Ալեքս Պրոյաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքս Պրոյաս
Alex Proyas by Sachyn Mital.jpg
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 23, 1963(1963-09-23)[1] (55 տարեկան)
Ծննդավայր՝Ալեքսանդրիա, Եգիպտոս
Քաղաքացիություն՝Flag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ
IMDb։ID 0001639

Ալեքսանդր Պրոյաս (անգլ.՝ Alexander Proyas, սեպտեմբերի 23, 1963(1963-09-23)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս), հունական ծագմամբ ավստրալիացի կինոռեժիսոր, հայտնի է իր «Ագռավ» (1994), «Մութ քաղաք»(1998), «Ես ռոբոտ եմ» (2004) և «Նախանշաններ» ֆանտաստիկ ֆիլմերով:

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Եգիպտոսում, հույների ընտանիքում: Երեք տարեկանից ապրել է Սիդնեյում (Ավստրալիա): 1982 թվականին նրա նկարահանած կարճամետրաժ ֆիլմը մրցանակների է արժանացել Սիդնեյի և Լոնդոնի փառատոններում: 1984 թվականին թողել է քոլեջը, որպեսզի Nike, Coca-Cola, INXS և Crowded House ընկերությունների համար գովազդային հոլովակներ նկարահանի: 1989 թվականին էկրան է բարձրացել Պրոյասի առաջին լիամետրաժ ֆիլմը` «Spirits of the Air, Gremlins of the Clouds»: Այս ֆիլմի հասույթը չնչին էր: 1993 թվականին Պրոյասին վստահվել է «Ագռավ» մռայլ ֆիլմի նկարահանումը. ֆիլմի նկարահանումների ավարտին տեղի է ունենում ողբերգական իրադարձություն. նկարահանումների ժամանակ մահանում է Բրենդոն Լին[2]: Զուգահեռաբար Պրոյասը շարունակում էր աշխատել նաև կարճամետրաժ ֆիլմերի վրա: 1994 թվականին մի քանի մրցանակների է արժանացել նրա «Քաղաքի գաղտնիքները» մուլտֆիլմը, իսկ «Երազների գիրք»-ը հենց նույն տարում ներկայացվել է Կաննի կինոփառատոնին: 1998 թվականին «Մութ քաղաք» մետաֆիզիկական բլոկբաստերի նկարահանումից հետո Պրոյասը վերջնականապես ճանաչվել է կինոֆանտաստիկայի վարպետ: Ամերիկացի ազդեցիկ կինոքննադատ Ռոջեր Էբերտը «Մութ քաղաքը» ճանաչել է տարվա լավագույն ֆիլմ, իսկ The New York Times թերթը ֆիլմի մասին իր ակնարկում Պրոյասին անվանել է «սարսափ և ֆանտաստիկ ֆիլմերի քայլող հանրագիտարան»[3]: 2004 թվականին էկրան է բարձրացել Պրոյասի նոր ֆանտաստիկ` «Ես ռոբոտ եմ» ֆիլմը, որը նկարահանվել է ըստ Այզեկ Ազիմովի ստեղծագործության մոտիվների: Ֆիլմը շարունակում է պրոյասական գիծը` համատեղելով մեծ բյուջեով ֆանտաստիկ դեկորացիաները բնության մասին մետաֆիզիկական հարցերի, մարդու և մարդկության դերի վերաբերյալ ուսումնասիրությունների հետ:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեոն (1980) - ռեժիսոր
  • Շոշափելով (1980) - ռեժիսոր, օպերատոր
  • Տարօրինակ մնացորդներ (1981) - ռեժիսոր
  • Փափկամորթը (1987) - ռեժիսոր
  • Օդի ոգիները, ամպերի գրեմլիները (1989) - ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
  • Երազների գիրքը (1994) - ռեժիսոր, օպերատր
  • Ագռավը (1994) - ռեժիսոր
  • Մութ քաղաք (1998) - ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
  • Անհաջողակները (2002) - ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
  • Ես ռոբոտ եմ (2004) - ռեժիսոր
  • Նախանշաններ(2009) - ռեժիսոր, պրոդյուսեր
  • Եգիպտոսի աստվածները (2016) - ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]