբեր
- Ջենիֆեր Քոնելի — Էմմա Մյորդոկ /Աննա
- Ռիչարդ О'Բրայեն — Միստեր Ռուկա
- Իեն Ռիչարդսոն —Միստեր Կնիգա
- Բրյուս Սպենս —Միստեր Ստենա
- Կոլին Ֆրիլս — դետեկտիվ Էդի Վալենսկի
- Ջոն Բլատել—Կառլ Հարիս
- Միտչել Բուտել— լետենանտ Խասելբեկ
- Մելիսա Ջորջ — Մեյ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 թ.— «Սատուրն» մրցանակ
- Լավագույն գիտական-ֆանտաստիկ ֆիլմ
- 1999 թ.— Բրեմ Սթոկերի մրցանակ
- Լավագույն սցենարիստներ — Դեյվիդ Ս. Գոյեր, Լեմ Դոբս, Ալեքս Պրոյաս
- 1999 թ.— Բրյուսելյան կինոփառատոն
- «Պեգաս» հեռուստադիտողների մրցանակ —Ալեքս Պրոյաս
- 1998 թ.— «National Board of Review» մրցանակ
- Հատուկ հիշատակում հրաշալի որակի համար
Անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 թ.— «Սատուրն» մրցանակ
- Լավագույն հագուստ
- Լավագույն ռեժիսոր — Ալեքս Պրոյաս
- Լավագույն գրիմ
- Լավագույն առանձնահատկություն
- Լավագույն սցենարիստներ — Դեյվիդ Ս. Գոյեր, Լեմ Դոբս, Ալեքս Պրոյաս
- 1999 թ.— «Հյուգո» մրցանակ
- Լավագույն բեմադրում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ Post-Classic & Neo-Noir // Film Noir | All The Tropes Wiki | Fandom
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Dark City — 1998.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=385
- ↑ 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Тёмный город»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|